Մայք Պոմպեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայք Պոմպեո, ԱՄՆ–ի յոթանասուներորդ Պետական Քարտուղարը

Մայքլ Ռիչարդ («Մայք») Պոմպեո (անգլ.՝ Michael Richard «Mike» Pompeo՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական գործիչ, դիվանագետ, գործարար, փաստաբան։ ԱՄՆ–ի Պետական քարտուղար՝ 2018 թվականի ապրիլի 26–ից։ Մինչ այդ ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն էր (2017—2018 թթ․)։ Եղել է ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ՝ կոնգրեսմեն Կանզաս նահանգից (2011—2017 թթ․) և հանդիսանում է ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության կազմում գտնվող «Թեյախմության շարժման» անդամ[1][2]։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմպեոն ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30–ին, ԱՄՆ–ի՝ բնակչության ամենամեծ նահանգի՝ Կալիֆորնիայի 58 «կոմսություններից»՝ մարզերից մեկում՝ Հարավային Կալիֆորնիայի Օրինջ կոմսությունում՝ անգլ.՝ Orange, California, տիկին Դորոթիի (Dorothy) (օրիորդական ազգանունը՝ Մերսեր՝ Mercer) և պարոն Վեյն Պոմպեոյի (Wayne Pompeo) ընտանիքում[3][4][5]։։ Պոմպեոյի Հայրը՝ Վեյնը իտալական ծագում ունի։ Նրա հայրական պապն ու տատը՝ Կարլո և Ադելինա Տոլլիները (Carlo Pompeo and Adelina Tollis) ծնվել են Իտալիայի Պաչենտրո բնակավայրում, Աբրուձձո մարզում։ Այնուհետև Կարլոն և Ադելինան ներգաղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ համապատասխանաբար 1899 և 1900 թվականներին[6]։ Մայք Պոմպեոն 1982 թվականին ավարտել է Լոս Ամիգոս միջնակարգ դպրոցը՝ անգլ.՝ Los Amigos High School, որը գտնվում է Կալիֆորնիայի Ֆաունթեյն Վելլիում՝ անգլ.՝ Fountain Valley, California[7]։։ Այդ դպրոցում Մայք Պոմպեոն խաղում էր դպրոցական բասկետբոլի թիմում որպես հարձակվող[8]։ Սովորել է ԱՄՆ–ի Վեսթ–Փոյնթ Ռազմական ակադեմիայում[9][3][10][11]։ 1986 թվականին՝ քսաներեքամյա Մայք Պոմպեոն, որպես իր դասընթացի լավագույն կուրսանտը՝ ավարտել է այդ ռազմական ակադեմիան՝ անգլ.՝ United States Military Academy at West Point։ Ակադեմիայում նա մասնագիտանում էր ճարտարագիտության՝ ինժեներիայի կառավարման ոլորտում[12][3][13][11]։։ Սովորել է նաև Հարվարդի համալսարանում։ Հետագայում՝ 1986–1991 թվականներին, Մայք Պոմպեոն ծառայել է Եվրոպայում տեղակայված Ամերիկյան բանակում՝ պաշտպանելով ԱՄՆ–ն և Արևմտյան քաղաքակրթությունը «Սովետի» Չարիքի կայսրությունից։ Հանդիսանում էր զրահատանկային զորքերի սպա։ Արևմտյան Գերմանիայում՝ անգլ.՝ West Germany տեղակայված 7–րդ Զրահահետախուզական զորագնդի 2–րդ Հետախուզական էսկադրոնի 7–րդ վաշտում։ Նրա զորագունդը գտնվում էր ԱՄՆ–ի 4–րդ հետևակային դիվիզիայի կազմում։ Մայք Պոմպեոն զբաղեցնում էր տանկային դասակի հրամանատարի պաշտոնը։ Հասել է մինչև զրահահետախուզական վաշտի հրամանատր սպայի և զրահահետախուզական գումարտակի՝ էսկադրոնի տեխնիկական գծով փոխհրամանատարի պաշտոնին[14]։։ [15] Մայք Պոմպեոն ԱՄՆ–ի բանակից զորացրվել է կապիտանի սպայական կոչումով՝ անգլ.՝ captain.[16][17][18][19]

1994 թվականին ԱՄՆ–ի բանակի պահեստազորի կապիտան Մայք Պոմպեոն ստացավ Իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան՝ անգլ.՝ Juris Doctor Հարվարդի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետից՝ անգլ.՝ Harvard Law School։ Ընդ որում, Հարվարդի համալսարանում Մայք Պոմպեոն «Հարվարդի Իրավունքի և հանրային քաղաքականության հանդես" պարբերականի՝ անգլ.՝ Harvard Journal of Law & Public Policy 78 խմբագիրներից մեկն էր[20][21]։ and on the 81-member board of editors[22] of the Harvard Law Review.[16] After graduating, he worked as a lawyer for the law firm Williams & Connolly in Washington.[23]


Գործարար ասպարեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Մայք Պոմպեոն տեղափոխվում է Կանզաս նահանգ Վիչիտա քաղաքը՝ անգլ.՝ Wichita, Kansas, որտեղ նա և իր երեք այլ Վեսթ–Փոյնթ ռազմական ակադեմիայում սովորած ընկերները՝ Բրայըն Բուլատոն՝ անգլ.՝ Brian Bulatao, Ուլրիք Բրեչբուքը՝ անգլ.՝ Ulrich Brechbuhl և Մայքըլ Սթրադինգերը՝ Stradinger, ձեռք են բերում երեք հատ օդանավերի պահեստամասերի գործարան․ Էյրը Մըշին՝ Aero Machine, Փրեսիժըն Փրոֆայլինգ՝ Precision Profiling, Բի ընդ Բի Մըշին՝ B&B Machine, ինչպես նաև ևս մեկ գործարան Սենթ Լյուիսում՝ St. Louis, որը կոչվում էր Ըդվանս թուլ ընդ Դայ՝ Advance Tool & Die։ Բոլոր գործարանները վերանվանում են մեկ ընդհանուր անովամբ՝ Թայեր էյրոսփեյս՝ Thayer Aerospace, ի պատիվ Վեսթ Փոյնթի «հայր»՝ ռազմական ակադեմիայի պետ Սիլանուս Թայերի՝ անգլ.՝ Sylvanus Thayer.[24][25][26] Venture funding for the private organization included a nearly 20% investment from Koch Industries [27] as well as Dallas-based Cardinal Investment, and Bain & Company (Brechbuhl worked for Bain at the time).[28][24] Բրեքբուլը և Սթրադինգերը այս ընկերության հիմնադրումից կարճ ժամանակ անց դուրս են գալիս ընդհանուր գործից, իսկ Պոմպեոն և Բուլատոն՝ շարունակում են։

2006 թվականին Մայք Պոմպեոն վաառում է իր բաժնեմասը՝ այդ ընկերությունում, որն ինքը վերանվանել էր Նեքս–Թեք Էյորսփեյսից՝ Nex-Tech Aerospace, Հայլանդ Քափիթալ Մենեջմենթ՝ անգլ.՝ Highland Capital Management, և ընդ որում, վերջինս այնպիսի հաճախորդներ ուներ, ինչպիսիք էին Լոքհիդ Մարթենը՝ անգլ.՝ Lockheed Martin, Գալֆսթրիմ Էյրոսփեյսը՝ անգլ.՝ Gulfstream Aerospace, Ցեսնա էյրքրաֆթը՝ անգլ.՝ Cessna Aircraft, Բոինգը՝ անգլ.՝ Boeing, Սփիրիթ Էյրոսիսթեմզը՝ անգլ.՝ Spirit AeroSystems և Ռեյթեոն Էյրքրաֆթը՝ անգլ.՝ Raytheon Aircraft.[29] Պոմպեոն հետո դարձավ Սենթրի Ինթերնեյշնըլի՝ անգլ.՝ Sentry International նախագահը։ Այդ կազմակերպությունը նավթահանքերի տեխնիկայի և սարքավորման արտադրող էր, որը նաև Կոխ Ինդասթրիզի՝ անգլ.՝ Koch Industries գործընկերն էր[30]։

2017 թվականին, երբ Մայք Պոմպեոն դարձավ Կենտրոնական Հետախուզական վարչության՝ ԿՀՎ–ի՝ անգլ.՝ CIA տնօրենը, նա իր նախկին գործարար գործընկերոջը՝ Բրայան Բուլատոյին նշանակեց ԿՀՎ–ի Օպերատիվ վարչության պետ[25]։

Կոնգրեսմեն և ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության գործիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011–2017 թթ․ Պոմպեոն եղել է ԱՄՆ–ի կոնգրեսի անդամ՝ ներկայացնելով Կանզաս նահանգը։ Եղել է ԱՄՆ–ի կոնգրեսի Իտալա–ամերիկյան պատվիրակության անդամներից մեկը։ Նա նաև Թեյախմության շարժման անդամ՝ ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության կազմում[31]։

ԿՀՎ տնօրեն (2017—2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարից մինչև 2018 թվականի ապրիլը Պոմպեոն եղել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության՝ ԿՀՎ–ի տնօրենը։

ԱՄՆ–ի Պետական քարտուղար[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլից նա հանդիսանում է ԱՄՆ–ի Պետական քարտուղար՝ ըստ հերթականության 70–րդը։ ԱՄՆ–ի 45–րդ Նախագահ Դոնալդ Թրամփը Պոմպեոյին առաջադրեց որպես ԱՄՆ–ի Պետական քարտուղար 2018–ի մարտին, ինչ պաշտոնում Պոմպեոն հաջորդեց Ռեքս Թիլերսոնին՝ վերջինիս պաշտոնաթողությունից հետո[32]։ Պոմպեոն հաստատվեց այդ պաշտոնում ԱՄՆ–ի Սենատի որոշմամբ՝ 2018 թվականի ապրիլի 26–ին, քվեների 57 «կողմ» և 42 «դեմ» հարաբերակցությամբ[33][34][35]։։ Հենց նույն օրն ևեթ Պոմպեոյին երդվեցրեցին այդ պաշտոնում[36]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gehrke Joel (2014-08-07)։ «Tea-Party Power Endures»։ National Review։ Վերցված է 2016-12-29 
  2. Senator Roberts survives Tea Party challenge, foxnews.com; accessed October 21, 2015.
  3. 3,0 3,1 3,2 Jarlson Gary (May 31, 1986)։ «Santa Ana Cadet Wins Top West Point Honor»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից January 16, 2019-ին։ Վերցված է February 18, 2020 
  4. Lee Teresa (October 20, 2010)։ «Pompeo Visits Mother's Childhood Home»։ The Wellington Daily News։ Արխիվացված է օրիգինալից November 19, 2016-ին։ Վերցված է November 18, 2016 
  5. «“Mike Pompeo”, futuro capo della Cia, ha origini abruzzesi»։ Prima Da Noi։ 2016-12-05։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին։ Վերցված է 2017-08-01 
  6. Italy, L'Aquila, Civil Registration, State Archive
  7. Wisckol Martin (2016-11-18)։ «Friend says Mike Pompeo, Trump's CIA nominee from O.C., was 'born smart'»։ Orange County Register։ Վերցված է 2017-01-30 
  8. Wisckol Martin (November 18, 2016)։ «Friend says Mike Pompeo, Trump's CIA nominee from O.C., was 'born smart'»։ Orange County Register։ Արխիվացված է օրիգինալից January 30, 2017-ին։ Վերցված է January 30, 2017 
  9. Newsman Lily Hay (2017-01-12)։ «Mike Pompeo's CIA Director Hearing: 3 Questions Congress Must Ask»։ Wired։ Վերցված է 2017-01-30 
  10. «Biography U.S. Congressman Mike Pompeo»։ Արխիվացված է օրիգինալից January 11, 2017-ին։ Վերցված է April 22, 2018 
  11. 11,0 11,1 Gary Jarlson (May 31, 1986)։ «Santa Ana Cadet Wins Top West Point Honor»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից April 22, 2018-ին։ Վերցված է April 22, 2018 
  12. Newsman Lily Hay (2017-01-12)։ «Mike Pompeo's CIA Director Hearing: 3 Questions Congress Must Ask»։ Wired։ Վերցված է 2017-01-30 
  13. «Biography U.S. Congressman Mike Pompeo»։ Արխիվացված է օրիգինալից January 11, 2017-ին։ Վերցված է April 22, 2018 
  14. Kelly Mary Louise (2016-12-14)։ «For CIA Nominee Mike Pompeo, 'Not A Good Situation To Inherit'»։ National Public Radio։ Վերցված է 2016-12-29 
  15. Holman Rhonda (November 12, 2010)։ «Pompeo among Congress' new military veterans»։ The Wichita Eagle։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-30-ին։ Վերցված է October 30, 2019 
  16. 16,0 16,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ whois անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. «Mike Pompeo Mike Pompeo Director of the Central Intelligence Agency»։ White House։ Արխիվացված է օրիգինալից February 5, 2018-ին։ Վերցված է April 22, 2018 
  18. Timmons Heather, Yanofsky David (April 21, 2018)։ «A lie about Mike Pompeo's Gulf War service started with an anonymous Wikipedia edit»։ Quartz Media։ Արխիվացված է օրիգինալից April 21, 2018-ին։ Վերցված է April 22, 2018 
  19. Kelly Mary Louise (December 14, 2016)։ «For CIA Nominee Mike Pompeo, 'Not A Good Situation To Inherit'»։ NPR։ Արխիվացված է օրիգինալից April 21, 2018-ին։ Վերցված է April 5, 2018 
  20. «About»։ Harvard Journal of Law & Public Policy։ March 24, 2009։ Արխիվացված է օրիգինալից May 6, 2018-ին։ Վերցված է April 12, 2018 
  21. «Redirecting ...»։ heinonline.org։ Արխիվացված է օրիգինալից April 13, 2018-ին։ Վերցված է April 16, 2018 
  22. «Editorial Board 107 Harvard Law Review 1993–1994»։ Harvard Law Review 107: 1922։ Արխիվացված է օրիգինալից March 14, 2018-ին։ Վերցված է March 13, 2018 
  23. Lefler Dion (July 29, 2010)։ «Pompeo hopes varied background gives him edge»։ The Wichita Eagle։ Արխիվացված է օրիգինալից November 10, 2013-ին։ Վերցված է August 4, 2010 
  24. 24,0 24,1 Dinell David (December 13, 1998)։ «Army buddies team to fight on Air Capital business front»։ Wichita Business Journal (Wichita, Kansas: American City Business Journals)։ Արխիվացված է օրիգինալից March 14, 2018-ին։ Վերցված է March 23, 2018 
  25. 25,0 25,1 «CIA Chief Operating Officer Speaks to Annuitants at Central Intelligence Retiree Association (CIRA) Event—Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Արխիվացված է օրիգինալից March 14, 2018-ին։ Վերցված է March 23, 2018 
  26. «CIA's New "Mayor" Comes From Finance Firm, Not Intelligence World»։ Արխիվացված է օրիգինալից March 14, 2018-ին։ Վերցված է March 23, 2018 
  27. Glasser Susan (August 19, 2019)։ «Mike Pompeo, the Secretary of Trump»։ The New Yorker։ Արխիվացված է օրիգինալից August 25, 2019-ին։ Վերցված է August 25, 2019 
  28. «Ulrich Brechbuhl—Waldorf School of Garden City»։ Արխիվացված է օրիգինալից March 15, 2018-ին։ Վերցված է March 23, 2018 
  29. «Highland Capital Management Acquires Nex-Tech Aerospace»։ April 2, 2007։ Արխիվացված է օրիգինալից March 14, 2018-ին։ Վերցված է March 23, 2018 
  30. Fang Lee (September 21, 2010)։ «Meet Mike Pompeo: The Congressional Candidate Spawned By The 'Kochtopus'»։ Think Progress։ Արխիվացված է օրիգինալից December 1, 2017-ին։ Վերցված է November 30, 2017 
  31. Gehrke Joel (August 7, 2014)։ «Tea-Party Power Endures»։ National Review։ Արխիվացված է օրիգինալից January 29, 2016-ին։ Վերցված է October 23, 2015 
  32. «Trump fires Tillerson as secretary of state»։ BBC News։ March 13, 2018։ Արխիվացված է օրիգինալից June 15, 2018-ին։ Վերցված է July 21, 2018 – via www.bbc.co.uk 
  33. «Mike Pompeo confirmed as secretary of state, in a move Republicans hope will rebuild morale at the State Department»։ The Washington Post (անգլերեն)։ Վերցված է April 26, 2018 
  34. Harris Gardiner, Kaplan Thomas (April 26, 2018)։ «Mike Pompeo, Confirmed as Secretary of State, Plans to Quickly Head to Europe»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Արխիվացված է օրիգինալից April 26, 2018-ին։ Վերցված է April 26, 2018 
  35. «Mike Pompeo confirmed as secretary of state»։ CBS News (անգլերեն)։ April 26, 2018։ Արխիվացված է օրիգինալից April 27, 2018-ին։ Վերցված է April 26, 2018 
  36. Fox Lauren, Walsh Deirdre, Koran Laura (April 26, 2018)։ «Mike Pompeo sworn in as Trump's second secretary of state»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից April 26, 2018-ին։ Վերցված է April 26, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]