Ապրանքային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ապրանքային բորսա, բորսային ապրանքների կազմակերպած շուկա՝ ամրագրված անդամությամբ և առևտրի կանոններով։ Ապրանքային բորսան՝ դա նյութական օբյեկտների՝ հումքի, սարքավորումների գնման-վաճառման գծով մշտապես գործող կազմակերպված շուկա է։ Այստեղ ապրանքների գնում-վաճառումը իրականացվում է դրա համար սահմանված ստանդարտների ու նմուշների փաստաթղթերի հիման վրա։ Դրանց միջոցով կարգավորվում են ապրանքների տեսականին, ծավալը, գները, պայմանագրերի կնքումը և դրանց պայմանների կատարումը։

Միջնադարյան ժամանակաշրջանում առևտրի սուբյեկտների քանակը սահմանափակ էր։ Դա նշանակում է, որ շրջանառության քանակը չնչին էր։ Գերակշռում էր առևտրի շրջանառության քանակը, այսինքն կայուն առևտրի կետեր գոյություն չունեին։ 1531 թ. Իտալական առևտրականները Բրյուգե քաղաքում ստեղծեցին բորսայի նախնական տեսակը, որը XlV-XVդդ շատ մեծ դեր էր խաղում միջազգային առևտրում։ Այդ բորսան ուներ ինտերնացիոնալիստական բնույթ, ինչպես և ժամանակակից բորսաները։ Այստեղ ևս ի հայտ եկան մակլերները, որոնք ծառայում էին արևտրականներին։ Բորսա անվանումը տեղափոխվեց Անտվերպեն և XVl դարում սփռվեց ամբողջ աշխարհով։ Միայն Լոնդոնում դա կոչվում է Stock  Exchange (ֆոնդային փոխանակում)։

Ապրանքային բորսաներում գլխավորապես վաճառվում է միատարր և կայուն որակ ունեցող ապրանքներ՝ մետաղ, նավամթերք, հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքներ, ըստ որում գործարքների մեծ մասը կնքնվում է հետագա մատակարարումների պայմաններում։

Աշխարհի խոշորագույն ապրանքային բորսաները գտնվում են Լոնդոնում, Նյու Յորքում, Չիկագոյում։

Հայաստանի Հանրապետությունում ապրանքաբորսային գործը ձևավորման ընթացքում է, շատ բորսաներ դեռևս չունեն մասնագիտացում, նրանցում վաճառվում են տարաբնույթ ապրանքներ, մասնավորապես, մանկական հագուստ, լվացքի մեքենա, կտորեղեն, բնակարան, հողակտոր և այլն[1]։

Բորսային օրենքները տարբեր քաղաքներում տարբեր են։

Օրինակ` գերմանական բորսայի մուտքը արգելված `

  1. բորսայից վտարված մարդկանց համար
  2. խնամակալության տակ գտնվող անձանց համար
  3. խաբեբաների համար
  4. սնանկացածների համար
  5. հոգեկան հիվանդների համար
  6. կանանց համար

- Բեռլին քաղաքի բորսայում 1907թ. աշխատում էին 2914 մարդ, որոնցից`

  1. առևտրականներ` 1716
  2. մակլերներ                      85
  3. օժանդակ աշխատողներ 1113

- փարիզյան բորսան բաց էր բոլորի համար

- Վիեննայի բորսայում ավելի խիստ էր քան Բեռլինի բորսան` գործարք կատարելու համար պետք է տաին գրավոր դիմում, հասցեով, զբաղմունքով, ինչպես նաև 2 բորսայի անդամների երաշխավորությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ․ Խ․ Չոբանյան, Բիզնեսի համառոտ բառարան, Երևան, ««Վահան» ՍՊԸ», 1992 — 95, էջեր 95 — 95 էջ. — 10.000 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 515 CC-BY-SA-icon-80x15.png