Jump to content

Պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարելուն։

Պայմանագիրը կամային ակտ է, կողմերի կամավոր համաձայնություն։ Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ։

Պայմանագրի հասկացությունը և պայմանները, պայմանագրի կնքման, փոփոխման և լուծման կարգն ամրագրված են Հայաստանի քաղաքացիական օրերնսգրքի 436-469 հոդվածներում։

Պայմանագրի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական և նախնական պայմանագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական է համարվում այն պայմանագիրը, որը կողմերի համար անմիջականորեն առաջացնում է գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական պարտականությունների իրականացման հարաբերություններ։

Նախնական են համարվում այն պայմանագրերը, որոնցով պայմանավորվող կողմերը պարտավորվում են դրանով նախատեսված պայմաններով ապագայում կնքել հիմնական պայմանագիր։

Հատուցելի և անհատույց պայմանագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուցելի են համարվում այն պայմանագրերը, որոնցով մի կողմի կատարվածի դիմաց մյուս կողմը պետք է փոխհատուցի։ Հատուցումը կարող է լինել դրամով, այլ գույքով կամ որոշակի աշխատանքի կատարմամբ։ Պայմանագրերը հիմնականում լինում են հատուցելի։

Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով կողմը պարտավորվում է որևէ բան հանձնել մյուս կողմին, առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու։ Օրինակ` գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, նվիրատվության պայմանագիր։

Կոնսենսուալ և ռեալ պայմանագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսենսուալ են համարվում այն պայմանագրերը, որոնց կնքման համար բավական է միայն կողմերի համաձայնությունը, որևէ գործողության կատարում չի պահանջվում։ Ռեալ են կոչվում այն պայմանագրերը, որոնք կնքված են համարվում, երբ կողմերի փոխադարձ համաձայնության հիման վրա կողմը մյուսին իր է հանձնում։

Փոխհամաձայնեցված և միանալու պայմանագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխհամաձայնեցված պայմանագրեր կնքելիս կողմերը ոչ միայն պայմանագիր կնքելու փոխադարձ լրացնող կամք են դրսևորում, այլև փոխադարձ կամահայտնությամբ համաձայնություն են կայացնում պայմանագրի բոլոր պայմանների կապակցությամբ։

Միանալու պայմանագրում կողմերից մեկը տեղեկաքարտերում կամ այլ ստանդարտ ձևերում սահմանում է պայմանագրի պայմանները։ Մյուս կողմն իրավունք չունի փոփոխել կամ լրացնել սահմանված պայմանները։ Նա կարող է այդպիսիք ամբողջությամբ ընդունել կամ չընդունել։ Եթե ամբողջությամբ ընդունում է, ապա միանում է պայմանագրին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բարսեղյան Տ. Կ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք։ Առաջին մաս.- Երևանի պետ. համալս.- Եր.։ Երևանի համալս. հրատ., 2000-528 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 108