Ուիլյամ Սյուարդ
| Ուիլյամ Սյուարդ | |
| Կուսակցություն՝ | Anti-Masonic Party? և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Յունիոն քոլեջ (1820)[1] |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ, գրող, իրավաբան և արտաքին գործերի նախարար |
| Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
| Ծննդյան օր | մայիսի 16, 1801[2][3][4][…] |
| Ծննդավայր | Florida, Նյու Յորք[5] |
| Վախճանի օր | հոկտեմբերի 10, 1872[2][3][4] (71 տարեկան) |
| Վախճանի վայր | Օբերն, Նյու Յորք |
| Թաղված | Fort Hill Cemetery[6] |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Samuel S. Seward? |
| Ամուսին | Frances Adeline Seward?[1] |
| Զավակներ | William H. Seward Jr.?, Augustus Henry Seward?, Frederick W. Seward? և Frances Adeline "Fanny" Seward? |
| Ինքնագիր | |
Ուիլյամ Հենրի Սյուարդ (անգլ.՝ William Henry Seward, մայիսի 16, 1801[2][3][4][…], Florida, Նյու Յորք[5] - հոկտեմբերի 10, 1872[2][3][4], Օբերն, Նյու Յորք), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ 24-րդ պետքարտուղար (1861—1869), եղել է Աբրահամ Լինքոլնի զինակիցը։ Նրա անվան հետ է կապված Ալյասկայի ձեռք բերումը Ռուսական կայսրությունից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Սյուարդը ծնվել է 1801 թվականին՝ Նյու Յորքում[7]։ 1820 թվականին ավարտել է Յունիոն Քոլեջի իրաբագիտության բաժինը[8]։ 11 տարի փաստաբան լինելուց հետո զբաղվել է քաղաքականությամբ։ 1831 թվականին Սյուարդը ընտրվել է Նյու Յորք նահանգի սենատորի պաշտոնում իսկ որոշ ժամանակ անց զբաղեցրել է նահանգապետի պաշտոնը (1839-1842)[9]։ 1849 թվականին ընտրվել է ԱՄՆ Սենատի անդամ։ Սյուարդը սկզբից հարել է Վիգերին ապա հանրապետականներին։
1860 թվականին Սյուարդը մրցակցել է Աբրահամ Լինքոլնի հետ՝ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետականների գլխավոր թեկնածուն լինելու համար։ Ի վերջո հաղթանակել է Լինքոլնը։ Վերջինս Ուիլյամ Սյուարդին առաջարկել է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը։ Սյուարդը համաձայնել է և Լինքոլնի հաղթանակից հետո՝ 1861 թվականի մարտի 5-ին զբաղեցրել է խոստացված պաշտոնը։
Լինելով պետքարտուղար, Սյուարդը ոչ միայն զբաղվել է պետության դիվանագիտական գործունեության ղեկավարմամբ, այլ նաև փորձել է կառավարել ԱՄՆ ներքին քաղաքականությունը, սակայն Լինքոլնը նրան ազատ գործելու հնարավորություն չի ընձեռել։ Սյուարդը հակակրանքով է վերաբերվել նախագահին, սակայն երկար տարիների համատեղ աշխատանքից հետո նրանք սկսել են հարգել միմյանց։
Սյուարդը եղել է հակաանգլիական և էքսպանսիոն գաղափարների կրողներից։ ԱՄՆ 6-րդ նախագահ Ջոն Ադամսին համարում է իր քաղաքական ուսուցիչը։
Նախագահական աթոռի համար ծավալվող պայքարի ժամանակ Սյուարդը հանդես է եկել ելույթով, որում պնդել է, որ լատինոամերիկացիները, անգլիացիները և ռուսները իրենց գործունեությամբ ցանկանում են ամերիկյան մայրցամաքում հիմքեր դնել ապագայում Մեխիկո մայրաքաղաքով «նոր Ամերիկայի Միացյալ Նահանգներ» հիմնելու համար։
Աբրահամ Լինքոլնի սպանության գիշերը Սյուարդի նկատմամբ նույնպես մահափորձ է իրականացվել։ Լյուիս Փաուելը ներխուժելով պետքարտուղարի տուն, մի քանի դանակային հարվածներ է հասցրել Սյուարդին, նրա ավագ որդուն և օգնականին։ ԱՄՆ 16-րդ նախագահի սպանությունից հետո Սյուարդը պահել է իր դրիքը Էնդրյու Ջոնսոնի օրոք։
Սյուարդի ջանքերով Ռուսական Ամերիկան միացվել է Միացյալ Նահանգներին։ Ժամանակակիցները թերագնահատել են 7,200,000 ԱՄՆ դոլարի դիմաց 1,518,800 քառակուսի կիլոմետր տարածքի ձեռք բերումը։ Սյուարդը և Էնդրյու Ջոնսոնը մամուլի կողմից քննադատության են ենթարկվել։ Այժմ մարտ ամսվա վերջին երկուշաբթի օրը նշվում է Սյուարդի օրը։
1869 թվականի մարտի 5-ին իր հրաժարականից հետո Ուիլյամ Սյուարդը բնակություն է հաստատել Օբերնում։ Մահացել է 1872 թվականի հոկտեմբերի 10-ին։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իր պատվին Ալյասկայում քաղաք և թերակղզի են անվանել
- 1909 թվականին Սիեթլում բրոնզե արձան է տեղադրվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Goodwin D. K. Team of Rivals: The Political Genius of Abraham Lincoln — Simon & Schuster, 2005.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 GeneaStar
- 1 2 https://archive.org/details/memorialencyclop03fitc/page/333/mode/1up
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «William Henry Seward – People – Department History – Office of the Historian». history.state.gov. Վերցված է 2023-04-26-ին.
- ↑ Taylor, էջ 14
- ↑ Taylor, էջեր 44–45
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Սյուարդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Մայիսի 16 ծնունդներ
- 1801 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 1872 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- Նյու Յորքի նահանգապետներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացի դիվանագետներ
- Ամերիկացի իրավաբաններ
- 19-րդ դարի ամերիկացիներ
- Արտաքին գործերի նախարարներ
- Քաղաքական գործիչներ
- 19-րդ դարի քաղաքական գործիչներ
- 1901 ծնունդներ
- Պետական գործիչներ
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններ