Իրավունքի սուբյեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավունքի սուբյեկտ, Իրավունակություն օրենքով սահմանված իրավունքներ և պարտականություններ (իրավունակություն) ունեցող անձ։ Իրավունքի սուբյեկտ իրավահարաբերության անհրաժեշտ և, որպես կանոն, գործունակ տարրն է։ Տարբեր սոցիալտնտեսական ֆորմացիաներում Իրավունքի սուբյեկտների շրջանակը եղել է տարբեր։ Ստրկատիրական հասարակարգում Իրավունքի սուբյեկտներ են համարվել միայն ազատները։ Նրանց իրավունքների ծավալը որոշվել է քաղաքացիությամբ, սեռով, սոցիալական դրությամբ։ Ֆեոդալական հասարակարգում սահմանափակ իրավունակություն ունեին սոցիալական ցածր խավի ներկայացուցիչները։ Բուրժուական իրավունքը ձևականորեն հավասար իրավունակություն հռչակելով, փաստորեն, քողարկել է տնտեսական անիրավահավասարությամբ պայմանավորած քաղաքական անիրավահավասարությունը։ Սոցիալիստական երկրներում բոլոր քաղաքացիները, անկախ սեռից, ռասայական և ազգային պատկանելությունից, ունեն հավասար իրավունակություն։ ՍՍՀՄ-ում Իրավունքի սուբյեկտ են ճանաչվում ինչպես անհատները՝ ՍՍՀՄ քաղաքացիները, օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (ֆիզիկական անձինք), այնպես էլ իրավաբանական անձինք։ Տողի, գործարանների, երկաթուղիների և այլ օբյեկտների նկատմամբ, պետական սեփականության, բյուջեի, պետական փոխառությունների և այլ իրավահարաբերություններում, ինչպես նաև միջազգային իրավունքում Իրավունքի սուբյեկտ է պետությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 457 CC-BY-SA-icon-80x15.png