Կենսաթոշակային ապահովագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենսաթոշակային ապահովագրությունը հասարակության զարգացման հենքային և ամենակարևոր սոցիալական երաշխիքներից է,քանի որ անմիջականորեն վերաբերում է երկրի անաշխատունակ բնակչության և ածանցյալ կերպով՝ ամբողջ բնակչության շահերին [1]։

Կենսաթոշակն առանձին սոցիալական խմբերին տրվող՝ որպես կանոն ամսական դրամական վճարում է, որն իրականցվում է օրենքով սահմանված կարգով, կենսաթոշակային ֆոնդերից կամ հատուկ նախատեսված այլ աղբյուրներից։ Կենսաթոշակային ապահովման համար հիմք են հանդիսանում այնպիսի իրավական փաստեր, ինչպիսիք են համապատասխան կենսաթոշակային տարիքի հասնելը, հաշմանդամության առկայությունը, կերակրողին կորցնելը, համապատասխան մասնագիտական գործունեության երկարաժամկետ իրականացումը և այլն[1]։ Համաշխարհային պրակտիկայում կիրառվում են կենսաթոշակային համակարգերի ձևավորման հիմնական մեխանիզմներ,որոնք տարբերվում են՝ ըստ ֆինանսավորման ձևի։

  1. Բաշխողական. երբ կենսաթոշակների վճարման ֆինանսավորումը իրականացվում է աշխատողների և գործատուների ընթացիկ սոցվճարների հաշվին։ Այս պարագայում գործում է սերունդների համերաշխության սկզբունքը,քանի որ ավագ սերնդի կենսաթոշակային աապահովման բեռն իր վրա է վերցնում երկրի տնտեսապես ակտիվ բնակչությունը:Կենսաթոշակի չափը մեծ մասամբ կախված է ընթացիկ ժամանակահատվածում կենսաթոշակային ֆոնդ կատարվող մուտքերց և թոշակառուների թվից, որոնց միջև բաշխվում են այդ միջոցները։
  2. Կուտակային. այս դեպքում կենսաթոշակային ապահովումը երկարաժամկետ ներդրումային գործընթաց է, երբ աշխատողներն ի սկզբանե կատարում են համապատասխան կենսաթոշակային ֆոնդեր ուղղվող սահմանված վճարումներ, ֆոնդերի կառավարիչները կուտակված միջոցներով իրականացնում են ներդրումային նախագծեր, իսկ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո, անձը ստանում է իր կուտակած միջոցները։ Կուտակային համակարգի դեպքում կենսաթոշակի չափը ուղղակիորեն կախված է կատարած վճարումների և ֆոնդերի՝ ներդրումներից ստացված եկամուտների չափից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Социальная политика.Учебник, под общей редакцией Н.А.Волгина, М., Изд-во «Экзамен», 2003, с. 306
  2. Վարդուշ Գյոզալյան «Սոցիալական քաղաքականություն»