Jump to content

Սինքլեր Լյուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինքլեր Լյուիս
անգլ.՝ Sinclair Lewis
Ծննդյան անունանգլ.՝ Harry Sinclair Lewis
Ծնվել էփետրվարի 7, 1885(1885-02-07)[1][2][3][…]
ԾննդավայրSauk Centre, Ստերնս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 10, 1951(1951-01-10)[4][1][5][…] (65 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[4][6]
ԳերեզմանԳրինվուդ գերեզմանատուն[7]
Գրական անունTom Graham
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, լրագրող և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան, Օբերլինի քոլեջ և Օբերլին ակադեմիա
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներԴա չի կարող պատահել այստեղ և Babbitt?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինԴորոթի Թոմփսոն
ԶավակներMichael Lewis? և Wells Lewis?
Изображение автографа
Սինքլեր Լյուիս Վիքիքաղվածքում
 Sinclair Lewis Վիքիպահեստում

Սինքլեր Լյուիս (անգլ.՝ Sinclair Lewis, փետրվարի 7, 1885(1885-02-07)[1][2][3][…], Sauk Centre, Ստերնս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ - հունվարի 10, 1951(1951-01-10)[4][1][5][…], Հռոմ, Իտալիա[4][6]), ամերիկացի գրող, առաջին ամերիկացին է, որ ստացել է գրականության Նոբելյան մրցանակ (1930 թվական) «պատմողական հզոր ու արտահայտիչ արվեստի և երգիծանքով ու հումորով նոր տիպեր ու կերպարներ կերտելու հազվագյուտ տաղանդի համար»[10]։

Ընտանիքը։ Առաջին քայլերը գրականության բնագավառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նոր կառուցված Սոկ Սենթր քաղաքում, Մինեսոտա, քաղաքի միակ բժշկի ընտանիքում։ Տասնհինգ տարեկանից աշխատել է տեղի տպարանում որպես գրաշար։ Դեռ համալսարանում սովորելու ժամանակ և դրան հաջորդած տարիներին ծավալել է լրագրողական գործունեություն, աշխատել նույնիսկ ծայրագավառային տարբեր հրատարակչություններում՝ Այովայից մինչև Կալիֆոռնիա, հոժարակամ կատարել լրահաղորդի դերը։ Հենց այս աշխատանքի ընթացքում Լյուիսը հանգամանորեն ծանոթացել է ամերիկյան գավառական կյանքին, հասարակ ամերիկացիների կենցաղին ու բարքերին։

Այդ ժամանակից սկսած՝ գրել է ոչ միայն լրագրային ակնարկներ, այլև բազմաթիվ պատմվածքներ, որոնք հրատարակվում էին այն թերթերում, որոնց աշխատակցում էր։

Լյուիսի առաջին վեպը՝ «Մեր պարոն Ռենը» (անգլ.՝ «Our Mr Wrenn»), հրատարակվել է 1914 թվականին։

1916 թվականին սկսնակ գրողը ծանոթացել է Ջեկ Լոնդոնի հետ, որը խոր ստեղծագործական ճգնաժամի մեջ էր։ Լոնդոնը որոշել էր սյուժե գնել իր նոր վեպի համար, և Լյուիսը վաճառում է նրան սյուժե, որն սկզբում վերնագրված էր «Սպանությունների բյուրո»։ Սակայն այդ վեպը Լոնդոնը հասցրեց միայն սկսել, քանի որ 1916 թվականի նոյեմբերի 22-ին անսպասելի մահացավ։ Սյուժեի համար վճարված գումարով Լյուիսը նոր վերարկու կարողացավ գնել։

Մրցանակներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Nobelprize.orgNobel Foundation.
  3. 1 2 Կերպարվեստի արխիվ
  4. 1 2 3 4 Льюис Синклер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 1 2 Encyclopædia Britannica
  6. 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  7. Find A Grave — 1996.
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1930/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. «1930 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն). Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինքլեր Լյուիս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինքլեր Լյուիս» հոդվածին։