Միջազգային հաշվարկների բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջազգային հաշվարկների բանկ, Բազել, Շվեյցարիա

Միջազգային հաշվարկների բանկ (ՄՀԲ) (Bank for International Settlements-BIS), ստեղծվել է 1930 թվականին, Բազելում (Շվեյցարիա)։ Անդամներն էին՝ եվրոպական կապիտալիստական և սոցիալիստական (բացի ԽՍՀՄ-ից և ԳԴՀ-ից) երկրների, Թուրքիայի, ՀԱՀ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի կենտրոնական ու ԱՄՆ-ի մի խումբ մասնավոր բանկեր։ Ըստ կանոնադրության ՄՀԲ-ն կոչված է նպաստելու կենտրոնական բանկերի համագործակցությանը, լրացուցիչ բարենպաստ պայմաններ ապահովելու միջազգային ֆինանսական գործառնությունների համար, ինչպես նաև գործելու որպես միջազգային ֆինանսական միջոցառումների իրականացման հավատարմատար կամ գործակալ' Ըստ ձևի բաժնետիրական ընկերություն է։ Իր կամ կենտրոնական բանկերի հաշվին գնում, վաճառում և պահում է ոսկի, արժույթ շրջանառող արժեթղթեր (բացի բաժնետոմսերից), փոխատվություններ է տալիս կենտրոնական բանկերին և ընդունում ավանդներ նրանցից։ Միջազգային հաշվարկների բանկի բարձրագույն մարմինն ամենամյա ընդհանուր ժողովն է, որի աշխատանքներին մասնակցում են բաժնետեր-երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչները (ձայները համապատասխանում են բաժնետոմսերի թվին)։ Ընթացիկ գործերը ղեկավարում է տնօրենների խորհուրդը, որն ընտրում է խորհրդի նախագահ ու փոխնախագահ, ՄՀԲ-ի պրեզիդենտ (3 տարով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 579 CC-BY-SA-icon-80x15.png