Իրավաբանական անձ
Jump to navigation
Jump to search
Իրավաբանական անձ համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Բացի քրեական իրավունքից մյուս բոլոր իրավունքի ճյուղերում իրավաբանական անձինք համարվում են իրավունքի սուբյեկտներ։
Իրավաբանական անձինք լինում են երկու տեսակի՝
- Ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն)
- Առևտրային՝ շահույթ ստանալու համար ստեղծված (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լիարժեք պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ և այլն)
Իրավաբանական անձ անհրաժեշտ հատկանիշներն են։
- Սեփականության իրավունքով ունի գույք.
- Իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.
- Իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարիել Բարսեղյան, «Քաղաքացիական իրավունք» 2004 թ, հատոր 1, 102-րդ էջ
- Ոչ առևտրային կազմակերպությունների մասին․ https://personallawyer.am/hy/company/article?url=register_an_NGO
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 427)։ ![]() |