Ֆինանսական ծառայություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսական ծառայություններ, ծառայություններ են, որոնք տրամադրվում են ֆինանսական արդյունաբերության կողմից, որ ընդգրկում է բիզնեսի լայն շրջանակ, ովքեր կառավարում են փողը, ինչպիսին են վարկային կազմակերպությունները, բանկերը, կրեդիտ քարտերի ընկերությունները, ապահովագրական ընկերությունները, հաշվապահական ընկերությունները, ֆինանսական սպառողական ընկերությունները, միջնորդական ֆոնդերը, ներդրումային ֆոնդերը, անհատ կառավարիչները և կառավարության կողմից հովանավորվող որոշ ձեռնարկություններ[1]։ Ֆինանսական ծառայություն մատուցող ընկերությունները առկա են տնտեսապես զարգացած բոլոր աշխագրական դիրքերում և հակված են տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային ֆինանսական կենտրոններ կազմել, ինչպես օրինակ Լոնդոնի, Նյու Յորքի և Տոկիոյի տնտեսություններն են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական ծառայություններ տերմինը որոշ չափով դարձել է առավել տարածված ԱՄՆ-ում Գրեմ-ԼԻչ-Բլիլիի փաստաթղթից հետո, որի համաձայն 1990-ականների վերջին տարբեր ֆինանսական ընկերություններ կազմում էին ԱՄՆ-ի ֆինանսական ծառայությունների արդյունաբերությունը և այդ ժամանակ պատրաստվում էին միավորման[2]։

Ընկերությունները սովորաբար ունեին երկու հստակ մոտեցում բիզնեսի այս նոր տեսակի համար։ Առաջին մոտեցումը բանկի կողմից ապահովագրական ընկերության կամ ներդրումային բանկի առքն է, դրանց ապրանքանիշի պահպանումը, ձեռքբերումների ավելացումը հոլդինգային ընկերությանը՝ իրենց եկամուտները դիվերսիֆիկացնելու համար։ ԱՄՆ-ի սահմաններից դուրս (օրինակ՝ Ճապոնիայում) ոչ ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունները գործում են հոլդինգային ընկերությունների ներսում։ Այդ սցենարով, յուրաքանչյուր ընկերություն անկախ է և ունի իր սեփական հաճախորդները և այլն։ Այլ կերպ ասած, բանկը ստեղծում է իր սեփական միջնորդական կամ ապահովագրական բաժինը և փորձում վաճառել այդ ծառայությունները իր ունեցած հաճախորդներին, այս կերպ փորձելով խթանել ընկերությունում մի քանի տարբեր տեսակների ծառայությունների մատուցումը։

Բանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային բանկերի ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային բանկը, ընդհանրապես, սովորական բանկն է։ "Առևտուր" տերմինը օգտագործվում է ներդրումային բանկերը տարբերակելու համար, այն ֆինանսական ծառայություն մատուցող կազամակերպության տեսակ է, որը փողը ուղղակիորեն բիզնեսի մեջ ներդնելու փոխարեն, օգնում է բիզնեսին աճեցնել փողը մյուս կազմակերպություններում պարտատոմսերի կամ բաժնետոմսերի տեսքով ներդնելով։

Բանկերի հիմնական գործառույթներն են՝

  • Փողի ապահով պահպանում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրա դուրսբերում։
  • Վճարային չեկերի թողարկում, որով կարող են կատարել սովորական վճարումներ և այլ տեսակի վճարումներ, որոնք առաքվում են փոստով։
  • Սպառողական, առևտրային, հիպոթեքային և այլ տեսակի վարկերի տրամադրում (սովորաբար վարկերը տրամադրվում են բնակարան կամ այլ գույք ձեռք բերելու, կամ էլ բիզնեսի մեջ ներդրում կատարելու համար)։
  • Կրեդիտ քարտերի թողարկում, դրանց միջոցով գործարքների և բիլինգի իրականացում։
  • Դեբետային քարտերի թողարկում, չեկերի փոխարեն օգտագործելու համար։
  • Մասնաճյուղերում կամ վճարային տերմինալներով (բանկոմատներով) ֆինանսական գործարքներ կատարելու թույլտվություն։
  • Բանկերի միջև դրամական միջոցների փոխանցում։
  • Հերթում գտնվող պատվերների և ուղղակի դեբետների սպասարկման դյուրացում, այնպես որ վճարումները կատարվեն ավտոմատ կերպով։
  • Օվերդրաֆտի պայմանագրերի կնքում բանկի սեփական գումարների ժամանակավոր առաջխաղացման համար` հաճախորդի ներկայիս հաշվին ամսական ծախսերի պարտավորությունները բավարարելու համար։
  • Առցանց բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն, հաճախորդների գործը դյուրացնելու համար համացանցի միջոցով իրենց հաշիվերը դիտելու հնարավորություն։
  • Բանկի սեփական միջոցների հաշվին վճարային քարտերի տրամադրում, այս դեպքում հաճախորդը ամեն ամիս է կատարում վճարումներ։
  • Բանկի կողմից երաշխավորված և հաճախորդի համար պատրաստված չեկերի տրամադրում և ստուգում, օրինակ՝ ստուգում գանձապահի կողմից կամ վավերացված ստուգումներ։
  • Ֆինանսական կամ այլ փաստաթղթերի նոտարական ծառայությունների մատուցում։
  • Ավանդների ընդունում և վարկերի տրամադրում։
  • Ներդրումային արտադրանքի վաճառք ընդհանուր հիմնադրամներում և այլն։

Ներդրումային բանկերի ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապիտալ շուկայական ծառայություններ. պարտքերի և ֆոնդային կապիտալի հաշվարկում, ընկերության գործարքներին օժանդակում (խորհրդատվական ծառայություններ, անսարքություններ, ձեռքբերումներ և խորհրդատվական վճարներ), ինչպես նաև ապրանքատեսակների պարտքերի կառուցվածքային ֆինանսավորման ձևակերպում։
  • Մասնավոր բանկային ծառայություններ. մասնավոր բանկերը ծառայություններ եմ տրամադրում բացառապես բարձր արժեք ունեցող անհատներին։ Շատ ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններ պահանջում են այնպիսի անձ կամ ընտանիք, որն ունի որոշակի նվազագույն արժեք բանկային ծառայությունները որակելու համար[3]։ Մասնավոր բանկերը ավելի շատ տրամադրում են անհատական ծառայություններ, քան սովորական առևտրային բանկերը, օրինակ՝ հարստության կառավարում, հարկային պլանավորում[4]։
  • Միջնորդական ծառայություններ. ֆինանսական ապահովության տեսանկյունից դյուրացնում են առք ու վաճառքի գործընթացը վաճառողի և գնորդի միջև։ 2014 թվականի տվյալներով ֆոնդային միջնորդները, միջնորդական ծառայությունները առաջարկում են կատարել առևտուր ողջ աշխարհում նրանց, ովքեր ցանկանում են կատարել գնումներ կամ ներդրումներ առցանց հարթակներում։

Արտաքին փոխանակման ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին փոխանակման ծառայություններ տրամադրվում են բազմաթիվ բանկերի և հատուկ տարադրամի փոխանակման ընկերությունների կողմից ողջ աշխարհում։ Արտաքին փոխանակման ծառայությունները ներառում են հետևյալ ծառայությունները՝

  • Տարադրամի փոխանակում. որտեղ հաճախորդները կարող են գնել և վաճառել արտարժույթային թղթադրամները։
  • Հաղորդագրության փոխանցում. որտեղ հաճախորդները կարող են ուղարկել իրենց միջոցները դեպի դրսում գտնվող միջազգային բանկեր։
  • Փոխանցում. որտեղ հաճախորդները հիմնականում գաղթականներ (միգրանտներ) են, ովքեր ուղարկում են փողը իրենց հայրենիք։

Ներդրումային ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներդրումային կառավարում․ ժամանակահատվածը սովորաբար տրվում է նկարագրելու այն ընկերություններին, որոնք վարում են ընդհանուր ներդրումային ֆոնդերը։
  • Արգելված ֆոնդեր. սրանք սովորաբար վարձում են մասնավոր միջնորդական ծառայություններ, խոշոր ներդրումային բանկերում իրենց առևտուրը իրականացնելու համար։
  • Պահառու բանկեր. համաշխարհային արժեթղթերի առևտրի պահպանում, վերամշակում, ինչպես նաև դրանց կապող պորտֆելների սպասարկում։ Աշխարհում պահվող ընդհանուր ակտիվները մոտավորապես US$100 տրիլիոն են[5]։

Ապահովագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջնորդական ապահովագրություն. ապահովագրական միջնորդները վաճառում են իրենց ապահովագրությունը իրենց հաճախորդների շահերից ելնելով։ Վերջերս ստեղծվել են մի շարք կայքեր, որոնք սպառողների համար կատարում են հիմնական ապահովագրական ոլորտում, որը ոլորտում հակասություններ առաջացրեց ֆինանսական արդյունաբերության մեջ[6]։
  • Ապահովագրության կնքում. անձնական ապահովագրություն տեսակ, որտեղ սպասարկումը տեղի է ունենում միջնորդների, միջնորդական ընկերությունների միջոցով։ Այս տեսակը ընդգրկում է ֆինանսական ապահովագրությունը, կյանքի ապահովագրությունը, կենսաթոշակի ապահովագրությունը, առողջապահական ապահովագրությունը, գույքի ապահովագրությունը, դժբախտ պատահարներից ապահովագրությունը և այլն։
  • Ֆինանսներ և ապահովագրություն. ծառայությունը առաջարկվում է մասնավորապես սնանկներին։
  • Վերաապահովագրություն. ապահովագրում են ապահովագրողներին, նրանց զգալի կորուստներից զերծ պահելու համար։

Ֆինանսական արտահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական արտահանումը ֆինանսական ծառայություն է, որը տրամադրվում է ներքին ընկերություններին օտարերկրյա ընկերություններին կամ անհատներին(անկախ սեփականության իրավունքից)։ Ֆինանսական ծառայությունները, ինչպես օրինակ ապահովագրությունը, բանկային սպասարկումը և ներդրումները ներքին ծառայություններ են, կազմում են աճող համամասնություն ֆինանսական խոշոր կենտրոններում տարբեր պատճառներով։ Որոշ փոքր ֆինանսական կենտրոններ, ինչպես օրինակ Բերմուդան, Լյուքսեմբուրգը և Կայմանյան կղզիները, տեղական ֆինանսական ոլորտի համար քիչ դերակատարում ունեն, և ավելի շատ զարգացնում են ոչ-ռեզիդենտային օֆշորային ֆինանսական կենտրոնի դերը։ Ֆինանսական ծառայությունների աճող մրցակցության հետևանքով որոշ երկրներ, օրինակ՝ Ճապոնիան, որը ինքնաբավարարվող է, աճեցրել է արտահանվող ֆինանսների քանակը։

Առաջատար ֆինանսական արտահանողը, այն ժամանակահատվածում երբ արտահանումը գերազանցում էր ներմուծումը, Մեծ Բրիտանիայում 2014 թվականին ֆինանսական արտահանումը կազմում էր $95 միլիարդ[7]։ Մեծ Բրիտանիայի դերը կայանում է երկու հիմնարկներին (ապահովագրության մեջ,բեռնափոխադրման մեջ և այլն) օգնելը[8], օտարերկրյա ընկերություններին գրավելը[9] շատ միջազգային ընկերությունների Լոնդոնում կամ Էդինբուրգում գլխավորելը[10][11]։

Ֆինանսական հանցանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական արդյունաբերությունում խարդախության մեջ առաջատարը Մեծ Բրիտանիան է, որտեղ այն գնահատվում է տարեկան £ 14 մլրդ, ինչպես նաև համարվում է, որ £ 25 մլրդ փող լվացվում է բրիտանական կառույցների կողմից[12]։

Շուկայական մասնաբաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ֆինանսական արդյունաբերությունը ԱՄՆ-ի շուկայական կապիտալիզացիայի 20%-ն էր կազմում։

ԱՄՆ-ի ֆինանսական արդյունաբերությունը 1947 ներառում էր ընդհանուր ոչ-ֆերմերային տնտեսության միայն 10%-ը, բայց այն 2010 թվականին աճեց մինչև 50%։ Միջին աշխատավարձը այս ոլորտում Նյու Յորքում 1981 թվականին $80,000-ից 2010 թվականին բարձրացավ մինչև $360,000, մինչ նույն ժամանակահատվածում Նյու Յորքում միջին աշխատավարձը $40,000-ից բարձրացավ $70,000։ 1988 թվականին ԱՄՆ-ում կար 12,500 բանկ $300 միլիոնից պակաս ընդհանուր ավանդներով, մոտավորապես 900-ից ավելի ավանդներով, իսկ 2012 թվականին կային 4,200 բանկեր նույն ընդհանուր ավանդների գումարով և 1,801-ից ավելի ավանդների քանակով։

Ֆինանսական ծառայությունների արդյունաբերությունը ընդգրկում է բազմաթիվ խոշոր ընկերություններ՝ տարբեր եկամուտներով և տարբեր կատիտալով։ Ինչևէ, այն աշխատակիցների քանակով առաջատար չէ։ Սա նաև շատ դանդաղ աճող և մասնատված արդյունաբերություն է, որի ամենամեծ միավորումը քաղաքային միավորումներն են, որոնք կազմում եմ ԱՄՆ-ի շուկայի միայն 3%-ը[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Financial Services: Getting the Goods». IMF. 2012 թ․ մարտի 28. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «Bill Summary & Status 106th Congress (1999 - 2000) S.900 CRS Summary - Thomas (Library of Congress)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Private Banking definition». Investor Words.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  4. «How Swiss Bank Accounts Work». How Stuff Works. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  5. «Prudential: Securities Processing Primer» (PDF). cm1.prusec.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «Price comparison sites face probe». BBC News. 2008 թ․ հունվարի 22. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  7. «UK trade surplus in financial services highest ever». TheCityUK. 2015 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  8. Clark, David (2003). Urban world/global city. Routledge. էջեր 174–176. ISBN 0415320976; Shubik, Martin (1999). The theory of money and financial institutions. MIT Press. էջ 8. ISBN 0262693119.
  9. Roberts, Richard (2008). The City: A Guide to London's Global Financial Centre. Economist. էջեր 1–22.
  10. «UK's financial services trade surplus biggest in the world, dwarfing its nearest rivals». TheCityUK. 2014 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  11. «Special report on services exports» (PDF). EY Item Club. June 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. «Watchdog warns of criminal gangs inside banks». The Guardian. London. 2005 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. The Opportunity: Small Global Market Share Արխիվացված 2009-03-04 Wayback Machine, Page 11, from the Sanford C. Bernstein & Co. Strategic Decisions Conference – 6/02/04

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Porteous, Bruce T.; Pradip Tapadar (December 2005). Economic Capital and Financial Risk Management for Financial Services Firms and Conglomerates. Palgrave Macmillan. ISBN 1-4039-3608-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]