Բելառուսական ռուբլի
Տեսակ | տարադրամ և ռուբլի |
---|---|
ISO 4217 կոդ | BYN |
Երկիր | Բելառուս |
Ներդրման ամսաթիվը | հուլիսի 1, 2016 |
Պաշտ օգտագործողներ | Բելառուս |
Կազմված է | copeck? |
Նշան | Br |
Հապավում | rubl’u |
Մետաղադրամ | չեն թողարկվում |
Թղթադրամ | 50, 100, 500, 1000, 5000, 10 000, 20 000, 50 000, 100 000, 200 000 ռուբլի |
Կենտրոնական բանկ | Բելառուսի Հանրապետության ազգային բանկ |
Տպող | De La Rue |
Փոխարինել է | Բելառուսական ռուբլի |
Բելառուսական ռուբլի (բելառուս․՝ рубе́ль, կոդ ISO BYR, մինչև 2000 թվականը՝ BYB), Բելառուսի պաշտոնական դրամը։ Սիմվոլը՝ Br[1]: Գործածության մեջ են 50, 100, 500, 1000, 5000, 10 000, 20 000, 50 000, 100 000 և 200 000 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները։ Բելառուսական ռուբլին չունի ավելի փոքր դրամական միավոր։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բելառուսական ռուբլի» անվանումն ի հայտ է եկել 1990-ական թվականներին, երբ Բելառուսը հրաժարվում էր խորհրդային ռուբլուց։ Այդ ժամանակ հասարակական գործիչների մի մասը ազգային տարադրամի համար առաջարկում էին «տալերը» անվանումը[2][3], և հարցը քննարկվեց Գերագույն խորհրդի Պրեզիդիումում, սակայն Տալերի օգտին արտահայտվեց միայն Նիլ Գիլևիչը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավիճակը ԽՍՀՄ փլուզումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի սկզբում, ընդհանուր դրամական համակարգի անկման ժամանակ Բելառուսում ընդունվեց կուպոնային համակարգ, այնուհետև՝ Ազգային Բանկի հաշվարկային տոմսեր։ Պաշտոնական փոխարժեքը համապատասխանում էր մեկ հաշվարկային տոմս 10 խորհրդային ռուբլու դիմաց։
1992 թվականի հուլիսի 1-ից սկսեցին գործողություններ իրականացնել ոչ կանխիկ բելառուսական ռուբլով։ 1993 թվականի հուլիսի վերջից սկսվեց անցումը խորհրդային ռուբլուց։ Բելառուսական ռուբլին դարձավ Բելառուսի տարածքում միակ օրինական վճարման միջոցը։ Չնայած այն բանին, որ սեպտեմբերին Ղազախստանը, Հայաստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը նոր համաձայնագիր ստորագրեցին նոր տեսակի ռուբլու կիրառման շրջանի մասին, այդ գաղափարն ապագա չունեցավ, և բելառուսական ռուբլին այդպես էլ մնաց ազգային տարադրամ։
1992-1994 թվականներին սկսեցին բելառուսական ռուբլու առաջարկի տասը անգամ մեծացման քաղաքականությունը։ Այսպես, 1 ռուբլիանոց թղթադրամը 1992 թվականին հավասարվեց 10 խորհրդային ռուբլու, իսկ 1, 3, 5 անվանական գներով թղթադրամների համար օգտագործում էին խորհրդային ռուբլին։ 1994 թվականի օգոստոսի 20-ին տեղի ունեցավ բելառուսական ռուբլու դենոմինացիա, որը կանգնեցրեց առաջարկի մեծացումը ինֆլյացիայի պահպանման համար։
2000-2014 թվականների տնտեսական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի հունվարի 1-ին Բելառուսում ևս մի անգամ ռուբլու դենոմինացիա կատարվեց (1000 անգամ), որի նպատակն էր կայունացնել ազգային դրամը։
Ազգային բանկի քաղաքականության գերնպատակը ռուբլու կուրսի պահպանումն էր. այդպիսին էր ռուսական կողմի պահանջը։ Թույլատրվում էր տարադրամի փոխանակման կետերում դոլլարի վաճառքը։ Ոչ ռեզիդենտ բանկերի համար բացվեց մուտքը դեպի ներքին փոխարժեքային շուկա, հանվեցին ներքին շուկայի հետ կապված գործարքներում բելառուսական ռուբլու կիրառության բոլոր սահմանափակումները։ Ազգային բանկի քաղաքականությունն ու բարեհաջող արտաքին պայմանները բերեցին ռուբլու կուրսի կայունացմանը։ Տնտեսության ու հարկային ոլորտնրում դրական տեղաշարժերի ֆոնի վրա (ԱԱՀ-ի իջեցում 20 %-ից մինչև 18 %, շրջանառության հարկի իջեցում 4,5 %-ից մինչև 4,15 % և այլն) 2004 թվականի սկզբից մինչև 2008 թվականի վերջ բելառուսական ռուբլու կուրսն ԱՄՆ դոլլարի ու ռուսական ռուբլու համեմատությամբ մնում էր գրեթե անփոփոխ։ 2005 թվականի ընթացքում ուսումնասիրվում էր ազգային արժույթում բանկային դեպոզիտների մշտական աճը[5]։ Ինֆլյացիայի տեմպը մի որոշ ժամանակ անընդհատ իջնում էր, այդպես, 2002 թվականին այն կազմում էր 34,8 %, 2003-ին՝ 25,4 %, 2004-իբ՝14,4 %, 2005-ին՝ 8,0 %, 2006-ին՝ 6,6 %: Տարադրամի պաշտոնական կուրսն ամբողջությամբ հավասարվել էր ստվերայինին, ինչի արդյունքում ստվերային արժութային շուկան գրեթե վերացավ։
2006 թվականի մարտի 16-ին ֆրանսիական BNP Paribas բանկը սկսեց միջբանկային շուկայում գնանշել բելառուսական ռուբլին ամերիկյան դոլարի համեմատությամբ։ Բանկը նշանակեց երկկորղմանի գնանիշ՝ այն գնում և վաճառում է բելառուսական ռուբլին ԱՄՆ դոլլարով։ Ազգային բանկի կառավարչի տեղակալ Վասիլի Մատյուշևսկին այս փաստը բավականին նշանակալի իրադարձություն է համարում[6].
Բելառուսի հանրապետության Ազգային բանկի կառավարիչ Պյոտր Պրոկոպովիչի խոսքերով բելառուսական ռուբլին պետք է ամբողջությամբ կոնվերսիայի ենթարկելի պետք է դառնար 2010 թվականին[7]։
2010 թվականի հունվարից ապրիլ ամիսների ինֆլյացիան 3,1 % էր (6,5 % էր 2009 թվականի նույն շրջանում)[8]
2009 թվականի հունվարի 2-ից Բելառուսի Հանրապետության Ազգային բանկը անցում կատարեց բելառուսական ռուբլին արտասահմանյան արժույթների զամբյուղին կապելու մեխանիզմի, միաժամանակ այն դեվալվացնելով ԱՄՆ դոլլարի նկատմամբ[9]։
Արտասահմանյան արժույթի գնման ընդհանուր ծավալի մաքուր չափը 2010 թվականի հունվարից մարտ ամիսների ռեզիդենտով կազմում է 1 միլիարդ 497,1 միլիոն ԱՄՆ դոլլար (տեսանելիորեն ավելի ՛ատ, քան 2009 թվականի նույն ժամանակաշրջանում՝ 955,4 միլիոն ԱՄՆ դոլար)[10]։
2011 թվականի ֆինանսական ճգնաժամի արդյունքում մակրոտնտեսական չափորոշիչները վատթարացան. ինֆլյացիան հասավ 108,7%-ի, վերաֆինանսավորման դրույքը բարձրացավ 10%-ից մինչև 45% (տես ներքևում)։ Աշնանից սկսած ռուբլու կուրսը սկսեց որոշակիանալ բելառուսական արժութաֆոնդային բորսայի առքուվաճառի արդյունքների հիման վրա։ Բելառուսական ռուբլու կուրսը ԱՄՆ դոլլարի նկատմամբ իջավ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի 3000 ռուբլուց մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ի 11 900 ռուբլի (բնակչության կողմից տարադրամի գնման համար 20%-անոց վաճառակատարման հաշվարկով՝ 14 հազար ռուբլի)։
2014 թվականի դրությամբ ինֆլյացիան Բելառուսում կազմում է 16,2%[11]
Ռուսաստանի հետ արժութային ինտեգրացման հարցը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կառավարման սկզբից նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սկսեց ակտիվորեն գործել Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացման ուղղությամբ։ Սկզբնական շրջանում շրջանառվում էր անգամ ընդհանուր բելառուսառուսական դրամական միավորի ներմուծման հարցը։ 1999 թվականին ստորագրված «Միացյալ պետության ստեղծման մասին պայմանագրի» 13-րդ հոդվածում քննարկվում էր ընդհանուր տարադրամի ներմուծումը։ 2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում Միջպետական համաձայնագիր ստորագրվեց Բելառուսի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև ընդհանուր դրամական միավորի ներմուծման ու Միացյալ հանրապետության ընդհանուր էմիսիոն կենտրոնի ձևավորման մասին։ Այն նախատեսում էր, որ 2005 թվականի հունվարի 1-ից ընդհանուր տարադրամի դերը պետք է կատարի ռուսական ռուբլին, իսկ 2008 թվականի հունվարի 1-ից պետք է ներմուծվի Միացյալ հանրապետության ընդհանուր դրամը։ Այդ կենտրոնի տեղակայման մասին երկարատև քննարկումնեիր էին կատարվում. տեղակայել Մոսկվայու՞մ, Մինսկու՞մ, թե՞ ինչ-որ երրորդ քաղաքում։
2005 թվականի սեպտեմբերին Միացյալ Հանրապետության Խորհրդի հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովը լրագրողներին հայտարարեց, որ Ռուսաստանն ու Բելառուսը դեռ պատրաստ չեն 2006 թվականից գործածության մեջ դնեմ ընդհանուր դրամական միավորը և չեն կարող նոր ժամկետներ ասել, քանի դեռ չկան բոլոր տնտեսական պայմանները այդ որոշման համար, մասնավորապես, էմիսիոն կենտրոնի վերաբերյալ հարցերի լուծումն ու երկու երկրներում տնտեսական նույն մակարդակի ստեղծումը։ Ֆրադկովը նշեց[12].
Այժմ ռուսական ռուբլին ընդունված չէ Բելառուսում, որպես դրամական միավոր։ Փորձագետները փորձում են հասկանալ, թե կլինի արդյոք այդ փոփոխությունը մոտ ապագայում, և եթե այո, ապա երբ։
Ոսկեարժութային ռեզերվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ԱՄՀի մեթոդաբանության Բելառուսի համաշխարհային պահեստային ակտիվները 2004 թվականի դրությամբ բարձրացել են 54,4 % և 2005 թվականի հունվարի մեկին կազմել են $ 770,2 միլիոն։ 2004 թվականին ոսկեարժութային ռեզերվները ազգային որմամբ բարձրացել են 17,1 % մինչև $ 1,047 մլրդ։ 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բելառուսի միջազգային պահեստային արխիվների ընդհանուր ծավալը ըստ ԱՄՀ-ի հատուկ ստանդարտների տվյալների կազմում էր $ 1296,5 միլիոն։ Ազգային բանկի համախառն ակտիվները տարադրամով, թանկարժեքմետաղներով ու քարերով կազմում է $ 1629,6 միլիոն, մեկ տարվա մեջ ավելանալով $ 449,7 միլիոն-ով։ Երկրի ոսկու պահուստը կազմում էր 25,02 տոննա (արժութային համարժեքը՝ $ 412,7 միլիոն)։ Բելառուսի միջազգային ռեզերվային ակտիվները՝ հաշվարկված ԱՄՀ-ի մեթոդներով, 2007 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմում էր $ 4182,2 միլիոն, տարվա սկզբից ավելանալով 202,4 %։ Բելառուսի միջազգային ռեզերվային ակտիվներն ըստ ազգային որոշման $ 4997,6 միլիոն էին, տարվա սկզբից ավելանալով 185 %[13]։ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Բելառուսի միջազգային պահեստային արխիվները՝ հաշվարկված ԱՄՀ-ի մեթոդներով, կազմում էին $ 4 միլիարդ 352,9 միլիոն, տարվա սկզբից ավելանալով 4,1 %։ Միջազգային ռեզերվային ակտիվներն ըստ ազգային որոշման յադ շրջանում ավելացել էին 9,1 %, մինչև $ 5 միլիարդ 446,6 միլիոն[14]։ 2015 թվականի հունվարի 1-ին միջազգային ռեզերվները 5 059 միլիոն USD էին։
Բելառուսի հանրապետության պահեստային ակտիվները՝ հաշվարկված ԱՄՀ-ի մեթոդաբանությամբ յուրաքանչոյուր տարվա հունվարի մեկին (միլիոն USD-ով)[15].
2011 թվականի հոկտեմբերի 20-ին Ազգային բանկի կառավարչի ներկայացուցիչ Նադյեժդա Երմակովան հայտնել է, որ Ազգային բանկի ոսկեարժությաին ռեզերվների 74 %-ը (3,5-ը 4,7 միլիարդ դոլարից) ՍՎՈՓ-ի գործարքների համար բանկերի պարտքերն են։ Այդ դեպքում իրական ոսկեարժութային պահուստները կազմում են ընդամենը 1,2 միլիարդ դոլար[16][17]
2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով Բելառուսի Ազգային բանկի ոսկու պաշարը աճել է մինչև 1,6 տ 2012 թվականի ընթացքում, և կազմում է 33,3 տոննա[18].
2015 թվականի հունվար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելառուսական ռուբլու կուրսի տատանումներն ԱՄՆ դոլլարի նկատմամբ 1995-2014 թվականներին (բոլոր թվերը տրված են յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ; մինչև 1999 թվականի տվյալները ներկայացված են դենոմինացիան հաշվի առնելով), ինչպես նաև 2015 թվականի հունվարի 31-ին[19]։
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե Բելառուսի Ազգային բանկը մետաղադրամների թողարկումն իրականացնում էր միջազգային մետաղադրամների ծրագրի շրջանակներում, միաժամանակ ջանքեր գործադրելով ներքին շուկայում հուշամետաղադրամների ակտիվացման համար։ Սկսած 2002 թվականից, որն այդ առումով բեկումնային էր[20][21], բելառուսական մետաղադրամների վաճառքը տարեցտարի ավելանում էր գրեթե կրկնակի։ Պահանջարկի մեծանալը հնարավորություն էր տալիս մեծացնել թողարկվող մետաղադրամների անվանական արժեքները[20]։ Այսպես, եթե մինչև 2004 թվականը միջինում թողարկվում էր 3-7 անուն, ապա 2004-ին՝ 12, 2005-ին՝ 18, 2006-ին՝ 20, 2007-ին՝ 15, 2008-ին՝ 20, 2009-ին՝ 26, 2010-ին՝ 33[22], 2011-ին՝ 36[23]:
Դրամահատարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելկառուսում չկա սեփական դրամահատարան, ինչի պատճառով Ազգային բանկը ստիպված է իր պատվերները կատարել այլ պետություններում։ Առաջին մետաղադրամի թողարկումից մինչև 2011 թվականի սկզբներ Բելառուսական մետաղադրամները հատվում էին 13 տարբեր դրամահատարաններում, որոնք տեղակայված էին 10 եվրոպական պետություններում։ Առավել ակտիվ համագործակցություն կա Լեհաստանի, Լիտվայի, Գերմանիայի և Ղազախստանի դրամահատարանների հետ։
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-1999 թվականների թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-1999 թվականների սերիա [1] Արխիվացված 2011-10-19 Wayback Machine | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թվական | Պատկեր | Անվանական գին | Չափեր (մմ) | Հիմնական գույներ | Նկարագրություն | Թողարկամ ամսաթիվ | Վերացման ամսաթիվ | ||
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ||||||
1992 | կարմիր |
1992 |
2001 | ||||||
երկնագույն |
|||||||||
նարնջագույն |
|||||||||
վարդագույն |
|||||||||
նարնջագույն |
|||||||||
շագանակագույն |
|||||||||
վարդագույն |
|||||||||
դարչնագույն |
|||||||||
շագանակագույն |
1992 | ||||||||
կապույտ վարդագույն |
1993 | ||||||||
1998 | |||||||||
1992 | եղրևանեգույն |
1994 | |||||||
1998 | |||||||||
կանաչ |
1994 | ||||||||
շագանակագույն |
1995 | ||||||||
1996 | |||||||||
1998 | |||||||||
1999 | |||||||||
1999 | |||||||||
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին |
2000 թվականի թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի սերիա [2] Արխիվացված 2011-02-06 Wayback Machine | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Նկարը | Անվանական գին (ռուբլի) | Չափերը (մմ) | Հիմնական գույներ | Նկարագրություն | Թողարկման ամսաթիվ | Վերացման ամսաթիվ | ||
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | |||||
2000 |
2004 | |||||||
2005 | ||||||||
2013[25] | ||||||||
2015[26] | ||||||||
2001 |
||||||||
2002 |
||||||||
2002 |
||||||||
2005 |
||||||||
նարնջագույն |
2012 |
|||||||
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին |
2000 թվականի թղթադրամներ (2010 թվականի մոդիֆիկացիա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի սերիա | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկերը | Անվանական գին (ռուբլի) |
Չափերը (մմ) |
Հիմնական գույնը | Նկարագրությունը | Թողարկման ամսաթիվ | Վերացման ամսաթիվ | ||
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | |||||
2010 |
2015 | |||||||
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին |
2000 թվականի թղթադրամներ (2011 թվականի մոդիֆիկացիա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի սերիա | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկերը | Անվանական գին (ռուբլի) | Չափերը (մմ) | Հիմնական գույնը | Նկարագրությունը | Թողարկման ամսաթիվ | Վերացման ամսաթիվ | ||
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | |||||
2011 |
||||||||
2011 |
||||||||
2011 |
||||||||
2011 |
||||||||
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Национальный банк Республики Беларусь | пресс-релизы
- ↑ «НАША НІВА». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ Геннадий Можейко. (2012 թ․ փետրվարի 23). «Расследование «КП»: белорусского «зайчика» списали из детской книжки!» (ռուսերեն). «Комсомольская правда». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ Ֆորում
- ↑ tut.by լուրեր՝ 2005 թվականին բնակչության ներդրումը ազգային տարադրամում հասել է 56,5%-ի Արխիվացված 2009-11-08 Wayback Machine
- ↑ Մեր ռուբլին ԱՄՆ-ում
- ↑ tut.by լուրեր Պրոկոպովիչ. Բելառուսական ռուբլին կարող է դառնալ լիովին կոնվերսիայի ենթարկելի 2010 թվականին Արխիվացված 2008-02-12 Wayback Machine
- ↑ «Հունվարից ապրիլ ամսիներին Բելառուսում ինֆլյացիան կազմում էր 3,1 %». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ Deutsche Welle: Բելառուսական ռուբլին դեվալվացվել է 20,5 տոկոս դոլլարի համեմատությամբ
- ↑ «Բելկառուսի տարադրամի պահանջարկն աճում է». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ «2014 թվականի ինֆլյացիայի հաշվարկ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ Ռուսաստանն ու Բլառտուսը պատրաստ չեն 2006 թվականին ներմուծել նոր դրամական միավոր
- ↑ Բելառուսական միջազգային ռեզերվային ակտիվները մեծացել են երեք անգամ | Բելառուսական լուրեր
- ↑ «Բելառուսի միջազգային ռեզերվային ակտիվները տարվա սկզբի համեմատ ավելացել են 170 միլիոն դոլլարով, կազմելով 4,3 մլրդ ԱՄՆ դոլլար». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ Բելառուսի հանրապետության պահեստային ակտիվներ, Բելառուսի հանրապետության ազգային բանկ
- ↑ Երմակովա. Ազգային բանկի ոսկեարժությաին ռեզերվների 74% -ը բանկերի պարտքերն են
- ↑ Прыступ шчырасці Ермаковай: золатавалютных рэзерваў няма зусім
- ↑ «Բելառուսի Ազգային բանկի ոսկու պաշարը աճել է մինչև 1,6 տ 2012 թվականի ընթացքում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ Բելառուսական ռուբլու կուրսի տատանումներն այլ արժույթների համեմատությամբ, սահմանված Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի կողմից
- ↑ 20,0 20,1 Վ. Սենկո Բելառուսական մետաղադրամի 10 տարին(չաշխատող հղում) // Банкаўскi веснiк. - январь, 2007. - С. 6-11.
- ↑ Վ. Սոկոլ Մետաղադրամներըէ որպես պետության սիմվոլ // Банкаўскi веснiк. - февраль, 2006. - С. 4-6.
- ↑ Բելառուսի հանրապետության Ազգային բանկի հուշամետաղադրամների, հուշաթղթադրամների և թղթադրամների փնտրում. Բելառուսի հանրապետության ազգային բանկ. Ստուգված է 21.01.2011
- ↑ 2011 թվականին թողարկվելու համար պլանավորվող մետաղադրամներ Արխիվացված 2015-04-10 Wayback Machine. Բելառուսի հանրապետության ազգային բանկ. Ստուգված է 21.01.2011
- ↑ Բելառուսական դրամների համառոտ պատմություն
- ↑ «Բելառուսի Ազգային բանկը դադարեցնում է 10 և 20 անվանական գներով թղթադրամների շ՛րջանառությունը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ ԲՀԱԲ։ 50 ռուբլի նավանական գնով թղթադրամների տպագրության սկիզբի մասին հայտարարություն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելառուսի հանրապետության Ազգային բանկ
- Բելառուսի Ազգային բանկի սահմանած ամենօրյա կուրսերը (արխիվը հասանելի է)
- Գների ինդեքսները տնտեսության տարբեր ոլորտների համար ՝ Բելառուսի հանրապետության վիճակագրության ու վերշուծության նախարարություն
- Բելատուսական բոնիստիկա
- Թղթադրամներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսական ռուբլի» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |