Նադին Գորդիմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Նադին Գորդիմեր
Nadine Gordimer 01.JPG
Ծնվել է նոյեմբերի 20, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2]
Ծննդավայր Սփրինգս, Ekurhuleni Metropolitan Municipality, Gauteng, Հարավաֆրիկյան Հանրապետություն[3]
Վախճանվել է հուլիսի 13, 2014({{padleft:2014|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:13|2|0}})[4][1][2] (90 տարեկանում)
Վախճանի վայր Յոհանեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, վիպասան, դրամատուրգ և վիպասան
Լեզու անգլերեն[5]
Քաղաքացիություն Flag of South Africa.svg Հարավաֆրիկյան Հանրապետություն
Կրթություն Ուիտուոտերստրանդի համալսարան[3]
Ժանրեր վեպ
Ուշագրավ աշխատանքներ The Conservationist, Burger's Daughter, July's People, A Sport of Nature, The Pickup և Get a Life
Անդամակցություն Աֆրիկյան ազգային կոնգրես, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Ամուսին Reinhold Cassirer և Gerald Gavron
Զավակներ Hugo Cassirer
Nadine Gordimer Վիքիպահեստում

Նադին Գորդիմեր (անգլ.՝ Nadine Gordimer, նոյեմբերի 20, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2], Սփրինգս, Ekurhuleni Metropolitan Municipality, Gauteng, Հարավաֆրիկյան Հանրապետություն[3] - հուլիսի 13, 2014({{padleft:2014|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:13|2|0}})[4][1][2], Յոհանեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն), հարավաֆրիկացի անգլալեզու գրող։ 1991 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Աֆրիկայի ազգային կոնգրեսի անդամ և ապարտհեյդի ռեժիմի դեմ ակտիվ պայքարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադին Գորդիմերը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 20-ին Յոհաննեսբուրգից ոչ հեռու գտնվող Սփրինգս բնակավայրում, հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ ժամագործ և ոսկերիչ Այզեկ Վոլֆ Գորդիմերը (1887—1962), գաղթել էր Հարավաֆրիկյան միություն տասներեք տարեկան հասակում Կովենիայի նահանգից, իսկ մայրը՝ Հաննա Գորդիմերը (ծնունդով՝ Մայերս, 1897—1973)՝ վեց տարեկան հասակում, Լոնդոնից[8]։ Նա ունեցել է ավագ քույր՝ Բեթի Ադելաիդան։

Նադինը ուսման անցավ միայն սպիտակամորթների համար նախատեսված դպրոցում։ Գրել սկսեց ինը տարեկանում, սակայն տասը տարեկանում բժիշկները նրա մոտ սրտի հիվանդություն հայտնաբերեցին, և Նադինը սկսեց սովորել տնային ուսուցչուհու մոտ[9]։ 1939 թվականին, երբ նա տասնվեց տարեկան էր, Յոհաննեսբուրգի «Ֆորում» ամսագրում տպագրվեց իր առաջին պատմվածքը՝ «Վաղը արի նորից»։ Այնուհետև նա սկսեց սովորել Վիտվատեսրանդի համալասարանում, սակայն թողեց այն՝ գրական գործունեությամբ զբաղվելու համար։

1940-1950-ական թվականներին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ամրապնդվում էր ապարտհեյդը, աճում էր ռասայական խտրականությունը, արգելվում էին ամուսնությունները տարբեր մաշկի գույնով մարդկանց միջև։ Ինքը՝ Նադինը, հիշում է, որ մանկության տարիներին իր սպիտակ մաշկը համարում էր առավելություն։ Նա գրում է․ «Գրողը պետք է լինի գրող․․․ ես երբեք չեմ պատկանել քաղաքական դասին։ Իմ պատերազմն անձնական բնույթ ունի»[10]։

Գորդիմերի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Դեմ առ դեմ»-ը, լույս է տեսել 1949 թվականին, իսկ 1953 թվականին լույս է տեսել իր առաջին վեպը՝ «Կեղծ օրեր», որում հերոսուհի Հելենը անցնում է այնպիսի էվոլուցիայի միջով, ինչպիսին տեսել է գրողը։ Գորդիմերի գրականությունը պատկերում է Հարավաֆրիկյան պետությանը հատուկ քաղաքական-հասարակական դրության ողջ բարդությունը, սակայն նա պնդում էր, որ քաղաքական գաղափարների տարածող չէ։ «Կեղծ օրեր» վեպում Գորդիմերը ցույց է տալիս իր քաղաքը այնպես, ինչպես իրականում կա, այլ ոչ թե եվրոպացի գրողների՝ էկզոտիկ Աֆրիկան պատկերելու ավանդույթներով։

1958 թվականին գրված «Օտարերկրացիների հողը» վեպը յոհաննեսբուրգյան հասարակությունը պատկերող բազմապլան ստեղծագործություն է, որը պատմվում է անգլիացի լրագրող Թոբի Հոդդի անունից։ 1963 թվականին գրել է աշխարհի դաժանությունից իր անձական, իզոլացված աշխարհը գնացող հերոսի մասին «Պատահական սեր» վեպը, որը երկար տարիներ շարունակ արգելված է եղել հրատարկվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

1964 թվականին Գորդիմերը լրագրող Էնթոնի Սեմփսոնի հետ միասին մասնակցել է Նելսոն Մանդելայի «Ես պատրաստ եմ մահվան» պաշտպանական ելույթի ստեղծմանը, որը պետք է հնչեր պետական դավաճանության մեղանդրանքով կատարվող դատի ժամանալ։ Սակայն նրանց ջանքերը չփրկեցին Մանդելային բանտարկումից։ Բանտում նա գրում էր․ «Ես կարդում եմ Նադին Գորդիմերի բոլոր ոչ արգելված վեպերը և շատ նոր բան եմ իմանում սպիտակամորթների ազատամտական զգայունության մասին»[11]։

1966 թվականին գրված «Կորուսյալ բուրժուական աշխարհիկ» վեպում ամբողջովին երևում է Գորդիմերի՝ միայնության և մեկուսացման զգացումը։ Այս վեպը ևս երկար ժամանակ արգելքի տակ է եղել[12]։ 1970-ի «Պատվավոր հյուր» վեպում, որը 1971 թվականին արժանացել է Ջեյմս Թեթ Բլեքի հիշատակի մրցանակին, պատմվում է աֆրիկական սոցիալիզմի մասին սևամորթների մի երկրում, որը վերջերս է անկախացել (ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Զամբիայի մասին)[13]։ Բուքերյան մրցանակի է արժանացել 1974 թվականի «Պահապան» վեպը, որում առավել ակնհայտ է մեկուսացվածության զգացումը, իրականությունը առասպելների հետ խառնելը։

Համաշխարհային հռչակ է ստացել 1981 թվականին գրված «Ջուլայա ցեղը» վեպը։ Պատմության կենտրոնում ճարտարապետ Սմայլզի ընտանիքն է։ Փախչելով Յոհաննեսբուրգից՝ ընտանիքն ապրում է գյուղում, սեփական ծառայի տանը։ Գորդիմերը խորը հոգեբանորեն ցույց է տալիս գյուղի բնակիչների և ազնվական ընտանիքի միջև հարաբերությունները, վերլուծում է նրանց միջև գոյություն ունեցող սոցիալական և մշակութային անդունդը։ Այնուհետև լույս են տեսել «Բնության խաղալիք» (1987), «Իմ որդու ասածը» (1990) վեպերը։ Ժողովածուներից առավել հայտնի են հետևյալները․ «Հողի վեց ոտնաչափ» (1956), «Ուրբաթի հետքը» (1960), «Հայտարարման ենթակա չէ» 1965, «Լիվինգսթոնի ուղեկիցները» (1971), «Երևի երկուշաբթի» (1976), «Զինվորի գրկախառնություններ» (1980), «Ինչ-որ բան ինչ-որ տեղ» (1984)։ «Բնության խաղերը» (1987) և «Իմ որդու պատմությունը» (1990) վեպերը հաստատում են Գորդիմերի հավատարմությունը իր մշտական թեմային՝ Հարավաֆրիկյան Հանրապետության կյանքի խնդիրներին։

1987 թվականին Գորդիմերը աջակցել է հարավաֆրիկյան գրողների Կոնգրեսի ստեղծմանը։ Կոնգրեսի ադնամների մեծամասնությունը սևամորթներ են եղել։

Մի անգամ Գորդիմերը նշել է, որ իր ստեղծագործությունները մի ընդհանուր գիրք են։ Եվ՛ վեպերը, և՛ պատմվածքները ռասիզմի, էգոիզմը քննադատելու, մարդկանց միջև մեկուսացվածության, անսիրտ և անհամբերատար լինելու մասին են։

Գորդիմերը մի քանի անգամ առաջադրված է եղել գրականության Նոբելյան մրցանակի։ 1991 թվականին վերջապես Նոբելյան մրցանակակիր դարձավ Նադին Գորդիմերը։ Մրցանակը ստանալուց հետո նա գրել է «Ցատկ» ժողովածուն, որը ներառում է գրողի սիրելի թեմաներով պատմվածքներ։

1994 թվականին գրել է «Իմ կողքին ոչ ոք չկա» վեպը, որում պատմվում է Վեռա Սթարքի պատմությունը, ով ամբողջութամբ նվիրել է իր կյանքը քաղաքականությանը՝ հույս ունենալով այդ միջոցով ավելի լավ հասկանալ ինքն իրեն։ 1998 թվականի «Տնային զենք» վեպը որոշ քննադատներ անվանել են «Իշխանության բարձրագրույն էշելոնների կյանքից թրիլլեր»։ 1999-ին հրապարակվել է «Կյանքը հույսի և պատմության մեջ․ Նշումներ մեր դարի մասին» գիրքը, որի մեջ մտել են Գորդիմերի հոդվածները և դասախոսությունները գրականության, մշակույթի խնդիրների, մարդկանց իրավունքների և Հարավաֆրիկյան Հանրապետությունում իր կյանքի և աշխատանքի մասին։ 2001-ի «Պատահական ծանոթություն» վեպում պատկերվել է մեծահարուստի դստեր և ոչ օրինական արաբ ներգաղթյալի սիրո պատմությունը։

Նրա վերջին վեպը («Հիմա ամենահարմար ժամանակն է») հրատարակվել է 2012 թվականին, պատմում է ժամանակակից Հարավաֆրիկյան Հանրապետության և ապարտհեյդի դեմ պայքարող վետերանների կյանքի մասին։ Նադին Գորդիմերի՝ բազմաթիվ կոչումների և մրցանակների արժանացած գրողի վեպերը, պատմվածքները և հոդվածները թարգմանված են աշխարհի 40 լեզուներով[14]։ Կյանքի վերջին տարիներին գրողը աջակցություն է ցուցաբերել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսնություն (1949—1952) — Ջերալդ Գավրոնսկիյ (1924—2008), ատամնաբույժ, Վիտվատերսրանդի համալսարանի օրթոդոնտիայի պրոֆեսոր, «The Transitional Dentition of Cercopithecus Aethiops with Special Reference to the Mandibular Anterior Teeth» (1980) մենագրության հեղինակ[16], ունեցել են դուստր՝ Օրիանան (անգլ.՝ Oriane Phoebe Gavronsky, 1950)[17]։
  • Երկրորդ ամուսնություն (1954) — Ռեյնհոլդ (Ռեյնհարդ Հանս) Քասսիրեր (1908—2001), խոշոր գերմանացի մտածող Հյուգո Քասսիրերի (ում պատվին անվանված է Hugo-Cassirer-Straße-ը Բեռլինում) որդին։ Այս ամուսնությունից Նադինը ունեցել է որդի՝ Հյուգո Քասսիրերը (1955), ով ապագայում դարձել է վավերագրական ռեժիսոր[18][19]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադին Գորդիմերը մահացել է 2014 թվականի հուլիսի 13-ի երեկոյան[20], 90 տարեկան հասակում[21], Յոհաննեսբուրգի իր տանը, երեխաների՝ Հյուգոյի և Օրիանայի ներկայությամբ[22]։ Նրա ընտանիքն ասել է, որ նա շատ էր անհանգստանում Հարավային Աֆրիկայի, նրա մշակույթի, նրա ազգի և ժողովրդավարության ստեղծման համար մղվող երկար պայքարի համար[23]։ Նելսոն Մանդելայի ֆոնդի նախագահ պրոֆեսոր Նջաբուլո Նդեբելե ասել է, որ նա եղել է մեծ գրող, հայրենասեր, հավասարության և ժողովրդավարության ձայն[24]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլ.՝ The First Circle) (1949), հրատարակվել է որպես Six One-Act Plays

Էսսեների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլ.՝ The Black Interpreters) (1973)
  • (անգլ.՝ What Happened to Burger's Daughter or How South African Censorship Works) (1980)
  • (անգլ.՝ The Essential Gesture: Writing, Politics and Places) (1988), Սթիվեն Քլինգմանի համահեղինակությամբ
  • (անգլ.՝ Writing and Being: The Charles Eliot Norton Lectures) (1995)
  • (անգլ.՝ Living in Hope and History) (1999)

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլ.՝ On the Mines) (1973)
  • (անգլ.՝ Lifetimes Under Apartheid) (1986)
  • (անգլ.՝ Choosing for Justice: Allan Boesak) (1983) (վավերագրական)
  • (անգլ.՝ Berlin and Johannesburg: The Wall and the Colour Bar) (վավերագրական)

Գորդիմերի աշխատանքների ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլ.՝ The Gordimer Stories) (1981—1982) — յոթ աշխատանքի ադապտացիա, Գորդիմերը դրանցից չորսի սցենարի հեղինակն է

Վերափոխված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլ.՝ Telling Tales) (2004)
  • (անգլ.՝ Telling Times: Writing and Living, 1950–2008) (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 The Feminist Companion to Literature in English — P. 440. — ISBN 978-0-300-04854-4
  4. 4,0 4,1 4,2 http://www.huffingtonpost.fr/2014/07/14/nadine-gordimer-ecrivain-afrique-du-sud-mort-prix-nobel-litterature_n_5584172.html
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb119054187
  6. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1991/gordimer-facts.html
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. «Nadine Gordimer»։ Jewish Women's Archive։ 1 марта 2009։ Վերցված է 14 июля 2014 
  9. «Надин Гордимер»։ N-T.ru։ 10 января 2010։ Վերցված է 14 июля 2014 
  10. «Надин Гордимер»։ Nobeliat.ru։ Վերցված է 14 июля 2014 
  11. «Лауреат Нобелевской премии по литературе из ЮАР Надин Гордимер умерла в возрасте 90 лет»։ ИТАР ТАСС։ 14 июля 2014։ Վերցված է 14 июля 2014 
  12. «В ЮАР скончалась нобелевский лауреат по литературе Надин Гордимер»։ Российская газета։ 14 июля 2014։ Վերցված է 14 июля 2014 
  13. «Надин Гордимер»։ Энциклопедия Кольера։ 2000։ Վերցված է 14 июля 2014 
  14. «В ЮАР скончалась писательница Надин Гордимер»։ Радио Свобода։ 14 июля 2014։ Վերցված է 14 июля 2014 
  15. «В ЮАР скончалась писательница Надин Гордимер»։ Deutsche Welle։ 14 июля 2014։ Վերցված է 14 июля 2014 
  16. «Gavronsky, Gerald (1924—2008)»։ Университет Витватерсранда։ 2008։ Վերցված է 14 июля 2014 
  17. «Professor Gerald Gavronsky, Bds, M.Dent, Dip.Orth (Witwatersrand)»։ Sabinet։ 2009։ Վերցված է 14 июля 2014 
  18. «Film Maker Wed To Sarah Buttrick»։ The New York Times։ 17 октября 1987։ Վերցված է 14 июля 2014 
  19. «Reinhardt (Reinhold) Hans Cassirer»։ Genealogy.metastudies.net։ 13 февраля 2013։ Վերցված է 14 июля 2014 
  20. «Нобелевский лауреат по литературе Надин Гордимер скончалась в ЮАР»։ РИА Новости։ 14 июля 2014։ Վերցված է 14 июля 2014 
  21. «Лауреат Нобелевской премии Надин Гордимер умерла в ЮАР»։ BBC Russian։ 14 июля 2014։ Վերցված է 14 июля 2014 
  22. «Умерла первый нобелевский лауреат по литературе из ЮАР»։ Lenta.ru։ 14 июля 2014։ Վերցված է 14 июля 2014 
  23. «Скончалась лауреат «Нобеля» по литературе Надин Гордимер»։ BBC Russian։ 14 июля 2014։ Վերցված է 14 июля 2014 
  24. «Nelson Mandela Foundation sends condolences on the passing of Nadine Gordimer»։ Фонд Нельсона Манделы։ 14 июля 2014։ Վերցված է 14 июля 2014 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roberts R. S. No Cold Kitchen: A Biography of Nadine Gordimer. Johannesburg: STE Publishers, 2005 (Гордимер обвинила автора в нарушении условий их договора)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան մրցանակ