Կորպորատիվ ֆինանսներ
Կորպորատիվ ֆինանսներ, ոլորտ, որն առնչվում է ֆինանսավորման աղբյուրների, կորպորացիաների կապիտալի կառուցվածքի, ֆինանսական ռեսուրսների վերլուծության, ֆինանսական գործիքների և մենեջերների կողմից իրականացվող այն գործողությունների հետ, որոնք ազդում են ընկերության շուկայական արժեքի մեծացման վրա։ Կորպորատիվ ֆինանսների հիմնական նպատակը ընկերության շուկայական արժեքի մաքսիմալացումն է[1]։
Կորպորատիվ ֆինանսներն ընդգրկում է երկու հիմնական բաժիններ։ Դրանք են կապիտալ ներդրումները և աշխատող կապիտալի կառավարումը։ Կապիտալ ներդրումների միջոցով ներկայացվում է, թե ինչ չափանիշներով, ինչպես նաև սեփական, թե փոխառու կապիտալի միջոցով պետք է ֆինանսավորվի այս կամ այն նախագիծը։ Աշխատող կապիտալի կառավարումն իրենից ներկայացնում է դրամական հոսքերի կառավարումը, որն առնչվում է ընթացիկ ակտիվներին և պարտավորություններին։ Այստեղ շեշտը դրվում է կանխիկի հոսքերի, պաշարների և կարճաժամկետ փոխառությունների կառավարման վրա։
Կորպորատիվ ֆինանսներ տերմինը երբեմն ասոցացվում է ներդրումային բանկինգի հետ։ Վերջինիս հիմնական նպատակը ընկերության ֆինանսական կարիքների գնահատումն է և դրան համապատասխան ֆինանսավորման աղբյուրի ընտրությունը։ Հետևաբար, կորպորատիվ ֆինանսները ներառում է այն բոլոր գործողությունները, որոնք բերում են ընկերության կապիտալի աճին և բիզնեսի խթանմանը[2]։
Ֆինանսական մենեջմենթը սերտորեն կապված է հաշվապահական հաշվառման հետ։ Եթե ֆինանսական հաշվառման միջոցով ներկայացվում է իրականացված բոլոր գործողությունների վերաբերյալ ֆինանսական տեղեկատվությունը, ապա ֆինանսական մենեջմենթի նպատակը ֆինանսավորման աղբյուրների ընտրությունն է և դրանց միջոցով ընկերության շուկայական արժեքի մաքսիմալացումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորպորատիվ ֆինանսներ տերմինը սկսվեց օգտագործվել 15-րդ դարում իտալական քաղաք-պետություններում և եվրոպական ափամերձ երկրներում։ 17-րդ դարում Հոլանդիայում սկսեցին զարգանալ ներդրումային արժեթղթերի հրապարակային շուկաները։ 1800-ական թվականների սկզբներին Լոնդոնը համարվում էր կորպորատիվ ֆինանսների կենտրոնը, որը կիրառում էր ներդրումային և ֆինանսական նորանոր գործիքներ։ 20-րդ դարը նշանավորվեց կապիտալիզմի և բաժնետիրական ընկերությունների վերելքով։ Ժամանակակից կորպորատիվ ֆինանսները, ինչպես նաև ներդրումային մենեջմենթը սկսեցին զարգանալ 20-րդ դարի երկրորդ կեսից, որը հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում դրանց տեսական և փորձնական բաժիններում նորամուծությունների կիրառմամբ[9][10][11][12][13][14]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական մենեջմենթի հիմնական նպատակը ընկերության շուկայական արժեքի մաքսիմալացումն է[15]։ Դրան հասնելու համար մենեջերներից պահանջվում է հաշվեկշռել կապիտալ ներդրումները՝ միաժամանակ ֆինանսավորելով ներդրումային նախագծեր, որոնք մեծացնում են ընկերության շահութաբերությունն ու իրացվելիությունը և վճարելով շահաբաժիններ։ Այն ընկերությունների մենեջերները, որոնք գտնվում են աճի փուլում, այսինքն՝ ներդրված կապիտալի դիմաց ապահովում են բարձր եկամուտ, ընկերության բիզնես գործընթացների խթանման համար հիմնականում օգտագործում են ընկերության սեփական միջոցները և զուտ դրամական հոսքերը։ Երբ ընկերությունները հասնում են հասունության փուլին, այսինքն՝ կատարված կապիտալ ներդրումների դիմաց ստանում են միջին կամ ցածր եկամուտ, մենեջերները շահաբաժինների վճարման համար հիմնականում օգտագործում են ընկերության զուտ դրամական հոսքերը։ Բացի այդ, մենեջերները պարբերաբար պետք է կատարեն ֆինանսավորման աղբյուրների, զուտ դրամական հոսքերի, շահաբաժինների և կրեդիտորական պարտքերի վերլուծություն[15][16]։
ներդրումային նախագծերի ընտրությունը հիմնված է մի քանի փոխկապակցված չափանիշների վրա։ (1) Կորպորատիվ կառավարման հիմնական նպատակը ընկերության շուկայական արժեքի մաքսիմալացում է այնպիսի ներդրումային նախագծերի ֆինանսավորման միջոցով, որոնք ապահովում են դրական զուտ ներկա արժեք՝ հաշվի առնելով ռիսկի մակարդակը և օգտագործելով զեղչման տոկոսադրույքը։ (2) Այս նախագծերը պետք է ֆինանսավորվեն համապատասխանաբար։ (3) Եթե ընկերության աճի հնարավոր տարբերակ, ինչպես նաև զուտ դրամական հոսքերի կարիք չկա, ապա ըստ ֆնանսական մենեջմենթի տեսության՝ մենեջերները պետք է զուտ դրամական հոսքը շահաբաժինների տեսքով վճարեն բաժնետերերին[17]։
Այս կապիտալ ներդրումներն իրենցից ներկայացնում են երկարաժամկետ կորպորատիվ ֆինանսական նախագծերի պլանավորում, որն ազդում է ընկերության կապիտալի կառուցվածքի վրա։ Այլ կերպ ասած՝ մենեջերները պետք է սահմանափակ ռեսուրսները բաշխեն մրցակցային հնարավորությունների (նախագծերի) միջև[18]։
Կապիտալ ներդրումները կապված են նաև այնպիսի չափանիշների սահմանման հետ, որոնք որոշում են՝ որ նախագծերը ֆինանսավորել և ինչպիսի աղբյուրներով ֆինանսավորել դրանք[19]։ Ներդրումների հիմնական նպատակը պետք է լինի ընկերության արժեմեծացումն ապագայում։ Ընկերության արժեմեծացման նախագծերը կարող են ներառել ներդրումների տարբեր տեսակներ, ընդլայման քաղաքականություններ, միաձուլումներ և առանձնացումներ։ Երբ ընկերության աճի հնարավորություն, նաև զուտ դրամական հոսքերի օգտագործման կարիք չկա, մենեջերը պետք է շահույթի ավելցուկը վճարի բաժնետերերին շահաբաժինների տեսքով կամ հետ գնի ընկերության բաժնետոմսերը[20][21]։
Կապիտալի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորպորատիվ ֆինանսերի նպատակների նվաճման համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր կորպորատիվ ներդրում համապատասխանաբար ֆինանսավորվի[22]։ Որպես ֆինանսավորման աղբյուրներ հանդիսանում են ընկերության սեփական կապիտալը և կապիտալը՝ հավաքագրված արտաքին աղբյուրներից, որը կատարվում է պարտքային կամ բաժնային գործիքներ թողարկելու միջոցով (ինչպես նաև հիբրիդային գործիքներ կամ փոխարկելի արժեթղթեր)։ Սակայն քանի որ այս գործընթացները կարող են մեծ ազդեցություն ունենալ և՛ տոկոսադրույքի, և՛ կանխիկի հոսքերի (հետևաբար նաև ռիսկի մակարդակի) վրա, ֆինանսավորման աղբյուրների ընտրությունը կփոփոխի ընկերության շուկայական արժեքը։ Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է կայացնել նախապես մտածված որոշում։ Այս հարցի վերաբերյալ կան շատ տեսական մոտեցումներ, որոնք մենեջերները պոտք է հաշվի առնեն։
Կապիտալի ֆինանսավորման աղբյուրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտքային կապիտալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունները որպես ներդյումային աղբյուր կարող են օգտագործել փոխառու ֆոնդեր (պարտքային կապիտալ կամ վարկեր) վերարտադրության կամ ապագա աճի ֆինանսավորման համար։ Որպես պարտքային գործիքներ կարող են հանդես գալ բանկային վարկերը, մուրհակները, պարտատոմսերը։ Պարտատոմսերի թողարկմամբ և տեղաբաշխմամբ ընկերությունը պարտավորվում է կատարել տոկոսային վճարումներ մինչև ժամկետի ավարտը, իսկ ժամկետի ավարտին ընկերությունը վճարում է վերցված պարտքն ամբողջությամբ։ Հետ կանչվող պարտատոմսերի թողարկման դեպքում ընկերությունները պարտավոր են ամբողջությամբ վճարել փոխառված պարտքը, երբ կարծում են, որ նրանք կարող են մարել իրենց պարտավորությունները և հետ կանչել տեղաբաշխված պարտատոմսերը։ Եթե ընկերությունը չի կարողանում իր տոկոսային ծախսերը կատարել կանխիկ գումարով, ապա իր պարտավորությունները մարում է այլ ակտիվներով։
Բաժնային կապիտալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապիտալի մեծացման համար ընկերությունները կարող են նաև թողարկել բաժնետոմսեր։ Ներդրողները կամ բաժնետերերը, ձեռք բերելով բաժնետոմսեր, ակնկալում են բաժնետոմսերի աճի միտում ժամանակի ընթացքում, որը իրենց ներդրումը դարձնում է շահութաբեր։ Բաժնետոմսի արժեքն աճում է նաև այն դեպքում, երբ ընկերությունը ներդրում է կատարում բաժնետոմսերում կամ այլ ֆոնդերում, որը դրական ազդեցություն է ունենում սեփականատերերի տոկոսադրույքի վրա։ Ներդրողները նախընտրում են գնել այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնց տոկոսադրույքը ունի աճի միտում։ Բաժնետոմսերի արժեքը աճում է նաև այն դեպքում, երբ ընկերությունը օգտագործում է կանխիկի ավելցուկը շահաբաժիններ վճարելու համար։
Արտոնյալ բաժնետոմս
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտոնյալ բաժնետոմսը բաժնային արժեթուղթ է, որը պարունակում է տարրեր և՛ հասարակ բաժնետոմսերից, և՛ պարտատոմսերից, ինչով պայմանավորված էլ հաճախ անվանվում է հիբրիդային գործիք։ Արտոնյալ բաժնետոմսերն իրենց վարկանիշով գերազանցում են հասարակ բաժնետոմսերին, սակայն զիջում են պարտատոմսերին իրենց իրավունքների ծավալով[23]։
Արտոնյալ բաժնետոմսերը ձայնի իրավունք չեն տալիս[24]։ Փոխարենը տալիս են սահմանված տոկոսադրույքով շահաբաժին ստանալու իրավունք, ինչպես նաև լուծարման դեպքում գույքից մաս ստանալու նախապատվություն։
Արտոնյալ բաժնետոմսերը պարտատոմսերի նման գնահատվում են խոշորագույն կազմակերպությունների կողմից։ Արտոնյալ բաժնետոմսերի վարկանիշը սովորաբար ցածր է, քանի որ դրանց շահաբաժինների վճարումը չի երաշխավորվում այնպես, ինչպես պարտատոմսերի տոկոսների վճարումը[25]։
Արտոնյալ աժնետոմսը բաժնետոմսերի հատուկ դաս է, որը կարող է միավորել այնպիսի իրավունքներ, որոնք չեն տրվում հասարակ բաժնետոմսերի կողմից։ Դրանք են[26].
- շահաբաժինների վճարման նախապատվություն
- Լուծարման դեպքում գույքից մաս ստանալու նախապատվություն
- Փոխարկում հասարակ բաժնետոմսերի
- Հետ կանչելու հնարավորություն
- ձայնի իրավունքի բացակայություն
Կապիտալիզացիայի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշվեց, ֆինանսավորման կառուցվածքը ազդում է ընկերության շուկայական արժեքի վրա։ Այստեղ պետք է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք՝
- Մենեջմենթը պետք է որոշի ֆինանսավորման օպտիմալ կառուցվածքը, այսինքն կապիտալի այն կազմը, որը առավելագույնի կհասցնի ընկերության արժեքը[27]։ Բայց այնուամենայնիվ անհրաժեշտ է նաև հաշվի առնել այլ կարևոր գործոններ։ Ծրագրի ֆինանսավորումը պարտավորությունների ավելացմամբ բերում է պասիվների աճի, որը անհրաժեշտ է սպասարկել, մինչդեռ կանխիկ միջոցների օգտագործման անկախությունը ծրագրի հաջողության գրավականներից է։ Սեփական կապիտալով ֆինանսավորումը ավելի ցածր ռիսկային է, բայց այն կարող է ազդել ընկերության բաժնետոմսերի իրացվելիության և եկամտաբերության վրա։ Սեփական կապիտալի արժեքը սովորաբար ավելի բարձր է պարտավորության արժեքից, որը իրենից ներկայացնում է նվազեցվող ծախս, հետևաբար սեփական կապիտալով ֆինանսավորումը կարող է առաջացնել ծրագրի եկամտաբերության տոկոսադրույքի աճ, որը կարող է հավասարակշռել կանխիկի հոսքի ռիսկի ցանակացած նվազեցումը[28]։
- Մենեջմենթը պետք է երկարաժամկետ ֆինանսավորումը համապատասխանեցնի որքան հնարավոր է շուտ ֆինանսավորվող ակտիվների հետ և՛ ժամանակային, և՛ կանխիկի հոսքերի տեսանկյունից։ Ցանկացած ակտիվներ-պասիվներ խզման կամ ժամանակային անհամապատասխանության կառավարումը կարճաժամկետում իրենից ներկայացնում է աշխատող կապիտալի ֆունկցիան։ Նման դեպքերում ընդունված է նաև հեջավորումը պարտքային ածանցյալ գործիքների կիրառմամբ։
Փոխկապակցված հանգամանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ օգտագործվող տեսությունների մեծ մասի հիմքում ընկած է Փոխանակման տեսությունը։ Դրա միջոցով ընկերությունները որոշում են կայացնում՝ ինչպես օգտագործել ռեսուրսները պարտքի հարկային օգուտները պարտքի բանկային տոկոսադրույքով փոխանակելու համար։ Տնտեսագետները այս հարցի պատասխանի հետ կապված մշակել են մի շարք այլընտրանքային տեսություններ։
Այլընտրանքային տեսություններից գլխավորը Ստյուարթ Մայերսի ասիմետրիկ տեղեկատվության տեսությունն է (Pecking Order Theory), համաձայն որի ընկերությունները խուսափում են օգտագործել արտաքին ֆինանսավորման աղբյուրները, երբ նրանք ունենում են ներքին ֆինանսավորման հնարավորություն, այն ժամանակ, երբ նրանք կարող են ներգրավել պարտքային միջոցներ ավելի ցածր տոկոսադրույքով։
Իսկ կապիտալի կառուցվածքի փոխարինման տեսությունը առաջ է քաշում հիպոթեզ, ըստ որի մենեջմենթը փոփոխում է կապիտալի կառուցվածքը այնպես, որ միավոր բաժնետոմսին ընկնող շահույթը հասնի առավելագույնի։ Սրա հիմնական ուղին ֆինանսավորման ճիշտ աղբյուրների ընտրությունն է։ Ներդրումային բանկերը և կազմակերպությունները կարող են մեծացնել ներդրումների եկամտաբերությունը և ընկերության շուկայական արժեքը՝ ընտրելով ճիշտ ներդրումային օբյեկտներ, ներդրումային քաղաքականություն, ինստիտուցիոնալ կառուցվածք, ֆինանսավորման աղբյուր (սեփական կամ փոխառու) և ծախսային քաղաքականություն տնտեսության և շուկայի տվյալ պայմաններում։
Այս ոլորտի տեսական մասի վերջին նորամուծություններից մեկը շուկայական ռազմավարության հիպոթեզն է, որի հիմքում ընկած է վարքագծային ֆինանսերը։ Այս հիպոթեզը պնդում է, որ ընկերություններ մշտապես փնտրում են ֆինանսավորման էժան աղբյուրներ անկախ իրենց սեփական կապիտալի ծավալից, ակտիվներից և պարտավորություններից։
Ներդրում և ծրագրի գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում[29] ցանկացած նախագծի արժեքը պետք է որոշվի կանխիկի հոսքերի զեղչման միջոցով և ընտրվի առավելագույն զուտ ներկա արժեք ունեցող նախագիծը (ըստ Ժոել Դինի)։ Այստեղ պահանջվում է հաջորդականորեն որոշել նախագծի կանխիկի բոլոր հոսքերի մեծւթյունը և ժամկետները։ Այնուհետև անհրաժեշտ է զեղչել կանխիկի ապագա հոսքերը որոշելու համար դրանց ներկա արժեքը (Տես Փողի ժամանակային արժեք)։ Այնուհետև անհրաժեշտ է գումարել ներկա արժեքները։ Արդյունքում կստանանք նախնական ներդրման զուտ ներկա արժեքը։ Տես ֆինանսական մոդելավորում։
Զուտ ներկա արժեքի վրա մեծ ազդեցություն է ունենում զեղչման տոկոսադրույքը։ Հետևաբար, ճշգրիտ զեղչման դրույքի ընտրությունը[30] չափազանց կարևոր է ներդրումային նախագծերի ֆինանսավորման համար։ Դա նվազագույն ընդունելի տոկոսադրույքն է տվյալ ներդրման համար, այսինքն՝ նախագծի զեղչման պատշաճ դրույքաչափը։ Այս տոկոսադրույքը պետք է արտացոլի ներդրման ռիսկայինությունը, որը սովորաբար կապված է լինում կանխիկի հոսքերի անկայնունության հետ։ Բացի այդ այն պետք է հաշվի առնի նախագծին առնչվող ֆինանսավորումը[31]։ Մենեջերներն օգտագործելով տարբեր մոդելներ՝ որոշում են զեղչման պատշաճ տոկոսադրույք և օգտագործում են կապիտալի միջին կշռված արժեքը արտացոլելու համար ընտրված ֆինանսավորման միջոցների ամբողջությունը։
Արժևորման ճկունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ դեպքերում նախագիծը կարող է բացել (կամ փակել) տարբեր ճանապարհներ ընկերության հետագա գործունեության համար, բայց այն կարող է չազդել ընկերության զուտ ներկա արժեքի վրա[32]։ Որոշ վերլուծաբաններ այս անորոշությունը հաշվի են առնում զեղչման դրույքաչափի (օրինակ՝ մեծացնելով կապիտալի գինը) կամ կանխիկի հոսքերի հաշվարկման ժամանակ[33][34]։ Սակայն այս մեթոդները պատշաճ կերպով հաշվի չեն առնում նախագծի ժամկետի ընթացքում ռիսկի փոփոխությունը և հետևաբար, ձախողում են ռիսկի պատշաճ կառավարումը[35]։ Ուստի մենեջերները պետք է կիրառեն այնպիսի գործիքներ, որոնք պետք է որշեն այլընտրանքների ճշգրիտ արժեքը։ Հետևաբար, մինչդեռ կանխիկի հոսքերի զեղչումը հանդիսանում է արժեքի գնահատման ամենահավանական տարբերակը, մոդելավորվում է նաև ներդրումային նախագծի ճկուն և ձևական բնույթը և հաշվի են առնվում բոլոր հնարավոր վճարումները։ Արժեքի գնահատման երկու տեսակները միմյանցից տարբերվում են ճկունության արժեքի կարևորմամբ։
Երկու ամենակարևոր գործիքներից են որոշումների ծառի վերլուծությունը[36] և ռեալ օպցիոնների գնահատումը[37]։ Դրանք հաճախ օգտագործվում են փոխարինելով մեկը մյուսին։
- Որշումների ծառի վերլուծությունը գնահատում է ճկունությունը՝ միավորելով հնարավոր իրադարձությունները և կառավարչական որոշումները։ (Օրինակ ընկերությունը գործարան է կառուցում։ Հայտնի է, որ արտադրանքի նկատմամբ պահանջարկը պիլոտային փուլում աճելու է։ Բացի այդ, ընկերությունը հնարավորություն ունի իրականացնել արտադրությունը՝ օգտագործելով աութսորս այլընտրանք։ իր հերթին հետագա պահանջարկի պայմաններում հնարավոր է նաև ընդարձակել արտադրությունը՝ պահպանելով նաև այլընտրանքային տարբերակի կիրառումը։ Կանխիկի հոսքերի զեղչման մոդելում, փոխարենը, չկա ճյուղավորում, ցանկացած սցենար մոդելավորվում է առանձին)։ Որոշումների ծառի դեպքում յուրաքանչյուր կառավարչական որոշում, ի պատասխան ինչ-որ իրադարձության, ստեղծում է ճյուղ կամ ուղի, որով կազմակերպությունը կարող է առաջ շարժվել, իսկ յուրաքանչյուր իրադարձության հավանականությունը որոշվում է մենեջմենթի միջոցով։ Ծառի կառուցման փուլերն են որոշել բոլոր հնարավոր իրադարձությունները և դրանց համապատասխան ճյուղերը՝ օգտագործելով անհրաժեշտ գիտելիքը իրադարձության մասին և ռացիոնալ որոշումների կայացման մեթոդները, ընտրել այն ճյուղը, որն ապահովում է առավելագույն արժեք, ներկայացնել ընտրված ճյուղը որպես ծրագրի արժեք։
- Ռեալ օպցիոնների գնահատումը սովորաբար օգտագործվում է, երբ նախագծի արժեքը կախված է մեկ այլ ակտիվի արժեքից կամ հիմնական փոփոխականների արժեքից։ (Օրինակ՝ արդյունահանման նախագծի արժեքը կախված է ոսկու գներից։ Եթե ոսկու գինը շատ ցածր է, մենեջմենթը կշրջանցի արդյունահանման հետ կապված օրենքները։ Եթե գինը բավականին բարձր է, մենեջմենթը կնախընտրի իրականացնել նախագիծը։ Այս դեպքում կանխիկի հոսքերի զեղչման մեթոդը կընտրեր այս ելքերից միայն մեկը։) Այստեղ անհրաժեշտ է օգտագործել ֆինանսական օպցիոնների տեսությունը, քանի որ կայացվելիք որոշումը կապված է կա՛մ քոլ օպցիոնի, կա՛մ փութ օպցիոնի հետ։ Այնուհետև անհրաժեշտ է ընտրել գնահատման պատշաճ մեթոդ։ Վերջում կստանանք նախագծի իրական արժեքը, որն իրենից ներկայացնում է ամենահավանական սցենարի զուտ ներկա արժեքը և օպցիոնի արժեքը միասին։
Շահաբաժնային քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահաբաժնային քաղաքականության միջոցով որոշվում է՝ արդյոք այսօր բաժնետերերին վճարել շահաբաժիններ, թե վճարել հետագայում, բայց ավելի շատ։ Շահաբաժինների վճարումը[38] և դրանց չափը որոշվում է հաշվի առնելով ընկերության ավելցուկային կանխիկի չափը և երկարաժամկետ եկամտաբերությունը։ Երբ ընկերության մոտ առաջանում է հավելյալ կանխիկ միջոցներ, մենեջմենթը որոշում է կայացնում կա՛մ վճարել ամբողջ հավելյալ կանխիկը կամ դրա մի մասը որպես շահաբաժին, կա՛մ հետ գնել ընկերության բաժնետմսերը։
Երբ նախագծի շահութաբերությունը գերազանցում է միջին տոկոսադրույքը, իսկ ավելցուկային կանխիկը անհրաժեշտ չէ, ապա ըստ ֆինանսների տեսության՝ մենեջմենթը այդ ավելցուկային կանխիկի մի մասը պետք է շահաբաժնի տեսքով վերադարձնի բաժնետերերին։ Սակայն լինում են նաև բացառություններ։ Օրինակ՝ բաժնետերերի մի մասը կարող է սպասել, որ ընկերությունը ներդնի այդ միջոցները ընկերության շուկայական արժեքի մեծացման նպատակով։
Մենեջմենթը կարող է ընտրել շահաբաժինների վճարման և բաժնետոմսերի հետ գնման տարբերակներից որևէ մեկը՝ հաշվի առնելով որոշակի կարևոր հանգամանքներ, օրինակ՝ շահաբաժինների հարկերը։ Ըստ ֆինանսների տեսության՝ շահաբաժնային քաղաքականությունը պետք է հիմնվի ընկերության տեսակի և բաժնետերերի բարեկեցության բարձրացման վրա։ Որպես կանոն՝ ընկերության բաժնետերերը նախընտրում են շահաբաժինների չվճարումը շուկայական արժեքի մեծացման նպատակով։ Մինչդեռ այն դեպքում, երբ ընկերությունը չի կարող ներդրումային նախագծերի ֆինանսավորման միջոցով մեծացնել ընկերության շուկայական արժեքը, կամ նրանք չեն կարող օգտվել այդ բաժնետմսերի շուկայական արժեքի աճից, բաժնետերերը հիմնականում նախընտրում են ստանալ շահաբաժիններ։ Բաժնետոմսերի հետգնումը նախընտրելի է դառնում այն դեպքում, երբ բաժնետոմսի արժեքը գերազանցում է ներդրումային նախագծերի ֆինանսավորումից հետո հնարավոր ստացվելիք շահաբաժինների մեծությանը։ Բոլոր դեպքերում շահաբաժնային քաղաքականությունն ընտրվում է՝ ելնելով երկարաժամկետ հատվածում բաժնետոմսերի արժեքի մեծացման նպատակից։
Աշխատող կապիտալի կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունների աշխատող կապիտալի կառավարման նպատակը կարճաժամկետ ակտիվների և կարճաժամկետ պարտավորությունների կառավարումն է[39][40]։
Երկարաժամկետում ընկերության շուկայական արժեքը բարձրացվում է ընտրելով՝ դրական զուտ ներկա արժեք ունեցող ներդրումային նախագծեր։ Սրանք իրենց հերթին ազդեցություն են ունենում կանխիկի հոսքերի և կապիտալի արժեքի վրա։
Աշխատող կապիտալի կառավարման նպատակը (կարճաժամկետում) նաև ընկերության գործունեության ապահովագրումն է այն իմաստով, որ ընկերությունը ունենա բավարար կանխիկ միջոցներ սպասարկելու համար երկարաժամկետ և կարճաժամկետ պարտավորությունները և մոտալուտ ծախսերը։ Ընկերության շուկայական արժեքը կաճի, երբ կապիտալի բերած եկամուտը կգերազանցի կապիտալի արժեքի մեծությանը։
Աշխատող կապիտալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատող կապիտալը այն ֆոնդերի ամբողջությունն է, որն անհրաժեշտ է կազմակերպության շարունակվող գործունեության համար, քանի դեռ ընկերությունը չի ստացել առաքված ապրանքների կամ ծառայությունների գինը[41]։ Աշխատող կապիտալը չափվում է ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների տարբերությամբ։ Այլ կերպ ասած՝ այն վերաբերում է կարճաժամկետ հատվածին։
Աշխատող կապիտալի կարճաժամկետ նպատակներն են ցուցաբերել ընկերության երկարաժամկետ շահութաբերությունից տարբերվող մակարդակ և կիրառել ռեսուրսների տեղաբաշխման տարբեր չափանիշներ։ Հիմնական կարևոր նախապայմաններն են կանխիկի հոսքերը / իրացվելիությունը և շահութաբերությունը / կապիտալի բերած եկամուտը։
- Կանխիկի հոսքերի չափման ամենատարածված մեթոդը կանխիկի շրջանառության մեթոդն է։ Սա ցույց է տալիս հումք, նյութի ձեռքբերման վճարման և վաճառքից ստացումների միջև ընկած ժամանակահատվածների տարբերությունը։ Կանխիկի շրջանառությունը ցույց է տալիս, թե ընկերությունը ինչքան ժամանակում է իր ռեսուրսները փոխակերպում կանխիկ միջոցների։
- Այս տեսանկյունից շահութաբերության չափման ամենատարածված մեթոդը կապիտալի բերած եկամտի օգտագործման մեթոդն է։ Այն ներկայացվում է տոկոսադրույքի տեսքով՝ եկամուտը բաժանելով 12 ամիսների վրա։ Սեփական կապիտալի բերած եկամուտը ցույց է տալիս նույնը բաժնետերերի համար։ Ինչպես վերևում, այստեղ էլ ընկերության շուկայական արժեքն աճում է, երբ կապիտալի եկամուտը գերազանցում է դրա արժեքին։
Աշխատող կապիտալի կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնորդվելով վերոնշյալ չափանիշներով՝ մենեջմենթը պետք է օգտագործի աշխատող կապիտալի մեխանիզմների և քաղաքականությունների կոմբինացիա[42]։ Այս քաղաքականությունների նպատակն է այնպես կառավարել կարճաժամկետ ակտիվներն ու պարտավորությունները, որ հնարավոր լինի ստանալ կանխիկ միջոցներ և եկամուտ[40]։
- Կանխիկի կառավարում։ Որոշել կանխիկի հավասարակշռության մակարդակը, որը բիզնեսին թույլ կտա ծածկել ամենօրյա ծախսերը՝ միաժամանակ կրճատելով կանխիկի պահպանության ծախսերը։
- Պաշարների կառավարում։ Որոշել պաշարների այնպիսի մակարդակ, որը թույլ կտա բիզնեսին իրականացնել շաունակվող գործունեություն առանց ընդհատումների՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով նյութական ակտիվներում ներդրումները։
- Պարտքերի կառավարում։ Այստեղ կան երկու փոխկապակցված նպատակներ՝ ընտրել պատշաճ պարտքային քաղաքականություն, այսինքն այնպիսի պայմաններ, որը կգրավի հաճախորդներին, իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը յուրաքանրչյուր նոր բիզնեսի դեֆոլտի ռիսկը կհասցնի ընդունելի մակարդակի։
- Կարճաժամկետ ֆինանսավորում։ Որոշել պատշաճ ֆինանսավորման աղբյուրները կանխիկի շրջապտույտի տրված պայմաններում։ Սովորաբար պաշարները ֆինանսավորվում են մատակարարներների կողմից տրված կրեդիտորական պարտքերի հաշվին, սակայն հնարավոր է նաև օգտագործել բանկային վարկը կամ ֆակտորինգը։
Կապերը ֆինանսական այլ ոլորտների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներդրումային բանկինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորպորատիվ ֆինանսներ տերմինի նշանակությունը տարբեր է ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ում այն օգտագործվում է բացատրելու համար ընկերության կողմից օգտագործվող վերլուծական մեթոդները, տեխնիկաները և գործընթացները, որոնք առնչվում են ընկերության ֆինանսների և կապիտալի հետ։ Միացյալ Թագավորությունում կորպրատիվ ֆինանսները և կորպորատիվ ֆինանսների մասնագետը կապված է ներդրումային բանկինգի հետ, այսինքն այն գործընթացների, որի միջոցով մեծացվում է ընկերության կապիտալը[43]։ Այն կարող է ներառել․
- Ստարտ-ափ ծրագրերը կամ գործող ընկերության կապիտալի ընդլայնումը
- Ընկերությունների միաձուլումը, միացումը, բաժանումն ու անջատումը, նոր ընկերությունների ձեռքբերումը կամ գործող ընկերությունների վաճառքը
- Ընկերության վերակազմակերպումը
- Կապիտալի աճը այլ հնարավոր ուղիներով
- Վենչուրների, նախագծերի, ենթակառուցվածքների ֆինանսավորումը
- Արժեթղթերի շրջանառումը երկրորդային շուկայում
- Պարտքի մեծացումը և դրա կազմի փոփոխությունը
Ֆինանսական ռիսկի կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիսկի կառավարումը[44][45] ռիսկի չափման և ռիսկի հեջավորման (պատսպարման) գործընթացների ամբողջությունն է։ Ֆինանսական ռիսկը սովորաբար ազդում է ընկերության արժեքի վրա ապրանքների գների, տոկոսադրույքի, բաժնետոմսերի գների (շուկայական ռիսկ) փոփոխության հետևանքով։ Այն կարևոր դեր է խաղում նաև կարճաժամկետ կանխիկ միջոցների կառավարման մեջ։ Խոշոր կազմակերպություններում ընդունված է ունենալ ռիսկի կառավարման բաժիններ, որոնց գրծունեությունը մասամբ համընկնում է ներքին աուդիտի գործւնեության հետ։ Իսկ փոքր կազմակերպություններում եթե նույնիսկ այսպիսի բաժիններ ֆորմալ առումով չեն գործում, ռիսկի կառավարումն իրականացվում է ոչ ֆորմալ կերպով։ Տես նաև Ձեռնարկատիրական ռիսկի կառավարում։
Ռիսկի կառավարման ժամանակ հիմնականում օգտվում են ֆինանսական գործիքներից (սովորաբար ածանցյալներից)։ Այս ածանցյալ գործիքներից են օպցիոնները, ֆյուչերսները, ֆորվարդները և սվոփները։
Այս ոլորտը կորպորատիվ ֆինանսների հետ առնչվում է երկու ճանապարհով։ Առաջին՝ ընկերության ձեռնարկատիրական և շուկայական ռիսկը հանդիսանում է նախկին կապիտալ ֆինանսավորման արդյունք։ Երկրորդ՝ ռիսկի կառավարման ժամանակ յուրաքանչուր գործառույթ ուղղված է շուկայական արժեքի պահպանմանը և աճին։ Այստեղ սովրաբար առաջանում է բախում[46] ռիսկի կառավարման և բաժնետոմսերի շուկայական արժեքի միջև։ Ըստ Մոդիլինի-Միլերի տեսության բաժնետերերը չեն մտածում ընկերության ռիսկի մասին, մինչդեռ ռիսկի հեջավորումն իր հերթին ստեղծում է արժեք, որը նվազեցնում է ֆինանսական ճգնաժամի հավանականությունը։ Հետագա հարցը վերաբերում է բաժնետերերի ռիսկի օպտիմալացման ցանկությանը։ Վերոնշյալ բախումը կապում է ռիսկի կառավարումը ընկերության հնարավոր սնանկության հետ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ See Corporate Finance: First Principles, Aswath Damodaran, New York University's Stern School of Business
- ↑ Katz, Jeffrey; Zimmerman, Scott. «Recent Developments in Acquisition Finance». Transaction Advisors. ISSN 2329-9134. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Freedman, Roy S.: Introduction to Financial Technology. (Academic Press, 2006, 0123704782)
- ↑ DK Publishing (Dorling Kindersley): The Business Book (Big Ideas Simply Explained). (DK Publishing, 2014, 1465415858)
- ↑ Huston, Jeffrey L.: The Declaration of Dependence: Dividends in the Twenty-First Century. (Archway Publishing, 2015, 1480825042)
- ↑ Ferguson, Niall (2002). Empire: The Rise and Demise of the British World Order and the Lessons for Global Power, p. 15. "Moreover, their company [the Dutch East India Company] was a permanent joint-stock company, unlike the English company, which did not become permanent until 1650."
- ↑ Smith, B. Mark: A History of the Global Stock Market: From Ancient Rome to Silicon Valley. (University of Chicago Press, 2003, 9780226764047), p. 17. As Mark Smith (2003) notes, "the first joint-stock companies had actually been created in England in the sixteenth century. These early joint-stock firms, however, possessed only temporary charters from the government, in some cases for one voyage only. (One example was the Muscovy Company, chartered in England in 1533 for trade with Russia; another, chartered the same year, was a company with the intriguing title Guinea Adventurers.) The Dutch East India Company was the first joint-stock company to have a permanent charter."
- ↑ Clarke, Thomas; Branson, Douglas: The SAGE Handbook of Corporate Governance. (SAGE Publications Ltd., 2012 9781412929806), p. 431. "The EIC first issued permanent shares in 1657 (Harris, 2005: 45)."
- ↑ Baskin, Jonathan; Baskin, Jonathan Barron; Jr, Paul J. Miranti (1999 թ․ դեկտեմբերի 28). A History of Corporate Finance (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9780521655361.
- ↑ Smith, Clifford W.; Jensen, Michael C. (2000 թ․ սեպտեմբերի 29). «The Theory of Corporate Finance: A Historical Overview» (անգլերեն). Rochester, NY.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Cassis, Youssef (2006). Capitals of Capital: A History of International Financial Centres, 1780–2005. Cambridge, UK: Cambridge University Press. էջեր 1, 74–5. ISBN 978-0-511-33522-8.
- ↑ Michie, Ranald (2006). The Global Securities Market: A History. OUP Oxford. էջ 149. ISBN 0191608599.
- ↑ Cameron, Rondo; Bovykin, V.I., eds. (1991). International Banking: 1870–1914. New York, NY: Oxford University Press. էջ 13. ISBN 978-0-19-506271-7.
- ↑ Roberts, Richard (2008). The City: A Guide to London's Global Financial Centre. Economist. էջեր 6, 12–13, 88–89.
- ↑ 15,0 15,1 Jim McMenamin (2002 թ․ սեպտեմբերի 11). Financial Management: An Introduction. Routledge. էջեր 23–. ISBN 978-1-134-67624-8.
- ↑ Carlos Correia; David K. Flynn; Enrico Uliana; Michael Wormald (2007 թ․ հունվարի 15). Financial Management. Juta and Company Ltd. էջեր 5–. ISBN 978-0-7021-7157-4.
- ↑ Financial Management; Principles and Practice. Freeload Press, Inc. 1968. էջեր 265–. ISBN 978-1-930789-02-9.
- ↑ See: Investment Decisions and Capital Budgeting, Prof. Campbell R. Harvey; The Investment Decision of the Corporation Արխիվացված 2012-10-12 Wayback Machine, Prof. Don M. Chance
- ↑ Myers, Stewart C. "Interactions of corporate financing and investment decisions—implications for capital budgeting." The Journal of finance 29.1 (1974): 1-25.
- ↑ Pamela P. Peterson; Frank J. Fabozzi (2004 թ․ փետրվարի 4). Capital Budgeting: Theory and Practice. John Wiley & Sons. ISBN 978-0-471-44642-2.
- ↑ Lawrence J. Gitman; Michael D. Joehnk; George E. Pinches (1985). Managerial finance. Harper & Row.
- ↑ See: The Financing Decision of the Corporation Արխիվացված 2012-10-12 Wayback Machine, Prof. Don M. Chance; Capital Structure, Prof. Aswath Damodaran
- ↑ Drinkard, T., A Primer On Preferred Stocks., Investopedia
- ↑ "Preferred Stock ... generally carries no voting rights unless scheduled dividends have been omitted." – Quantum Online
- ↑ Drinkard, T.
- ↑ Kieso, Donald E.; Weygandt, Jerry J.; Warfield, Terry D. (2007). Intermediate Accounting (12th ed.). New York: John Wiley & Sons. էջ 738. ISBN 0-471-74955-9.
{{cite book}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն). - ↑ Capital Structure: Implications Արխիվացված 2012-01-21 Wayback Machine, Prof. John C. Groth, Texas A&M University; A Generalised Procedure for Locating the Optimal Capital Structure, Ruben D. Cohen, Citigroup
- ↑ See:Optimal Balance of Financial Instruments: Long-Term Management, Market Volatility & Proposed Changes, Nishant Choudhary, LL.M. 2011 (Business & finance), George Washington University Law School
- ↑ See: Valuation, Prof. Aswath Damodaran; Equity Valuation, Prof. Campbell R. Harvey
- ↑ See for example Campbell R. Harvey's Hypertextual Finance Glossary or investopedia.com
- ↑ Prof. Aswath Damodaran: Estimating Hurdle Rates
- ↑ See: Real Options Analysis and the Assumptions of the NPV Rule Արխիվացված 2020-05-31 Wayback Machine, Tom Arnold & Richard Shockley
- ↑ Aswath Damodaran: Risk Adjusted Value; Ch 5 in Strategic Risk Taking: A Framework for Risk Management. Wharton School Publishing, 2007. 0-13-199048-9
- ↑ See: §32 "Certainty Equivalent Approach" & §165 "Risk Adjusted Discount Rate" in: Joel G. Siegel; Jae K. Shim; Stephen Hartman (1997 թ․ նոյեմբերի 1). Schaum's quick guide to business formulas: 201 decision-making tools for business, finance, and accounting students. McGraw-Hill Professional. ISBN 978-0-07-058031-2. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Dan Latimore: Calculating value during uncertainty. IBM Institute for Business Value
- ↑ See: "Capital Budgeting Under Risk". Ch.9 in Schaum's outline of theory and problems of financial management, Jae K. Shim and Joel G. Siegel.
- ↑ See:Identifying real options, Prof. Campbell R. Harvey; Applications of option pricing theory to equity valuation, Prof. Aswath Damodaran; How Do You Assess The Value of A Company's "Real Options"? Արխիվացված 2019-10-20 Wayback Machine, Prof. Alfred Rappaport Columbia University & Michael Mauboussin
- ↑ See Dividend Policy, Prof. Aswath Damodaran
- ↑ See Working Capital Management Արխիվացված 2004-11-07 Wayback Machine, Studyfinance.com; Working Capital Management Արխիվացված 2007-10-17 Wayback Machine, treasury.govt.nz
- ↑ 40,0 40,1 Best-Practice Working Capital Management: Techniques for Optimizing Inventories, Receivables, and Payables Արխիվացված 2014-02-01 Wayback Machine, Patrick Buchmann and Udo Jung
- ↑ Security Analysis, Benjamin Graham and David Dodd
- ↑ See The 20 Principles of Financial Management Արխիվացված 2012-07-31 archive.today, Prof. Don M. Chance, Louisiana State University
- ↑ Beaney, Shaun, "Defining corporate finance in the UK", Corporate Finance Faculty, ICAEW, April 2005 (revised January 2011)
- ↑ See: Quantifying Corporate Financial Risk Արխիվացված 2010-07-17 Wayback Machine, David Shimko.
- ↑ See: Global Association of Risk Professionals (GARP); Professional Risk Managers' International Association (PRMIA) Արխիվացված 2014-06-23 Wayback Machine
- ↑ See for example: Prof. Jonathan Lewellen, MIT: Financial Management Notes: Risk Management
Հետագա ընթերցանության համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jensen, Michael C.; Smith. Clifford W. The Theory of Corporate Finance: A Historical Overview.
{{cite book}}
: External link in
(օգնություն) In The Modern Theory of Corporate Finance, edited by Michael C. Jensen and Clifford H. Smith Jr., pp. 2–20. McGraw-Hill, 1990. 0070591091|title=
- Graham, John R.; Harvey, Campbell R. (1999). «The Theory and Practice of Corporate Finance: Evidence from the Field». AFA 2001 New Orleans; Duke University Working Paper. SSRN 220251.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jonathan Berk; Peter DeMarzo (2013). Corporate Finance (3rd Edition). Pearson. ISBN 0132992477.
- Peter Bossaerts; Bernt Arne Ødegaard (2006). Lectures on Corporate Finance (Second Edition). World Scientific. ISBN 978-981-256-899-1.
- Richard Brealey; Stewart Myers; Franklin Allen (2013). Principles of Corporate Finance. Mcgraw-Hill. ISBN 978-0078034763.
- Aswath Damodaran (1996). Corporate Finance: Theory and Practice. Wiley. ISBN 978-0471076803.
- João Amaro de Matos (2001). Theoretical Foundations of Corporate Finance. Princeton University Press. ISBN 9780691087948.
- Joseph Ogden; Frank C. Jen; Philip F. O'Connor (2002). Advanced Corporate Finance. Prentice Hall. ISBN 978-0130915689.
- Pascal Quiry; Yann Le Fur; Antonio Salvi; Maurizio Dallochio; Pierre Vernimmen (2011). Corporate Finance: Theory and Practice (3rd Edition). Wiley. ISBN 978-1119975588.
- Stephen Ross, Randolph Westerfield, Jeffrey Jaffe (2012). Corporate Finance (10th Edition). Mcgraw-Hill. ISBN 0078034779.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Joel M. Stern, ed. (2003). The Revolution in Corporate Finance (4th Edition). Wiley-Blackwell. ISBN 9781405107815.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն) - Jean Tirole (2006). The Theory of Corporate Finance. Princeton University Press. ISBN 0691125562.
- Ivo Welch (2014). Corporate Finance (3rd Edition). ISBN 978-0-9840049-1-1.