Գույքային իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գույքային իրավունք (լատին․՝ jus in rem), իրավահարաբերության մասնակիցների տնտեսական բովանդակություն ունեցող սուբյեկտիվ քաղաքացիական իրավունք։ Գույքային իրավունքի տեսակներ են՝ սովետական քաղաքացիների անձնական սեփականության, գույքի ժառանգման, պայմանագրով գույք ստանալու, գրական կամ գիտական երկի հրատարակման համար վարձատրություն ստանալու իրավունքները և այլն։ Գույքային հարաբերությունները կարգավորվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական, աշխատանքային, ընտանեկան, հողային, կոլտնտեսային իրավունքի նորմերով։ Քաղաքացիական իրավունքի մասնակիցների գույքային իրավունքի ծավալը որոշվում է նրանց իրավունակությամբ։ Գույքային իրավունքի կարող է հաջորդվել և փոխանցվել այլ անձի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 249