Պետական պարտատոմս
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Պետական պարտատոմսը (անգլերեն՝ Government bond) պարտքի երաշխիք է։ Պետական պարտատոմսը թողարկվում է կառավարության կողմից՝ պետական նախագծերի /ենթակառուցվածքներ, զբոսայգիներ, գրադարաններ/ իրականացման կամ ներքին պարտքը սպասարկելու նպատակով։
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես ցանկացած ներդրում, պետական պարտատոմսը ունի և՛դրական, և՛ բացասական կողմեր։ Պետական պարտատոմսը ապահովում է կայուն եկամուտ, ռիսկը ցածր է, ունի իրացվելիության բարձր մակարդակ, պետական պարտատոմսից ստացված եկամուտը չի հարկվում, սակայն շատ հաճախ եկամտաբերությունը լինում է շատ ավելի ցածր, քան այլ ոլորտներում ներդրում կատարելու դեպքում։ Հնարավոր է նաև, որ ակնկալվող եկամուտը լինի սղաճից ցածր։
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական գանձապետական պարտատոմսը՝ Հայաստանի անունից լիազոր մարմնի կողմից ազգային արժույթով թողարկվող պարտատոմս է։ Պետական գանձապետական պարտատոմսերի անմիջական վաճառքը, հաշվառումը և սպասարկումը իրականացնում է Հայաստանի ֆինանսների նախարարությունը։ Պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելիս պայմանագիր է կնքվում ներդրողների և պետության միջև։ Պետական գանձապետական պարտատոմս կարող են ձեռք բերել այն ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են ներդնել իրենց խնայողությունները։ Պետական պարտատոմսերի սպասարկումն իրականացվում է առանց միջնորդավճարների, իսկ ստացված եկամուտը չի հարկվում պետության կողմից։
Պետական պարտատոմսերը Հայաստանում լինում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողներն իրենց եկամուտը ստանում են սահմանված ժամանակահատվածում՝ կիսամյակային պարբերականությամբ արժեկտրոնների միջոցով, իսկ պետական կարճաժամկետ պարտատոմսեր ձեռք բերելիս՝ սահմանված ժամկետի վերջում[1]։
ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվում են միայն Գանձապետական պահառու համակարգի միջոցով, ազատ վաճառքի ձևով, ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով սահմանված ժամանակահատվածում և վաճառվում են բացառապես ֆիզիկական անձանց։ Այս պարտատոմսերը կարող են թողարկվել 3 ամսից մինչև 25 տարի մարման ժամկետով և վաճառվել անվանական արժեքով կամ անվանական արժեքի նկատմամբ հավելավճարով։ Խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողներն իրենց եկամուտն ստանում են սահմանված ժամանակահատվածում` եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան պարբերականությամբ արժեկտրոնների միջոցով։
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը գրավադրման, նվիրատվության և առք ու վաճառքի ենթակա չեն, սակայն հետգնման օրերին ներդրողներին հնարավորություն է ընձեռվում ցանկության դեպքում պարտատոմսերը հետ վերադարձնել թողարկողին և ստանալ մինչ հետգնման պահը հաշվարկված ամբողջ եկամուտը[1]։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդեռլանդների Հանրապետությունը առաջինն էր, որ Ամստերդամ քաղաքի պարտքը ֆինանսավորեց պարտատոմսերի միջոցով 1517թ։ Այդ ժամանակ միջին եկամտաբերությունը շուրջ 20% էր։
Կառավարության կողմից թողարկված առաջին պետական պարտատոմսը թողարկվել է Անգլիայում 1694թ՝ Ֆրանսիայի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար գումար հայթայթելու նպատակով։ Թողարկվել էր և՛ վիճակախաղի, և անուիտետ|անուիտետի ձևով։
Ավելի ուշ, Եվրոպական տարբեր երկրներ հետևեցին այդ օրինակին և հավերժ պարտատոմսեր թողարկեցին (մարման ժամկետ չունեցող)՝ պատերազմները և այլ պետական ծախսերը հոգալու համար։ Հարվերժ պարտատոմսերի օգտագործումը դադարեցվել է 20-րդ դարում և այսօր պարտատոմսերը թողարկվում են սահմանափակ ժամկետով[2]։
Պետական պարտատոմսերը համարվում են ցածր ռիսկային արժեթղթեր, քանի որ պետությունը կարող է անհրաժեշտության դեպքում բաց թողնել շրջանառության մեջ անհրաժեշտ ծավալի թղթադրամ և դրանով իսկ մարել պարտքը, սակայն եղել են դեպքեր, երբ երկրները հրաժարվել են այդ տարբերակից և պարզապես նախընտրել են չմարել պարտքը, ինչպես օրինակ Ռուսաստանը 1998թ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Գանձապետական պահառու». gp.minfin.am.
- ↑ «Government bond» (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 11.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Chen, James. «Government Bond Definition». Investopedia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|