Կապ (խոսքի մաս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապ (այլ կիրառումներ)
Կապ, նյութական իմաստից զուրկ, քերականական զանազան հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Դրվում է որևէ բառի վրա և որոշում նրա պաշտոնը նախադասության մեջ, հանդես գալիս որպես մեկ անդամ՝ կապվելով ստորոգյալի հետ պարագայական կամ խնդրային հարաբերությամբ։
Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ դրված է սեղանին ասելու փոխարեն կարող ենք ասել նաև՝ դրված է սեղանի վրա:
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդունված է տարբերակել կապերի երեք խումբ.
- իսկական
- անիսկական
- կապական բառեր
Անիսկական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապերի այն խումբն է, որոնք գործածվում են հիմնականում կապի նշանակությամբ, թեև նրանց մեջ այս կամ այն չափով պահպանված է այն խոսքի մասի իմաստը և կիրառությունը, որից նրանք անցել են կամ անցնում են կապերին: Ըստ Մանուկ Աբեղյանի՝ անիսկական կապերն են միայն՝ պես, չափ, տեղ, հետ, դեմ, մոտ, վրա բառերը:
Կապերի այս խմբի շրջանակները դեռևս որոշակիորեն չեն ճշգրտված ու հիմնավորված: Ոմանք անիսկական կապերի խմբին են դասում նաև այսպես կոչված կապական բառերը[1]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Մարգարյան, Արդի հայերենի կապերը, Ե., ԵՊՀ հրատ., 1955, 101 էջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 13։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լևոն Եզեկյան / Հայոց լեզու