Ֆինանսական համակարգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆինանսական համակարգ, դրամական հարաբերությունների կազմակերպման ձև արտադրական գործընթացի բոլոր սուբյեկտների միջև՝ հասարակական ապրանքների բաշխմամբ և վերաբաշխմամբ։
Ֆինանսական համակարգի էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակական ապրանքների արժեքի բաշխման և վերաբաշխման գործընթացը իրենից ներկայացնում է ֆինանսական մեխանիզմ, որը ներառում է կազմակերպությունների համակարգը, ֆինանսների պլանավորումը և կարգավորումը, տնտեսվարողների, վարձու աշխատողների, պետության, տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ռեսուրսների ձևավորման և օգտագործման հնարավորությունները։
Տնտեսական հարաբերությունների սուբյեկտների կողմից (տնտեսվարողներ, վարձու աշխատողներ, պետություն, տեղական ինքնակառավարման մարմիններ) հասարակական ապրանքների արժեքի վերաբաշխման գործընթացում կուտակվում են տարբեր դրամական եկամուտներ։
Ֆինանսական համակարգի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կախված տնտեսական սուբյեկտների եկամուտների ձևավորման մեթոդներից՝ ֆինանսական համակարգը ընդունված է բաժանել 2 ոլորտների.
- կենտրոնացված կամ հասարակական ֆինանսներ,
- ապակենտրոնացված ֆինանսներ։
Ֆինանսական համակարգը նաև բաժանվում է 4 ենթահամակարգերի.
- տնտեսվարողների ֆինանսներ,
- տնային տնտեսությունների ֆինանսներ,
- պետական ֆինանսներ,
- մունիցիպալ ֆինանսներ։
Առաջին երկու ենթահամակարգերը վերաբերվում են ապակենտրոնացված ֆինանսների ծառայությանը, իսկ մյուս երկուսը՝ կենտրոնացված ֆինանսներին։