Գյուտարարական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գյուտարարական իրավունք, իրավունքի մաս, որը կարգավորում է գյուտարարության հետ առնչվող հասարակական հարաբերությունները։ Խորհրդային գյուտարարական իրավունքի հիմունքները սահմանվել են ՌՍՖՍՏ ժող–կոմսովետի 1919 թվականի հունվարի 30հռչակագրով։Գյուտարարական իրավունքի հիմնական սկզբունքները որոշվում էինԽՍՀՄ Միության ն միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերով, հայտնագործությունների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների մասին կանոնադրությամբ (հաստատված՝ 1973 թվականի օգոստոսի 21-ին)։ Գյուտարարական իրավունքի նորմերը կոչված են նպաստելու տեխնիկական նորամուծությունների արագ օգտագործմանն ու զարգացմանը, գյուտարարների նյութական ն բարոյական շահերի ապահովմանը։ Գյուտարարական իրավունքը սահմանում է գյուտարարների և ռացիոնալիզատորների գույքային ն ոչ գույքային իրավունքները։ ԽՍՀՄ-ում գյուտարարնևրը ունեին հեղինակային վկայագիր կամ արտոնագիր, վարձատրություն ստանալու իրավունք, կարող էին պահանջել, որպեսզի գյուտը կոչվի իրենց կամ որնէ հատուկ անունով, գյուտարարական առաջարկությունը մշակելու և ձնակերպելու համար խնդրել օգնություն ն այլն։ Այլ հավասար պայմանների դեպքում գյուտարարներին տրվում էր գիտահետազոտական ինստիտուտներում գիտական պաշտոններ զբաղեցնելու առավելություն, լրացուցիչ բնակտարածություն ստանալու իրավունք։ Ներդրված գիտական կամ ժողովրդատնտեսական խոշոր խնդիրներ լուծող գյուտերի հեղինակներին կարող է շնորհվել գիտությունների թեկնածուի, իսկ առավել նշանավորևևրին, առանց ատենախոսության պաշտպանության, բացառության կարգով՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Ներդրված բոլոր գյուտարարական առաջարկությունների, դրանց վճարումների մասին նշվում է գյուտարարի աշխատանքային գրքույկում։ Գյուտարարական իրավունքը սահմանում է ևաև գյուտի օգտագործման կարգը։ Եթե գյուտը ձևակերպվել է հեղինակային վկայագրի միջոցով, դրա օգտագործման իրավունքն անցնում է պետությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 135 CC-BY-SA-icon-80x15.png