Ակրեդիտիվ
Jump to navigation
Jump to search
Ակրեդիտիվ (գերմ.՝ akkreditiv), նշանակում է
- հաշվարկային կամ դրամական փաստաթուղթ, մեկ բանկի հանձնարարությունն է մյուսին՝ վճարելու, հատուկ վերապահված միջոցների հաշվին, ապրանքային փաստաթղթերը կամ վճարելու վստահագիրը ներկայացնողին կանխապայմանավորված գումարը
- արտաքին առևտրի հաշվարկման ձև
- անվանական գնահատված արժեթուղթ, դրամական վստահագիր, հանձնարարություն՝ ներկայացնողին վճարելու որոշակի գումար, որ հավաստում է անձի իրավունքը արժեթղթի նկատմամբ
- փաստաթղթային հավատարմագիր, վստահագիր՝ հաստատվում, վճարվում է փաստաթղթերը ներկայացնելիս
- անկանչ վստահագիր՝ չի կարող ետ կանչվել, պահանջվել, բոլոր պայմանները կատարելու դեպքում
- հաստատված վստահագիր՝ երրորդ բանկի կողմից երաշխավորված
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ