Ապրանք (տնտեսագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ապրանք, վաճառքի համար նախատեսված ցանկացած արտադրանք[1], իր, որը մասնակցում է այլ իրերի հետ ազատ փոխանակմանը[2]։

Արտադրանքը, որն արտադրված չէ փոխանակման համար տնտեսագիտական իմաստով ապրանք չի համարվում[3]։

Ապրանքներ են համարվում այն ամենը, ինչը շուկայում գնվում և վաճառվում է։ Վարկային հարաբերությունների ոլորտում ազգային դրամները նույնպես ապրանք են համարվում, որոնց արժեքը նյութական բարիքների համեմատությամբ որոշվում է պահանջարկի ու առաջարկի հարաբերությամբ։ Հենց դրանք էլ կազմում են ապրանքի մասսայի հիմքը։

Ապրանքը որպես տնտեսագիտական կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Սմիթը փոխանակման գործընթացի վերլուծությունում ցանկացած ապրանքում ցույց է տվել միաժամանակ երկու տարբեր կատեգորիաներ․

  1. «սպառողական արժեք» (արժողություն, սպառողի համար օգտակարություն)
  2. «փոխանակային արժեք» (արժեք, որը թույլ է տալիս փոխանակվել տարբեր ապրանքներով՝ միմյանց նկատմամբ որոշակի հարաբերակցությամբ)

Մարքսիզմը նույնպես դիտարկում է ապրանքը որպես սպառողական և փոխանակային արժեքների միասնություն։ Այստեղ ապրանքը․

  1. «արտաքին առարկա, իր, որը շնորհիվ իր հատկությունների բավարարում է մարդկանց որոշ ցանկություններ»[4]
  2. իր, որը կարող է փոխանակվել այլ իրի հետ, այսինքն՝ վաճառքի համար նախատեսված աշխատանքի արդյունք[5]։ Այս տեսանկյունից Կարլ Մարքսն առանձնացրել է ապրանքի 2 հատկություն․
  • Սպառողական արժեքը՝ որպես ապրանքի պահանջմունքի բավարարման հատկություն․ օգտագործելով դրա օգտակար հատկությունները (դրանով իսկ ապահովելով պահանջարկ)
  • Արժեքը՝ որպես հասարակական անհրաժեշտ ապրանքի մարմնավորում

Իդեալական պայմաններում ապրանքը վաճառվում է ըստ արժողության, այսինքն փոխանակվում է այլ ապրանքով, որի արտադրությունը կապված է աշխատանքի համանման ծախսով։

Հավելյալ արժեքը խստորեն սահմանազատում է ապրանքի գնի և արժեքի կատեգորիաները․

  • ապրանքի արժեքը համարժեք է նրա արտադրության համար անհարժեշտ աշխատանքի հասարակական ծախսերին
  • ապրանքի գինը արժեքի դրամական արտացոլումն է։

Դրա հետ մեկտեղ, իրական շուկայում գինը գումար է, որը փաստացիորեն վճարվում է ապրանքի համար և որը մշտապես կարող է շեղվել արժեքից՝ շնորհիվ տարբեր պատճառների։

Միջինում, գինը գերազանցում է արտադրական ծախսերը։ Դա արտադրողին հնարավորություն է տալիս ոչ միայն հասարակ, այլև ընդլայնված վերարտադրության։

Եթե գինը՝ ըստ որի ապրանքը կարող է վաճառվել չի փակում արտադրողի ծախսը, վաղ թե ուշ այդպիսի արտադրողը «ուտում» է սեփական կապիտալը և դադարում է գոյություն ունենալ՝ ճանաչվելով սնանկ։ Դրա պատճառ կարող է լինել ինչպես առաջարկվող գնով տվյալ ապրանքի պահանջված չլինելը, այնպես էլ՝ արտադրողի կամ մրցակիցների մտածված գնային քաղաքականություը (դեմպինգ

Մենաշնորհը (ապրանքի առաջարկի սահմանափակումը) ապրանքի արժեքի կարևոր պատճառներից է։ Այդ ուղղությամբ գործում են՝ գնային համաձայնությունները և գնագոյացման այլ մենաշնորհային հնարքներ, ազգային և միջազգային իրավիճակային գործոններ, գովազդի ազդեցություն, մարքետինգային մանիպուլյացիա և այլն։

Վաճառողի՝ գները բարձրացնելու մղումը գնաճի նախադրյալներից է։

Ապրանքի մասին ավստրիական տնտեսագիտական դպրոցի կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական տնտեսագիտական դպրոցի հիմնադիր Կառլ Մենգերը «Քաղաքական տնտեսագիտության հիմքերը» գրքի 7 գլուխ նվիրել է ապրանքին։ Մենգերը տարբերակում է ապրանքն ու տնտեսական բարիքը[6]։ Նա նաև նկարագրում է ապրանքի գիտական և ամենօրյա իմաստները։ Ամենօրյա խոսքում ապրանք են անվանում իրերը, որոնք արտադրողը կամ վաճառողը պատրաստ է փոխանակել, չնայած այդ հասկացությունը սահմանափակվում է միայն իրերով։ Գիտական հիմնավորմամբ, ապրանք են անվանում ցանկացած բարիք, որը նախատեսված է փոխանակման համար՝ անկախ դրա նյութական լինելուց, տեղափոխվելու հատկություն ունենալուց, նրանց՝ որպես աշխատանքի արդյունքի բնույթից[7]։ Նաև նկարագրվում է ապրանքի հիմնական հատկությունները՝ որպես տնտեսագիտական կատեգորիա․ ապրանքի վաճառվելու հատկության սահմանները[8]։

Ոչ ավանդական սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր ապրանք են անվանում այն ամենն ինչը կարելի է վաճառել[2]։ Ժամանակակաից ապարնքների մի մասը չի վերագրվում իրերի․ էլեկտրաէներգիա, ինֆորմացիա, աշխատուժ և այլն։ Ապրանքների մի մասը երբեմն անմիջականորեն չեն բավարարում մարդու պահանջմունքները և չեն օգտագործվում տեխնոլոգիական գործընթացում։ Օրինակ՝ թանկարժեք թղթերը, փողը (հատկապես թղթային և էլեկտրոնային)։ Ապրանքների մի մասի վրա գնորդները չեն ստանում ամբողջական սեփականություն (օրիմակ՝ համակարգչային ծրագիր)։ Նաև կան ապրանքներ, որոնց ի հայտ գալու մեջ մարդը որևէ առնչություն չունի․ կարելի է գնել տարածք Լուսնի, Մարսի վրա։ Պատրաստելով որևէ իր, անմիջապես ի հայտ են գալիս այդ իրի նկատմամբ տարբեր իրավունքներ։

Որակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքի որակը սպառողի գնահատականն է ապրանքի նշանակությանը (սովորական, համընդհանուր կամ նպատակաուղղված․ նշված արտադրողի կողմից)։ Ներառում է օբյեկտիվ և սուբյեկտիվ սպառողական հատկությունների գնահատական։ Ժամանակակից պայմաններում որակի պլանավորումը արտադրողի հիմնական մարքեթինգային քաղաքականությունն է։

Ապրանքի մրցունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողին գրավել հնարավոր է միայն առաջարկելով ապրանք, որն ունի մրցակիցների ապրանքների համեմատ առավելություններ իր սպառողական հատկությունների և սպառողների պահանջմունքների բավարարման մեջ, այսինքն այն մրցունակ է։Ապրանքի մրցունակության համակարգը բաղկացած է 3 խումբ տարրերից՝ տեխնիկական, տնտեսական և սոցիալ-կազմակերպչական։

Տեխնիկական պարամետրերի միջոցով կարծիք են կազմում ապրանքի նշանակության մասին, սրան է վերաբերվում ստանդարտները, նորմերը, տնտեսական ակտերը, ինչպես նաև այն ցուցանիշը, թեինչքանով է ապրանքը համապատասխանում մարդու օրգանիզմի հատկություններին և հոգեբանությանը։

Տնտեսական պարամետրերը ցույց են տալիս ապրանքի արտադրական ծախսերի մեծությունը, նրա գինը, տեղափոխման, վերանորոգման, տեխսպասարկման աշխատակիցների վերապատրաստման ծախսերը։Բոլոր այս ծախսերը ձևավորում են սպառման գինը։

Սոցիալ- կազմակերպչական պարամետրերը դա սպառողների սոցիալական կառուցվածքի սզգային առանձնահատկությունների հաշվառումն է արտադրության, իրացման, ապրանքի գովազդի ժամանակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая советская энциклопедия 3-е издание ОСНОВНОЙ ВАРИАНТ.
  2. 2,0 2,1 ГОСТ Р 51303-99: «Товар — любая вещь, не ограниченная в обороте, свободно отчуждаемая и переходящая от одного лица к другому по договору купли-продажи»
  3. Н.И. Ведута Социально эффективная ЭКОНОМИКА. — «Издательство научно-образовательной литературы РЭА». — Москва: Российская экономическая академия им. Г.В.Плеханова, 1999. — С. 11 - 25.
  4. К. Маркс. «Капитал», I том, гл.1. Товар
  5. Товар// Словарь русского языка в 4-х томах. Т. 4 . —1999.
  6. Базилевич В. Д., Гражевська Н. І., Гайдай Т. В. та ін. Австрійська школа граничної корисності // Історія економічних учень: Підручник: У 2 ч. / Під редакцією В. Д. Базилевича. — К.: Знання, 2006. — Т. 1. — С. 453. — 582 с. — ISBN 966-346-149-7
  7. Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — С. 239. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9
  8. Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — С. 248. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 512 CC BY-SA icon 80x15.png