Սաութ Բենդ (Ինդիանա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Սաութ Բենդ
Դրոշ
Flag of South Bend, Indiana.svg

City of South Bend, downtown skyline.jpg
Կոորդինատներ: 41°40′35″ հս․ լ. 86°15′1″ ամ. ե. / 41.67639° հս․. լ. 86.25028° ավ. ե. / 41.67639; 86.25028
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1865 թ.
Մակերես108,303944 կմ²
ԲԾՄ211±1 մետր
Բնակչություն101 168 մարդ (2010)[1]
Ժամային գոտիհյուսիսամերիկյան ժամային գոտի
Հեռախոսային կոդ574
Պաշտոնական կայքsouthbendin.gov
##Սաութ Բենդ (Ինդիանա) (ԱՄՆ)
Red pog.png

Սաութ Բենդ, ԱՄՆԻնդիանա նահանգի Սենթ Ժոզեֆ շրջանի քաղաք, շրջանի կենտրոնը: Սաութ Բենդը տեղակայված է Սենտ Ժոզեֆ գետի ափին: Այն Ինդիանա նահանգի մեծությամբ չորրորդ քաղաքն է: Հայտնի է իր «Միչիանա» շրջանով և Նոտր Դամ համալսարանով:

Սաութ Բենդը հիմնադրել են մորթեղենի առևտրականները 18-րդ դարում, 1865 թվականին այն դարձել է քաղաք: 20-րդ դարի կեսին գետը մեծապես նպաստել է քաղաքի զարգացմանը: Քաղաքում հիմնվել են բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ «Studebaker Corporation», «Oliver Farm Equipment Company» և այլն:

1960 թվականին բնակչության թվաքանակը հասել է իր գագաթնակետին՝ 132 445 մարդ, ինչից հետո այն զգալիորեն նվազել է: Դրան մեծապես նպաստել է ծանր արդյունաբերական որոշ ընկերությունների փակումը։ Սակայն 2000 թվականի մարդահամարի արդյունքներով՝ 10 տարվա ընթացքում բնակչությունն աճել է 2,2 տոկոսով, ինչը տեղի է ունեցել 1960 թվականից ի վեր առաջին անգամ: Այսօր քաղաքում առավել զարգացած են առողջապահությունը, կրթությունը և փոքր բիզնեսը: Մեծ է նաև տնտեսության զբոսաշրջային ոլորտը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ Սաութ Բենդի մակերեսը կազմում է 101,3 կմ2, այդ թվում՝ 100,2 կմ2 ցամաք է և 1,1 կմ² (1,10%) ջրային մակերես:

Սաութ բենդը գտնվում է Միչիգան նահանգի սահմանից 8 կմ հեռավորության վրա և մոտավորապես հավասար հեռավորության վրա է Օհայոյից և Իլինոյսից, իսկ Չիկագոյից հեռավորությունը կազմում է 150 կմ: Միչիգան լճի մոտակա ափից հեռավորությունը 32 կմ է:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութ Բենդը գտնվում է մայրցամաքային խոնավ կլիմայի գոտում։ Ըստ Կեպլենի դասակարգման՝ Միչիգանի լիճը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի կլիմայի վրա, այդ թվում «լճի ձյունային էֆեկտը» և տարեկան ազդեցությունը ջերմաստիճանի վրա: Տաք ամիսներն են հունիսից օգոստոս։ Տարվա 42 օրը ամպրոպային է: Ամենաձնառատ ամիսը հունվարն է, բայց ձյունը գալիս է հոկտեմբերից մինչև ապրիլ[2]: Տարեկան այստեղ տեղում է 208 սմ ձյուն[3]: Գարունը և աշունը մեղմ և մռայլ են, իսկ 293 օրերն ամպամած և մռայլ են[4]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի՝ գետի ափին գտնվելու հանգամանքը 1800-ականների վերջին և 1900-ականների սկզբին բերել է արդյունաբերական տնտեսության զարգացման: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքի տնտեսությունը սկսել է նվազել[5]. 1963 թվականին փակվել է քաղաքի խոշորագույն ֆաբրիկան՝ «Studebaker»-ը Մինչ օրս կարելի է հանդիպել հին տնտեսության մնացորդներ լքված գործարանների տեսքով, որոնց մեծ մասը դեռ չի ավերվել[6]: Տնտեսական արտադրության ծավալի նվազումից հետո առաջին պլան են մղվում առողջապահությունը, կրթությունը և փոքր բիզնեսները, սակայն մինչ այժմ քաղաքը չի հասել 1950 թվականի զարգացման մակարդակին: Նոթր Դամի համալսարանը քաղաքի խոշորագույն գործատուն է, որն ունի 4758 աշխատատեղ[7]:

Հայտնի տեղացիներ և բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոբ Չապպուիս (անգլ.՝ Bob Chappuis) (1923-2012), ամերիկացի ֆուտբոլիստ, ամերիկյան ֆուտբոլի «աստղ» 1946-1948 թվականներին, արժանացել է սպորտային բազմաթիվ մրցանակների, ընդգրկվել է Միչիգանի նահանգի Սպորտային Փառքի սրահում, երկար տարիներ Ինդիանա նահանգում զբաղվել է բիզնեսով:
  • Յովանկա Ռադակովիչը (1912-1941), Բելգրադի համալսարանի գրականության պրոֆեսոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հարավսլավական կոմունիստական դիմադրության մասնակից, մահապատժի է ենթարկվել Բելգրադի օկուպացիոն ոստիկանության կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United States Census 2010 — 23
  2. World Climate «South Bend, IN, Indiana, USA: Climate and Daylight Chart Archived 2013-01-10 at Archive.is.» Retrieved on 2008-01-27.
  3. National Weather Service Weather Forecast Office «South Bend Indiana Climate.» Retrieved on 2008-01-27.
  4. ClimateZone.com. «South Bend». Retrieved on 2008-01-27.
  5. Historic South Bend"South Bend’s Historical Heritage Արխիվացված է Օգոստոս 23, 2006 Wayback Machine-ի միջոցով:." Retrieved on 2006-08-31.
  6. Aerial shot of the Studebaker complex "Studebaker Plans 1 & 2 Aerial Photo. Retrieved on 2009-04-22.
  7. Bay Area Economics. «Notre Dame and The Local Economy:2002 Archived 2008-10-29 at the Wayback Machine..» Retrieved on 2006-08-31.