Ռեպո պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեպո պայմանագիր, նաև հայտնի է որպես (արժույթային) ռեպո, ռեպո կամ վաճառքի և հետգնման պայմանագիր, կնքվում է երկու կողմի միջև, որոնք անվանենք A և B:

(i) A-ն գործարքի կատարման օրը (tF) վաճառում է արժեթղթեր S-ը նախապես համաձայնեցված գնովPN B-ին,

(ii) գործարքի մարման օրը tF (tN-ից հետո) A-ն հետ է գնում նույն արժեթղթերը S B-ից PF գնով, որը նույնպես համաձայնեցվել է գործարքի կնքման օրը։

Եթե ռեպո տոկոսադրույքը դրական է, ապա մարման օրվա գինը PF-ը պետք է լինի ավելի մեծ քան կատարման օրվա գին PN-ը։

Այս հավասարումը (PF-PN)/PN/(tF-tN)*365 կոչվում է ռեպո տոկոսագումար; որը հաշվարկվում է գործարքի կնքման օրվանից մինչև մարման օրը։

Ռեպո տերմինի երկիմաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեպո տերմինը կարող է ունենալ մի քանի նշանակությունը. կա միջոցների փոխանցման երկու տեսակ

(ա) վաճառք և հետ գնում որպես կանոն

(բ) գրավադրում

այս տարբերակների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում արժեթուղթը սեփականության իրավունքով անցնում է գնորդին, իսկ երկրորդ դեպքում գրավադրվում է երկրորդի կողմի մոտ, սակայն սեփականության իրավունքը մնում է առաջին կողմի մոտ։

Ռեպո պայմանագրի կառուցվածքը և այլ տերմինալոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակադարձ ռեպո պայմանագրի կնքման դեպքում A և B կողմերի դերը փոխվում է, այսինքն A կողմը դառնում է արժեթղթեր գնորդը և նրա տեսանկյունից գործարքը համարվում է հակադարձ ռեպո։

Ռեպոյի դեպքում B կողմը հանդես է գալիս գումարի փոխառու, իսկ A կողմը գումարի փոխատու, հակադարձ ռեպոյի դեպքում հակառակը՝ A կողմը փոխառու, իսկ B կողմը փոխատու։ Որպես կանոն ռեպոյի հիմքում ընկած արժեթղթերը փոխատուի տեսանկյունից պետք է լինեն բարձր իրացվելի, այսինքն փոխառուի սնանկացման կամ չվճարման դեպքում հեշտ լինի դրանք իրացնել, չնայած ցանկացած արժեթուղթ կարող է լինել ռեպո պայմանագրի առարկա։ Պետական, ոչ պետական պարտատոմսերը և բաժնետոմսերը կարող են լինել ռեպո պայմանագրի առարկա։ Վաճառք և հետ գնում ռեպոների ժամանակ երբ վճարվում է Արժեկտրոն (արժեկտրոնը վճարվում է տվյալ օրվա արժեթղթի սեփականատիրոջը) այն վճարվում է ռեպո գնորդի հաշվին, որպես կանոն փոխանցվում է վաճառողին։ Այս մասին պայմանագրում նախապես համաձայնեցվում է, արժեկտրոնը գնորդը կարող է վերադարձնել ռեպո գործարքի մարումից հետո կամ արժեկտրոնի ստացման օրը[1]։

Ներքևում բերված է հիմնական տերմինալոգիաների բացատրությունները.

Ռեպո Հակադարձ ռեպո
Կողմեր Փոխառու
Վաճառող
Գումար ստացող
Փոխատու
Գնորդ
Գումար փոխանցող
Կատարման օր Վաճառում է արժեթուղթ Գնում է արժեթուղթ
Մարման օր Գնում է արժեթուղթ Վաճառում է արժեթուղթ

Ռեպոների մարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի Ռեպոների մարման երկու եղանակ. հստակ մարման ժամկետ և բաց ռեպո։

Հստակ մարման ժամկետ ունեցող ռեպոների մարման ժամկետ պայմանավորվում են կողմերը ռեպոյի կնքման օրը, որպես կանոն ռեպոների ժամկետները լինում են կարճ (մի քանի օր), սովորաբար չի լինում, որ ռեպոյի ժամկետը լինի երկու տարի։

Բաց ռեպո նշանակում է, որ կողմերը կնքման պահին չեն պայմանավորվել հստակ մարման օրվա շուրջ։ Այսպիսի պայմանագրեր կնքվում են այն դեպքերում, երբ հնարավոր է, որ տվյալ աշխտանքային օրը տեղափոխվի այլ օր, այս դեպքում հիմնականում ռեպո գործարքները մարվում են հաջորդ աշխատանքային օրը։ Նման գործարքների դեպքում մարման հստակ օր չի ֆիքսվում, սակայն ֆիքսվում է որոշակի ժամանակահատված։

Ռեպոների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեպո գործարքները լինում են երեք տեսակի` հատուկ առաքում, եռակողմ (tri-party) և պահառուի մոտ պահվող (երբ «վաճառող» կողմի մոտ են մնում արժեթղթերը ռեպոյի գործողության ընթացքում)։ Երրորդ տեսակի (պահառուի մոտ պահվող) ռեպոները հազվագյուտ են կքում, ինչի նպատակն էր, որպեսզի վաճառողը ապահովագրի իր արժեթղթերը և գնորդը չկարողանա դրանք օգտագործել, իսկ արժեթղթերը արգելադրվում են, որպեսզի ապահովագրվեն գործարքի կողմերը։ Առաջին տեսակի դեպքում արժեթղթերը առաքում է վաճառող կողմը գործարքի կատարման օրը և հետ է ստանում մարման օրը։ Եռակողմ ռեպոյի ժամանակ ստեղծվում է ռեպոյի համար զամբյուղ, որտեղ վաճառողը գործարքի կատարման օրը ապահովում է արժեթղթերը, սովորաբար զամբյուղում սահմանվում է ընդունելի արժեթղթերը, որոնք կարող են հանդիսանալ ռեպոյի ապահովման միջոց։ Եռակողմ ռեպոյի ժամանակ երրորդ կողմ կարող է լինել վճարահաշվարկային կազմակերպությունը կամ պահառու բանկը, որը միջնորդ է վաճառողի և գնորդի համար։ Երրորդ կողմը հսկողություն է իրականացնում արժեթղթերի համար, որոնք հանդիսանում են ռեպո պայմանագրի առարկա։

Պահառուի մոտ պահվող[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահառուի մոտ պահվող (due bill repo կամ held in custody) ռեպոների ժամանակ վաճառողը չի փոխանցում արժեթղթերը գնորդի սեփականատիրոջ հաշվին, այլ պահառուի մոտ բացված միջանկյալ հաշվին, որը ռեպոյի գործողության ընթացքում դառնում է ռեպո գործարքի ապահովման միջոց։ Ներկայումս այս տեսակի ռեպոներ քիչ են կնքվում, քանի որ ռեպոյի շուկան զարգացել է։ Քանի որ այս տիպի գործարքները ռիսկային են փոխառուների համար, այսպիսի գործարքներ կնքում են ֆինանսապես կայուն հաստատությունները որպես վաճառող, ֆինանսապես ոչ կայուն հաստատությունների հետ, որպես փոխառու։

Եռակողմ ռեպո[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռակողմ ռեպոյի համար երրորդ կողմ կարող է հանդիսանալ պահառու բանկը կամ միջազգային վճարահաշվարկային կազմակերպությունը, որը միջնորդ է ռեպո գործարքի երկու կողմերի համար։ Երրորդ կողմը պարտավորվում է վերահսկել գործարքը, ներառյալ գումարի և արժեթղթերի փոխանցումները, արժեթղթերի շուկայական գնահատումները և պարտավորությունների ապահովումը։ ԱՄՆ-ում այսպիսի ծառայություններ են իրականացնում հիմնականում The Bank of New York Mellon-ը և JP Morgan Chase-ը, իսկ Եվրոպայում` Euroclear և Clearstream վճարահաշվարկային ընկերությունները։ Եռակողմ ռեպոների ծավալն ԱՄՆ-ում մինչև 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը կազմել է տարեկան մոտ $2,8 տրիլիոն, իսկ 2010-ական թվականների կեսերին` մոտ $1,6 տրիլիոն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://newbie-forex-trader.blogspot.com/2016/10/blog-post_7.html
  2. {{Cite web |url= http://www.ft.com/cms/s/0/692d4184-c72d-11df-aeb1-00144feab49a.html |title= Repo needs a backstop to avoid future crises |work= The Financial Times |author= [[Gillian Tett |date = 2010 թ․ սեպտեմբերի 23 |accessdate=2010 թ․ սեպտեմբերի 24}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baklanova, Viktoria; Copeland, Adam; McCaughrin, Rebecca (September 2015), «ԱՄՆ ռեպո և արժեթղթերի փոխառության շուկայի ձեռնարկ» (PDF), Staff Reports, Նյու Յորքի ֆեդերալ պահուստային բանկ, no. 740
  • Repurchase and Reverse Repurchase Transactions - Fedpoints - Նյու Յորքի ֆեդերալ պահուստային բանկ
  • Explanation of the Federal Reserve repurchase agreements actions of August 10, 2007
  • Statement Regarding Counterparties for Reverse Repurchase Agreements March 8, 2010