Jump to content

Հաշվարկային պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաշվարկային պալատ (clearinghouse), անդամ-ձեռնարկությանների միջև անկանխիկ հաշվարկներ կատարող հատուկ ինստիտուտ։ Հաշվարկային պալատները լինում են բանկային, ֆոնդային բորսաների, առանձին ապրանքների գծով գործարքների ևն։ Հիմնականը բանկայինն է, որի նպատակը հաշվարկային պալատի անդամ-բանկերի փոխադարձ պահանջների հաշվանցման միջոցով կանխիկ դրամական վճարումների սահմանափակումն է (տնտեսումը։ Վճարման ենթակա են միայն փոխադարձ չմարված մնացորդները։

Առաջին հաշվարկային պալատ հիմնադրվել է 1775-ին Լոնդոնում, իսկ հետագայում կազմակերպվել՝ Նյու Յորքում (1852), Փարիզում ու Վիեննայում (1872), Բեռլինում (1883) ևն։ Ցարական Ռուսաստանում հաշվարկային պալատի գործառույթներն իրականացրել է Պետբանկը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 240