Թոնի Մորիսոն
Թոնի Մորիսոն | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Chloe Ardelia Wofford[1] |
Ծնվել է | փետրվարի 18, 1931[2][3][4][…] |
Ծննդավայր | Լորեյն, Lorain County, Օհայո, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | օգոստոսի 5, 2019[5][1][6][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][1] |
Գերեզման | South-View Cemetery[7] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լիբրետիստ, համալսարանի դասախոս, բանաստեղծուհի, մանկագիր, աուդիոգրքեր կարդացող և խմբագիր |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հովարդի համալսարան[10], Կոռնելի համալսարան[11], Ռատգերսի համալսարան և Lorain High School? |
Ժանրեր | African American literature? |
Ուշագրավ աշխատանքներ | The Bluest Eye?, Sula?, Սողոմոնի երգը (վեպ), Tar Baby?, Beloved?, Jazz?, Paradise?, Love?, A Mercy?, Home? և God Help the Child? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Alpha Kappa Alpha |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Harold Morrison? |
Ազգականներ | Սեսիլյա Ռոուզ |
Ներշնչվել է
| |
![]() | |
Կայք | tonimorrisonsociety.org |
![]() |
Թոնի Մորիսոն (անգլ.՝ Toni Morrison, ծննդյան անունը՝ Քլոե Արդելիա Ուոֆորդ, անգլ.՝ Chloe Ardelia Wofford, փետրվարի 18, 1931[2][3][4][…], Լորեյն, Lorain County, Օհայո, ԱՄՆ[1] - օգոստոսի 5, 2019[5][1][6][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][1]), ամերիկացի գրող, խմբագիր և պրոֆեսոր, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որպես գրող, «ով իր երազանքով ու քնարականությամբ հարուստ վեպերում կենդանի կերպով պատկերել է ամերիկյան իրականության կարևոր բնագավառները» (1933), Ազատության նախագահական մեդալի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոնի Մորիսոնը ծնվել է Լորեյնում։ Աշխատավոր ընտանիքի չորս երեխաներից երկրորդն էր[28]։ Մանկուց սիրում էր կարդալ, նրա սիրելի գրողներից էին Ջեյն Օսթինը և Լև Տոլստոյը։ Հայրը, որ աշխատում էր որպես զոդող, ազատ ժամանակ սիրում էր պատմել Ամերիկայի սևամորթների մասին, ինչը հետագայում իր արտացոլումը գտավ գրողի գրքերում[29]։
1949 թվականին Մորիսոնն ընդունվել է Հովարդի համալսարանի «անգլերեն լեզու և գրականություն» բաժինը։ Այնտեղ նա ձեռք է բերում «Թոնի» մականունը, որն ստացվել էր նրա երկրորդ՝ Էնթոնի անունից։ Վերջինս նրան տրվել էր 12 տարեկանում՝ կաթոլիկություն ընդունելիս[28][30]։ 1953 թվականին Մորիսոնն ավարտել է համալսարանի բակալավրիատը, իսկ 1955 թվականին, պաշտպանելով ինքնասպանություններն Ուիլյամ Ֆոլքների և Վիրջինիա Վուլֆի վեպերում թեմայով մագիստրոսական թեզը, ստացել է Կորնելի համալսարանի մագիստրոսի աստիճան[31]։ Ուսումն ավարտելուց հետո Մորիսոնն անգլերեն է դասավանդել Տեխասի նահանգի Հյուստոն քաղաքում գտնվող Հարավային Տեխասի համալսարանում (1955-1957), այնուհետև վերադարձել աշխատելու Հովարդում։
1958 թվականին ամուսնացել է իր համակուրսեցու՝ ջամայկացի ճարտարապետ Հարոլդ Մորիսոնի հետ (անգլ.՝ Harold Morrison)։ Թոնին ու Հարոլդն ունեցան 2 դուստր՝ Հարոլդն ու Սլեյդը։ 1964 թվականին նրանք ամուսնալուծվեցին[31]։ Դրանից հետո Թոնին մեկնել է Սիրակյուս, որտեղ որպես խմբագիր աշխատել է «Random House» ընկերությունում։ Մեկ տարուց քիչ ավելի աշխատելուց հետո ստացել է Նյու Յորքի Random House հրատարակչության գլխավոր գրասենյակի խմբագրի պաշտոնը։ Բացի դա, այդ տարիներին դասավանդել է Եյլի համալսարանում և Բարդի քոլեջում (անգլ.՝ Bard College)[32]: Աշխատելով որպես խմբագիր՝ նա նպաստեց աֆրո-ամերիկյան գրականության, մասնավորապես Հենրի Դումասի (անգլ.՝ Henry Dumas)[33], Թոնի Քեյդ Բամբարայի (անգլ.՝ Toni Cade Bambara), Անժելա Դևիսի և Գեյլ Ջոնսի (անգլ.՝ Gayl Jones)[34] ստեղծագործությունների ժողովրդականացմանը։
1983 թվականին Թոնին հեռացել է հրատարակչությունից։ 1984 թվականին պրոֆեսոր է նշանակվել Օլբանիի համալսարանում (Նյու Յորքի նահանգ)։ 1989 թվականից աշխատել է Պրիստոնի համալսարանի Ռոբերտ Ֆ. Գոենի անվան ամբիոնում[31]։ 2006 թվականին անցել է թոշակի։
Գրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրական կարիերայի սկզբում Մորիսոնը եղել է Հովարդի համալսարանի գրողների և բանաստեղծների ոչ պաշտոնական շրջանակի անդամ, որ հավաքվում էր քննարկելու իր անդամների ստեղծագործությունները։ Հանդիպումներից մեկին նա ներկայացրել է սևամորթ աղջկա մասին պատմվածք, ով երազում էր կապույտ աչքեր ունենալ մասին։ Ավելի ուշ այդ պատմվածքը հիմք հանդիսացավ Մարիսոնի առաջին վեպի՝ «Ամենակապույտ աչքեր» (անգլ.՝ The Bluest Eye, 1970) համար[32]։
1972 թվականին լույս է տեսել «Սուլա» (անգլ.՝ Sula) վեպը, որը նույնպես նվիրված է սևամորթ կանանց դժվարին կյանքին։ 1973 թվականին «Սուլա» վեպն առաջադրվել է ԱՄՆ-ի ազգային գրքի մրցանակի[31]։
1987 թվականին հրատարակվել է «Սիրվածը» (անգլ.՝ Beloved) վեպը, որը 1988 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի[31]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամերիկյան գրողների 2-րդ կոնգրեսի ժամանակ Մորիսոնը կոչ է արել ակտիվորեն պայքարել զանգվածային մշակույթի դեմ ուղղված ճնշումների դեմ, դեմոկրատական բոլոր ուժերը միավորել ամերիկյան գրականության շուրջ և այդ առիթով քննադատել ամերիկյան իրականությունը՝ «Հերոսական շարժումների համար» («For tne Heroic Movement, 1981»)։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարեսրտություն (անգլ.՝ A Mercy) (2008; ISBN 978-0-307-26423-7)
- Սեր (անգլ.՝ Love) (2003; ISBN 0-375-40944-0)
- Դրախտ (անգլ.՝ Paradise) (1999; ISBN 0-679-43374-0)
- Ջազ (անգլ.՝ Jazz) (1992; ISBN 1-4000-7621-8)
- Սիրվածը (անգլ.՝ Beloved) (1987; ISBN 1-4000-3341-1, Պուլիցերյան մրցանակ) — ներառված է «Time» ամսագրի կազմած լավագույն 100 անգլերեն վեպերի շարքում, որոնք լույս են տեսել 1923-2005 թվականներին[35]
- Ձյութե տիկնիկ (անգլ.՝ Tar Baby) (1981; ISBN 1-4000-3344-6)
- Սողոմոնի երգը (անգլ.՝ Song of Solomon) (1977; ISBN 1-4000-3342-X) — Գրական քննադատների ազգային ասոցիացիայի, Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակներ։
- Սուլա (անգլ.՝ Sula) (1973; ISBN 1-4000-3343-8)
- Ամենակապույտ աչքեր (անգլ.՝ The Bluest Eye) (1970; ISBN 0-452-28706-5)
Մանկական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Who’s Got Game?: The Mirror or the Glass?
- Who’s Got Game?: Poppy or the Snake?, (2004)
- Who’s Got Game?: The Ant or the Grasshopper, (2003)
- Who’s Got Game?: The Lion or the Mouse?, (2003)
- The Book of Mean People, (2002)
- The Big Box, (2002)
Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Recitatif» (1983)
Բեմականացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dreaming Emmett (performed 1986)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 https://www.nytimes.com/2019/08/06/books/toni-morrison-dead.html
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Toni Morrison, Towering Novelist of the Black Experience, Dies at 88
- ↑ 4,0 4,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.theguardian.com/books/2019/aug/06/toni-morrison-author-and-pulitzer-winner-dies-aged-88
- ↑ 6,0 6,1 6,2 AlKindi
- ↑ https://fr.findagrave.com/memorial/201875354/toni-morrison
- ↑ http://www.nytimes.com/1996/09/29/books/english-lessons.html
- ↑ http://www.nytimes.com/2009/10/11/arts/design/11voge.html?hpw
- ↑ https://150.howard.edu/facts/toni-morrison
- ↑ 11,0 11,1 https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals/toni-morrison
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1993/morrison-facts.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://nmcenter.org/mailer-prize/
- ↑ https://news.vanderbilt.edu/2013/05/09/toni-morrison-address/
- ↑ https://www.penoakland.com/awards-winners/
- ↑ https://rochester.edu/college/wst/SBAI/recipients.html
- ↑ http://www.anisfield-wolf.org/winners/winners-by-year/#year-1989
- ↑ https://www.pulitzer.org/news/memoriam-toni-morrison-1931-2019
- ↑ http://helmerichaward.org/winners.php
- ↑ https://www.chronicle.com/article/Toni-Morrison-to-Deliver-NEHs/96746
- ↑ https://www.theguardian.com/books/2012/apr/30/toni-morrison-presidential-medal-freedom
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/toni-morrison/
- ↑ https://www.ccny.cuny.edu/lhf/medallion-recipients
- ↑ https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
- ↑ Recipients // Coretta Scott King Award - Wikipedia
- ↑ https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
- ↑ 28,0 28,1 Dreifus Claudia (սեպտեմբերի 11, 1994)։ «CHLOE WOFFORD Talks about TONI MORRISON» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2005-01-15-ին։ Վերցված է 2007-06-11
- ↑ Larson Susan (ապրիլի 11, 2007)։ «Awaiting Toni Morrison»։ The Times-Picayune։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին։ Վերցված է 2007-06-11
- ↑ «Toni Morrison: Words Of Love»։ CBS News։ ապրիլի 4, 2004։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-27-ին։ Վերցված է 2007-06-11
- ↑ 31,0 31,1 31,2 31,3 31,4 Մորիսոն Թոնի
- ↑ 32,0 32,1 Grimes, William (October 8, 1993). "Toni Morrison Is '93 Winner Of Nobel Prize in Literature". The New York Times.
- ↑ Toni Morrison, "On behalf of Henry Dumas", Black American Literature Forum, Vol. 22, No. 2, Henry Dumas Issue (Summer, 1988), pp. 310-312.
- ↑ Verdelle, A. J. (February 1998). "Paradise found: a talk with Toni Morrison about her new novel - Nobel Laureate's new book, 'Paradise' - Interview". Essence Magazine.
- ↑ «Beloved (1987), by Toni Morrison — ALL TIME 100 Novels — TIME»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-07-ին։ Վերցված է 2015-09-27
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Моррисон Т. Песнь Соломона: Роман. Пер. с англ. — М.: Прогресс, 1982.
- Моррисон Т. Нобелевская лекция 1993 // Иностранная литература. —М., 1994. — № 7.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Օգոստոսի 5 մահեր
- 2019 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Հովարդի համալսարանի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Ռատգերսի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Կին ակադեմիկոսներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի քննադատներ
- Ֆեմինիստ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի խմբագիրներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անիսֆիլդ Վուլֆ գրքային մրցանակի դափնեկիրներ