Jump to content

Ներդրումային ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներդրումային ընկերություն (անգլ.՝ Investment company), ներդրումային նպատակներով արժեթղթերը պահպանող և կառավարող ընկերություն։ Ներդրումային ընկերությունները ներդնում են իրենց հաճախորդների գումարները, որոնք իրենց հերթին մասնակցում են շահույթին և վնասին[1]։

17-րդ դարում արդեն գործում էին այնպիսի ֆինանսական կազմակերպություններ (ակցեպտի տներ և վաճառականների բանկեր), որոնք կատարում էին ժամանակակից ներդրումային ընկերությունների որոշ գործառույթներ։ Այդ կազմակերպությունները կարևոր դեր են կատարել Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի առևտրային առաքելությունների ֆինանսավորման գործի մեջ[2]։ 1774 թվականին դանիացի առևտրական և բրոքեր Ադրիան վան Քեթվիչը (Adriaan van Ketwich) ստեղծում է ներդրումային առաջին թրեսթերից մեկը[3]։

19-րդ դարի վերջին ներդրումային թրեսթերը լայնորեն տարածվում են Միացյալ Թագավորությունում, իսկ 1920-ականներին ԱՄՆ-ում առաջանում են փակ տիպի առաջին ներդրումային ընկերությունները[1]։ Ներդրումային ընկերությունները բավականին տարածվում են 20-րդ դարի առաջին քառյակում։ Այդպիսով, 1921-1926 թվականներին միայն ԱՄՆ-ում բացվել է 140 նոր ներդրումային ընկերություն[4]։ Առաջանում է միայն արժեթղթերի սահմանված տեսակների և արդյունաբերության հստակ ճյուղերի հետ աշխատող նեղ մասնագիտացված ներդրումային ընկերությունների մեծ տեսականի[4]։ Արդեն այդ ժամանակ ներդրումային ընկերությունները փոքր ներդրողների համար ներկայացվում էին որպես իրենց կապիտալի դիվերսիֆիկացիայի միջոց[4]։

Համաձայն Հայաստանի օրենսդրության, ներդրումային ընկերություն է համարվում այն բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որն ունի «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա և որի գործունեությունը ներդրումային ծառայությունների մատուցումն է՝ առանձին կամ ոչ հիմնական ծառայությունների հետ մեկտեղ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 A Brief History of Investment Companies — Springer
  2. «The History of Investing». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  3. «2015 Investment Company Fact Book». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 A Financial History of the United States: From Christopher Columbus to the Robber Barons (1492-1900)
  5. Ներդրումային ընկերություններ