Հանրային ֆինանսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրային ֆինանսները գիտություն է տնտեսության մեջ պետության դերի մասին[1]։ Դա տնտեսագիտության այն ճյուղն է, որը գնահատում է պետական եկամուտներն ու ծախսերը[2]։

Հանրային ֆինանսների երեք կարևորագույն նպատակներն են ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխումը, եկամուտների վերաբաշխումը և մակրոտնտեսական կայունության ապահովումը։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսականորեն, որոշ հանգամանքներից ելնելով՝ մասնավոր հատվածը հասարակության մեջ կարող է իրանացնել ապրանքների և ծառայությունների արդյունավետ բաշխում (այսինքն չկան կորուստներ, իսկ մարդկանց նախընտրությունները համընկնում են տնտեսության արտադրական հնարավորությունների հետ)։ Եթե մասնավոր հատվածը կարողանում է ապահովել արդյունավետ արդյունք, իսկ եկամուտների վերաբաշխման մեխանիզմը հասարակության կողմից ընդունելի է, ապա այս դեպքում պետության միջամտության անհրաժեշտությունը հասնում է նվազագույնի։ Սակայն հիմնականում մասնավոր հատվածը չի ապահովում արդյունավետության անհրաժեշտ մակարդակ։ Օրինակ՝ կան ապրանքներ (ոչ մրցակցային), որոնք կարող են բավականություն պատճառել մարդկանց մեծամասնությանը (այն ժամանակ, երբ մարդիկ տվյալ ապրանքից օգտվում են անվճար և ստանում են որոշակի օգտակարություն)։ Այս դեպքում մասնավոր հատվածը չի կարող տվյալ ապրանքի համար ապահովել անհրաժեշտ առաջարկ։ Այսպիսի սպառման օրինակ է ազգային անվտանգությունը։ Տնտեսագիտության մեջ ոչ մրցակցային սպառման ապրանքները կամ ծառայությունները կոչվում են հանրային բարիքներ[3]։

Երբ մասնավոր հատվածը չի կարողանում արդյունավետորեն տեղաբաշխել բարիքները, առաջանում է շուկայի ձախողում։ Արտաքին միջամտությունները, հանրային բարիքները, անհամաչափ տեղեկատվությունը, գների նվազագույն կամ առավելագույն շեմերի սահմանումը նույնպես կարող են շուկայի ձախողման պատճառ դառնալ[4]։

Արդյունավետության ապահովման վերաբերյալ կառավարության որոշումները և գործողությունները հիմնականում կապված են հարկային համակարգերի կառուցման հետ։ Այս տեսանկյունից պետական հատվածը պետք է կառուցի այնպիսի համակարգ, որի միջոցով կմաքսիմալացվի հասարակական օգուտները, կնվազեցվի ծախսերը։ Պետական ծախսերի ֆինանսավորման համար անհրաժեշտ եկամուտները հիմնականում ստացվում են հարկային համակարգերի կիրառման շնորհիվ, որոնք հնարավորինս նվազեցնում են արդյունավետության կորուստները։ Պրակտիկայում, սակայն, հանրային ֆինանսներ տերմինը հիմնականում կապվում է անարդյունավետության առաջացման հետ։

Պետությունը իր ծախսերը կարող է ֆինանսավորել նաև պարտքի միջոցով (օրինակ՝ պետական պարտատոմսեր թողարկելով)։ Պարտքի միջոցով հարկային բեռը բաշխվում է ժամանակի մեջ։ Պետական ծախսերի և եկամուտների տարբերությունը անվանվում է պակասուրդ (դեֆիցիտ)։ Դեֆիցիտի ֆինանսավորումը համարվում է պետության հարկաբյուջետային քաղաքականության կարևորագույն գործիք։

Հանրային ֆինանսները սերտորեն կապված է եկամուտների վերաբաշխման և սոցիալական արդարության հետ։ Պետությունը կարող է տեղաբաշխել եկամուտները տրանսֆերների կամ պրոգրեսիվ հարկային համակարգերի միջոցով։

Հանրային ֆինանսների կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրումը և դրա արդյունավետ օգտագործումը սերտորեն կապված է ֆինանսական մենեջմենթի հետ։ Ռեսուրսների հավաքագրումը, վերաբաշխումը և ծախսերի կառավարումը հանրային ֆինանսների կառավարման համակարգի կարևորագույն բաղադրիչներն են։

Հանրային ֆինանսների ենթաբաժիններն են․

  1. Պետական ծախսեր
  2. Պետական եկամուտներ
  3. Պետական պարտք
  4. ֆինանսական կառավարում

Պետական ծախսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագետները պետական ծախսերը բաժանում են երեք հիմնական մասի։ Պետական գնումները (ապրանքների և ծառայությունների տեսքով) կատարվում են հետագայում դրանցից օգուտ ստանալու նպատակով, օրինակ՝ ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները։ Պետական ծախսերը, որոնք դրսևորվում են դրամական տրանսֆերների տեսքով և որոնց միջոցով ապրանք կամ ծառայություն ձեռք չի բերվում, անվանվում են տրանսֆերային վճարումներ[5]։

Եկամտի վերաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական ծախսերի մեծ մասը իրենցից ներկայացնում են տրանսֆերներ, որոնք, վերցվելով հասարակության մի հատվածից, ուղղվում են մեկ այլ հատված։ Օրինակ՝ պետությունները հաճախ տրանսֆերներ տրամադրում են աղետից կամ այլ պատահարներից տուժածներին։ Նմանապես է գործում նաև կենսաթոշակային համակարգը, որտեղ եկամուտները երիտասարդներից հարկերի տեսքով հավաքագրվում են և փոխանցվում ծերերին։ Հանրային կրթության տրանսֆերներն ուղղվում են դպրոցական երեխա ունեցող ընտանիքներին։ Ճանապարհների օգտագործման տրանսֆերները ուղղվում են այդ ճանապարհներից օգտվողներին։

Պետական ծախսերի ֆինանսավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական եկամուտները 2006 թվականի դրությամբ

Պետական ծախսերը սովորաբար ֆինանսավորվում են հետևյալ երեք ճանապարհներով․

Պետության կողմից իր ծախսերի ֆինանսավորման եղանակի ընտրությունը կարող է կարևոր ազդեցություն ունենալ եկամտի և հարստության բաշխման և շուկայական արդյունավետության վրա (շուկայական գների վրա հարկերի ազդեցությամբ պայմանավորված)։

Հարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկումը հանրային ֆինանսերի առանցքային հատվածն է։ Դրա կարևորությունը բացատրվում է ոչ միայն նրանով, որ հարկերը հանդիսանում են եկամուտներից ամենակարևորը, այլ նաև հարկային բեռի բաշխման ճկունությամբ պայմանավորված խնդիրներով[6]։ Հարկման հիմնական նպատակը պետական եկամուտներ հավաքագրելն է։ Հարկումն օգտագործվում է հարստության բաշխման և անհավասարւթյան կրճատման համար։ Բացի այդ, հարկման միջոցով շուկայից դուրս է մղվում փողի այն քանակությունը, որը գնալու էր սպառմանը և բարձրացնելու էր ինֆլյացիայի մակարդակը[7]։

Հարկը դրամական կամ այլ տեսքով արտահայտվող վճար է, որը գանձվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից։ Հարկերը լինում են ուղղակի և անուղղակի և կարող են արտահայտվել դրամական, բնաիրային կամ աշխատանքային տեսքով։

Պետական պարտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունը, ինչպես ցանկացած իրավաբանական անձ, կարող է վարկ վերցնել, թողարկել պարտատոմսեր, կատարել ֆինանսական ներդրումներ։

Քանի որ պետությունը ներկայացնում է իր բնակչությանը, հետևաբար պետական պարտքը անուղղակիորեն համարվում է հարկատուների պարտքը։ Պետական պարտքը կարող է լինել ներքին, երբ անհրաժեշտ գումարը պետությունը վերցնում է իր երկրի բնակիչներից, և արտաքին, երբ գումարը վերցվում է արտաքին աղբյուրներից։ Պետությունները սովորաբար անհրաժեշտ միջոցների հավաքագրման համար դիմում են պարտատոմսերի թողարկմանը։ Ավելի քիչ երկրներ պարտք են վերցնում առևտրային բանկերից կամ միջազգային ինստիտուտներից, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամից կամ Համաշխարհային բանկից։

Շատ պետություններում բյուջեները հաշվարկվում են դրամարկղային մեթոդով, այսինքն՝ եկամուտները ճանաչվում են դրանց փաստացի հավաքագրման պահին, իսկ ծախսերը՝ փաստացի վճարման պահին։ Շատերը պետական պարտք են համարում պետության կողմից ձևավորած արտաքին և ներքին պարտքը, նաև ապագա կենսաթոշակային վճարումներն ու վճարումները ապրանքների և ծառայությունների համար, որոնք պետությունը պայմանագրով նախատեսել է, բայց դեռ չի վճարել։ Հաշվարկման այս մոտեցումը կոչվում է հաշվեգրային մեթոդ, այսինքն՝ եկամուտներն ու ծախսերը ճանաչվում են դրանց առաջացման պահին անկախ այն հանգամանքից, թե դրանք փաստացի երբ կսպասարկվեն կամ կստացվեն։

Սենյորաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության կողմից նոր թղթադրամների թողարկումը (էմիսիա) պետական պարտքի սպասարկման նպատակով կոչվում է սենյորաժ։ Սենյորաժը եկամտի կարևոր աղբյուր է որոշ ազգային բանկերի համար, չնայած նրան որ զարգացած արդյունաբերական երկրները այն համեմատաբար ավելի քիչ են կիրառում։

Հանրային ֆինանսեր՝ պետական ձեռնարկությունների միջոցով[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ պետական ձեռնարկություններ ստանում են շահույթ, որն օգտագործում են պետության գործառույթների ֆինանսավորման համար։ Այդ պետական ձեռնարկությունների նպատակը, ինչպիսին են արտադրական կազմակերպությունները, ֆինանսական ինստիտուտները կամ առողջապահական ծառայություններ մատուցող ընկերությունները, համարվում է ոչ թե շահույթի ստացումը, այլ գները սպառողների համար ցածր մակարդակի վրա պահելը։

Շուկայական տնտեսություններում, որտեղ գերակշռում է նյութական արտադրությունը (օրինակ՝ Վենեսուելա), պետական նավթային կազմակերպությունը պետությանը ապահովում է եկամուտներով, որը պետությունն օգտագործում է իր գործառույթների և ծրագրերի ֆինանսավորման համար։ Խառը տնտեսություններում այդպիսի եկամուտները սովորաբար գնում են ազգային բարեկեցության ինքնիշխան ֆոնդեր։ Օրինակ` Ալյասկայի մշտական ֆոնդը և Սինգապուրի Տեմասեկ հոլդինգը։

Տարբեր սոցիալիստական համակարգերում պետական ձեռնարկություններից ստացվող եկամուտն օգտագործվում է հասարակությանը տրանսֆերներ վճարելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gruber, Jonathan (2005). Public Finance and Public Policy. New York: Worth Publications. էջեր 2. ISBN 0-7167-8655-9.
  2. Jain, P C (1974). The Economics of Public Finance.
  3. Tresch, Richard W. (2008). Public Sector Economics. 175 Fifth Avenue, New York, NY 10010: PALGRAVE MACMILLAN. էջեր 143pp. ISBN 978-0-230-52223-7.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  4. Hewett, Roger (1987). «Public Finance, Public Economics, and Public Choice: A Survey of Undergraduate Textbooks». The Journal of Economic Education. 18 (4): 426. doi:10.2307/1182123. JSTOR 1182123.
  5. Robert Barro and Vittorio Grilli (1994), European Macroeconomics, Ch. 15–16. Macmillan, 0-333-57764-7.
  6. C. E. Bohanon, J. B. Horowitz and J. E. McClure (September 2014). «Saying Too Little, Too Late: Public Finance Textbooks and the Excess Burdens of Taxation». Econ Journal Watch. 11 (3): 277–296. Վերցված է November 2014-ին.
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]