Էմիսիա
Էմիսիա, նոր արժույթի կամ արժեթղթերի՝ շրջանառության մեջ բացթողումն է ժամանակի որոշակի պահին։
Հասկացությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժույթի էմիսիան իրականացնում է Կենտրոնական բանկը։ Էմիսիայի դեպքում շրջանառության մեջ բաց թողնվող արժույթն ավելացնում է փողի զանգվածը տնտեսության մեջ։ Դրամաշրջանառության կարգավորումը Կենտրոնական բանկի հիմնական խնդիրներից է։ Այն ներառում է միջոցառումների այն ամբողջությունը, որով կարգավորվում է շրջանառության մեջ դրամական աճը։ Այսպիսով էմիսիան կարգավորում է դրամաշրջանառությունը և դրամավարկային քաղաքականության իրականացումը և, ըստ էության, ներկայացնում է շրջանառության մեջ դրամանիշների թողարկման սահմանված օրենսդրական կարգը։
Էմիսիայի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիսիան կարող է լինել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ։ Եթե կանխիկի էմիսիան իրականացնում է Կենտրոնական բանկը, ապա ոչ կանխիկինը՝ բանկային համակարգը՝ վարկերի տեսքով։ Չհաշվարկված, չպատճառաբանված Էմիսիան կարող է բերել ինֆլյացիայի մակարդակի ավելացման տնտեսության մեջ։ Մյուս կողմից, Էմիսիայի բացակայությունը կարող է խոչընդոտել տնտեսական հետագա զարգացումը։ Գործնականում Կենտրոնական բանկն է, որը պետական մարմինների հետ համաձայնեցված որոշում է շրջանառության մեջ դրամական զանգվածի ավելացման չափը կանկրետ չափորոշիչների շրջանակներում։
Վարկային էմիսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարկային էմիսիան կատարվում է առևտրային բանկերի միջոցով։ Վարկային էմիսիան բանկերի կողմից երկրի փողային զանգվածի ավելացումն է, բանկերի վարկառուների համար վարկի տրամադրման ժամանակ նոր հաշվեհամարներ բացելու ճանապարհով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 46)։ |