Ապահովագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ապահովագրություն, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի (անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի։

Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժերն են՝

  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գույքային շահերը, որոնք կապված են տարբեր ռիսկերի տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով փոխհատուցում ստանալու հետ։
  • Ապահովագրողն ապահովագրական ծառայություններ մատուցելով՝ հնարավորություն է ձեռք բերում ստանալ շահույթ։

Ապահովագրությունն արտադրական փոխհարաբերությունների, բիզնեսի կազմակերպման և իրականացման անհրաժեշտ գործոն է, քանի որ փոխհատուցում է նյութական կորուստներն ու վնասները, ինչպես նաև կարևոր դեր է կատարում անընդհատ ու անխափան վերարտադրության ապահովման համար։

Ապահովագրության ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն։ Ընդ որում պարտադիր ապահովագրության դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են առանձին օրենքով (տես օրինակ՝ ԱՊՊԱ մասին օրենքը)։

Ապահովագրության տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կյանքի ապահովագրություն-կյանքի ապահովագրության տակ ընդունված է հասկանալ ապահովագրողի կողմից ապահովագրավճարների երաշխիքի դիմաց պատահարի դեպքում որոշակի փոխհատուցում տալու փոխհարաբերությունները։ Ապահովագրման ռիսկը կյանքի ապահովագրության դեպքում մարդկանց կյանքի երկարակեցությունն է։
  • ոչ կյանքի ապահովագրություն (ցանկացած այլ ապահովագրություն կյանքի ապահովագրությունից բացի)-գույքային ապահովագրության պայմանագրով ապահովագրողը պարտավորվում է պայմանագրով համաձայնեցված վճարի դիմաց պայմանագրով նախատեսված դեպքի տեղի ունենալու պարագայում ապահովագրվողին հատուցել վնասները` պայմանագրով որոշված գումարի սահմաններում։ Գույքային ապահովագրության նպատակն է վնասի փոխհատուցումը։
  • վերաապահովագրություն-միջազգային ապահովագրական գործընթացներում իրենց զարգացումն են ապրել ապահովագրական ռիսկի վերաբաշխման երկու հիմանական ձևերը` համատեղ ապահովագրությունը և վերաապահովագրությունը։  Համատեղ ապահովագրությունը խոշոր գույքային ռիսկերի վերաբաշխման մեթոդներից մեկն։ Վերաապահովագրությունում օգտագործվում է ցեսիս հասկացությունը, ինչը ռիսկի երկրորդային տեղաբաշխումն է, կամ առաջին ապահովագրողից (անվանում են ցեդենտ) երկրորդ ապահովագրողին (անվանում են վերաապահովագրող կամ ցեսիոներ) ռիսկի լրիվ կամ մասնակի փոխանցման գործընթացը։ Վերաապահովագրության  դեպքում պատասխանատվությունը ապահովագրման ռիսկի առումով ապահովադիրի առաջ ամբողջությամբ կրում է առաջին ապահովագրողը, չնայած որ պայմանագիրը վերաապահովագրված է։ Ռիսկի հետագա փոխանցման դեպքում երկրորդ ապահովագրողը կոչվում է ռետրոցեդենտ, իսկ նրանից ռիսկ ընդունողը` ռետրոցեսիոներ։ Փոխանցված վերաապահովագրական շահը կրում է ալիմենտ, իսկ ստացվածը` կոնտրալիմենտ անվանումը։ Վերաապահովագրությունում կիրառվում է կոմիսիոն պարգևատրման համակարգ։ Կոմիսիան ապահովագրավճարի այն մասն է, որը ներառված է տարիֆային դրույքի մեջ և մնում է ցեդենտի մոտ, քանի որ վերջինս պատասխանատու է ապահովադիրի առաջ ապահովագրական լրիվ գումարի չափով ու սպասարկում է ամբողջ ապահովագրական պայմանագիրը։ Հետագայում ռիսկի և ապահովագրավճարի մի մասն այլ ապահովագրողի փոխանցվելով, ինքը մնում է որպես միջնորդ` իրեն պահելով կոմիսիոն պարգևավճարը։

Ապահովագրական տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապահովադիր
  • Ապահովագրող
  • Ապահովագրված անձ
  • Շահառու
  • Ապահովագրական գումար
  • Ապահովագրական սակագին
  • Ապահովագրական վճար (ապահովագրավճար)
  • Ապահովագրական ռիսկ
  • Ապահովագրական պատահար
  • Ապահովագրական հատուցում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրակոսյան, Կարեն (2011). «Ապահովագրական գործ», Երևան, «Կռունկ», ISBN 978-9939-9008-7-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 501 CC-BY-SA-icon-80x15.png