Նոթր Դամի համալսարան
![]() | |
Տեսակ | մասնավոր համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն, կաթոլիկական համալսարան, academic publishing? և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | նոյեմբերի 26, 1842 |
Հիմնադրիր | Edward Sorin? |
Ընդհանուր անձնակազմ | 1396 մարդ (2020)[2] |
Անդամակցություն | ORCID[3], Թվային գրադարանի ֆեդերացիա[4], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[5], IIIF Consortium[6], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[7], Հետազոտական գրադարանների կենտրոն[8], Ատլանտյան ափագծի վեհաժողով և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[9] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Notre Dame? |
Հասցե | 400 Main Building, Notre Dame, IN, 46556[10] |
Կայք | nd.edu(անգլ.) |
University of Notre Dame Վիքիպահեստում |
Նոթր Դամի (Նոթր Դեյմի) համալսարան (անգլ.՝ University of Notre Dame du Lac), կաթոլիկ մասնավոր էլիտար համալսարան, որը կառուցվել է 1842 թվականին՝ ֆրանսիացի քահանա Էդվարդ Սորինի կողմից:
Համալսարանը գտնվում է ԱՄՆ-ի Սաութ-Բենդ քաղաքում (Ինդիանա), որտեղ Չիկագոյից հասնելու ամար պահանջվում է երկու ժամ:
Համալսարանում սովորում է 10 000 ուսանող, մի քանի տարի շարունակ նա համարվում է ԱՄՆ-ի քսան լավագույն համալսարաններից մեկը: Մինչև 1972 թվականը այնտեղի ուսանողները միայն արական սեռի ներկայացուցիչներ էին:
Համալսարանի խորհրդանիշը համարվում է ոսկե գմբեթով մայր տաճարը, որի վերևում կանգնած է Կույս Մարիայի արձանը:
Ամերիկյան աստղագետների խումբը՝ Դեյվիդ Բենեթի գլխավորությամբ, հայտարարեց, որ նրան գրավիտացիոն միկրոլինզիրացիայի հաջողվեց ֆիքսել մոլորակի արբանյակը, որը Երկիր մոլորակից գտնվում է 1800 լուսային տարիներ: Այդպիսի բան տեղի է ունեցել առաջին անգամ[11]:
Համալսարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրականության և մշակույթի քոլեջ - առաջին և ամենախոշոր քոլեջը, որը կառուցվել է 1842 թվականին: Կազմված է 20 բաժնից, ուսուցումը կատարվում է ըստ մասնագիտությունների՝ արտահայտչական գրականություն, հումանիտար և սոցիալական գիտություններ:
- Գիտությունների քոլեջ - կառուցվել է 1865 թվականին, մասնագիտություններն են կենսաբանությունը, քիմիան, մաթեմատիկան, ֆիզիկան, նախամասնագիտական պատրաստում:
- Ճարտարապետության քոլեջ - կառուցվել է 1899 թվականին: Ծրագրի ուսուցումը տևում է 5 տարի, մեկ տարին բոլոր ուսանողները անցկացնում են Հռոմում:
- Տեխնիկական քոլեջ - կառուցվել է 1920 թվականին: Մասնագիտությունները՝ տիեզերական արդյունաբերություն և մեքենաշինություն, քիմիական և կենսամոլեկուլային արդյունաբերություն, քաղաքային շինարարություն ը երկրաբանություն, համակարգչային գիտություններ և էլեկտրոտեխնիկա:
- Մենդոզի անվան բիզնես քոլեջ - կառուցվել է 1921 թվականին: Ուսուցումը իրականացվում է ըստ մասնագիտությունների. հաշվապահական գործ, ֆինանսներ, մենեջմենթ և մարքեթինգ: Համալսարանը ունի աշխարհում ամենամեծ համալսարանական գրադարանը (ավելի քան 3 միլիոն տպագիր հրատարակություն):
Այստեղ տեղի են ունենում մեծ թվով հետազոտական աշխատանքներ՝ տարբեր ոլորտներում, ստեղծվել են մի քանի հետազոտական ինստիտուտներ:
Ներկայիս ժամանակներում համալսարանում սովորողների թիվը կազմում է մոտ 12 000 մարդ, նրանցից 21-24%-ը շրջանավարտների երեխաներն են, 37%-ը ծագումով Միջին Արևմուտքից են: Ուսանողների շրջանում կան ԱՄՆ-ի բոլոր նահանգների և 100 երկրների ներկայացուցիչներ, իսկ 83%-ը կաթոլիկներ են:
Համալսարանը հրատարակում է երեք թերթ, մի քանի ամսագրեր, ունի իր սեփական հեռուստատեսական և ռադիո ստուդիաները:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ ուշադրություն հատկացվում սպորտին, գոյություն ունի համալսարանի 26 թիվ՝ 13 սպորտային դիսցիպլինայով:
Համալսարանի ֆուտբոլային թիմը՝ «Notre Dame Fighting Irish», համարվում է ԱՄՆ-ի լավագույններից մեկը, մտնում է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի մեջ: Լավ պատրաստված է նաև բասկետբոլի թիմը:
Համալսարանի տարածքում տեղակայված են երկու մարզադաշտ, նրանցից ամենամեծը ունի ավելի քան 80 000 տեղ, մատչերի բոլոր տոմսերը գնվում են մատչից երկար ժամանակ առաջ:
Հայտնի դասախոսներն ու շրջանավարտները[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոբերտ Օդի - փիլիսոփայության պրոֆեսոր
- Թեոդոր Հեսբուրգ - փիլիսոփայության պրոֆեսոր, ունի ամենամեծ քանակությամբ պատվավոր բժշկի կոչումները աշխարհում
- Վիտորիո Հյոսլե - փիլիսոփայության պրոֆեսոր
- Փիթեր վան Ինվագեն - փիլիսոփայության պրոֆեսոր
- Ալասդեր Մաքինթայր - փիլիսոփայության պրոֆեսոր
- Էլվին Պլանտինգա - փիլիսոփայության պրոֆեսոր
Շրջանավարտները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էրիկ Վիշաուս - ամերիկյան դերասան, 1995 թվականին դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում
- Խոսե Նապոլեոն Դուարտե - Սալվատորի նախագահ (1984—1989)
- Ալեքսանդր Հեյգ (չի ավարտել ուսումը), ամերիկյան զորապետ, պետական գործիչ և դիվանագետ
- Կոնդոլիզա Ռայս — ԱՄՆ-ի 66-րդ քարտուղարը (2005—2009)
- Ջեյմս Ուեզերբի - ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց
- Դոնահյու Ֆիլ - հաղորդավարուհի
- Ֆիլբին Ռեջիս - հաղորդավարուհի
- Թեդ Լեո - երաժիշտ
- Ուիլիամ Մեյփոթեր - դերասան
- Ջորջ Վենդտ (չի ավարտել ուսումը) - դերասան
- Մերիել Զագունիս - սուսերամարտում օլիմպիական չեմպիոն
- Ադրիաս Դանթլի - պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
- Բիլ Լեյմբիր - պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.nd.edu/about/history/
- ↑ https://www.nd.edu/about/
- ↑ https://orcid.org/members/001G000001EA40cIAD-university-of-notre-dame
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
- ↑ https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ IPEDS
- ↑ «Աստղագետերը գտել են Ավատարի հայրենիքը»։ Day.Az։ 2013-12-31։ Արխիվացված օրիգինալից 2014-01-03-ին։ Վերցված է 2014-01-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|