Jump to content

Կանզաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանզաս (այլ կիրառումներ)
Կանզաս
Kansas
flag of Kansas?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄիջին Արևմուտք և Մայրցամաքային նահանգներ
ՀիմնHome on the Range?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
Ներառում էԱլեն շրջան, Անդերսոն շրջան, Ատչիսոն շրջան, Բարբեր շրջան, Բարտոն շրջան, Բուրբոն շրջան, Բրաուն շրջան, Բատլեր շրջան, Չեյս շրջան, Շոտաքուա շրջան, Չերոկի շրջան, Շայեն շրջան, Քլարկ շրջան, Քլեյ շրջան, Քլաուդ շրջան, Քոֆի շրջան, Քոմանչի շրջան, Քոուլի շրջան, Քրոուֆորդ շրջան, Դեկատուր շրջան, Դիկենսոն շրջան, Դոնիֆան շրջան, Դուգլաս շրջան, Էդվարդս շրջան, Էլկ շրջան, Էլիս շրջան, Էլսվորթ շրջան, Ֆինի շրջան, Ֆորդ շրջան, Ֆրանկլին շրջան, Գիրի շրջան, Գով շրջան, Գրահամ շրջան, Գրանտ շրջան, Գրեյ շրջան, Գրիլի շրջան, Գրինվուդ շրջան, Համիլտոն շրջան, Հարպեր շրջան, Հարվի շրջան, Հասկել շրջան, Հոջման շրջան, Ջեքսոն շրջան, Ջեֆերսոն շրջան, Ջուել շրջան, Ջոնսոն շրջան, Քարնի շրջան, Քինգման շրջան, Քիովա շրջան, Լաբետ շրջան, Լեյն շրջան, Լիվենվորթ շրջան, Լինկոլն շրջան, Լին շրջան, Լոգան շրջան, Լիոն շրջան, Մարիոն շրջան, Մարշալ շրջան, Մակ-Ֆերսոն շրջան, Միդ շրջան, Մայամի շրջան, Միտչել շրջան, Մոնտգոմերի շրջան, Մորիս շրջան, Մորտոն շրջան, Նեմահա շրջան, Նիոշո շրջան, Նես շրջան, Նորտոն շրջան, Օսեյջ շրջան, Օսբորն շրջան, Օտտավա շրջան, Փոնի շրջան, Ֆիլիպս շրջան, Փոտավատոմի շրջան, Փրատ շրջան, Ռոուլինս շրջան, Ռենո շրջան, Ռեպուբլիք շրջան, Ռայս շրջան, Ռիլի շրջան, Ռուկս շրջան, Ռաշ շրջան, Ռասել շրջան, Սալին շրջան, Սկոտ շրջան, Սեջուիք շրջան, Սյուարդ շրջան, Շոնի շրջան, Շերիդան շրջան, Շերման շրջան, Սմիթ շրջան, Ստաֆորդ շրջան, Սթանտոն շրջան, Ստիվենս շրջան, Սամներ շրջան, Թոմաս շրջան, Թրեգո շրջան, Ուաբոնսի շրջան, Ուոլես շրջան, Վաշինգտոն շրջան, Ուիչիտա շրջան, Ուիլսոն շրջան, Ուուդսոն շրջան և Ուայանդոտ շրջան
ՎարչկենտրոնՏոպիկա
Ամենաբարձր կետMount Sunflower?
ԲԾՄ600 մետր
Օրենսդրական մարմինKansas Legislature?
Դատական մարմինKansas Supreme Court?
Միության մուտքհունվարի 29, 1861 (34-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
2 937 880 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (33 տեղ)
Տարածք213 100 կմ²  (15 տեղ)
Հիմնադրված էհունվարի 29, 1861 թ.
Սահմանակցում էՕկլահոմա, Կոլորադո, Նեբրասկա և Միսսուրի
Ժամային գոտիCDT?, UTC-6 և Ամերիկա/Չիկագո
ՀապավումKS, Kans. և Kan.
ISO 3166-2 կոդUS-KS
Անվանված էԿանզաս գետ
ՄականունThe Sunflower State
Միության մուտքհունվարի 29, 1861 (34-րդ)
kansas.gov(անգլ.)

Կանզաս (անգլերեն՝ Լսել Kansas), նահանգ ԱՄՆ-ի կենտրոնական մասում։ Տարածքը՝ 213,1 հազար կմ²։ Վարչական կենտրոնը՝ Տոպիկա։ Կոչվել է Կանզաս գետի անունով։ Ամենամեծ քաղաքը Ուիչիտոն է։ Կանզաս նահանգը առաջատարն է հացահատկի մշակման ծավալներով։ Նահանգի ծաղիկը արևածաղիկն է, նահանգի ծառը բարդին է։ Հնդկացիների լեզվով, որոնք բնակեցված են եղել այդտեղ Կանզաս անվանումը նշանակում է «Հարավային քամու մարդկանց բնակավայր»։ Նահանգը, որի մեծ մասը զբաղեցնում են տափաստանները, հյուսիսից սահմանակից է Նեբրասկային, արևելքից՝ Միսսուրի գետին, Օկլահոմա և Կոլորադոյին սահմանակից է հարավ-արևմուտքից։ Նահանգի ամենամեծ գետերն են Միսսուրին և Արկանզասը, որոնք պատկանում են Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ գետ Միսսիսիպիի ջրային ավազանին։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավից Կանզասը սահմանակից է Միսսուրիին, արևմուտքում Կոլորադոյին, Հյուսիսից Նեբրասկա նահանգին, հարավից Օկլահոմա նահանգին։ Տարածք կազմում է 213,096 քառակուսի կիլոմետր։ Կանզասի կլիման մայրցամաքային է, ձմռանը սառը (երբեմն ցուրտ), իսկ ամռանը՝ շոգ։ Նահանգի արևելյան մասում հաճախ տեղի են ունենում եղանակի և ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններ։ Տարածքը պաշտպանված չէ Կանադայից ներխուժող սառը օդային հոսանքներից, և Մեքսիկական ծոցից եկող տաք օդային հոսանքներից։ Օդային զանգվածների բախման հետևանքով ձևավորվում են մթնոլորտային ճակատներ , որից էլ առաջանում է տոռնադոն։ Տարեկան միջին ջերմաստրճանը հասնում է +13 °C-ի։Առավելագույն ջերմաստիճանը եղել է +49 °C , որը գրանցվել է 1936 թվականի հուլիսի 24-ին Ալթոն (Alton) կոչվող վայրում։ Նվազագույն ջերմաստիճանը եղել է -40 °C, որը գրանցվել է 1905 թվականի փետրվարի 13-ին Լիբանան (Lebanon) բնակավայրում։ Հունվարի ամսվա միջին ջերմաստիճանը լինում է -2...-4 °C (օրական միջին առավելագույն ջերմաստիճանը +2 ... + 6 °C է, գիշերը նվազագույն ջերմաստիճանը -6 °C ..- 9 °C): Հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է +26 .. + 27 °C (օրական առավելագույնը ջերմաստրճանը կազմում է +32 .. + 34 °C, գիշերը առնվազն՝ +19 .. + 21 °C): Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1000 մմ է, որը նվազում է հարավ-արևելքում կազմելով 400 մմ (Ուիչիտո քաղաքում տարեկան տեղումների քանակը կազմում է 772 մմ)։ Որոշ երաշտային տարիներին տարեկան տեղումների հիմնական մասը լինում է ապրիլ-սեպտեմբեր ամիսներին։ Դոջ-Սիթին (Dodge City) համարվում է Միացյալ Նահանգների ամենաքամոտ բնակավայրը։ Քամու միջին արագությունը մեկ ժամում 14 մղոն արաջություն է կազմում (6.4 մ / վ)։

Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամար բյուրոյի 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Կանզասի բնակչությունը կազմել է 2,871,238 մարդ։ Բնական աճը ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմել է 0,64 %[2]։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների նահանգի ռասայական կազմը հետևյալն է սպիտակամորթներ (91,91%), աֆրոամերիկացիներ (6.41%), բնիկ ամերիկացիներ (1.78%), ասիացիներ (2,1%), հավայացիներ և օվկիանիացիներ (0 ,12%)։ Սպիտակամորթ բնակիչները հիմնականում ունեն` գերմանական (33.75%), իռլանդական (14.4%), անգլիական (14.1%), ֆրանսիական (4,4%), շոտլանդական (4.2%), հոլանդական (2.5% ) և շվեդական (2.4%) ծագում[3]։

Ըստ 2004 թվականի տվյալների մոտ 149 800 մարդ (Կանզասի բնակչության 5.5% -ը) ծնվել է Միացյալ Նահանգներից դուրս։

Բնակչության դինամիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1950: 1 905 299 հզ.
  • 1960: 2 178 611 հզ.
  • 1970: 2 246 578 հզ.
  • 1980: 2 363 679 հզ.
  • 1990: 2 477 574 հզ.
  • 2000: 2 688 418 հզ.
  • 2010: 2 853 116 հզ.[4]
  • 2014: 2 904 000 հզ.

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՆԱ-ն (մեկ շնչի հաշվով) կազմել է 35,013 դոլար (2008 թ.): Արդյունաբերության մեջ մտնում է` ավիացոն ոլորտը (ինքնաթիռ), ճարտարագիտությունը (տրանսպորտային սարքավորումներ), նավթի և բնական գազի արդյունահանումը, սննդի (մսի փաթեթավորում, ալյուր) արտադրությունը, լեռնահանքերի վերամշակումը, հրատարակչությունը, քիմիական և թեթև արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության ոլորտից զարգացած են անասնապահությունը (խոշոր եղջերավոր անասուններ և խոզեր), մշակաբույսերը (ցորեն, եգիպտացորեն, վարսակ, բամբակ), միսը և կաթնամթերքը։ Ծառայությունների ոլորտներն են` զբոսաշրջությունը, ֆինանսները և առևտուրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico
  3. Kansas – Social demographics 2006
  4. Resident Population Data. «Resident Population Data - 2010 Census». 2010.census.gov. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանզաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 237