Լևոն Եզեկյան
Լևոն Եզեկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 13, 1941[1] Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 14, 2016[2] (75 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան և բանասեր |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1968) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (1991) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Լևոն Կորյունի Եզեկյան (հունիսի 13, 1941[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 14, 2016[2], Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), Ռուսաստանի հումանիտար Գիտությունների ակադեմիայի անդամ (1997)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2011)[3]:
Պատմաբան Ռևիկ Եզեկյանի եղբայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1965 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում։ 1991-2013 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը, 2013 թվականից՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի պատվավոր վարիչ[4]։ Եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին կից գործող 019 մասնագիտական խորհրդի անդամ, ԵՊՀ հայ բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների գիտխորհուրդների անդամ, «Լեզվաբանության» խորհրդի անդամ։ Արժանացել է Համբուրգի և ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի[5]։
Ուսումնասիրությունները վերաբերում են լեզվաբանության և ոճաբանության հարցերին։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը, Երևան, 1975 թ.:
- Հրանտ Մաթևոսյանի խոսքարվեստի մի քանի հարցեր, Երևան, 1986 թ.:
- Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն, Երևան, 1990 թ.:
- Հայերենի գործառական ոճերը, Երևան, 1999 թ.:
- Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2003 թ.[6]:
- Հայոց լեզու, Երևան, 2005 թ.:
- Լեզու-նորմա-համակարգ, Երևան, 2007 թ.:
- Խոսքի մշակույթի և ոճաբանության ուղեցույց, Երևան, 2007 թ.:
- Հայերենի ուղղագրական նոր բառարան, Երևան, Մանմար հրատ., 2011 թ.:
- Խոսքի ճշտություն և ճշգրտություն, Երևան, 2013 թ.:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2255
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է Լևոն Եզեկյանը
- ↑ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Լևոն Կորյունի Եզեկյան, ԵՊՀ, Գիտություն, աշխատակիցներ
- ↑ Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2003
|
- Հունիսի 13 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Լվով քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 14 մահեր
- 2016 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ լեզվաբաններ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ բանասերներ