Սուբսիդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սուբսիդիա (լատ.՝ subsidium - օգնություն, աջակցություն), հիմնականում դրամական ձևով նպաստ, որ կապիտալիստական պետությունն իր բյուջեի միջոցներից հատկացնում է իշխանության տեղական մարմիններին, իրավական ու ֆիզիկական անձանց, այլ պետությունների։

Լինում է՝

  • ուղղակի
  • անուղղակի։

Կապիտալիզմի զարգացման սկզբնական էտապներում, ազգային արդյունաբերության զարգացումը խթանելու և ռազմական ծախսերը ֆինանսավորելու համար, լայնորեն կիրառվել է ուղղակի սուբսիդիա։

Իմպերիալիզմի փուլում առավել տարածված են անուղղակի սուբսիդիաի ձևերը՝ ազգայնացված ձեռնարկությունների վաճառք մոնոպոլիաների իջեցված գներով, մոնոպոլացված ձեռնարկությունների (առավելապես ռազմարդյունաբերական կոմպլեքսի) արտադրանքի ձեռքբերում, բարձրացված գներով սնանկացող ընկերությունների չիրացված ապրանքների ու բաժնետոմսերի գնում և ալն։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սուբսիդիա հատկացվում է նաև որպես «օգնություն» օտարերկրյա պետություններին, որի նպատակն է աջակցել մարիոնետային քաղաքների վարչակարգերին։ Սոցիալիստական երկրներում սուբսիդիա չի կիրառվում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 176 CC-BY-SA-icon-80x15.png