Պատրիկ Ուայթ
Պատրիկ Ուայթ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Patrick Victor Martindale White |
Ծնվել է | մայիսի 28, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 1990[1][2][3] (78 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 1990[4] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, սցենարիստ և ինքնակենսագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Չելթեմհեմ քոլեջ, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և The King's School, Tudor House? |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Voss? |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Manoly Lascaris? |
Ազգականներ | James Cobb White? և Henry Luke White? |
![]() |
Պատրիկ Վիկտոր Մարտինդեյլ Ուայթ (անգլ.՝ Patrick Victor Martindale White,մայիսի 28, 1912[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 30, 1990[1][2][3] կամ սեպտեմբերի 29, 1990[4], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի գրող։ 1973 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր «էպիկական և հոգեբանական վարպետության համար, որի շնորհիվ հայտնագործվել է գրական մի նոր մայրցամաք»[7]։ Ուայթը համարվում է XX դարի ամենաականավոր անգլիագիր վիպասաններից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուայթը ծնվել է Լոնդոնում ավստրալացու և անգլուհու ընտանիքում։ 7 ամսական է եղել, երբ նրանց ընտանիքը Սիդնեյ է տեղափոխվել։ Փոքր տարիքում նա իր քրոջ, դայակի և աղախնի հետ մի բնակարանում է ապրել, այն ժամանակ, երբ ծնողները մեկ այլ բնակարանում են ապրել։
Չորս տարեկանում Ուայթի մոտ ասթմա են հայտնաբերել։ Նրա առողջությունը ամբողջ մանկության ընթացքում թույլ էր, որի պատճառով չէր կարողանում մասնակցել շատ միջոցառումների։ Նա թատրոն շատ էր սիրում, որում առաջին անգամ շատ վաղ հասակում է եղել։ Այդ զբաղմունքը Ուայտը տանն էր զարգացնում, սեփական տան պարտեզում խաղալով տեսարաններ և պարեր մոր ընկերուհիների համար[8]։
Հինգ տարեկանում նա գնացել է Վուլահրայում գտնվող Սենդոֆթի մանկապարտեզը[9]։
Տասը տարեկանում Ուայթը ուղարկվել է գիշերօթիկ դպրոց Նոր Հարավային Ուելսում։ Նրան որոշ ժամանակ էր անհրաժեշտ ուրիշ երեխաների ներկայությանը ընտելանալու համար։ Դպրոցում նա սկսել է գրել առաջին պիեսները, չնայած իր երիտասարդ տարիքին, շոշափել է մեծ թեմաներ։ 1924 թվականին դպրոցում ֆինանասական խնդիրներ առաջացան, և տնօրենը Ուայթին առաջարկեց շարունակել ուսումը Անգլիայի դպրոցներից մեկում։ Պատրիկի ծնողները կողմ էին այդ նախաձեռնությանը։
Ուայթը շատ ջանք էր թափում, որպեսզի հարմարվի Գլոստերշիրի Չելթենհեմ բնակավայրի քոլեջի՝ իր համար նոր կյանքին։ Հետագայում նա այդ ժամանակահատվածի մասին ասել է «չորս տարվա ազատազրկում»։ Նա մարդամոտ չէր և ընկերների նեղ խումբ ուներ։ Նա արձակուրդները անց էր կացնում ծնողների հետ Եվրոպայում, բայց նրանց հարաբերությունները այդպես էլ սառը մնացին։
Այդ ժամանակ Ուայթը լավ հարաբերություններ է ձևավորում Ռոնալդ Ուոթերոլի՝ իրենից մեծ մի տղայի հետ, ունենալով համընկնող հետաքրքրություններ։ Երբ Ուոթերոլը ավարտեց քոլեջը, Ուայթը կրկին փակվեց իր մեջ և ծնողներին ցանկություն հայտնեց թողնել դպրոցը և դառնալ դերասան։ Ծնողները համաձայնության եկան և թույլատրեցին նրան դպրոցը ավելի վաղ ավարտել, բայց այն պայմանով, որ Ուայթը վերադառնա Ավստրալիա և իր կյանքը այնտեղ շարունակի։ Ծնողները ուզում էին, որ որդին դառնա հողագործ և ոչ թե գրող, և հույս ունեին, որ հողագործությունը կչափավորի դերասան դառնալու նրա հավակնությունները։
Ուայթը երկու տարի Ավստրալիայի հարավարևելյան Սնոուի շրջանի պահեստում պահեստապետ է աշխատել։ Չնայած Պատրիկը հարգանքով էր վերաբերում հարազատ հողին, և նրա առողջությունը բարելավվեց, ակնհայտ էր, որ այդպիսի աշխատանքը նրա սրտով չէր։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր- Happy Valley (1939)
- The Living and the Dead (1941)
- The Aunt's Story (1948)
- The Tree of Man (1955)
- Voss (novel)|Voss (1957)
- Riders in the Chariot (1961)
- The Solid Mandala (1966)
- The Vivisector (1970)
- The Eye of the Storm (1973)
- A Fringe of Leaves (1976)
- The Twyborn Affair (1979)
- Memoirs of Many in One (1986)
- The Hanging Garden (2012) (մնացել է անավարտ, հրատարակվել է հետմահու)
- The Burnt Ones (1964)
- The Cockatoos (1974)
- Three Uneasy Pieces (1987)
- Five Twenty
Պոեզիա
Թատերախաղեր
Սցենար
Ինքնակենսագրություն
Գրականություն Պատրիկ Ուայթի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են Պատրիկ Ուայթ հոդվածին
|
- Մայիսի 28 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1990 մահեր
- Սեպտեմբերի 29 մահեր
- Ավստրալիայում մահացածներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ավստրալիայի գրողներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ավստրալիացի դրամատուրգներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ