Ջեյմս Մոնրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ջեյմս Մոնրո
անգլ.՝ James Monroe
James Monroe 02.jpg
Կուսակցություն՝ Դեմակրատական-հանրապետական կուսակյություն
Ծննդյան օր՝ ապրիլի 28, 1758({{padleft:1758|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2][3]
Ծննդավայր՝ Վեսթմորլենդ, Վիրջինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանի օր՝ հուլիսի 4, 1831({{padleft:1831|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3] (73 տարեկանում)
Վախճանի վայրը՝ Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Ամուսին ՝ Էլիզաբեթ Մոնրո
Երեխաներ՝ Maria Hester Monroe Gouverneur և Eliza Kortright Monroe Hay
Հայր՝ Սփենս Մոնրո
James Monroe Signature.png

Ջեյմս Մոնրո (անգլ.՝ James Monroe, ապրիլի 28, 1758({{padleft:1758|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2][3], Վեսթմորլենդ, Վիրջինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 4, 1831({{padleft:1831|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, ԱՄՆ հինգերորդ նախագահը (1817—1825), Լուիզիանայի գնման կազմակերպիչներից և արտաքին քաղաքական հայեցակարգի մշակողներից մեկը, որն ստացել է «Մոնրոյի ուսմունք» անվանումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Մոնրոն ծնվել է 1758 թվականի ապրիլի 28-ին Վաշինգտոն Պերիշում (Վիրջինիա նահանգ, Վեսթմորլենդ շրջան) ոչ հարուստ պլանտատորի ընտանիքում։ Նրա ծնողներն ամուսնացել էին 1752 թվականին։ Ծնված հինգ երեխաներից չորսը ապրել էին մինչև հասուն տարիք։ Ջեյմսի հորական գծով նախապապը Ամերիկա էր գաղթել Շոտլանդիայից 17-րդ դարի կեսերին։

Կրթություն և զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է բողոքական քահանա Արչիբալդ Քեմբելի մասնավոր դպրոցում, իսկ 16 տարեկանում՝ Վիրջինիայի նախկին մայրաքաղաք Ուիլյամսբուրգում գտնվող Վիլհելմի և Մարիայի քոլեջում։ 1775 թվականին, երբ սկսվել է հեղափոխական պատերազմը, Մոնրոն ներառվել է մայրցամաքային բանակի վիրջինյան գնդում և արդեն 18 տարեկանում ուներ սպայական կոչում։ Մասնակցել է Լեքսինգթոնի և Կոնկորդի ճակատամարտերին։ Հաջորդ տարվա գարնանը հեռացել է քոլեջից և ընդունվել մայրցամաքային բանակ։ 1778 թվականին ստացել է փոխգնդապետի կոչում։ 1780-1783 թվականներին Մոնրոն Թոմաս Ջեֆերսոնի ղեկավարությամբ սովորել է իրավագիտություն։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1786 թվականի փետրվարի 16-ին Ջեյմս Մոնրոն ամուսնացել է Էլիզաբեթ Քորթրայթի (1768–1830)[4] հետ։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Ունեցել են երեք երեխա.

  • Էլիզա Մոնրո Հեյ (1786—1835)[5],
  • Ջեյմս Սփենս Մոնրո (1799—1801),
  • Մարիա Էսթեր Մոնրո Գուվերներ (1803—1850)[6][7]:

Մոնրոն իրականացրել է իր պատանեկան երազանքը՝ դառնալով լայնարձակ պլանտացիաների տեր։ Սակայն նրա ջանքերը գյուղատնտեսության մեջ ապարդյուն եղան։ Նրա շքեղ կենսաձևը հաճախ հասցնում էր գույքի վաճառման անհրաժեշտության՝ պարտքերը վճարելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118784595 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 SNAC
  4. «First Lady Biography: Elizabeth Monroe»։ Վերցված է 23 September 2012 
  5. February 3, 1840, The Observer (London, England), page 1: "BIRTHS, MARRIAGES, AND DEATHS...DIED... [January] 27th, at her residence in the Champs Elysees, Paris, Mrs. Elizabeth K. M. Hay, relict of the late George Hay, Esq., of Virginia, and daughter of the late James Monroe, Esq., formerly President of the United States of America.",
  6. «How many wedding ceremonies have been held at the White House?»։ While House History web site։ The White House Historical Association։ Վերցված է 2011-03-13 
  7. Doug Wead (2008)։ «Murder at the Wedding Maria Hester Monroe»։ Վերցված է 2011-03-13  Excerpt from All The President's Children: Triumph and Tragedy in the Lives of America's First Families. Simon and Schuster. 2004. ISBN 978-0-7434-4633-4.