Գրացիա Դելեդա
Գրացիա Դելեդա սարդ.՝ Grassia Deledda | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իտալ.՝ Maria Grazia Cosima Deledda |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Նուորո, Իտալիա[4][5] |
Վախճանվել է | օգոստոսի 15, 1936[4][6][7][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[4][5] |
Գերեզման | Կամպո Վերանո |
Գրական անուն | Ilia di Saint-Ismael[8] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, վիպասան, դրամատուրգ և արձակագիր |
Լեզու | Sardinian?, իտալերեն[1] և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | տնային ուսուցում |
Ուշագրավ աշխատանքներ | Canne al vento?, Q2528617? և The Mother? |
Պարգևներ | Գրականության Նոբելյան մրցանակ[10][11] |
![]() | |
Grazia Deledda Վիքիպահեստում |
Գրացիա Դելեդա (Դելեդդա, իտալ.՝ Grazia Deledda, Իտալերեն արտասանություն՝ [ˈɡrattsja deˈlɛdda], սեպտեմբերի 27, 1871[1][2][3][…], Նուորո, Իտալիա[4][5] - օգոստոսի 15, 1936[4][6][7][…], Հռոմ, Իտալիա[4][5]), իտալացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926)[12]: Առաջին իտալացի կինն է, որ արժանացել է այդ պատվին[13]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրացիա Դելեդան ծնվել է Սարդինիայի Նուորո կոմունայում կալվածատեր, ջրաղացպան Ջովաննի Անտոնիո Դելեդայի և Ֆրանչեսկա Կամբոզու Դելեդայի ընտանիքում: Հայրն ունեցել է ինքնահրատարակած բանաստեղծություններ և գրքերի լավ հավաքածու: Գրացիան սովորել է տարրական դպրոցում, այնուհետև դասեր է առել մասնավոր ուսուցչի մոտ, հետո ինքնուրույն ուսանել է գրականություն: Ոգեշնչված Սարդինիայի գյուղացիների պայքարով՝ գրել սկսել է վաղ տարիքից[14]:
Առաջինը գրել և հրատարակել է Fiori di Sardegna («Սարդինիայի ծաղիկները») վեպը (հրատարակվել է 1892 թվականին): Սկզբում ակնարկներ է հրատարակել L'ultima moda ամսագրում: Տրևիսանիի կողմից 1890 թվականին հրատարակված Nell'azzurro համարվում է նրա առաջին ստեղծագործությունը: Գրացիայի ընտանիքը չի աջակցել գրող դառնալու նրա ցանկությանը, քանի որ այն հակասել է հայրիշխանության համակարգի սոցիալական նորմերին[15]: Հնարավոր է այդ պատճառով է, որ Stella d’Oriente վեպը հրատարակել է Ilia di Saint-Ismael գրական անվամբ[15]: Ստեղծագործություններում անդրադարձել է կյանքի դաժան իրողություններին ու բարդ կենսակերպին՝ համատեղելով երևակայական ու ինքնակենսագրական տարրեր: Նրա վեպերում ավելի շատ քննադատվում են սոցիալական արժեքներն ու բարոյական նորմերը, այլ ոչ թե մարդիկ, ովքեր զոհ են նման հանգամանքներում:
«Paesaggi Sardi» հրատարակվել է Սերիանիի կողմից 1896 թվականին: 1900 թվականին, Պաշտանության նախարարության պաշտոնյա Պալմիրո Մադեսանիի հետ ամուսնանալուց հետո, ում հանդիպել էր 1899 թվականի հոկտեմբերին Կալիարիում, Գրացիան տեղափոխվում է Հռոմ: «Anime oneste» (1895) և «Il vecchio della montagna» (1900), ինչպես նաև «La Sardegna», «Piccola rivista» և «Nuova Antologia» ամսագրերի հետ համագործակցությունից հետո նրա աշխատանքների հանդեպ աճում է քննադատական հետաքրքրությունը: Ուներ երկու որդի, ապրում էր հանգիստ կյանքով՝ զբաղեցրած իր գրվածքներով[16]: Բեղմնավոր գրող էր, ով միջին հաշվով, տարեկան հրատարակում էր մեկ վեպ[16]:
1903 թվականին հրատարակված «Elias Portolu» նրան իրական հաջողություն բերեց և նա շարունակեց իր բեղուն գործունեությունը՝ «Cenere» (1904), «L'edera» (1908), «Sino al confine» (1911), «Colombi e sparvieri» (1912), «Canne al vento» (1913, Իտալիայում նրա ամենահայտնի գիրքն է), «L'incendio nell'oliveto» (1918), «Il Dio dei venti» (1922):
«Cenere» ստեղծագործության հիման վրա նկարահանվել է համանուն համր ֆիլմը հայտնի իտալացի թատրոնի դերասանուհի Էլեոնորա Դուզեի մասնակցությամբ: Սա եղել է Դուզեի միակ ֆիլմը:
1926 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի[17]:
Դերեդդան շարունակել է գրել, նույնիսկ մեծ տարիքում և ֆիզիկապես թույլ վիճակում: «La Casa del poeta» և «Sole d'Estate» այս ժամանակահատվածում գրված կարճ պատմվածքների ժողովածուներ են: Նույնիսկ ցավալի հիվանդությունից տառապելու ժամանակ էլ նա կյանքը ներկայացնում է լավատեսորեն, հավատում է, որ կյանքը գեղեցիկ է ու համերաշխ:
Մահացել է 64 տարեկան հասակում կրծքի քաղցկեղից: «La chiesa della solitudine» (1936) նրա վերջին վեպը իտալացի կնոջ կիսաինքնակենսագրական նկարագիրն է: «Cosima» (1937) ավարտուն վեպը հայտնաբերվել և հրատարակվել է նրա մահից հետո[13]:
Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Դելեդդայի ծննդավայրում գործում է նրա անվան տուն-թանգարանը (Museo Deleddiano): Թանգարանն ունի 10 սենյակ, որտեղ ներկայացված են էջեր ու դրվագներ գրողի կյանքից[18]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Деледда Грация (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/1517 — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1926/deledda-bio.html
- ↑ http://id.sbn.it/bid/CAG0034544
- ↑ Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1926/deledda-facts.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Grazia Deledda (Italian author). britannica.com
- ↑ 13,0 13,1 Hallengren Anders։ «Grazia Deledda: Voice of Sardinia»։ Nobel Media։ Վերցված է ապրիլի 16, 2014
- ↑ «Grazia Deledda Biography»։ Վերցված է 2016-09-12
- ↑ 15,0 15,1 Amoia, Alba Della Fazia. 20th-century Italian Women Writers: The Feminine Experience. Carbondale: Southern Illinois UP, 1996. Print.
- ↑ 16,0 16,1 Migiel, Marilyn. "Grazia Deledda." Italian Women Writers: A Bio-bibliographical Sourcebook. By Rinaldina Russell. Westport, CT: Greenwood, 1994. 111-117. Print.
- ↑ http://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=7586
- ↑ «Museo Deleddiano di Nuoro»։ Fidelity House (Italian)։ փետրվարի 5, 2015։ Վերցված է մայիսի 24, 2016
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Attilio Momigliano, Intorno a Grazia Deledda, in Ultimi studi, Firenze, La Nuova Italia, 1954.
- Emilio Cecchi, Grazia Deledda, in Prosatori e narratori, in Storia della letteratura italiana, Il Novecento, Milano, Garzanti, 1967.
- Antonio Piromalli, Grazia Deledda, Firenze, La Nuova Italia, 1968.
- Natalino Sapegno, Prefazione a Romanzi e novelle, Milano, Mondadori, 1972.
- Giulio Angioni, Grazia Deledda, l'antropologia positivistica e la diversità della Sardegna, in Grazia Deledda nella cultura contemporanea, Nuoro, 1992, 299–306; Introduzione, Tradizioni popolari di Nuoro, Bibliotheca sarda, Nuoro, Ilisso, 2010.
- «Museo Deleddiano di Nuoro»։ Fidelity House (Italian)։ փետրվարի 5, 2015։ Վերցված է մայիսի 24, 2016
- Garwood Duncan (2009)։ Sardinia։ Lonely Planet։ էջ 193։ ISBN 978-1741048193։ Վերցված է մայիսի 24, 2016
Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրացիա Դելեդան խոսում է Նոբելյան մրցանակի արարողության ժամանակ, 1926 (իտալերեն):
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Grazia Deleddaի գործերը Գուտենբերգ նախագծում
- Nobel Prize autobiography
- Summary of works by Grazia Deledda and complete texts
- Martha King's English translation of Cosima.
- Martha King's English translation of Canne al vento as Reeds in the Wind.
- BBC Radio 4's 10-part dramatisation of Reeds in the Wind 2012
- Il bilinguismo di Grazia Deledda - Il Manifesto Sardo (article written in Italian)
- Deledda, Grazia (1871-1936)
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Օգոստոսի 15 մահեր
- 1936 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Իտալացի կին գրողներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի իտալացի կին գրողներ
- Իտալացի բանաստեղծուհիներ
- Իտալացի կին վիպասաններ
- Իտալացի կին դրամատուրգներ
- Իտալացի արձակագիրներ
- Կին դրամատուրգներ