Ակցեպտ
Jump to navigation
Jump to search
Ակցեպտ (լատ.՝ acceptus - ընդունված), իրավաբանական եզրույթ, ուների հետևյալ երկու նշանակությունները.
- Քաղաքացիական իրավունքում հասցեատիրոջ կողմից օֆերտայի (պայմանագրի կնքման առաջարկի) ընդունում։ Ակցեպտը պետք է լինի լրիվ և անվերապահ։ Օֆերտային անվերապահ համաձայնությունը համարվում է ակցեպտ, եթե ստացվել է առաջարկում նախատեսված ժամկետներում։
- Բանկային հաշվարկներում գնորդի համաձայնություն վճարել մուրհակը, չեկը և այլն։