Բորսա
Բորսա (գերմ.՝ börse), զանգվածային փոխարինելի ապրանքների կանոնավոր գործող մեծածախ շուկա, ուր վաճառքը կատարվում է ստանդարտով կամ նմուշով (ապրանքային բորսա) կամ արժեթղթերով (ֆոնդային բորսա), արտասահմանյան տարադրամով (վալյուտային բորսա)։ Շուկայի առավել զարգացած ձևն է։ Բորսան սովորաբար ունենում է անդամների հաստատագրված կազմ, առևտրի խիստ կանոններ։
Տնտեսական պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաճառողները և գնողները ձգտում են գործարքից ստանալ առավելագույն օգուտ և այդ պատճառով ուզում են համոզված լինել նրանում, որ գործարքի գինը արտացոլում է պահանջարկի և առաջարկի ներկա հարաբերությունը։ Նման ապրանքների շուկան միացնում և ամփոփում է տեղեկատվության մեծ ծավալ, ընդ որում շատ կարճ ժամանակամիջոցում։ Այդ ֆունկցիան կատարելու համար շուկան պետք է ունենա կենտրոնացման բարձր աստիճան, որին հասնում է բորսան, որտեղ ընդհարման մեջ են մտնում ապրանքի պահանջարկը և առաջարկը։ Բորսայի տարբերիչ նշաններն են՝
- հաստատուն և որոշակի օրենքներով կազմակերպված գործելու բնութագիրը
- վաճառքը կատարվում է առանց ապրանքը ներկայացնելու
- գործարքը կատարվում է զանգվածային, փոխանակվող ապրանքներով
Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորսան կատարում է հետևյալ հիմնական ֆունկցիաները՝
- հադիպեցնում է ապրանքի գնորդին և վաճառողին, այսինքն դա այն տեղն է, որտեղ անմիջապես կատարվում է ապրանքի առք ու վաճառք
- գրանցվում է ապրանքի կուրսը
- գնանշումներ
- կարգավորումը (արբիտրաժային) և ծագած վեճերի
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորսան լինում է.
Խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծվել է մի քանի բորսաների մոդելավորման խաղեր.
- Բաժնետերերի (խաղ)
- Բրոքեր(խաղ)
- Բրոքեր +1 (խաղ)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տես՝ բորսա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |