Ջեֆ Բեզոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեֆ Բեզոս
անգլ.՝ Jeff Bezos
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1964(1964-01-12)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրԱլբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[2]
ԿրթությունՓրինսթոնի համալսարան (1986) և Miami Palmetto High School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և ձեռնարկատեր
ԱշխատավայրԱմազոն, Bankers Trust? և D. E. Shaw & Co.?
ԱմուսինՄաքենզի Բեզոս[2][4]
Ծնողներմայր՝ Jacklyn Gise?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն, նախագահ և ընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Ջեյմս Սմիթսոնի երկուհարյուրամյակի մեդալ Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի Աքսել Շպրինգերի մրցանակ Heinlein Prize for Advances in Space Commercialization? Q1868047? և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Jeff Bezos Վիքիպահեստում

Ջեֆրի Փրեսթոն «Ջեֆ» Բեզոս (անգլ.՝ Jeffrey Preston «Jeff» Bezos, հունվարի 12, 1964(1964-01-12)[1][2][3][…], Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[2]), ամերիկացի գործարար, «Amazon.com» ինտերնետ ընկերության հիմնադիր ղեկավարը, «Blue Origin» ընկերության հիմնադիր սեփականատերը[5] և «The Washington Post» հրատարակչության սեփականատերը[6]։ 2018 թվականին «Ֆորբսի» վարկածով ճանաչվել է ամենահարուստ մարդը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը 150,7 միլիարդ դոլար կարողությամբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեզոսը ծնվել է 1964 թվականի հունվարի 12-ին Նյու Մեքսիկոյի Ալբուկերկեյում՝ Ժակլինի և Թեդ Յորգենսենի ընտանիքում։ Երբ Ջեֆրին չորս տարեկան էր, մայրն ամուսնացել է Միգել Բեզոս կրտսերի հետ, որը ներգաղթել էր կուբայից և որդեգրել տղային:

Ջեֆը 1986 թվականին գերազանցությամբ ավարտել է Փրինսթոնի համալսարանի Էլեկտրոինժեներիայի և համակարգչային գիտությունների բաժինը[7]։ Մինչև 1994 թվականը տարբեր պաշտոններում աշխատել է Ուոլ Սթրիթում: Զբաղվել է միջազգային առևտրի համար ցանցի մշակմամբ[8]։ Ավելի ուշ զբաղեցրել է «D. E. Shaw & Co» ընկերության փոխնախագահի պաշտոնը, որից հեռացել է 1994 թվականի ամռանը[9]։

1994 թվականի վերջին՝ Նյու Յորքից Սիեթլ ճանապարհորդելու ընթացքում, Բեզոսը հիմնել է «Amazon.com» ինտերնետ-խանութը, որի նախնական ներդրումները կազմել են 300 հազար դոլար[10]: Կայքը գործարկվել է 1995 թվականի հուլիսի 16-ին, չնայած այդ պահին դեռ ավարտուն չէր. օրինակ, դրանով կարելի էր պատվիրել բացասական քանակությամբ գրքեր։ Բեզոսը դա պատճառաբանել է մրցակիցներից առաջ անցնելու անհրաժեշտությամբ[9]։ Ընկերությունն սկսել է իր գործունեությունը որպես գրախանութ և ընդլայնվել՝ մինչև ապրանքների և ծառայությունների մեծ տեսականու, այդ թվում՝ վիդեո և աուդիո հեռարձակման վաճառքը: Ներկայումս այն առցանց առևտրի ոլորտում աշխարհում խոշորագույն ընկերությունն է, ինչպես նաև «Amazon Web Services»-ի միջոցով ամպային ծառայությունների աշխարհի խոշորագույն մատակարարը: 1997 թվականին «Amazon.com» ընկերությունը դուրս եկավ «IPO»: 1999 թվականին ամերիկյան «Թայմ» ամսագիրը նրան անվանել է Տարվա մարդ[11]։

Բեզոսն ընդլայնել է իր բիզնես հետաքրքրությունների ոլորտը 2000 թվականին՝ հիմնադրելով «Blue Origin» աերոտիեզերական ընկերությունը[5]։ «Blue Origin»-ը 2015 թվականին տիեզերք փորձնական թռիչքներ է սկսել և այդ պահին պլանավորում էր մարդկանց հետ առևտրային ենթաուղեծրային թռիչքներ սկսել 2018 թվականի վերջին: 2013 թվականին ձեռնարկատերը 250 միլիոն դոլարով գնել է ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» հրատարակչությունը[6]։ Բեզոսը ղեկավարում է այլ բիզնես ներդրումներ իր «Bezos Expeditions» վենչուրային հիմնադրամի միջոցով:

2017 թվականի նոյեմբերի 24-ին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ 100,3 միլիարդ դոլար կարողությամբ: 2018 թվականի հունվարի 10-ի դրությամբ նրա կարողությունը հասել է 106 միլիարդ դոլարի[12]։

2018 թվականի հունիսին Բեզոսի կարողությունը հասել է 139,6 միլիարդ դոլարի՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը «Bloomberg Billionaires Index» վարկանիշում: Ըստ «Ֆորբսի»՝ 2018 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում Բեզոսը գտնվել է 5-րդ հորիզոնականում[13]։

2018 թվականի հուլիսի 16-ին «Bloomberg» գործակալության վարկածով Բեզոսը գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Նրա տվյալներով՝ գործարարի կարողությունը կազմել է 150 միլիարդ դոլար[14]:

Նկարահանվել է «Սթարթրեք. անվերջություն» (անգլ.՝ Star Trek Beyond) ֆիլմի տեսարաններից մեկում՝ այլմոլորակայինի դերում[15]։

2019 թվականի հունվարի 9-ին Բեզոսը հայտարարել է իր կնոջ՝ ՄաքՔենզի Բեզոսի հետ 25 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության մասին[16]։ Այդ ժամանակ Ջեֆ Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն էր։ Նույն տարվա ապրիլին ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվել է. միլիարդատիրոջ նախկին կինը 37,5 միլիարդ դոլար է ստացել:

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարի 17-ին Բեզոսը հայտարարել է «Bezos Earth Fund» բարեգործական էկոլոգիական հիմնադրամի ստեղծման և կլիմայի փոփոխության կանխարգելման աշխատանքների ֆինանսավորման համար 10 միլիարդ դոլար ներդնելու պատրաստակամության մասին: Միջոցները կուղղվեն գիտական հետազոտություններին, ակտիվությանը և այլն[17][18]:

Aquote1.png Ես ցանկանում եմ մասնակցել ինչպես հայտնի ուղղություններով ջանքերի աջակցմանը, այնպես էլ կլիմայի փոփոխության ավերիչ ազդեցության դեմ պայքարի նոր ուղիների որոնմանը։
Aquote2.png

Ըստ Բեզոսի՝ առաջին վճարումները կսկսվեն 2020 թվականի ամռանը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Thefamouspeople.com
  3. 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. Jeff Bezos and MacKenzie Bezos have finalized their divorce, and he's getting 75% of the Amazon shares and voting control of the rest // Business Insider / H. BlodgetNYC: 2019.
  5. 5,0 5,1 Простые лица: Джефри Безос, $8,7 млрд (35-е место) Archived 2015-03-27 at the Wayback Machine.. // Forbes Россия № 12 (45), декабрь 2007.
  6. 6,0 6,1 «Основатель Amazon купил за 250 млн долларов The Washington Post»։ Cybersecurity։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին 
  7. «Jeff and MacKenzie Bezos donate $15 million to create center in Princeton Neuroscience Institute» (անգլերեն)։ Princeton University։ Վերցված է 2020-02-12 
  8. «Jeff Bezos Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին 
  9. 9,0 9,1 «Jeff Bezos of Amazon: Birth of a Salesman»։ The Wall Street Journal։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին 
  10. «Amazon.bomb: How the internet's biggest success story turned sour»։ The Guardian։ 2000-06-27։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին 
  11. «Jeffrey Preston Bezos: 1999 PERSON OF THE YEAR»։ Time magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին 
  12. «Jeff Bezos’s Net Worth Just Broke $100 Billion»։ Bloomberg.com։ 2017-11-24։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-25-ին։ Վերցված է 2017-11-25 
  13. «Forbes — самые влиятельные люди мира 2018» 
  14. «Кто такой Джефф Безос: биография и секреты успеха самого богатого человека планеты»։ 24tv.ua (ռուսերեն)։ Վերցված է 2019-10-14 
  15. Основатель Amazon сыграл инопланетянина в новом «Стартреке» Archived 2016-07-19 at the Wayback Machine.
  16. Jeff Bezos (2019-01-09)։ «@JeffBezos»։ @JeffBezos։ Վերցված է 2019-01-10 
  17. 17,0 17,1 Jeff Bezos: World’s richest man pledges $10bn to fight climate change, BBC, 18.02.2020
  18. «Безос выделит 10 млрд долларов на борьбу с изменением климата»։ DW։ 2020-02-17 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Брэд Стоун The Everything Store. Джефф Безос и эра Amazon = The Everything Store: Jeff Bezos and the Age of Amazon / Переводчик: Наталья Ильина. — Азбука-Аттикус, 2014. — 416 с. — 3000 экз. — ISBN 978-5-389-08286-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]