Վաշինգտոն Փոստ
Վաշինգտոն Փոստ անգլ.՝ The Washington Post[1][2][3][…] | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր խմբագիր | Սալի Բազբի[4] |
Հիմնադրվել է | 1877 |
Հիմնադիր | Stilson Hutchins? |
Անվանված է | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[2] |
Հրատարակիչ | Washington Post Company |
Սեփականատեր | Ջեֆ Բեզոս[5] |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1][2][3][…] |
Գրասենյակ | One Franklin Square, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[5] |
Հաճախականություն | Ամեն օր |
ISSN | 0190-8286 և 2641-9599 |
OCLC | 2269358 |
Պարգևներ | , , , , , , , , , , և |
🌐 | washingtonpost.com(անգլ.) |
![]() |
«Վաշինգտոն Փոստ» (անգլ.՝ The Washington Post), ամերիկյան օրաթերթ։ Լույս է տեսնում Վաշինգտոն քաղաքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքի խոշորագույն թերթն է, բացի այդ գտնվում է «ամենածեր» թերթերի ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթը հիմնադրվել է 1877 թվականին Սթիլսոն Հաթչինսոնի կողմից (անգլ.՝ Stilson Hutchins). 1880 թվականին ավելացվեց կիրակնօրյա թողարկումը՝ դառնալով քաղաքային առաջին թերթը, որը լույս էր տեսնում շաբաթը 7 օր։ Ինը տարի անց բաժանորդագրությունը զարգացնելու նպատակով անցկացվող միջոցառման շրջանակներում սեփականատերերը U. S. Marine Band ռազմական նվագախմբի ղեկավար, կոմպոզիտոր Ջոն Ֆիլիպ Սուզային (անգլ.՝ John Philip Sousa) հորինել քայլերգ, որը կուղեկցեր կարճ ստեղծագործությունների՝ ակնարկների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ «Washington Post-ի քայլերգը» համարվում է Սուզայի դասական ստեղծագործություններից մեկը։
1899 թվականին՝ Իսպանա-ամերիկյան պատերազմի ամենաթեժ ժամանակ, թերթը հրապարակեց Քլիֆֆորդ Բերիմենի (անգլ.՝ Clifford K. Berryman) «Remember the Maine» դասական նկարազարդումը։
Ամենամեծ տպաքանակը թերթն ուներ 1993 թվականին, երբ լույս էր տեսնում 832 332 օրինակով։ 2005 թվականի հոկտեմբերի դրությամբ ընթերցողների միջին թիվը աշխատանքային օրերին կազմել է 715 181, իսկ շաբաթ օրերին՝ 983 243։ Այսպիսով, ընթերցողների թվաքանակով թերթն ԱՄՆ-ում զբաղեցնում է 5-րդ տեղը։ Alliance for Audited Media-ի տվյալներով 2013 թվականին The Washington Post-ը ամենահանրահայտ թերթերի ցուցակում իջավ 7-րդ հորիզոնական։ 2012 թվականի տվյալներով տպաքանակը կազմել է 472 000 օրինակ, 6,5 %-ով պակաս, քան մեկ տարի առաջ[6]. Վաշինգտոնում գլխավոր մրցակիցն է The Washington Times-ը։

Թերթի լրագրողներն արժանացել են 47 Պուլիտցերյան մրցանակի, որոնցից 6-ը 2008 թվականին[7][8], Նիմանի 18 կրթաթոշակի և Սպիտակ տան լուսանկարիչների միության 368 մրցանակի[9]։
2013 թվականի օգոստոսին Ջեֆ Բեզոսը գնեց թերթը 250 միլիոն դոլարով[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 WorldCat(բազմ․) — 1971. — ISSN 0190-8286
- ↑ 2,0 2,1 2,2 The Washington post. — 1836.
- ↑ 3,0 3,1 The Washington post. — 1800.
- ↑ Sally Buzbee of the Associated Press named executive editor of The Washington Post, the first woman to lead the newsroom — Washington Post.
- ↑ 5,0 5,1 https://www.washingtonpost.com/company-history/
- ↑ Իվան Օսիպով։ «Բեզոսի փորձը. ինչո՞ւ է Amazon-ի ղեկավար 250 միլիոն դոլար ներդրել The Washington Post-ում». Forbes.ru, 06.08.2013
- ↑ Washington Post-ի լրագրողները Պուլիտցերյան մրցանակի արժանացան 6 անվանակարգում
- ↑ Պուլիտցերյան մրցանակի պաշտոնական կայքէջի տվյալները
- ↑ «Սպիտակ տան լուսանկարիչների միության կայքէջի տվյալները»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2014-12-05
- ↑ Washington Post sale: Details of Bezos deal
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վաշինգտոն Փոստը հայերեն Archived 2020-11-05 at the Wayback Machine.
|