ՄաքՔենզի Սքոթ
ՄաքՔենզի Սքոթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7, 1970[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Հոթչքիս դպրոց |
Երկեր | The Testing of Luther Albright? |
Մասնագիտություն | վիպասան, գործարար և բարեգործ |
Ամուսին | Ջեֆ Բեզոս և Dan Jewett? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Preston Bezos?, second son of Jeff Bezos?, third son of Jeff Bezos? և adoptive daughter of Jeff Bezos? |
![]() |
ՄաքՔենզի Սքոթ Բեզոս[4] (ի ծնե՝ Թաթլ; անգլ.՝ MacKenzie Scott Bezos; ապրիլի 7, 1970[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի վիպասան և ֆիլանտրոպ։ Նա Ամազոն ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինն է, որի հետ ամուսնացած է եղել 1993-ից մինչև 2019 թվականները։ 2014 թվականին նա հիմնել է Bystander Revolution ընկերությունը և սկսել է աշխատել այնտեղ որպես գործադիր տնօրեն։
1993 թվականին Մաքենզին ամուսնացել է Ջեֆ Բեզոսի հետ, ով հետագայում դարձել է Ամազոնի հիմնադիրը և գլխավոր գործադիր տնօրենը, ինչի օգնությամբ նրանք դարձել են աշխարհի ամենահարուստ զույգը[5]։ Նրանք հայտնել են ամուսնալուծվելու ցանկության մասին 2019 թվականի հունվարին։ 2019 թվականի ապրիլին Բեզոսը հայտարարել է իր թվիթթերյան կայքէջում, որ ՄաքՔենզին 35 միլիարդ ԱՄՆ դոլար է ստանալու։ Արդյունքում ՄաքՔենզի Բեզոսը դարձել է աշխարհի երրորդ ամենահարուստ կինը։ 2019 թվականի մայիսին նա պայմանագիր է կնքել Նվիրատվության երդումը կազմակերպության հետ և իր ունեցվածքի կեսը փոխանցել բարեգործության համար[6]։
Վաղ Տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄաքՔենզի Սքոթ Թաթլը ծնվել է 1970 թվականի ապրիլի 7-ին Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում ֆինանսական պլանավորող հոր և տնային տնտեսուհի մոր ընտանիքում[7]։ 1988 թվականին նա ավարտել է Կոնեկտիկուտի Հոչքիսի դպրոցը[8]։
1992 թվականին Թաթլը բարձրագույն պարգևներով ավարտել է Փրինսթոնի համալսարանը բակալավրի աստիճանով անգլերենի ոլորտում։ Նա եղել է հեղինակ Թոնի Մորիսոնի ուսանողուհիներից մեկը։ Մորիսոնն ասել է, որ Թաթլը եղել է «լավագույն ուսանողներից մեկն, ում ես հանդիպել եմ իմ ստեղծագործական հեղինակության դասերին»[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին ՄաքՔենզին աշխատում էր որպես գիտաշխատող Ջեֆ Բեզոսի համար D. E. Shaw-ում՝ Նյու Յորքի հեջ ֆոնդում[9]։ Նրանք ամուսնացել են 1993 թվականին[10] և տեղափոխվել Սիեթլ 1994 թվականին։ Զույգը չորս երեխա ունի․ երեք որդի և Չինաստանից որդեգրած մեկ դուստր[11]։
2014 թվականին ՄաքՔենզին հիմնել է Bystander Revolution-ը՝ հակաահաբեկիչ կազմակերպությունը, որտեղ նա աշխատում է որպես գործադիր տնօրեն[12]։
2019 թվականի հունվարի 9-ին ՄաքՔենզին և Ջեֆ Բեզոսը Թվիթթերի միջոցով հայտարարել են, որ ցանկանում են ամուսնալուծվել[5]։ 2019 թվականի ապրիլի 4-ին ամուսնալուծությունը եզրափակվել է, ինչի արդյունքում Բեզոսը պահպանել է Ամազոնի զույգի բաժնետոմսերի 75%-ը, իսկ ՄաքՔենզին ստացել է 35.6 միլիարդ ԱՄՆ դոլար։ ՄաքՔենզին նաև հայտարարել է, որ ամենայն հավանակությամբ կպահպանի Բեզոս ազգանունը[13]։ Նա աշխարհի երրորդ ամենահարուստ կինն է, և, ընդհանրապես, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը[14]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՄաքՔենզի Բեզոսը «Լյութեր Օլբրայթի թեստավորումը» (անգլ.՝ The Testing of Luther Albright) վեպի հեղինակն է, որը 2006 թվականին Ամերիկյան գրամրցանակ է հաղթել[15]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյութեր Օլբրայթի թեստավորումը։ Fourth Estate։ 2005։ ISBN 978-0-00-719287-8[16]
- Թակարդներ։ Knopf։ 2013։ ISBN 978-0-307-95973-7 [17]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://web.archive.org/web/20200917201435/http://www.tv.com/shows/charlie-rose/watch/china-us-relations-and-mackenzie-bezos-2856906/
- ↑ https://www.librarything.com/bookaward/American+Book+Award
- ↑ Trotter J.K. (հունվարի 22, 2019)։ «What we know, and don't know, about Jeff Bezos' religious beliefs»։ Insider։ Վերցված է փետրվարի 12, 2020։ «...marriage of Jeffrey Preston Bezos and MacKenzie Scott Tuttle.»
- ↑ 5,0 5,1 Snider Mike (հունվարի 9, 2019)։ «Amazon CEO Jeff Bezos and wife MacKenzie to divorce after 25 years of marriage»։ USA Today
- ↑ Gren Christy (2019-05-29)։ «MacKenzie Bezos Signs The Giving Pledge and Pledges to give Half Her Fortune»։ Industry Leaders Magazine։ Վերցված է 2019-07-13
- ↑ 7,0 7,1 Johnson Rebecca (փետրվարի 20, 2013)։ «MacKenzie Bezos: Writer, Mother of Four, and High-profile Wife»։ Vogue։ Վերցված է օգոստոսի 23, 2013
- ↑ «Alumni Award: Previous Recipients»։ The Hotchkiss School։ 2004։ Արխիվացված է օրիգինալից մարտի 10, 2015-ին։ Վերցված է մարտի 8, 2015
- ↑ Sumagaysay Levi (նոյեմբերի 5, 2013)։ «Quoted: She Said, He Said – MacKenzie Bezos Vs. Author Of Book On Amazon»։ SiliconBeat։ The Mercury News։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-19-ին։ Վերցված է 2020-05-05
- ↑ Bayers Chip (March 1999)։ The Inner Bezos։ Wired 7 (3)։ Վերցված է օգոստոսի 23, 2013
- ↑ «Jeff Bezos Fast Facts»։ CNN։ 2019։ Վերցված է հունվարի 9, 2019
- ↑ «Bystander Revolution»։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «Jeff Bezos to keep 75 percent of couple's Amazon stock after finalizing divorce»։ CNBC։ Վերցված է մարտի 4, 2019
- ↑ Schleifer Theodore (2019-04-04)։ «MacKenzie Bezos, with $35 billion, is now the world's third-wealthiest woman»։ Recode։ Վերցված է 2019-04-04
- ↑ «American Book Award Winners 2006»
- ↑ Bezos MacKenzie, Sutherland Brian (դեկտեմբերի 10, 2013)։ The Testing of Luther Albright (English) (Unabridged ed.)։ Brilliance Audio։ ISBN 9781480569157
- ↑ Bezos MacKenzie (նոյեմբերի 5, 2013)։ Traps։ New York: Vintage։ ISBN 9780307950291
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆորբսի պրոֆիլ
- ՄաքՔենզի Սքոթ Թվիթթերում
- Մարշալ Ջոն (Օգոստոսի 26, 2005)։ «Բեզոսը քննարկում է իր դեբյուտային սիրավեպն ու ամուսնու ծիծաղի հանդեպ իր սերը»։ Seattle Post-Intelligencer
- Բրայան Միլեր (Սեպտեմբերի 14, 2005)։ «Պրոֆիլ․ ՄաքՔենզի Բեզոս»։ Seattle Weekly
|
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կանայք
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի կին վիպասաններ