Արժութային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժութային խորհուրդ (անգլ.՝ Currency board), նաև Արժութային ղեկավարումդրամա-վարկային քաղաքականության ռեժիմ, որի ժամանակ ԴՎՔ իրականացնող պետական մարմինները պարտավորվում են պահել ազգային արժույթի ֆիքսված փոխարժեք արտասահմանյան արժույթի նկատմամբ։

Նաև "Արժութային խորհուրդ" է կոչվում դրամավակային այն մարմինը, ով ապահովում է այդ քաղաքականության իրականացումը։

Այն արտարժույթը, որի նկատմամբ ֆիքսվում է փոխարժեքը, կոչվում է "խարիսխ-արժույթ"։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժութային խորհուրդների պատմությունը բավական հին է, և իր արմատներով հասնում է մինչև 1844 թվականի Բանկային ակտը, որը ստորագրվել է Մեծ Բրիտանիայում։ Սակայն գործնականում արժութային խորհուրդների մեծամասնությունը գտնվում էր գաղութներում, որոնց տնտեսությունը սերտորեն կապված էր մետրոպոլիայի հետ։ Ապագաղութացման գործընթացում բազմաթիվ անկախացած երկրներ ընտրեցին արժութային կառավարմամբ տնտեսական համակարգերը, որպեսզի մեծացնեն իրենց նոր արժույթների կարևորությունը և համբավը։[1] Իր դասական տեսքով արժութային խորհրդի մեխանիզմը առաջին անգամ կիրառվել է 1899 թվականին, երբ Արգենտինայում հայտարարվեց, որ նոր թղթադրամների թողարկումն իրականացվելու է այսպես կոչված "Փոխանակման դրամարկղի" (Caja de Conversion]) կողմից միայն ոսկով հարյուրտոկոսանոց պահուստավորման պայմանով։ Արգենտինական առաջին "արժութային կառավարման" ժամանակահատվածում՝ 1899-1914 թթ., երբ համաշխարհային պատերազմի պատճառով սկսվեց ոսկու արտահոսք և փոխարկելիության դադարեցում, դարձավ երկրի ամենամեծ դինամիկ տնտեսական աճի և բարգավաճման ժամանակաշրջան։ Հենց այդ փորձից ելնելով էլ ժամանակակից արգենտինական ռեֆորմատորները կրկին երկրում ներդրեցին հաշվով երրորդ արժութային խորհրդի համակարգը (երկրորդը գործել է 1925-1929 թթ.)։[2][3]

Համակարգի յուրահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժութային խորհրդի համակարգի պայմաններում կենտրոնական բանկերը փաստացի հրաժարվում են իրենց իրավունքներից՝ կառավարելու փողի քանակը տնտեսության մեջ։ Նրանց դրամային քաղաքականությունը լրիվ պասիվ է դառնում, այն դադարում է լինել քաղաքականություն իր բուն իմաստով։ "Արժութային կառավարման" հիմնական պայմաններից և արդյունքներից մեկը լինում է այն, որ կտրուկ սահմանափակվում են բյուջեի փոխառություն վերցնելու հնարավորությունները։ Կենտրոնական բանկը չի կարողանում իրականացնել պետական պարտքի անսահմանափակ աջակցություն։ Իրական արժութային կառավարումը պահանջում է, որպեսզի պետական բյուջեն լինի առանց դեֆիցիտի, ավելին, ցանկալի է նույնիսկ մի քիչ ավելցուկը՝ կառավարության արտակարգ իրավիճակների ֆոնդերի ձևավորման համար։ Համապատասխանաբար կառավարությունն էլ ստիպված է լինում կրճատել որոշակի ուղղությունների ֆինանսավորումը։ Նմանապես կտրուկ խստանում է առևտրային բանկերի վարկային քաղաքականությունը։ Փաստացի Արժութային խորհրդի համակարգը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

  • Երկրի արտարժութային ռեզերվները պետք է ամբողջությամբ ծածկեն շրջանառության մեջ գտնվող ազգային արժույթի ծավալը (սովորաբար այն կազմում է դրամական զանգվածի 110—115%-ը)։
  • Արժութային խորհուրդն ապահովում է ազգային արժույթի անսահմանափակ փոխարկելիությունը այն արտարժույթի հետ, որի նկատմամբ փոխարժեքը ֆիքսված է։
  • Արժութային խորհուրդը եկամուտ է ստանում միայն արժութային պահուստների տոկոսներից և չի կնքում արժույթի ֆորվարդային գործարքներ։ Արտարժութային ռեզերվները կազմավորվում են, քանի որ ազգային արժույթը թողարկվում է արտարժույթի դիմաց։
  • Արժութային խորհուրդը հնարավորություն չունի իրականացնելու սեփական արժութային քաղաքականություն, չի կարող վարկավորել կառավարությանը, կառավարությունը կարող է պարտք վերցնել միայն ֆինանսական շուկաներից։
  • Արժութային խորհուրդը չի կարող դառնալ առևտրային բանկերի համար վերջին ատյանի վարկատու։
  • Արժութային խորհուրդը չի փորձում ազդել տոկոսադրույքների վրա դիսկոնտային պատուհանի կիրառմամբ, ինչպես անում են կենտրոնական բանկերը։ Արտարժույթի հետ փոխկապվածությունը հակում ունի զսպելու տոկոսադրույքների և ինֆլյացիայի (սղաճի) մակարդակը այն երկրի նույն ցուցանիշերի սահմաններում, որի արժույթի հետ կատարվում է փոխկապակցումը։

Արժութային փոխկապվածություն կիրառող երկրների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ դոլարի և եվրոյի միջազգային կիրառումը      ԱՄՆ      Դոլար օգտագործող երկրներ      Դոլարին փոխկապակցված արժույթով երկրներ      Երկրներ, որոնց արժույթը առքուվաճառքի մեջ է դոլարի հետ նեղ միջակայքում      Եվրոգոտի      Երկրներ, որոնք օգտագործում են եվրո      Եվրոյին փոխկապակցված արժույթով երկրներ      Երկրներ, որոնց արժույթը առքուվաճառքի մեջ է եվրոյի հետ նեղ միջակայքում Օրինակ՝ Բելառուսական ռուբլին փոխկապակցված է Արժութային զամբյուղին, որի մեջ ներառված են եվրոն, ռուսական ռուբլին և ԱՄՆ դոլարը։

Փոխկապվածություն ԱՄՆ դոլարի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխկապվածություն եվրոյի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]