Ֆյուչերսային գործարքներ
Ֆյուչերսային գործարքներ կամ ֆյուչերսային պայմանագիր (կարճ՝ ֆյուչերսներ), ֆինանսների ոլորտում ստանդարտացված իրավական համաձայնագիր, որոշակի ժամանակահատված անց նախապես որոշված գնով, միմյանց անհայտ կողմերի միջև, ինչ-որ բան վաճառել-գնելու վերաբերյալ։ Ակտիվը, որը հանդիսանում է որպես գործարքի օբյեկտ սովորաբար ապրանքատեսակ է կամ ֆինանսական գործիք։ Այն նախապես հայտնի գինը, որով կողմերը համաձայվում են գնել կամ վաճառել ակտիվը ընդունված է անվանել ֆյուչերսային գին։ Այն ժամանակահատվածը, երբ գնորդ կողմը կատարում է իր վճարային պարտավորությունները և ստանում է ակտիվը, հայտնի է առաքման ժամանակ անվամբ։ Քանի որ իրականում գործարքի հիմքում ընկած է ակտիվը, ուստի ֆյուչերսային պայմանագիրը համարվում է ածանցյալ ապրանք։
Ֆյուչերսային պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունները ընթանում են ֆյուչերսային բորսաներում, որոնք կատարում են շուկայի դեր վաճառողների և գնորդների համար։ Այն կողմը, որը պայմանագրում հանդես է գալիս որպես գնորդ, ընդունված է ասել, որ զբաղեցնում է երկար դիրք, իսկ վաճառող կողմը՝ կարճ դիրք[1]։ Քանի որ երկու կողմերն էլ, ըստ էության, կրում են որոշակի ռիսկեր, կապված այն հանգամանքի հետ, որ հետագայում գների փոփոխությունը կարող է հակասել իրենց շահերին, ուստի պայմանագրում կարող է ներառվել նաև երկկողմանի վստահելի երրորդ կողմ՝ պայմանագրի արժեքի որոշակի մարժայի շրջանակներում։ Օրինակ, ոսկու ֆյուչերսների առքուվաճառքի մարժան տատանվում է 2-20 տոկոսի միջակայքում՝ կախված բորսային սփոթ շուկայի փոփոխականությունից[2]։
Ֆոնդային ֆյուչերսը իրենից ներկայացնում է կանխիկի վրա հիմնված ֆյուչերսային պայմանագիր, որում հաշվի են առնվում ֆոնդային շուկայի համապատասխան ինդեքսի փոփոխությունները։ Ֆոնդային ֆյուչերսները բորսայում համարվում են բարձր ռիսկային առևտրային գործիքներ։ Ինչ վերաբերում է ֆոնդային շուկայի ինդեքսներին, ապա վերջիններս կիրառվում են որպես բազային ցուցանիշներ՝ շուկայի փոփոխականության միտումները գնահատելու համար[3]։
Առաջին ֆյուչերսային պայմանագրերի նախադեպերում, որպես բանակցությունների առարկա հանդես էին գալիս գյուղատնտեսական արանքները, իսկ ավելի ուշ ֆյուչերսային պայմանագրեր սկսեցին կնքվել նաև բնական պաշարների, այդ թվում նավթի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ֆինանսական ֆյուչերսներին /արժութային ֆյուչերսներ, տոկոսադրույքի ֆյուչերսներ, ֆոնդային շուկայի ինդեքսների ֆյուչերսներ/, ապա վերջիններս ֆոնդային բորսաներում հայտնվել են 1972 թվականին և ներկայիս գնահատականներով ունեցել են մեծ ազդեցություն ֆյուչերսային շուկաների զարգացման գործում։
Ֆյուչերսային պայմանագրերի կիրառման հիմնական նպատակն է ապրանքի գնի կամ փոխարժեքի շարժի ռիսկի մեղմումը, թույլ տալով կողմերին ապագայում կնքվելիք գործարքների վերաբերյալ նախապես գին ամրագրել։ Դա կարող է ձեռնտու լինել, երբ օրինակ վաճառող կողմը ապագայում ակնկալում է վճարումը ստանալ արտարժույթով և միաժամանակ ցանկանում է խուսափել փոխարժեքի արժեքային անբարենպաստ փոփոխություններից առաջացող ֆինանսական կորուստներից։
Այնուամենայնիվ, ֆյուչերսային պայմանագրերը առաջարկում են հնարավորություններ նաև սպեկուլյացիայի իրականացման համար, սա այն դեպքն է, երբ երրորդ կողմը նախապես կանխատեսում է գների փոփոխությունը որոշակի ուղղությամբ, ձեռք է բերում ֆյուչերսային պայմանագիրը, հետագայում պայմանագիրը վաճառելու մտադրությամբ, այն գնով, որը կապահովի որոշակի շահույթի ստացում։ Մասնավորապես, եթե շուկայական պայմանները սպեկուլյանտներին հնարավորություն են ընձեռում շահույթ ստանալու, ապա պայմանագրի հիմքում ընկած ապրանքը վերջիններիս կողմից կխնայվի ավելցուկի դեպքում և կվաճառվի միայն կարիքի դեպքում, տվյալ ապրանքի սպառողներին առաջարկելով ավելի շահավետ գործարքի կնքման պայմաններ[2]։
Ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդացիները համարվում են մի շարք ֆինանսական գործիքների ստեղծողներ, ինչպես նաև մեծ է նրանց ներդրումը ժամանակակից ֆինանսական համակարգի ձևավորման գործում[4]։ Եվրոպայում, ֆյուչերսների ֆորմալ շուկաները առաջինը հայտնվել են հենց Հոլանդիայի Հանրապետությունում 17-րդ դարի ընթացքում։ Այս վաղ շրջանին թվագրվող ֆյուչերսային պայմանագրերը կակաչների ֆյուչերսներն էին, որոնք իրենց գագաթնակետին հասան 1636 թվականին հոլանդական Տուլիպմանիայի շրջանակներում[5][6]։ 1697 թվականին Օսակա քաղաքում հիմնադրվեց փոխանակման ֆյուչերսների ինստիտուտը, հիմնադրման նպատակն էր սամուրայների կարիքների բավարարումը, այն տեսանկյունից, որ նրանց վճարում էին բնամթերքով, մասնավորապես բրիձով և նրանց համար հարկավոր էր ապահովել վերջիններիս կայուն փոխանակում մետաղադրամների հետ[7]։
1864 թվականին Չիկագոյի առևտրի խորհուրդը հրապարակել է առաջին ստանդարտացված փոխարժեքի առևտրի վերաբերյալ ֆորվարդային պայմանագրերի ցանկը, որոնց անվանում էին նաև ֆյուչերսային պայմանագրեր /չնայած արդի պայմաններում դրանք չեն նույնացվում/։ Այս պայմանագրերը հիմնված էին հացահատիկային առևտրի վրա, որից հետո սկսվեց նոր միտում ամբողջ աշխարհում՝ կապված տարբեր ապրանքատեսակների փոխանակման ֆյուչերսային գործարքների կազմակերպման և պայմանագրերի կնքման հետ[8]։ Օրինակ մինչև 1875 թվականը Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում, եթե ի սկզբանե շրջանառության մեջ էին միայն բամբակի ֆյուչերսային պայամագրերը, ապա ավելի ուշ ապրանքատեսակների ցանկը ընդլայնվեց ընդհուպ մինչև ուտելի յուղերի ֆյուչերսներ, ձուլակտորների ֆյուչերսներ և այլն[9]։
1972 թվականին Չիկագոյի առևտրային բորսայի կողմից ստեղծվեց Արժույթի միջազգային շուկան, որպես աշխարհում առաջին ֆյուչերսային բորսայի նախատիպ և գործարկեց արտարժույթների ֆյուչերսների շրջանառությունը։ 1976 թվականին Արժույթի միջազգային շուկան ԱՄՆ գանձապետական հաշիվների վրա ավելացրեց տոկոսադրույքի ֆյուչերսները, իսկ 1982 թվականին՝ ֆոնդային բորսայի ինդեքսի ֆյուչերսներ[10]։
Ռիսկի մեղմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ֆյուչերսային պայմանագրերը կնքվում են որոշակի ժամանակահատվածի կտրվածքով, այնուամենայնիվ նրանց հիմնական նպատակն է գնորդ-վաճառող կողմերի համար միջանկյալ ժամանակահատվածում ապահովել ռիսկերի ի հայտ գալու նվազագույն մակարդակ, որը կստիպեր կողմերից որևէ մեկին գնալ դեֆոլտի։ Այս տեսանկյունից կարևորվում է պայմանագրի 2 կողմերի կողմից ֆյուչերսային բորսայում վճարված կանխիկ միջոցների կամ կատարողականի պարտատոմսերի առկայությունը, որը հայտնի է մարժա անվամբ։ Մարժաները, որոնց չափերը երբեմն սահմանվում են որպես ֆյուչերսային պայմանագրերի տոկոսային դրույքաչափեր, ենթակա են պարտադիր կերպով պահպանման 2 կողմերի կողմից պայմանագրի գործողության ժամկետի ողջ ընթացքում, քանզի պայմանագրի գինը կարող է տատանվել կախված առաջարկ-պահանջարկ հարաբերակցության փոփոխություններից, որը հակառակ դեպքում կհարկադրեր կողմերից մեկին կրելու ֆինանսական կորուստներ, իսկ մյուսին՝ այդ կորուստների հաշվին ստանալու օգուտներ։
Դեֆոլտի ռիսկը նվազեցնելու նպատակով արտադրանքը շուկա է հանվում ամեն օր, ենթարկվում է վերագնահատման և հաշվարկվում է նախապես համաձայնեցված գնի և իրական ֆյուչերսային գնի տարբերությունը։ Այս երևույթը հայտնի է որպես տատանումների մարժա, վերջինիս դրսևորման ժամանակ տեղի է ունենում բազային մարժայի տեղափոխում պայմանագրի կողմերի միջև, գործընթացը ֆյուչերսային բորսաներում իրականացվում է ամենօրյա կտրվածքով։Եթե վերագնահատումների արդյունքում պարզվում է, որ մարժան նվազել է սահմանված նվազագույնի շեմից, ապա բորսայի կողմից ծանուցվում են կողմերը և որոշակի հստակ ժամանակամիջոցում պարտավորվում են լրացնել պակասուրդը։
Առաքման ամսաթվով փոխանակված գումարը այլևս չի դիտարկվում որպես պայմանագրի գին, այլ որպես պայմանագրի սփոթ արժեք, քանի որ վնաս-օգուտ փոխառնչությունը նախապես կարգավորվել էր շուկայում գների ամրագրման եղանակով։
Մարժաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործընկերների միջև առևտրային ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով ֆյուչերսային բորսաներում գործունեություն են ծավալում քլիրինգի կենտրոնները։ Քլիրինգային կենտրոնը հանդիսանում է գնորդ յուրաքանչյուր վաճառողի համար և վաճառող՝ յուրաքանչյուր գնորդի համար, ուստի կողմերից որևէ մեկի դեֆոլտի դեպքում քլիրինգային կենտրոնը նվազեցնում է կորստի ռիսկը։ Սա հնարավորություն է ընձեռում առևտրականներին գործառնություններ իրականացնելու առանց գործընկերների հետ փոխհամաձայնության և անմիջական կապի։
Որոշակի դեպքերում մարժայի նվազագույն պահանջները կրճատվում են կամ ենթարկվում են փոփոխությունների այն հեյջերների համար, ովքեր սեփականության իրավունքով ունեն տարածք, որով կարող են փոխհատուցել առաջացող հնարավոր կորուստները։
Մաքսազերծման մարժաները երաշխիքներ են հանդիսանում այն ընկերությունների ու կազմակերպությունների համար բաց ֆյուչերսների և օպցիոնային պայմանագրերի կատարումն հաճախորդների նկատմամբ ապահովելու համար։ Մաքսազերծման մարժաները տարբերվում են անհատ վաճառողների, գնորդների և հաճախորդների մարժաներից, որոնք պարտադիր կերպով վճարվում են բրոքերներին ֆյուչերսային պայմանագրերի դեպքում։
Հաճախորդների մարժա՝ Ֆյուչերսային պայմանագրերի տարածման ոլորտում պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու համար ֆինանսական երաշխիքներ ինչպես գնորդներից, այնպես էլ վաճառողներից գանձվող։ Ֆյուչերսային բորսաների համապատասխան բաժինները հանդիսանում են պատասխանատու մարմիններ մարժինալ հաշիվների վերահսկման համար։ Ասվածը վերաբերում է նաև պարտատոմսերի շուրջ պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված երաշխիքային մարժաներին։
Սկզբնական մարժա ֆյուչերսային գործարքի դիրք զբաղեցնելու նպատակով պահանջվող նվազագույն կապիտալ։ Սա նաև պարտատոմսային պարտավորությունների ստանձման տեսակներից մեկն է։ Առավելագույն սկզբնական մարժա չի սահմանվում, սակայն վերջինս հաշվարկվում է առևտրային օրվա ավարտի դրությամբ պայմանագրի արժեքի առավելագույն փոփոխության հիման վրա։ Սկզբանական մարժայի վերաբերյալ տեղեկությունները տրամադրում են ֆյուչերսային բորսաները։
Ֆյուչերսային հաշիվները ենթարկվում են վերագնահատման ամենօրյա կտրվածքով։ Եթե հաշվի մնացորդը պակաս է լինում սահմանված նվազագույն շեմից, ապա բորսայի կողմից տեղեկացվում է ֆյուչերսային հաշվի օգտատիրոջը, որպեսզի լրացնի տարբերությունը մինչև պահանջվող սահամանչափ։
Սպասարկման մարժա նվազագույն մարժայի սահմանաչափ՝ չմարված ֆյուչերսային պայմանագրի դիմաց, որը հաճախորդը պետք է ապահովի իր մարժինալ հաշվին։
Մարժա-սեփական կապիտալ հարաբերակցություն՝ սպեկուլյանտների կողմից հաճախ օգտագործվող արտահայտություն, որը ներկայացնում է նրանց առևտրային կապիտալի այն գումարը, որը նրանք պահում են որպես մարժա անհրաժեշտ պահին օգտագործելու նպատակով։ Ֆյուչերսային բորսաներում մարժայի նվազագույն պահանջները հանդիսանում են խթան ներդրումներն ակտիվացնելու տեսանկյունից։ Այնուամենայնիվ, գործարքները պահանջում են թեկուզ նվազագույն, սակայն որոշակի չափով մարժա, որի սահմանաչափը կախված է պայմանագրի տեսակից և վաճառող կողմից։ Բրոքերները, որպես կանոն կարող են բարձրացնել մարժաների նվազագույն շեմերը, իսկ նվազեցնելու իրավասություն չունեն։
Պարտատոմսի կատարողականի մարժա՝ վաճառողի և գնորդի կողմից մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը պարտավորությունների կատարումը երաշխավորելու նպատակով ավանդադրված գումար։ Ապրանքների մարժայի դեպքում, վերջինս չի համարվում կանխավճար, այն ավելի շուտ համապատասխանում է երաշխիքային մարժայի սահմանման դրույթներին։
Մարժայի վերադարձ (ROM) հիմնականում օգտագործվում է, որպեսզի կողմերը գնահատեն գործարքից իրենց օգուտներն ու վնասները, որի դիմաց ապահովել էին նվազագույն մարժա։ Ցուցանիշի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ Տարեկան մարժայի վերադարձը հավասար է (ROM+1)(տարի/տևողություն)-1 արտահայտության արժեքին. Օրինակ, եթե առևտրականը վաստակում է 10 տոկոս մարժա 2 ամիսների ընթացքում, ապա տարեկան կտրվածքով ցուցանիշը կկազմի 77 տոկոս։
Գնագոյացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե առկա է առաքվող ակտիվի բարձր առաջարկ և մատակարարման հնարավորություն, ապա ֆյուչերսային պայմանագրի գինը որոշվում է արբիտրաժային արգումենտների ու գործարքների հիման վրա։ Սա բնորոշ է արժեթղթերի ինդեքսների ֆյուչերսներին, ֆիզիկական-նյութական ապրանքատեսակների շուկաներին, որոնք ունեն բարձր առաջարկ, որոշակի ժամանակահատվածի կտրվածքով, օրինակ գյուղատնտեսական մշակաբույսերը բերքահավաքից անմիջապես հետո։ Այնուամենայնիվ, երբ առաքման ենթակա ակտիվը տվյալ պահին առաջարկ չունի, և վերջինս պետք է ձևավորվի պայմանագրի գործողության վերջում, ապա այս պարագայում գինը արբիտրաժով հնարավոր չէ որոշել։ Այս սցենարային զարգացման դեպքում գինը որոշվում է հիմք ընդունելով ակտիվի պարզ առաջարկն ու պահանջարկը՝ արտացոլված ֆյուչերսային պայմանագրի առաջարկ պահանջարկում։
Արբիտրաժային գործարքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արբիտրաժային գործարքները կամ «ռացիոնալ գնագոյացումը» կիրառվում է, եթե առաքման ենթակա ակտիվի առաջարկը բարձր է, և առկա է ազատ մատակարարման հնարավորություն։ Այստեղ, ֆորվարդի գինը արտացոլում է զեղչված ֆյուչերսի արժեքը՝ առանց ռիսկի տոկոսադրույքը հաշվի առնելու, որը ներդրողներին հնարավորություն է ընձեռում շահույթ ստանալու, որն էլ արբիտրաժի միջոցով հեռացվում է։ Մենք սահամանում ենք, որ պայմանագրի գինը K է, իսկ ներկա պահին պայմանագրի արժեքը հավասար է 0-ի։ Ենթադրելով, որ տոկոսադրույքները կմնան հաստատուն, ֆյուչերսների գինը հավասար կլինի նույն ֆորվարդային պայամանագրի նույն գնին նույն մարման ժամկետի ընթացքում։ Իրավիճակը նույն կերպ է զարգանում նաև, երբ հիմնական ակտիվը տոկոսադրույքների հետ փոխկապվածություն չի ունենում։ Հակառակ դեպքում ֆոյւչերսային պայմանագրի ֆորվարդ գնի և ակտիվի ֆորվարդային գնի տարբերությունը համեմատական կլինի ակտիվի գնի և տոկոսադրույքների փոփոխությունների նկատմամբ։ Օրինակ, զրոյական արժեկտրոնային ֆյուչերսային պայմանագրի ֆյուչերսային գինը ավելի ցածր կլինի, քան վերջինիս ֆորվարդային գինը։ Սա կոչվում է ֆյուչերսների «ուռուցիկության շտկում»։
Այսպիսով, եթե ենթադրենք, որ սովորական պայմաններում, ոչ շահաբաժնային ակտիվի դեպքում ֆյուչերսի/ ֆորվարդի գինը կազմում է F(t,T) համապատասխանաբար ներկա արժեքը՝ S(t) t ժամանակամիջոցում՝ առանց ռիսկի տոկոսադրույքի վերադարձի՝ r, ապա բանաձևը կստանա հետևյալ տեսքը՝
կամ շարունակականության պարագայում՝
Կատարյալ շուկայական պայմաններում կապը ֆյուչերսների և սփոթ գների միջև կախված է բանաձևում ներկայացված փոփոխականների արժեքների տատանումներից։ Գործնականում հաշվարկում կիրառվում են նաև տարբեր լրացուցիչ փոփոխականներ՝ տեղափոխման ծախսեր, փոխառության տոկոսադրույքներ, որոնք էլ իրենց հերթին ազդում են արբիտրաժների իրականացման վրա։ Այսպիսով, ֆյուչերսների փաստացի գները տարբերվում են արբիտրաժային գործարքների դեպքում, կախված մի շարք հանգամանքներից և ցուցիչների փոփոխությունների միջակայքերից։
Գնագոյացում ակնկալիքների հիման վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ պայմանագրի առարկա ակտիվի առաջարկը ցածր է կամ գոյություն չունի, այս պարագայում ռացիոնալ գնագոյացումը հնարավոր չէ կիրառել, քանզի արբիտրաժի մեխանիզմը չի գործում։ Այս հանգամանքների առկայության դեպքում, ֆյուչերսի գինը որոշվում է տվյալ պահին ֆյուչերսի հիմքում ընկած ակտիվի պահանջարկի ու առաջարկի հիման վրա։
Արդյունավետ շուկայի դեպքում առաջարկն ու պահանաջարկը որոշում են ակտիվի ներկա արժեքը, որն էլ հիմք ընդունելով որոշվում է առաքման օրվա դրությամբ ակտիվի գինը։ Ասվածը ներկայացվում է հետևյալ բանաձևի միջոցով[12]՝
Հակառակ պարագայում, երբ գործ ունենք ոչ իրացվելի շուկայի հետ, և միաժամանակ առկա է առաքման ենթակա ակտիվի մեծ քանակություն, շուկայի մասնակիցները կանխատեսումներ են իրականացնում շուկայական արժեքների փոփոխության վերաբերյալ, ինչն էլ կարող է հանգեցնել ֆյուչերսի ակնկալվող արժեքի սպասելիքների փոփոխության և առաջարկ-պահանջարկ հարաբերակցության խախտման։
Կոնտանգո և բեուքորդեյշն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն իրավիճակը, երբ ապագայում առաքվելիք ապրանքի գինը ավելի բարձր է, քան ակնկալվող սփոթ գինը կոչվում է կոնտանգո։ Կոնտանգոն սովորաբար դրսևորվում է այն ժամանակ, երբ սպասվում է, որ ակտիվի գինը ժամանակի ընթացքում կբարձրանա։ Շուկաները համարվում են նորմալ, եթե ֆյուչերսային գները ավելի բարձր են, քան ներկայիս սփոթ արժեքը և ավելի ուշ ժամկետով ֆյուչերսային գները բարձր են մոտակա ֆյուչերսային գներից։ Հակառակ իրավիճակը հայտնի է բեուքորդեյշն անվամբ։ Բեուքորդեյշնը այն իրավիճակն է, երբ ակտիվի ներկա սփոթ գինը ավելի բարձր է, քան գինը ֆյուչերսային շուկայում։ Ըստ էության ֆյուչերսային շուկան ակնկալում է ավելի բարձր գներ երկարաժամկետում և ցածր գներ, որքան ավելի է մոտենում օրը։ Բեուքորդեյշնը կարող է լինել որպես հետևանք ակտիվի բարձր պահանջարկի դրսևորման։ Բեուքորդեյշնը առևտրականները օգտագործում են շահույթ ստանալու նպատակով՝ վաճառելով ակտիվները ներկա գնով և գնելով ավելի ցածր ապագա արժեքով։
Ֆյուչերսային պայմանագրեր և բորսաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն ֆյուչերսային պայմանագրերի տարբեր տեսակներ, կախված վաճառքի ենթակա ակտիվների տարատեսակներից, այդ թվում ապրանքներ, արժեթղթեր, արժույթներ, տոկոսադրույքներ, ինդեքսներ և այլն։ Ստորև ներկայացնենք շուկաների տեսակները և դրանց համապատասխանող ֆյուչերսային պայմանագրերի տեսակները՝
- Փոխարժեքի շուկա – Արժութային ֆյուչերս
- Փողի շուկա – Տոկոսադրույքների ֆյուչերս
- Արժեթղթերի շուկա – Տոկոսադրույքների ֆյուչերս
- Կրիպտոարժույթներ – Հավերժական ֆյուչերսներ
Ապրանքների առքուվաճառքը սկիզբ է առել 18-րդ դարում Ճապոնիայում, որտեղ առուվաճառքի առարկա են հանդիսացել բրինձը և մետաքսը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում առևտուրը սկսվեց 19-րդ դարի կեսերին, երբ հացահատիկի կենտրոնական շուկաներ ստեղծվեցին, իսկ հետագայում առանձին շուկաներ ձևավորվեցին ֆերմերների համար, որը հայտնի է նաև կանխիկի շուկա անվամբ, քանի որ ապրանքները վաճառվում էին տեղում և դրանց դիմաց վճարումները ևս տվյալ պահին էին կատարվում։ Վաճառողների և գնորդների միջև անհատական ֆորվարդային այս գործարքները իրականում ավելի ուշ հիմք հանդիսացան ներկայիս բորսայական ֆյուչերսային գործարքների կնքման համար։ Չնայած այն հանգամանքին, որ առևտուրը ի սկզբանե միայն մի քանի ապրանքատեսակների գծով էր իրականացվում, ինչպիսին էր հացահատիկը, միսը, հետագայում շուկաները ընդլայնվեցին ներառելով մետաղների, արժույթների, արժեթղթերի, թանկարժեք իրերի առքուվաճառքի գործարքներ։
Բորսաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական գործիքների վերաբերյալ առաջին պայմանագրերը ի հայտ են եկել 1970-ականներին Չիկագոյի առևտրային բորսայի կողմից, և այդ գործիքները մեծ հաջողություններ են գրանցել ու արագորեն շրջանցել են ապրանքային ֆյուչերսներին իրենց ծավալի և համաշխարհային շուկաներին հասանելիության մակարդակի տեսանկյունից։ Այս նորամուծությունը, հետագայում հանգեցրեց մի շարք նոր ֆյուչերսային բորսաների ստեղծմանը՝ ինչպիսիք են 1982 թվականին Լոնդոնի միջազգային ֆինանսական ֆյուչերսների բորսան (այժմ `Euronext. Liffe), Տոկիոյի ապրանքային բորսան և այլն։ Այսօր աշխարհում հաշվարկվում են ավելի քան 90 ֆյուչերսային բորսաներ, ստորև թվարկենք դրանցից մի քանիսը՝
- Միջմայրցամաքային ֆյուչերսային բորսա (ICE Futures Europe) - նախկինում հայտնի էր որպես Նավթի միջազգային ֆյուչերսային բորսա, ապրանքատեսակները՝ նավթ, էներգիա, ջեռուցվող նավթ, բնական գազ, ածուխ, զտված նավթամթերք և այլն,
- Հարավային Աֆրիկայի ֆյուչերսային բորսա- SAFEX
- Սիդնեյի ֆյուչերսային բորսա
- Տոկիոյի ֆյուչերսային բորսա TSE
- Տոկիոյի ապրանքային ֆյուչերսների բորսա TOCOM
- Տոկիոյի ֆինանսական ֆյուչերսների բորսա- TFX
- Օսակա արժեթղթերի ֆյուչերսների բորսա OSE (Nikkei Futures, RNP Futures)
- Լոնդոնի մետաղական ֆյուչերսային բորսա - մետաղներ՝ ցինկ, ալյումին, նիկել
- Միջմայրցամաքային ֆյուչերսային բորսա(ICE Futures U.S.) - կոկոս, սուրճ, բամբակ, նարնջի հյութ, շաքարավազ
- Դուբայի ֆյուչերսային բորսա
- Ջակարտայի ֆյուչերսային բորսա-JFX
- Կորեայի ֆյուչերսային բորսա- KRX
- Սինգապուրի ֆյուչերսային բորսա- SGX
- Ռոզարիո- Արգենտինայի ֆյուչերսային բորսա ROFEX
- Հնդկաստան, ազգային ապրանքների և փոխարինիչների ֆյուչերսների բորսա-NCDEX[13]
- Ավստրալիայի ֆինանսական և էներգետիկ ֆյուչերսների բորսա-FEX Global
- Շանհայի ֆյուչերսների բորսա (SHFE) - ներառում է մետաղների և սննդային ֆյուչերսներ
- Չինաստանի ֆինանսական ֆյուչերսային բորսա (CFFEX) - ներառում է արժույթների ֆյուչերսներ։
Կոդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆյուչերսային պայմանագրերի մեծ մասի կոդավորումը պարունակում է 5 նիշ։ Առաջին 2-ը մատնանշում են պայմանագրի տեսակը, 3-րդը՝ ամիսը և վերջին 4,5 նիշերը ցույց են տալիս տարին։
Ըստ ամիսների ֆյուչերսային պայմանագրերի կոդավորումը հետևյալն է՝
- Հունվար = F
- Փետրվար = G
- Մարտ = H
- Ապրիլ = J
- Մայիս = K
- Հունիս = M
- Հուլիս = N
- Օգոստոս = Q
- Սեպտեմբեր = U
- Հոկտեմբեր = V
- Նոյեմբեր = X
- Դեկտեմբեր = Z
Օրինակ՝ Նոյեմբեր (X) 2014 (14) պայմանագիր[14]։
Ֆյուչերսային պայմանագրերի օգտագործողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆյուչերսային գործարքներում առևտրականները հիմնականում պատկանում են հետևյալ երկու խմբերից մեկին՝ հեյջերներ և սպեկուլյանտներ։ Հեյջերները, ովքեր դրսևորում են հետաքրքրություն պայմանագրի առարկա ակտիվի նկատմամբ, որը կարող է լինել ինչպես նյութական բնույթի, այնպես էլ տոկոսադրույք, ինդեքս և այլն, ձգտում են ապահովագրել իրենց՝ հետագայում ակտիվի շուկայում գների փոփոխություններից հնարավոր ռիսկերից ու կորուստներից։ Մյուս խումբը՝ սպեկուլյանտները, նպատակ են հետապնդում շահույթ ստանալու՝ կանխատեսելով գների փոփոխությունները։ Ըստ էության, վերջիններս հետաքրքրված չեն ակտիվի ձեռքբերմամբ, այլ միայն զբաղեցնում են կարճ դիրք, ստանում շահույթ՝ արված կանխատեսումների ու հաշվարկների հաշվին։
Հեյջերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեյջերների խումբը սովորաբար ներառում է ապրանքատեսակի արտադրողներին, սպառողներին, ակտիվի սեփականատերերին, որոնց գործողությունները կարող են փոփոխվել տոկոսադրույքի ազդեցության ներքո։
Օրինակ, ավանդական շուկաների դեպքում ֆերմերները ֆյուչերսային պայմանագրեր են կնքում հացահատիկի համար, որը հնարավորություն է ընձեռում պայմանագրի ավարտին վաճառել հացահատիկը նախապես որոշված գնով։ Նույն տրամաբանությամբ ֆյուչերսային պայմանագրի մյուս կողմ են դառնում ընտանի կենդանիների սեփականատերերը, ովքեր էլ իրենց հերթին են հանդիսանում հեյջերներ, քանի որ ձեռք են բերում ֆյուչերսային պայմանագիր-երաշխիք, վերջինիս գործողության ավարտին սահմանված գնով ձեռք բերելու անհրաժեշտ կերը կենդանիների համար։
Անհրաժեշտ է նշել, որ նրանք ովքեր ապրանքի շուրջ ֆյուչերսային պայմանագրում հանդես են գալիս, որպես գնորդ կամ վաճառող պետք է փաստարկված վարքագիծ դրսևորեն, քանզի շուկայական գների փոփոխությունների պայմաններում կարող են հայտնվել ոչ մրցակցային պայմաններում և կրել զգալի կորուստներ։
Ներդրումային ֆոնդերի կառավարիչները կարող են օգտագործել ֆինանսական և պարտատոմսային ֆյուչերսային գործիքները, առանց կանխիկ միջոցների շրջանառության[15]։ Ներդրում իրականացրող այն ընկերությունները, որոնց կապիտալի հոսքերի արժույթը տարբերվում է կազմակերպության բազային արժույթից կարող են կիրառել արտարժութային ֆյուչերսներ, որպեսզի ապահովագրեն իրենց՝ ապագայում ակնկալվող արտարժութային ռիսկերից[16]։
Սպեկուլյանտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպեկուլյանտները հիմնական բաժանվում են 3 կատեգորիաների՝ դիրքի առևտրականներ, օրվա կտրվածքով առևտրականներ և ճոճանակային առևտուր իրականացրողներ։ Վերջին տարիներին ֆյուչերսների շուկայում կտրուկ աճել է սպեկուլյանետների թիվը, և այս տեսանկյունից հարց է առաջանում, արդյոք հենց սպեկուլյանտների գործողությունների արդյունքում չի խախտվում այնպիսի ապրանքատեսակների, ինչպիսին է օրինակ նավթը շուկայական հավասարակշռությունը[17]։
Ֆյուչերսային շուկաների սոցիալական օգտակարությունը կայանում է նրանում, որ բորսայի մասնակիցներին հնարավորություն է տալիս ապահովագրվելու և ընձեռում է դիրքային փոփոխությունների ճկուն համակարգ՝ օրինակ հեյջերից մինչև սպեկուլյանտ[1]։
Ֆյուչերսային պայմանագրերի սահմանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Björk-ի[18] տրվում է ֆյուչերսային պայմանագիր հասկացության սահմանումը։ Մենք նկարագրում ենք ֆյուչերսային պայմանագիրը, որպես J ապրանքի առաքում T ժամանակահատվածի ընթացքում՝
- Շուկայում գոյություն ունի F(t,T) գնանշված գին, որը հայտնի է որպես J ապրանքի առաքում T ժամանակի ընթացքում,
- Ֆյուչերսային պայմանագրի գինը կնքման պահին հավասար է 0-ի,
- Ցանկացած ժամանակային միջակայքի դեպքում , սեփականատերը ստանում է գումար։ (սա արտացոլում է շուկայի ակնթարթային լինելու հանգամանքը)
- T ժամանակամիջոցում, սեփականատերը վճարում է F(T,T) և ստանում է նախատեսված J ակտիվը։ Նշենք, որ F(T,T) գինը պետք է հավասար լինի տվյալ պահին J ակտիվի սփոթ գնին։
Օրինակ՝ Ենթադրենք ունենք 100 ԱՄՆ դոլլար արժողության ֆյուչերսային պայմանագիր (8ժ 21ր)։ 50 օր անց, 100 դոլլար արժողության ֆյուչերսային պայմանագրի առաքման գինը կազմում է 88 ԱՄՆ դոլլար (7ժ 20ր). 51-րդ օրը պայմանագրի գինը կազմում է 90 դոլլար (7ժ 30ր). Սա նշանակում է, որ ամենօրյա շուկայական վերագնահատումները պահանջում են կողմերից մեկին 51-րդ օրվա դրությամբ վճարելու տարբերություն 2 դոլլարը (0ժ 10ր), որպեսզի պահպանվի մարժայի սահմանաչափը։ Այդ լրացված գումարը մարժայի հաշիվների միջոցով փոխանցվում է ֆյուչերսային պայմանագրի մյուս կողմին։ Ըստ էության մարժայի փոխանցումը տեղի ունեցավ պայմանագրի կողմերի միջև, սակայն ֆյուչերսային բորսայի միջնորդությամբ և միջոցով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Understanding Derivatives: Markets and Infrastructure - Federal Reserve Bank of Chicago». Chicagofed.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 2,0 2,1 «The Gold Futures Market | Guide & Information from». BullionVault. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Martin, Ken (2020 թ․ նոյեմբերի 19). «Stock futures trade lower ahead of jobless claims, retail earnings». FOXBusiness (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Goetzmann, William N.; Rouwenhorst, K. Geert (2008). The History of Financial Innovation, in Carbon Finance, Environmental Market Solutions to Climate Change. (Yale School of Forestry and Environmental Studies, chapter 1, pp. 18–43). As Goetzmann & Rouwenhorst (2008) noted, "The 17th and 18th centuries in the Netherlands were a remarkable time for finance. Many of the financial products or instruments that we see today emerged during a relatively short period. In particular, merchants and bankers developed what we would today call securitization. Mutual funds and various other forms of structured finance that still exist today emerged in the 17th and 18th centuries in Holland."
- ↑ Chew, Donald H.: Corporate Risk Management. (Columbia University Press, 2008, 0231143621)
- ↑ Pavaskar, Madhoo: Commodity Derivatives Trading: Theory and Regulation. (Notion Press, 2016, 1945926228)
- ↑ Schaede, Ulrike (September 1989). «Forwards and futures in Tokugawa-period Japan: A new perspective on the Dōjima rice market». Journal of Banking & Finance. 13 (4–5): 487–513. doi:10.1016/0378-4266(89)90028-9.
- ↑ «timeline-of-achievements». CME Group. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Inter-Ministerial task force (chaired by Wajahat Habibullah) (May 2003). «Convergence of Securities and Commodity Markets report». Forward Markets Commission (India). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «LEO MELAMED - Biographical Notes - BIOGRAPHICAL SKETCH». www.leomelamed.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Hull, John C. (2015). Options, Futures, and Other Derivatives (9 ed.). Pearson. էջ 112.
- ↑ Hull, John C. (2015). Options, Futures, and Other Derivatives (9 ed.). Pearson. էջ 125.
- ↑ https://archives.nseindia.com/global/content/media/archives/NSE_No_1.pdf
- ↑ «Month Codes». CME Group. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Valbuzzi, Barbara (2019). «Swaps, Forwards, and Futures Strategies». CFA Institute. էջեր 7–8. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Valbuzzi, Barbara (2019). «Swaps, Forwards, and Futures Strategies». CFA Institute. էջ 17. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Dreibus, Tony C. Commodity Bubbles Caused by Speculators Need Intervention, UN Agency Says, Bloomberg, June 5, 2011. Accessed July 2, 2011
- ↑ Björk: Arbitrage theory in continuous time, Cambridge university press, 2004
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Redhead, Keith (1997). Financial Derivatives: An Introduction to Futures, Forwards, Options and Swaps. London: Prentice-Hall. ISBN 0-13-241399-X.
- Lioui, Abraham; Poncet, Patrice (2005). Dynamic Asset Allocation with Forwards and Futures. New York: Springer. ISBN 0-387-24107-8.
- Valdez, Steven (2000). An Introduction To Global Financial Markets (3rd ed.). Basingstoke, Hampshire: Macmillan Press. ISBN 0-333-76447-1.
- Arditti, Fred D. (1996). Derivatives: A Comprehensive Resource for Options, Futures, Interest Rate Swaps, and Mortgage Securities. Boston: Harvard Business School Press. ISBN 0-87584-560-6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The National Futures Association (2006). An Educational Guide to Trading Futures and Options on Futures. Chicago, Illinois.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Understanding Derivatives: Markets and Infrastructure Federal Reserve Bank of Chicago, Financial Markets Group