Հռոմեական իրավունք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հռոմեական իրավունք, ստրկատիրական Հին Հռոմի իրավական համակարգ է, որն իր զարգացումն է ստացել պրինցիպատի ժամանակաշրջանում։ Հռոմեական իրավունքը ներառում է երկու մաս՝ մասնավոր և հանրային։ Հին Հռոմում առավել զարգացում է ստացել մասնավոր իրավունքը, այդ իսկ պատճառով Հռոմեական իրավունք ասելով՝ առավել հաճախ հասկանում են հենց Հռոմեական մասնավոր իրավունքը։
Մասնավոր և հանրային իրավունքների առավել հայտնի բնորոշում է տվել հռոմեացի հայտնի իրավաբան Ուլպիանոսը. "Publicum ius est quod ad statum rei romanae spectat, privatum quod ad singulorum utilitatem" (Հանրային իրավունքը այն է, ինչ վերաբերում է պետության դրությանը, իսկ մասնավոր իրավունքը այն է, ինչ վերաբերում է մասնավոր անձանց շահերին)։
Իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմում անհատ քաղաքացիների իրավունքները ժամանակի հետ փոփոխվում էին, համապատասխան նրանց ծագման վայրին և պետությանը մատուցած ծառայություններին։ Դրանք նաև փոփոխվում էին պետության մեջ անհատի դասակարգմանը վերաբերող Հռոմեական օրենքին համապատասխան։ Տարբեր խավեր առանձնանում էին տարբեր օրինական իրավունքների համադրություններով, որոնք նրանց էին տրված:Հին Հռոմի քաղաքացիներին վերաբերող հռոմեական օրենքները, հասանելիք իրավունքները հետևյալներն էին.
- Ius suffragiorum - հռոմեկական խորհրդարանում քվեարկելու իրավունք
- Ius honorum - քաղաքացիական կամ հասարակական պաշտոն ունենալու իրավունք
- Ius commercii - օրինական պայմանագրեր կնքելու և որպես Հռոմի քաղաքացի սեփականություն ունենալու իրավունք
- Ius gentium - հռոմեական իրավունքի պահանջը՝ լուծել Հռոմի քաղաքացիների և օտար անձանց միջև բազմաբնույթ դրությունները, որը զարգացում ապրեց Ք.Ա. III դարում։ Ius gentium-ը, հետևաբար, այն ժամանակվա մեծ համբավ վայելող միջազգային իրավունքի՝ հռոմեական իրավական ձևակերպումն էր, և հիմնված էր հունական քաղաք-պետությունների և այլ ծովային պետությունների՝ արդեն իսկ զարգացած և ձևավորված օրենքի հիման վրա։ Ius gentium-ով նախատեսված իրավունքը վերաբերում և պատկանում էր բոլորին. հետևաբար, այն ավելի շուտ գաղափար էր մարդու իրավունքների մասին, քան քաղաքացիական իրավունքների մասին։
- Ius conubii - հռոմեական սկզբունքների համաձայն հռոմի քաղաքացու հետ ամուսնանության օրինական իրավունք։ Այն ընտանիքի հանդեպ paterfamilia-յի իրավունքներ ունենալու օրինական իրավունքն է, և այդպիսի ամուսնություններից ծնված երեխաների՝ Հռոմի քաղաքացի համարվելու իրավունքը։
- Ius migrationis - Իրենց ներկա քաղաքից դրա հետ համեմատելի քաղաք տեղափոխվելու դեպքում քաղաքացիության կարգավիճակի պահպանման իրավունք Օրինակ՝ cives Romani-ի ներկայացուցիչները պահպանում էին իրենց civita-ները իրենց ամբողջ իրավունքներով՝ a colonia civium Romanorum օրենքով, երբ նրանք տեղափոխվում էին հռոմեական գաղութներ։ Լատինները նույնպես ունեին այս իրավունքը, և պահպանում էին իրենց ius latii-ն, եթե նրանք տեղափոխվում էին այլ Լատինական երկիր կամ գաղութ (Latina colonia): Այս իրավունքով չէր պահպանվում անձի քաղաքացիության կարգավիճակը, եթե նա տեղափոխվում էր ավելի ցածր իրավական կարգավիճակ ունեցող գաղութ:Լիիրավ Հռոմի քաղաքացիների կարգավիճակը, ովքեր տեղափոխվում էին Latina colonia, իջեցվում էր ius Latii մակարդակի, և այդպիսի միգրացիան և կարգավիճակի փոփոխությունը հիմնականում կամավորական էր։
- Հարկերից և այլ իրավական պարտականություններից ազատված լինելու իրավունքը, հատկապես տեղական կանոններից և կարգից։
- Դատարան դատական հայց ներկայացնելու և դատարանում և այլ անձանց կողմից մեղադրանք ընդունելու իրավունքը։
- Օրինական դատի մասնակցելու իրավունքը (ներկայանալու համապատասխան դատարանի առաջ և պաշտպանելու ինչ-որ մեկին)։
- Դատավորների որոշումները և ավելի ցածր ատյանի դատարանների որոշումները բողոքարկելու իրավունքը։
- Համաձայն Ք.Ա. II-րդ դարի Պորցիանական օրենքներին, Հռոմի քաղաքացուն չէին կարող խոշտանգել կամ մտրակահարել, և նա կարող էր իր մահապատիժը փոխարինել կամավոր աքսորով, եթե չէր մեղադրվել պետական դավաճանության մեջ։
- Հռոմի քաղաքացին, ով մեղադրվել էր պետական դավաճանության մեջ, իրավունք ուներ փորձվել Հռոմում, և անգամ մահապատժի դատապարտվելու դեպքում ոչ մի Հռոմի քաղաքացի չէր սպանվում խաչվելով:
Հռոմեական լեգեոններին միանալու համար պահանջվում էր հռոմեական քաղաքացիություն, սակայն որոշ դեպքերում այն անտեսվում էր։ Ցենտուրիոնները և ավագ սպաները կարող էին հարվածել քաղաքացի հանդիսացող զինվորներին կարգապահության հետ կապված պատճառներով։ Քաղաքացի չհանդիսացող անձինք միանում էին Auxilia-ին և ստանում քաղաքացիություն զինվորական ծառայության ճանապարհով։
|