Jump to content

Ֆինանսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսներ (ֆր.՝ finances՝ դրամական միջոցներ), գիտական գրականության մեջ սահմանվում է որպես տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնք ծագում են դրամական միջոցների կենտրոնացված և ապակենտրոնացված ֆոնդերի ձևավորման, բաշխման և օգտագործման ընթացքում։ Սովորաբար խոսքը պետության կամ տնային տնտեսությունների նպատակային ֆոնդերի մասին է։ Ֆինանսների բնագավառում կարևորագույն հասկացություն է «բյուջեն»։

Արևմտյան գիտական գրականության մեջ ֆինանսների ընդհանուր սահմանումներ չեն տրվում, ֆինանսները սահմանվում են բավականին ընդլայնված կերպով։ Սովորաբար որոշակիացվում է, թե որ ֆինանսների մասին է գնում խոսքը. հանրային, մասնավոր կամ անձնական ֆինանսեր։ Հանրային ֆինանսեր ասելով՝ հասկանում են պետական ռեսուրսների, եկամուտների հաշվեկշռի և ծախսերի ձևավորման և օգտագործման գործընթացն ու մեխանիզմը, ինչպես նաև ղեկավարման համապատասխան մեթոդները [1]։ Մասնավոր ֆինանսների հասկացության տակ հասկանում են «փողերի կառավարումը»[2] կամ «փողերի կառավարման արվեստն ու գիտությունը» [3]։ Այդկերպ «ֆինանսական մենեջմենթ», «կառավարման ֆինանսներ», «մասնավոր ֆինանսներ» և «բիզնես ֆինանսներ» հասկացությունները գործնականում համազոր են և փոխկապակցված են[4][5]։ Ֆինանսների տեսությունը ուսումնասիրում է գնագոյացման տեսությունը, կապիտալի ձևավորումը, պորտֆելների տեսությունը, ֆինանսական ակտիվների, օպցիոնների գնագոյացման տեսությունը և մի շարք այլ տեսություններ, որոնք հիմնվել են Գ. Մարկովիցի, Ու. Շարպի, Ռ. Մերտոնի, Ֆ. Մոդիլյանիի, Մ. Միլերի, Ջ. Թոբինի, Ա. Բլեքի և այլոց կողմից։

«Ֆինանսներ» հասկացության տակ հասկանում են նաև տնտեսագիտական գիտությունն ու հայեցակարգը, որ ուսումնասիրում է տնտեսագիտական հարաբերությունների համապատասխան ոլորտը։

«Ֆինանսներ» բառը հաճախ գործածվում է կենցաղում՝ մատնանշելու փողը։

«Ֆինանսավորում» եզրը նշանակում է «ապահովում դրամական միջոցներով»։

Ֆինանսների դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար ֆինանսները բաժանվում են հանրային ֆինանսների (կենտրոնացված, պետական և մունիցիպալ ֆինանսներ) և մասնավոր ֆինանսների (ապակենտրոնացված)։ Վերջիններս իրենց մեջ ներառում են ինչպես կորպորատիվ ֆինանսները (կազմակերպությունների ֆինանսներ), այնպես էլ տնային տնտեսությունների ֆինանսները (անձնական և ընտանեկան ֆինանսներ)։

Հանրային և մասնավոր ֆինանսների էական տարբերությունն այն է, հանրային ֆինանսների և մասնավոր սեկտերի ֆինանսների առջև տարբեր նպատակներ են դրված (Մ. [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14])։ Մասնավոր սեկտորի գլխավոր նպատակը շահույթի ստացումն է, այսինքն՝ կապիտալի փոխանակային արժեք առավելագույն մեծացումը արտադրության և/կամ սպեկուլյացիայի ճանապարհով։ Իր հերթին հանրային ֆինանսների նպատակը համազգային և տարածաշրջանային մակարդակներում օգտագործվող հասարակական բարիքների բաշխումն ու վերաբաշխումն է[15] [16] [17] [18] [19] [20] [21] [22] [23] [24])։ Բացի այդ՝ հանրային ֆինանսների համար առաջնային են ծախսումները, որովհետև ֆինանսավորում է կատարվում հանրային կրթության հատուկ առաջադրանքների և գործառույթների համար։ Մասնավոր ֆինանսների համար առաջնային են եկամուտները, ողջ գործունեությունը ուղղված է եկամտի ստացմանը, որը հետագայում օգտագործվում է տվյալ անձի ցանկությամբ։

Կապված տնային տնտեսությունների և կորպորատիվ ֆինանսների էական տարբերության հետ՝ այդ կատեգորիաները դիտարկվում են որպես առանձին բաժիններ, այդպիսով՝ ֆինանսները ստորաբաժանվում են.

Մասնավոր ֆինանսներում առանձնացվում են ֆինանսական ծառայությունների ոլորտը, վարկային կազմակերպությունների (բանկեի) ֆինանսները և ապահովագրական ընկերությունների ֆինանսները։ Երբեմն առանձնացվում են նաև ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսները, ինչպես նաև փոքր բիզնեսների ֆինանսները։

Ֆինանսների գիտական հայեցակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսները (առաջին հերթին՝ հանրայինները) ուսումնասիրվում են «Ֆինանսներ», «Ֆինանսներ և վարկ», «Ֆինանսներ, դրամական շրջանառություն և վարկ» գիտական հայեցակարգերի շրջանակներում։ Հետևյալ հայեցակարգերը ուսումնասիրում են փողը և հասարակական-տնտեսական հարաբերությունները, որոնք կապված են նյութական ռեսուրսների ձևավորման, բաշխման և օգտագործման հետ։ Ֆինանսները կիրառական տնտեսագիտական հայեցարգ են։

Ֆինանսների կառավարումը (առաջին հերթին՝ մասնավորները) ուսումնասիրվում է ֆինանսական մենեջմենթի շրջանակներում։ Բանկի ֆինանսների կառավարումը սովորաբար ուսումնասիրվում է «Բանկային գործ»-ի շրջանակներում։ Ֆինանսական հոսքերի նկատմամբ կառավարումը ուսումնասիրվում է «Ֆինանսական վերահսկողություն» առարկայի շրջանակներում։

Ֆինանսական տեղեկատվության վերլուծության մեթոդներն ու մոդելները ուսումնասիրվում են ֆինանսական մաթեմատիկայի շրջանակներում։ Ֆինանսական մաթեմատիկան ֆինանսների կառավարման հիմքն է։

«Ֆինանսներ» եզրի ձևակերպումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևմտյան» հայեցակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆինանսական թաղամաս. Մանհեթեն

«Ֆինանս» եզրի ժամանակակից ձևակերպումները սկիզբ են առնում կամերալիզմում՝ մերկանտիլիզմի գերմանական տարբերակում, այն գիտության, որը զբաղվում էր պետական բյուջեի ձևավորման և նպատակային օգտագործման [25] [26][27][28][29]։ Կամերալիստները, ֆինանսեր ասելով, հասկանում էին եկամուտների տնօրինումը, որոնք ուղղված են պետության պահանջմունքների բավարարման համար։ «Կամերակ գիտություն» և «ֆինանսական գիտություն» հասկացությունները արևմտյան գրականության մեջ երբեմն գործածվում էին որպես հոմանիշներ, բայց նրանից հետո, երբ տնտեսության կառուցվածքում առանձնացվեցին կամեր-կոլեգիաներ, որոնց կազմի մեջ մտնում էր ոստիկանությունը, «ֆինանսներ» տերմինը ձեռք բերեց ինքնուրույն, ավելի նեղ իմաստ. «...քաղաքական գործունեության ճյուղ, որն ունի նպատակ ձեռք բերելու, պահպանելու և պետական իշխանության նյութական արժեքների օգտագործման համար։ Այն գործածվում է սեփական տնտեսության կամ պետական եկամուտների և ծախսերի իրացման համար։ Կառավարության հենց այս գործառույթներն էլ կազմում են ֆինանսների, կառավարական տնտեսության կամ պետական տնտեսության առարկան»[30] (մինչհեղափոխական Ռուսաստանում ևս եզրը կրում էր նույն իմաստը, ինչը որ գործածվում էր նաև Գերմանիայում (տես [31]).

Անգլալեզու գրականության մեջ XIX դարի երկրորդ կեսում և ХХ դարի առաջին կեսում «ֆինանսներ» եզրը չէր ձևակերպվում այնպես միանշանակ, ինչպես գերմանականում։ Մասնավորապես, Վեբստերի բառարանում (1886 թվականի հրատարակչություն) խոսվում էր այն մասին, որ ֆինանսերը ղեկավարողի կամ պետության եկամուտներն են (revenue)։ Երբեմն էլ ֆինանսները ձևակերպվում են որպես ֆիզիկական անձի եկամուտներ»[32]։ Այդկերպ, այդ բնորոշումը ցույց է տալիս այդ ժամանակվա արևմտյան գիտնականների նեղ շրջանակի տեսակետները, համաձայն որոնց ֆինանսների ոլորտը սահմանափակվում էր միայն պետության եկամուտներով[33][34][35] և, բացի այդ, ցույց է տալիս «ֆինանսներ» տերմինի ոչ միայն տնտեսության ոլորտի մեջ հասարակական գործածությունը, այլև՝ մասնավոր։ 19-րդ դարի երկրորդ կեսում ֆինանսների ենթատեքստում խոսվում է ոչ միայն պետական եկամուտների և ծախսումների, այլև արժեթղթերի սպեկուլյացիաների, կապիտալի կուտակման և բանկային կապիտալի տոկոսային դրույքի՝ որպես ֆինանսական գիտության կարևոր ասպեկտների մասին (տես, օրինակ[36])։ Անգլիացի հեղինակ Գ. Քինգի «Ֆինանսների տեսություն» գրքում ընդհանրապես չի հիշատակվում տնտեսության հասարակական սեկտորը, այլ խոսքը շահույթի, ակտուար հաշվարկների, փոխատվական կապիտալի պարզ և բարդ տոկոսադրույքների մասին է[37]։ Այդ տեսանկյունից՝ նշանակալի է նաև Ֆ. Քլիվլենդի ֆինանսների վերաբերյալ ձևակերպումը. «Ֆինանսները բիզնեսի ճյուղ է, որը գործ ունի կազմակերպության կառավարման համար անհրաժեշտ ֆոնդերի ստացման և ծախսման հետ։ … Ի˚նչ են ֆոնդերը։ Ինչպե˚ս ստանալ։ Ինչպե˚ս կառավարել։ Այդ երեք հարցերի պատասխանները ներկայացնում են ֆինանսների ողջ ոլորտը»[38]։ Նշանակալի է այն, որ Կառլ Մարքսը իր «Կապիտալում» գործածում է «ֆինանսներ» հասկացությունը դրամական կապիտալի, բանկերի և բորսաների ենթատեքստում[39]։

«Ֆինանսներ» եզրի իմաստային բովանդակության փոփոխությունը տնտեսության հասարակական ոլորտից դեպի անհատական կատարվել է մետոնոմիայի արդյունքում (համաձայն Կառլ Պլենի «Ներածություն հասարակական ֆինանսներ»[40] (1921))։ Որպես հետևանք՝ առանց որոշակիացնող ածականների գործածման («հասարակական» (public), «անձնական» (personal), «կորպորատիվ» (corporate)), «ֆինանսներ» եզրը ստացել է ավելի լայն իմաստ, քան նախկին ում էր, և, բացի հասարակական ոլորտից, սկսել է ներառել կապիտալի, շահույթի, կազմակերպությունների ու մասնավոր անձանց ծախսերի ու եկամուտների վերաբերյալ հարցեր։ Դրա հետ կապված՝ մետոնոմիայի արդյունքում առաջացած «ֆինանսական» (financial) ածականի երկիմաստությունը բացառելու համար Կ. Պլենը, նրանից հետո էլ և Մ. Հանթերը, ցույց տվեցին, որ հասարակական ֆինանսների եհտ լկապված՝ նախընտրելի է գործածել «ֆիսկալ» (fiscal) եզրը։ Այս դեպքում գործածելով «ֆիսկալ տարեթիվ», ոչ թե «ֆինանսական տարեթիվ»[41][42]։

Առանց տնտեսության հասարակական ոլորտին վերաբերող որոշակիացնող ածականների՝ «ֆինանսներ» եզրի գործածումը հատկանշանական էր, առաջին հերթին, գերմանական գիտական դպրոցի համար։ Ֆինանսների այդպիսի ձևակերպումը՝ կապված տնտեսության հասարակական ոլորտի հետ, ցույց է տալիս արևմտյան ֆինանսական գիտության սկզբանական փուլը, և ներկայումս այն արդիական չէ։ Մեկ այլ ծայրահեղություն է «ֆինանսներ» եզրի գործածումը (առանց որոշակիացնող ածականների) միայն տնտեսության մասնավոր ոլորտի համար։ Նման մոտեցումը հազվադեպ չէ հանդիպում և արևմտյան ժամանակակից գիտական ու ուսումնական գրականության մեջ (տես, օրինակ[43][44][45][46][47])։ Ժամանակակից արևմտյան գրականության մեջ գերակշռող մոտեցումը «ֆինանսներ» եզրի օգտագործումն է որոշակիացնող ածականներով (public, personal, corporate) և ընդհանուր եզրի բազմիմաստ ձևակերպումը (առանց որոշակի ածականների)։.

«Հասարակական ֆինանսները» կապվում են պետության (կամ տեղական իշխանության) գործունեության հետ, որը ստանում և գործածում է միջոցներ, որոնք անհրաժեշտ են գործառույթների կատարման[48], պետական ռեսուրսների ձևավորման և օգտագործման գործընթացի և կառուցվածքի, վարչական վերահսկողության համապատասխանող եկամուտների և ծախսերի հավասարակշռության հետ[1]։ Որոշ հեղինակներ[49] նաև ընդգծում են, որ հասարակակն ֆինանսների առարկան գտնվում է տնտեսագիտության և քաղաքականության սահմանին, ինչպես նաև նշում են, որ ժամանակակից հասարակություններում պետական իշխանության մարմինների եկամուտները և ծախսերը բաղկացած են, գրեթե ամբողջապես, դրամական մուտքերից։

Հասարակակն ֆինանսների հիմքում ընկած է հասարակական բարիքների բաշխման տեսությունը։ Նրա էությունն այն է, որ գոյություն ունեն բարիքներ (ազգային պաշտպանություն, հասարակակն կարգի պահպանում, ճանապարհներ և այլն), որոնց պահանջմունքը հնարավոր չէ բավարարել և վճարվումն է անհատական կարգով՝ ապրանքա-դրամական փոխանակության ճանապարհով։ Որպես հետևանք՝ նման կոլեկտիվ բարիքների պահանջմունքը չի կարող իրագործվել շուկայական մեխանիզմի միջոցով։ Դրանից ելնելով՝ հասարակական բարիքների բաշխումն իր վրա է վերցնում պետությունը՝ ի դեմս իշխանության կենտրոնական և տեղական մարմինների համապատասխան մակարդակների բյուջեների միջոցով։ «Պետական ծախսերը հասրաակության պահանջմունքները մի մասն են, որտեղ պետությունը կարգավորող մարմնի դեր է կատարում» [50]։ Ֆիսկալ և բյուջետային գործիքների միջոցով ոչ միայն բաշխվում են հասարակակն բարիքները, այլը նրանք վերաբաշխվում են։ Մասնավորապես՝ վերաբաշխումը կարող է կատարվել ապահոված քաղաքացիների համար բարձր հարկերով և ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների համար էլ սուբսիդիաների տրամադրմամբ։ Այդպես, բնակչության բարձր և ցածր եկամուտ ունեցողների միջև վերաբաշխման ճանապարհով իրագործվում է սոցիալական արդարության և մարդասիրության հայեցակարգը. «Եթե մենք կարծում ենք, որ հասարակության բարոյական պարտքն ընդհանուր առմամբ թույլերին օգնություն ցուցաբերելն է, ապա աղքատներին օգնությունը ընդհանուր բարիք է ստեղծում» [51]։

Կորպորատիվ ֆինանսները կապված են կազմակերպության բաժնետերերի բարեկեցությունը առավելագույնի հասցնելու նպատակով ֆոնդերի կամ ռեսուրսների ձեռքբերման և բաշխման[52], ռեսուրսների արդյունավետ կառավարման, կազմակերպության նպատակներին հասնելու դրամական հոսքերի հետ, ինչը ենթադրում է «ռեսուրսների պլանավորում և վերահսկողություն (այնտեղից, որտեղից նրանք ձեռք են բերվում), ռեսուրսների բաշխում, վերջնական ստուգում և վերահսկողություն (արդյունավետ է օգատգործվում, թե ոչ)»[53]։ Արևմտյան հեղինակներն առանձնացնում են կորպորատիվ ֆինանսների երկու հիմնական հայեցակարգեր՝ ռիսկի և եկամտաբերության հարաբերությունը և փողերի ժամանակային արժեքայնության հայեցակարգը։ Որոշ հեղինակներ[54] ֆինանսները բնորոշում են որպես ռիսկի կառավարում և գնահատակն՝ ելնելով նրանից, որ «կազմակերպությունը ռիսկային դրամակն հոսքերի ամբողջություն է»։

Խորհրդային հայեցակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային ֆինանսական գիտության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում խորհրդային (սոցիալիստական) ֆինանսների տեսությունը, որը հասարակական ֆինանսների արևմտյան տեսության ժամանակակից տարբերակն էր՝ հարմարեցված տնտեսության խորհրդային մոդելին և մարքսիզմի գաղափարներին[55].

Առաջին հերթին, հարկավոր է նշել, որ Կառլ Մարքսը, ի հակադրություն ֆինանսների և անձնական բարիքների միջոցով հասարակական բարիքների բաշխման տեսությանը, առաջարկեց հասարակության մեջ բարիքների բաշխման համակարգը, որը հիմնված էր կոլեկտիվիզմի գաղափարի վրա և դիտարկում էր արժեքի չափումը ոչ թե միջնորդավորված փողի միջոցով, այլ անմիջականորեն աշխատանքային ժամանակի միջոցով (առավել ընդլայնված՝ աշխատանքի միջոցով)։ «Յուրաքանչյուր առանձին արտադրողի անհատական աշխատանքային ժամանակը հասարակական աշխատանքային օրվա նրանց տրված հատվածն է, նրանց մասնաբաժինը։ Նա հասարակությունից ստանում է անդորրագիր այն մասին, որ իրեն տրված է Иաշխատանքի ինչ-որ քանակ (իր աշխատանքի հաշվին, հասարակական ֆոնդերի օգտին), և այդ անդորրագրով հասարակական պաշարներից ստանում է օգտագործման առարկաների այնպիսի քանակություն, որի վրա ծախսվել է նույնքան աշխատանք» [56]։ Բարիքների բաշխման նման համակարգը չէր ենթադրում փողի առկայություն, այդ իսկ պատճառով խորհրդային տնտեսագետները սոցիալիզմի ժամանակաշրջանը դիտարկում էին որպես «ուղղակի ապրանքափոխանակության անցման սկիզբ և փողի, վարկերի, ֆինանսների  »[57] և ելնում էին նրանից, որ սոցիալիզմի հաղթանակից հետո «ֆինանսները „կթաղվեն“ որպես կապիտալիզմի մնացուկ»[58]։ Սակայն խորհրդային իշխանության առաջին տարիների գործունեությունը ցույց տվեց, որ դեռ վաղ էր հրաժարվել փողից՝ որպես արժեքի չափման միավորից։ Կոմունիստական գաղափարախոսությունը պետք է ճանաչեր, որ փողերը կմնան ԽՍՀՄ-ում որպես բուրժուական տնտեսության գործիք, որը, Ի. Ստալինի խոսքերով, «իր ձեռքն է վերցրել Խորհրդային իշխանությունը և հարմարացրել է սոցիալիզմի հետաքրքրություններին»[59]։

Տնտեսության խորհրդային մոդելի հիմնական առանձնահատկություններից մեկն արդեն երկրորդ հնգամյակի վերջում (1938 տարեթիվ) այն էր, որ հանրային սեփականության մասնաբաժինը կազմում էր երկրի արտադրական ֆոնդերի 98,7 %-ը[60]։ Այսինքն՝ տնտեսությունը փաստորեն հանրային տնտեսության կարգավիճակ ուներ, իսկ պետությունը հասարակության անունից ամբողջովին իր վրա էր վերցրել բարիքների բաշխումը։ ԽՍՀՄ-ի պետական բյուջեից ծածկվում էին ոչ միայն ծախսերը, որ ավանդաբար հատուկ էին տնտեսության կապիտալիստական մոդելի համար (պետական կառավարման, ազգային պաշտպանության, կարգուկանոնի պահպանման, ճանապարհների կառուցման և այլն), այլև ընդլայնված արտադրության հիմնական բաժինը (արտադրական կապիտալ ներդրումներ)։ ԽՍՀՄ պետական բյոջեն փաստացիորեն դարձավ հասարակական ներդրումային ֆոնդ՝ պետության ղեկավարմամբ, որի միջոցով անցկացվում էր ռեսուրսների վերաբաշխում տարբեր կազմակերպությունների և հասարակական տնտեսության ճյուղերի միջև։ Այդ իսկ պատճառով «ֆինանսների խորհրդային ձևակերպումը հիմնված էր խորհրդային տնտեսության հենց այդ բնույթի վրա` «խորհրդային» կամ «սոցիալիստական» ֆինանսների։

Հանրային ֆինանսների ձևակերպման գիտական մոտեցումների ձևավորման սկիզբը դրվեց 1944 թվականին կայացած խորհրդակցությունը ԽՍՀՄ Ֆինանսների նախարարության ուսումնական հաստատությունների ղեկավարությամբ։ Քննարկման հիմնական արդյունքներն էին[61].

  1. խորհրդային ֆինանսների դիտարկումը որպես դրամական հարաբերությունների համակարգ՝ կապված արժեքի օրենքի գործառնության հետ,
  2. խորհրդային ֆինանսների ուսումնառության առարկայի այնպիսի ընդլայնում, որը այս կամ այն չափով ներառում է պետության և իր արտադրական ոլորտի փոխհարաբերությունները կոլտնտեսական-կորպորատիվ արտադրական ոլորտի և բնակչության հետ։

Քննարկումը մեծ ազդեցություն ունեցավ խորհրդային ֆինանսական գիտության հետագա զարգացման վրա։ Նրա ազդեցության տակ հաջորդ քսանհինգ տարվա ընթացքում ԽՍՀՄ-ում ձևավորվեցին երեք գիտական հայեցակարգեր՝ բաշխման, վերարտադրողականության և Էռնեստ Վոզնեսենսկու հայեցակարգը, որը երբեմն անվանում են իրավական հայեցակարգ։

Բաշխման հայեցակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հայեցակարգի հեղինակը Վասիլի Դյաչենկոն է (մոսկովյան դպրոց), ով կարծում էր, որ «հիմք չկա հրաժարվելու սոցիալիստական հասարակության համար պատմականորեն ձևավորված պետական ֆինանսներ հասկացությունից»[62]։ Այստեղ նկատի ուներ ֆինանսների՝ որպես պետության գոյության և գործունեության հետ կապված բաշխման հասարակական բարիքների պատկերացումը, ինչը դիտարկվում էր արևմտյան տեսության կողմնակիցների կողմից[63]։ Սակայն, «բաշխում» եզրի տակ հասկացվում էր ոչ միայն հասարակական բարիքների բաշխումը արտադրության և սպառման ոլորտների միջև, այլև դրամական շահույթի բաժանման գործընթաց հասարակական արտադրական կազմակերպություններում («առաջնային բաշխում»)[55]։ Այդկերպ, սկզբնական հայեցակարգը հարմարեցվել էր տնտեսության խորհրդային մոդելի վրա։ Եվ ֆինանսները (սոցիալիստական պետության) սահմանվում էին որպես «դրամական հարաբերությունների համար, որոնց հիման վրա եկամուտների պլանային բաշխման և կուտակման միջոցով ապահովում է պետության դրամական ռեսուրսների կենտրոնացված և ապակենտրոնացված ֆոնդերի ձևավորում և օգտագործում` իր գործառույթների և առաջադրանքների հետ համապատասխան»[64]։

Սոցիալիստական և կապիտալիստական ֆինանսների տարբերությունը կազմակերպությունների ֆինանսների բաշխումն էր արտադրական և բաշխողական բաղադրիչների։ «Սոցիլիաստական պետության ֆինանսների» կազմի մեջ այդ դեպքում մտնում էր այսպես կոչված «առաջնային բաշխումը», իսկ «արտարդկանա» բաղկացուցիչը, որը ծագում էր արտադրության գործընթացի և ապրանքների իրացման և դրան հաջորդող գործընթացների ժամանակ, այսինքն՝ արտադրական ձևի արժեքի շարժման գործընթացի դրամական կողմը, ներկայացվեց որպես առանձին կատեգորիա՝ «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության ճյուղերի ֆինանսներ»[65]։

Խորհրդային ֆինանսական տեսաբանները առանձնացնում էին նաև հասարակակն ֆինանսների «վերահսկողության» գործառույթ։ Առաջին գործառույթը՝ բաշխմանը, ընդհանուր է պետական ֆինանսների ցանկացած ֆորմացիայի համար, սակայն սոցիալիստական տնտեսության մեջ բաշխման գործառույթը ոչ միայն դրամական ռեսուրսների վերաբաշխմանն էր տարվում, այլև տարածվում էր ազգային եկամտի առաջնային բաշխման հարաբերությունների վրա։ Վերահսկողության գործառույթը ներկայացվեց որպես խորհրդային ֆինանսների հատուկ գործառույթ[66]։ Չնայած դրան՝ «վերաբաշխում» եզրը կորցրեց իր առաջնային իմաստը (հարուստներից բաշխում աղքատներին) և ձևակերպվում էր որպես այն բանի բաշխում, ինչը մտել է պետբյուջե արտադրական կազմակերպությունների ներսում «առաջնային բաշխումից» հետո։ Շնորհիվ նման «վերաբաշխման» ԽՍՀՄ-ում կարողացան գոյություն ունենալ պլանային կորուստային կազմակերպություններ և նույնիսկ ամբողջական ճյուղեր, որոնց կորուստները ծածկվում էին պետբյուջեի միջոցով՝ մյուս հասարակական կազմակերպությունների և ընկերությունների հաշվին։

Վերարտադրության հայեցակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միդաս արքան ոսկե մետաղադրամի վրա

Այս հայեցակարգի հեղինակը Ալեքսանդր Ալեքսանդրովն է (լենինգրադյան դպրոց)։ Վերարտադրական հայեցակարգը տարբերվում էր բաշխման հայեցակարգից նրանով, որ կազմակերպությունների ներսում դրամական հարաբերությունները չէին բաժանվում բաշխման («առաջնային բաժանում») և վերարտադրական (միջնորդավորում) բաղադրիչների, այլ միավորվում էին մեկ ամբողջական՝ «արտադրական գործընթացի միջնորդավորում» անվան տակ և ամբողջովին մտնում էին առարկայական ոլորտի մեջ, որը ստանում էր «սոցիալիզմի ֆինանսներ» հասկացության ազդեցությունը։ Նման մոտեցման արդյունքում բոլոր դրամական հարաբերությունները, որոնք մտնում էին «սոցիալիզմի ֆինանսեր» հասկացության մեջ, իրենցից ներկայացնում էին երկու տեսակ՝ «միջնորդավորված» և «բաշխման» (այդ բառի առաջնային իմաստով, որ սկզբնապես ընդունվել է հասարակական բարիքների բաշխման արևմտյան տեսության մեջ) հարաբերությունների համակարգ։ Բացի վերահսկող և բաշող ֆինանսներից՝ առանձնացվում էր նաև «արտադրական ֆոնդերի միջնորդավորված շրջանառության» գործառույթը։ «Այդ գործառույթի միջոցով ֆինանսները ոչ միայն սպասարկում են շրջանառության փուլերը` «Դ - Տ» և «Տ - Դ», այլ նաև կազմակերպությունների ֆոնդերի շարժի փուլն իրենց արտադրական ձևով»[67]։

Այդկերպ, ֆինանսները (սոցիալիստական) որոշվում են որպես «դրամական հարաբերությունների համակարգ, որոնք միջնորդավորւմ են արտադրական ֆոնդերի շրջանառությունը տնային տնտեսությունների ընդլայնված հիմքում և ապահովում են տարբեր ֆոնդերի ձևավորումն ու օգտագործումը սոցիալական հասարակության պահանջմունքների բավարարման համար»[68]։

Բաշխման և վերարտադրողական հայեցակարգերի կողմնակիցների միջև բազմամյա գիտական քննարկումները բերեցին նրան, թե ինչ չափով է հարկավոր ներառել խորհրդային կազմակերպությունների և ազգային տնտեսությունների ֆինանսները հասարակական ֆինանսների կազմի մեջ։ Երկու հայեցակարգերն էլ սոցիալիզմի ֆինանսներից բացառում էին անձնական ֆինանսները և ոչ արտադրական կազմակերպությունների և ընկերությունների ֆինանսները, որոնց թվին էին դասվում առողջապահության, կրթության, մշակութային և սպորտային հաստատությունները։ Այդկերպ, վերարտադրողական հայեցակարգը նույնպես չէր ներառում ֆինանսների առարկայական հատվածը։

Իրավական հայեցակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հայեցակարգի հեղինակը Էռնեստ Վոզնեսենսկին է (լենինգրադյան դպրոց)։ Նրա դրույթները ելնում էին նրանից, որ, առաջին հերթին, ֆինանսական հարաբերությունները, այդ թվում՝ հարկերը, արժեքային են (դրամական) և, երկրորդը, միայն այն դրամական հարաբերություններն են ֆինանսական, որոնք հովանավորվում են պետության կողմից[69]։ Այդպիսի մոտեցման հիմքում ընկած է ֆինանսական մասնավոր սեկտորի հասարակական ֆինանսների միայն մեկ տարբերությունը, որոնք ընդունվել են արևելյան ֆինանսական տեսաբանների կողմից։ Ք. Շոուփը բնորոշում է այդ տարբերությունը «կանոնների անկողմնակալության աստիճանով, որոնցով կառավարությունը որոշում է իր ծառայությունները և ... ծախսերի փակման բեռը»։ Անկողմնակալությունը ենթադրում է, որ կանոնները համակարգված են արգելքներով և աջակցվում են սանկցիաների միջոցով, որոնք միևնույն կերպ գործածվում են խախտողների նկատմամբ։ Ընտանիքը «իր անդամների միջև որոշում է ապրանքները, որոնք օգտագործվում են տնային տնտեսություններում ոչ պաշտոնական և հաճախ փոփոխվող պահանջներով»[70]։

Այդպիսով, այս հայեցակարգի շրջանակներում, ֆինանսները ներկայացվում են որպես «դրամական հարաբերությունների համակարգ, որոնք ունեն հրամայական ձև»[71]։

Հիմնական ֆինանսական հասկացությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական ակտիվություն (գործունեություն), տեխնիկայի մի շարք ձևերի և մեթոդների կիրառում, որոնք օգտագործում են մասնավոր անձինք և կազմակերպությունները իրենց ֆինանսները կառավարելիս։ Հատկապես կարևոր է այդ դեպքում եկամուտների և ծախսերի տարբերությունը, ինչպես նաև ներդրումների ռիսկի գնահատումը։

Եթե եկամուտները գերազանցում են ծախսումներին (այսինքն՝ առկա է պրոֆիցիտ), ապա տարբերությունը կարող է տոկոսով պարտքով տրվել կամ ներդրվել ինչ-որ բիզնեսի մեջ կամ էլ սեփականության ձեռքբերման համար։ Դրանում է հենց ֆինանսական գործունեության հիմքը. եթե առկա են ազատ ֆինանսական ռեսորսներ, ապա նրանք պետք է ներդրվեն գործի մեջ, որպեսզի լրացուցիչ եկամուտ ապահովեն։

Եթե ծախսերն են գերազանցում եկամուտներին (այսինքն՝ առկա է դեֆիցիտ), ապա հարկավոր է լրացնել անբավարար ֆինանսական ռեսուրսները։ Դա կարելի է անել վարկ վերցնելով, կա՛մ բորսայում բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկմամբ։ Ժամանակակից աշխարհում հարկավոր չէ միայնակ գնալ և վարկատուի փնտրել. կարելի է գնալ բանկ կամ բորսա, և համապատասխան ֆինանսական ինստիտուտը որոշակի գումարի դիմաց կգտնի վարկատուի։ Կամ հակառակը՝ վարկատուի համար կգտնի վարկառուի։ Բանկային և բորսային գործունեության էությունը ազատ միջոցներ ունեցողներին և չունեցողներին արդյունավետ կերպով գտնելն ու միացնելն է։

Ինչպես արդեն նշվել է, բանկը միջնորդ է հանդիսանում վարկատուի և վարկառուի միջև։ Գործնականում դա ունի հետևյալ տեսքը. վարկատուն (ներդրողը) գալիս է և իր ազատ գումարները դնում բանկային հաշվի վրա (դեպոզիտ), որպեսզի իր ավանդի համար տոկոսներ ստանա։ Հետո բանկ է գալիս վարկառուն, որպեսզի վարկ վերցնի։ Բանկը տոկոսի դիմաց վարկառուին վարկ է տրամադրում, իսկ այդ տոկոսը ներառում է և՛ ներդրողի եկամուտը, և՛ եկամուտը հենց բանկի համար, և՛ դրան գումարած՝ վարկը չվերադարձնելու ռիսկի ապահովագրության տոկոսը։

Բորսան ևս վարկատուին և վարկառուին կապող միջոց է համարվում։ Սակայն, ի տարբերություն բանկի՝ չի կարող գումարները դեպոզիտին փոխանցել, մինչև չհայտնվի վակառուն։ Բորսան կարող է կապել վարկատուին և վարկառուին միայն իրական ժամանակում։ Բանկը չի կարող մի կողմ դնել իր միջոցները, այսինքն՝ վարկատուն (ներդրողը) կարող է այսօր բանկ գալ, իսկ վարկառուն (վարկ վերցնելու ցանկություն ունեցողը) կարող է հայտնվել միայն մեկ ամիս անց։

Բացի այդ՝ բորսան զբաղվում է ներդրումների և վարկերի վաճառքով միջնորդային ձևով։ Վարկ վերցնելու ցանկություն ունեցողը բորսայում բաժնետոմսեր և պարտատոմսեր է թողարկում։ Բաժնետոմսը սեփականատիրոջ բաժինն է, հետևաբար՝ միաժամանակ վարկի գրավը։ Պարտատոմսը ևս վարկի տեսակ է, սակայն այն, ի տարբերություն բաժնետոմսի, սեփականության իրավունք չի տրամադրում, չնայած որ կարող է դիտարկվել ինչ-որ առանձին գրավ։ Բաժնետոմսերով և պարտատոմսերով ևս կարող են տոկոսներ վճարվել (դիվիդենդներ, կտրոններ)։ Եթե ըստ բաժնետոմսերի չի վճարվում դիվիդենդը, ապա ենթադրվում է, որ բաժնետոմսը կավելանա ըստ գնի, և վարկատուն, որը գնել է բաժնետոմսը, կկարողանա ստանալ իր եկամուտը թանկացված բաժնետոմսի վաճառքից հետո։

Ֆինանսների գործառույթները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսների գործառույթները տարբեր հեղինակներ տարբեր կերպ են սահմանում։ Սակայն հիմնական գործառույթները երկուսն են.

  1. բաշխման և վերաբաշխման,
  2. վերահսկողության։

Կարող են առանձնացվել երրորդ և չորրորդ գործառույթներ ևս։ Օրինակ, Վ. Վ. Իվանովը ֆինանսներին վերագրում է նաև կարգավորիչ գործառույթ։

Բաշխման և վերաբաշխման գործառույթի հիմնական նպատակը հասարակական ներքին արդյունքը (ՀՆԱ) և ազգային եկամուտը ճիշտ բաշխելն է։ Ազգային եկամտի վերաբաշխման գործընթացը ֆինանսների կարևորագույն գործառույթներից մեկն է։ Վերաբաշխումը կատարվում է երկու մեթոդով՝

  • ֆինանսաբյուջետային,
  • բանկային վարկավորման մեթոդներով։

Առաջին մեթոդն ունի նվերադարձելիության սկզբունք, իսկ երկրորդը՝ վերադարձելիության։ Ըստ սրանց էլ՝ ֆինանսական և վարկային համակարգերը լիովին տարբեր են։

Ֆինանսների երկրորդ գործառույթը վերահսկողության գործառույթն է։ Վերջինս իրականացվում է թե՛ միկոմակարդակում, թե՛ մակրոմակարդակում։ Միկրոտնտեսական մակարդակում վերահսկողությունը կատարում են տնտեսվարող սուբյեկտների և ֆիրմաների ֆինանսական ծառայությունները դրամական ֆոնդերի ձևավորման և բաշխման գործընթացքում։ Իսկ մարոտնտեսական մակարդակում կատարվում է ֆինանսաբյուջետային վերահսկողություն պետական ֆինանսական մարմիննրի կողմից։ Մակրոտնտեսական մակարդակում վերահսկողության տեսակ է բանկային վերահսկողույթունը, որն իրականացնում են առևտրային բանկերը[72]։

Այս գործառույթների իրականացումը նպաստում է սեփականության տարբեր ձևերի և երկրի ողջ տնտեսության զարգացմանը։

Ֆինանսական ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանկի պահեստ

Դրամական կամ ներդրումային ծառայություններ կատարող կազմակերպությունների ծառայությունների նկարագրման ընդհանուր եզր.

Ֆինանսական ծառայություններին վերաբերում են հետևյալ ծառայությունները.

Ֆինանսական շուկաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սև միջավայր (1992) (պատկերը` GBP/USD)

Ֆինանսական շուկան շուկայի այն տեսակն է, որը ներառում է ամենից առաջ կապիտալի շուկան և դրամական միջոցների շուկան, որ ներկայացվում են բորսաների կողմից։ Ծառայում է ֆինանսական ակտիվների վաճառքին, կառավարում է ֆինանսական ռիսկերը և նպաստում է ներդրումների կատարմանը։ Ընդունված է առանձնացնել հետևյալ ֆինանսական շուկաները.

  1. Արժեթղթերի շուկա
  2. Ժամկետային շուկա
  3. Արժույթի շուկա (Forex)
  4. Դրամական շուկա (դրամական միջոցների շուկա)

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ ֆինանսական ապրանքների ներկայիս արժեքը համաշխարհային շուկայում երեքուկես անգամ գերազանցում է իրական տնտեսության արտադրանքի արժեքին[73]։

Անձնական ֆինանսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական հաշվապահության վարումը, անձնական եկամուտների և ծախսումների պլանավորումը (ֆինանսական պլանի կազմումը) պարտադիր չէ։ Սակայն նման մոտեցումների օգտագործումը թույլ է տալիս ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները։ Սովորաբար հաշվի են առնվում եկամտի աղբյուրները և ծախսերի ուղղությունները։

  • աշխատավարձ,
  • թոշակներ և փոխհատուցումներ,
  • եկամուտ բանկային ներդրումներից,
  • անշարժ գույքը վարձակալության հանձնելուց գոյացած եկամուտ,
  • եկամուտ արժեթղթերից,
  • այլ եկամուտներ։

Վերլուծության ժամանակ պահուստներ են առաջանում (օրինակ՝ չօգտագործված ակտիվներ), և ուսումնասիրում են դրանց վաճառքի օգտագործման նպատակահարմարությունը։

  • հարկեր
  • բնակարանի և կոմունալ ծառայությունների համար վճար,
  • սնունդի վճար,
  • բժշկական վճար (այդ թվում՝ բժշկական ապահովագրության),
  • վարկերի մարում,
  • երկարատև օգտագործման ապրանքների գնում,
  • ռիսկերի (սեփականության, առողջության ևն) ապահովագրություն,
  • կենսաթոշակային կուտակման ֆոնդի վճարներ,
  • ներդրումներ,
  • այլ ծախսեր։

Երկարատև պլանավորման դեպքում հարկավոր է հաշվի առնել նաև ինֆլյացիան։

Ընկերությունների ֆինանսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու Յորքի ֆոնդային բորսան Ուոլ սթրիթում

Կորպորատիվ ֆինանսների հիմնական խնդիրը կազմակերպության գործունեության ֆինանսական ապահովումն է։ Նաև կարևոր է գտնել հավասարակշռությունը բիզնեսի եկամտաբերության և ֆինանսական ռիսկերի միջև։ Ընթացիկ ֆինանսական պահանջմունքների բավարարման համար սովորաբար վերցնում են կարճաժամկետ բանկային վարկեր։ Վարկերի կամ բաժնետոմսերի վերաբերյալ այդպիսի ռազմավարական որոշումները վերջին հաշվով որոշում են կազմակերպության կապիտալի կառուցվածքը։

Կորպորատիվ ֆինանսների մեկ այլ կողմը ներդրումների մասին որոշումներն են, այսինքն՝ առկա ազատ միջոցների ներդրման վերաբերյալ որոշումը։ Ներդրումը ազատ ակտիվի ներդնման գործընթացն է՝ հույսով, որ ժամանակի ընթացքում նրա արժեքը կավելանա։ Ներդրումների կառավարումը ֆինանսների կարևորագույն կողմն է բոլոր մակարդակներում, և կորոպրատիվ մակարդակը ևս բացառություն չէ։ Ներդրման վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ հարակվոր է վերլուծել հետևյալ գործոնները.

  • նպատակի - ժամանակաընթացքի - գնաճի - ռիսկերի - հարկերի հարաբերությունը,
  • հեջիրավորման ակտիվ և պասիվ ռազմավարությունների միջև ընտրությունը,
  • ներդրումների պորտֆելների արդյունավետության գնահատումը։

Կազմակերպություններում ֆինանսական մենեջմենթը շատ ժամանակ նույնացվում է հաշվապահական հաշվառման հետ։ Սակայն հաշվապահական հաշվառումը զբաղվումէ արդեն կատարված գործողությունների հաշվառմամբ (և, հետևաբար, «պատմական» ֆինանսական տեղեկատվության հաշվառմամբ)։ Իսկ ֆինանսական մենեջմենթը նայում է դեպի ապագան և զբաղվում է ապագայում սպասվելիք ֆինանսական գործառնությունների արդյունավետության վերլուծությամբ և պլանավորմամբ։

Պետության ֆինանսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկեր և տուրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկ հասկացության բնորոշումը ներկայացված է ՀՀ «Հարկերի մասին» օրենքում[74]։ Այդ նորմատիվ ակտի համաձայն՝ հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձնացից (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա կիրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, օտարերկրյա իրավաբանական անձանց ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից։

ՀՀ-ում հարկատեսակները բաժանվում են երկու խմբի՝ պետական հարկեր և տեղական հարկեր։ Պետական հարկերն են.

  1. շահութահարկ
  2. եկամտահարկ
  3. ակցիզային հարկ
  4. ավելացված արժեքի հարկ։

Տեղական հարկերն են.

  1. գույքահարկ
  2. հողի հարկ
  3. հյուրանոցի հարկ։

Հարկերը լինում են ուղղակի և անուղղակի։ Ուղղակի հարկերը այն հարկերն են, որոնք պետությունը ստանում է անմիջապես հարկ վճարողների եկամուտներից կամ ունեցվածքից։ Անուղղակի հարկերը ծառայությունների և ապրանքների հարկերն են, որոնք սահմանվում են գնի ավելացմամբ։ Անուղղակի հարկերը գոյություն ունեն ակցիզների և մաքսային վճարների տեսքով։

Պետական ֆինանսերում կարևոր տեղ են զբաղեցնում նաև տուրքերը։ Համաձայն ՀՀ «Պետական տուրքի մասին» օրենքի՝ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և/կամ համայնքի բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է[75]։

Հարկերը և տուրքերը այսօր պետության եկամուտների կարևորագույն և խոշորագույն մասն են կազմում։

Պետական վարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկավոր է առանձին խոսել նաև պետական պարտատոմսերի մասին։ Այդ արժեթղթերը թողարկում է երկրի կառավարությունը և տարածում է այդ երկրի ներսում ու արտասահմանում։ Այն հանդես է գալիս որպես վարկ, որը վերցնում է ինքը՝ պետությունը, իր կարիքների համար։ Իհարկե, ինչքան կայուն և հարուստ է պետությունը, այնքան ավելի շատ են նրան վարկ տրամադրում և գնում պարտատոմսեր։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ–ն այն երկիրն է, որը ունի աշխարհում ամենամեծ պետական պարտքը։ Աշխարհի շատ երկրներ իրենց բյուջեի միջոցները պահում են ԱՄՆ–ի կառավարության արժեթղթերում։ Ինչքան պետությունը կարող է արդյունավետ վերահսկել իր վարկային գումարները, այնքան ավելի շահավետ է վարկ վերցնելը։ Եվ հակառակը, եթե պետությունը չի կարող վճարել վարկի տոկոսները, ապա պարտքը բեռ է դառնում պետական բյուջեի համար։

Եկամուտների բաշխում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության եկամուտները բաշխվում են հետևյալ կերպ.

Պետական հատկացումների մեջ առանձնացնում են սուբսիդիաները, դոտացիաները և սուբվենցիաները։

Ֆինանսական տնտեսագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական տնտեսագիտություն, տնտեսագիտության ճյուղ, որը ուսումնասիրում է այնպիսի ֆինանսական մեծությունների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները, ինչպիսիք են. գինը, հավելյալ արժեքը, բաժնետիրական կապիտալը և այլն։ Ֆինանսական տնտեսագիտությունը հատկապես կենտրոնանում է իրական տնտեսագիտական ցուցանիշների՝ ֆինանսական ցուցանիշների վրա ունեցած ազդեցության ուսումնասիրման վրա։ Ահա հետազոտությունների հիմնական ուղղությունները.

  • Գնահատական՝ ակտիվի իրական արժեքի որոշում։
    • Որքա՞ն բարձր են այդ ակտիվի ռիսկերը։
    • Ի՞նչ դրամաշրջանառություն կարող է առաջացնել ակտիվը (դրամական հոսքերի դիսկոնտ)։
    • Որքա՞ն է ակտիվի շուկայական գինը (հարաբերական գնահատական)։
    • Կախվա՞ծ են ֆինանսական հոսքերը մեկ այլ ակտիվիից կամ իրադարձությունից (արտադրական գնահատական)։
  • Ֆինանսական շուկա և գործիքներ
  • Ֆինանսական ինստիտուտներ և օրենքներ
Ջորջ Սորոս

Ֆինանսական տեղեկատվության խոշորագույն տեղեկատվական գործակալություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bastable, 1903, էջ 1-5
  2. Gomez, 2008, էջ 3
  3. Khan, 2004, էջ 1
  4. Bhala, 2006, էջ 5
  5. Fabozzi, 2009, էջ 3-5
  6. Рау, 1867, էջ 5-7
  7. Adams H. C., 1899, էջ 3-4
  8. Backhaus J. G., Wagner R. E., 2004, էջ 21-22
  9. Bаrns, 1920, էջ 50-51
  10. Bastable, 1903, էջ 41-45
  11. Bullock, 1906, էջ 11-15
  12. Dalton, 1922, էջ 17-22
  13. Higgs, 1919, էջ 1-3
  14. Jain, 2008, էջ 3-7
  15. Масгрейв, 2009, էջ 21-30
  16. Adair, 2006, էջ 11
  17. Banks, 2007, էջ 4
  18. Besley, 2009, էջ 4-5
  19. Detscher, 2003, էջ 3-4
  20. Jain, 2008, էջ 4-5
  21. João, 2001, էջ 3
  22. Katsioloudes, 2006, էջ 188
  23. Moyer, 2009, էջ 2
  24. Weaver, 2001, էջ 11-12
  25. Рау, 1867, էջ 1-4
  26. Adams H. C., 1899, էջ 5
  27. Backhaus J. G., Wagner R. E., 2004, էջ 4-6
  28. Cohn G., 1895, էջ 15-24
  29. Plehn Carl.C., 1909, էջ 1-6
  30. Рау, 1867, էջ 1
  31. словарь Брокгауза и Ефрона, 1902, էջ 867-881
  32. Webster, 1886, էջ 512
  33. Adams H. C., 1899, էջ 20-21
  34. Bastable, 1903, էջ 7
  35. Յանջուլ, 2002, էջ 52-53
  36. Patterson, 1868
  37. King, 1898
  38. Cleveland, 1902, էջ 7-8
  39. Կ. Մարքս, 1973, էջ 149
  40. Plehn, 1909
  41. Plehn, 1909, էջ 1-3
  42. Hunter, 1921, էջ 3-4
  43. Բոդի Զ., Մերտոն Ռ., 2005
  44. Fama, Miller, 1972
  45. Գրոպելի Նիկբախտ, 1993
  46. Schinasi, 2005
  47. Weston, 1994, էջ 7-26
  48. Plehn, 1909, էջ 1
  49. Dalton, 1922, էջ 3-4
  50. Bastable, 1903, էջ 9
  51. Plehn, 1909, էջ 25
  52. www.britannica.com
  53. Watson D. Head A., 2010, էջ 2-3
  54. Bossaerts, 2001, էջ 3
  55. 55,0 55,1 Զախարչենկով, 2011
  56. Կ. Մարքս,Ֆ. Էնգելս, 1954, էջ 17-18
  57. Դյաչենկո, 1974, էջ 404
  58. Դյաչենկո, 1974, էջ 403
  59. Դյաչենկո, 1957, էջ 25
  60. Դյաչենկո, 1974, էջ 133
  61. Դյաչենկո, 1957, էջ 35
  62. Դյաչենկո, 1957, էջ 53
  63. Դյաչենկո, 1957, էջ 52
  64. Դյաչենկո, 1957, էջ 68-69
  65. Բիրման, 1957, էջ 109
  66. Դյաչենկո, 1974, էջ 451
  67. Ալեքսանդրով, 1965, էջ 29
  68. Ալեքսանդրով, 1965, էջ 27-28
  69. Վոզնեսենսկի, 1969, էջ 155-156
  70. Shoup, 1969, էջ 4
  71. Վոզնեսենսկի, 1985, էջ 91
  72. https://library.anau.am/images/stories/grqer/tnt/Finances%202007.pdf
  73. Չժու Մին. Չինական ֆինանսական համակարգը կդիմակայի ԱՄՀ-ի սթեսին
  74. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  75. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Զվի Բոդի, Ռոբերտ Մերտոն, Ֆինանսներ, Մոսկվա, ««Ուիլյամս»» — 592, էջեր 592 — 592 էջ, ISBN 0-13-310897-X։
  • Карен Берман, Джо Найт, Джон Кейз., Финансы для нефинансовых менеджеров: как понимать цифры финансовых отчетов (Financial Intelligence: A Manager's Guide to Knowing What the Numbers Really Mean), Մ., ««Ուիլյամս»» — 256, էջեր 256 — 256 էջ, ISBN 1-59139-764-2։
  • Բենուա Մանդելբրոտ, Ռիչարդ Լ. Հադսոն, (Չ)լսող շուկաներ. ֆրակտալ հեղափոխություն ֆինանսներում։ (The Misbehavior of Markets), Մոսկվա, ««Ուիլյամս»» — 400, էջեր 400 — 400 էջ, ISBN 5-8459-0922-8։
  • Рау К. Г., Ֆինանսական գիտության հիմնական դրույթները։
  • Websters Complete Dictionary of the English Language, «George Bell&Sons»։
  • Adams H. C., Science of Finance, an Investigation of Public Expenditure and Public Revenues, «Henry Holt &Co»։
  • Backhaus J. G., Wagner R. E., Handbook of public finance, «Kluwer Academic Publishers»։
  • Cohn G., The Science of Finance, «Chicago Press»։
  • Plehn Carl. C., Introduction On Public Finance, «Macmillan&Co»։
  • Энциклопедический словарь Брокгауза и Ефрона. Т. ХХХV(a)։
  • Bastable Ch. F., Public Finance. 3-th ed, «Macmilan&Co»։
  • Янжул И. И., Основные начала финансовой науки: Учение о государственных доходах, «Статут»։
  • Patterson R. H., The science Of Finance: a practical treatise, «William Blackwood&Sons»։
  • King G., Theory Of Finance: Being a Short Treatise on the Doctrine of Interest and Annuities-certain./ 3-rd ed, «Ch.&Edw. Layton»։
  • Cleveland F. A., Funds and Their Uses, «Appleton&Co»։
  • Маркс К., Капитал. Критика политической экономии. Т.1, «Политиздат»։
  • Боди З., Мертон Р., Финансы.: Пер. с англ, ««Вильямс»»։
  • Fama, Eugene, Merton Miller., The Theory of Finance, «Dryden Press»։
  • Нікбахт Е., Гропеллі А., Фінанси, пер. з англ, «Основи»։
  • Schinasi, Garry J., Safeguarding financial stability: theory and practice, «International Monetary Fund»։
  • Weston F., "A (Relatively) Brief History of Finance Ideas."// Financial Practice and Education, Spring/Summer։
  • Plehn Carl. C., Introduction On Public Finance, «Macmillan&Co»։
  • Hunter M. H., Outlines Of Public Finance, «Harper&Broth.»։
  • Dalton H., Principles of Public Finance, «Macmilan&Co»։
  • Watson D. Head A., Corporate finance: principles and practice- 5th ed, «Pearson Education Ltd»։
  • Bossaerts P. L., Ødegaard B. A., Lectures on corporate finance, «World Scientific Publishing»։
  • Spurga R. C., Balance sheet basics: financial management for non-financial managers, «Pengium Group»։
  • McLaney E. J., Business Finance:Theory and Practice/8-th ed, «Pearson Education»։
  • Bаrns E., Modern Finance, «Oxford University Press»։
  • Bullock Ch. J., Selected Readings In Public Finance, «Ginns&Co,»։
  • Higgs H. A., Primer of National Finance, «Methuen&Co Ltd.»։
  • Jain T. R., Kaur S. J., Gupta A., Gupta S. P., Public Finance and International Trade, «VKpublikations»։
  • Масгрейв Ричард. А., Масгрейв Пегги. Б., Государственные финансы: теория и практика/ Пер. с англ, «Бизнес Атлас»։
  • Adair T. A., Corporate Finance Demystified, «McGraw-Hill»։
  • Banks E., Finance the basics, «Simultaneously published»։
  • Besley S., Brigham E. F., Principles of Finance, «Cergage Learning»։
  • Detscher S., Corporate Finance and the Theory of the Firm, «GRIN Verlag»։
  • João Amaro de Matos., Theoretical foundations of corporate finance, «Princeton University Press»։
  • Katsioloudes M., Strategic Management, «Elsevier inc.»։
  • Moyer R. C., J. R. McGuigan, W. J. Kretlow., Contemporary Financial Management, «South Western»։
  • Fabozzi F. J., Drake P. P., Finance: capital markets, financial management, and investment management, «John Wiley&Sons»։
  • Bhala V. K., Financial Management and Policy. 5-th ed, «Anmol Publications»։
  • Gomez C., Financial Markets, Institutions and Financial Services, «Prentice-Hal»։
  • Khan M. Y., Jain P. K., Financial Management: Text, Problems And Cases, «McGraw-Hill»։
  • Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Աշխատություններ, «Политиздат»։
  • Դյաչենկո Վ., Ապրանքա-դրամական հարաբերությունները և ֆինանսները սոցիալիզմում, «Наука»։
  • Բիրման Ա. Մ., Сущность и функции финансов отраслей народного хозяйства СССР.// Вопросы теории финансов. Сборник статей под редакцией чл.-корр. АН СССР В.П. Дьяченко., «Госфиниздат»։
  • Ցասիլի Դյաչենկո, Ֆինանսների էությունը// Ֆինանսների տեսության հարցերը, «Госфиниздат»։
  • Ա. Մ. Ալեքսանդրով, Սոցիալիզմի ֆինանսեր, «Ֆինանսներ»։
  • Shoup C., Public finance, «Transaction Publishers»։
  • Էռնեստ Վոզնեսենսկի, Սոցիալական ֆինանսների քննարկման հարցեր, «ЛГУ»։
  • Էռնեստ Վոզնեսենսկի, Ֆինանսերը որպես արժեքային կատեգորիա, «Финансы и статистика»։
  • Սերգեյ Զախարչենկով, Ֆինանսները որպես կապիտալի արժեքի նպատակաուղղված շարժում, «Бизнесинформ – N 7. – С. 48-54»։
  • Սերգեյ Զախարչենկով, Ֆինանսական գիտության տեսություն, «Бизнесинформ – N 8. – С. 122-129»։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «ֆինանսներ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Անձնական ֆինանսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]