Սոլ Բելլոու
Սոլ Բելլոու (անգլ.՝ Saul Bellow, ծննդյան անուն` Սոլոմոն Բելոուս[12] հունիսի 10, 1915[1][2][3][…], Լաչին, Քվեբեկ, Կանադա - ապրիլի 5, 2005[1][2][4][…], Բրուքլին, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]), ծագումով հրեա ամերիկացի գրող, 1976 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, արձակագիր, հայտնի է նաև որպես էսսեների հեղինակ և մանկավարժ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլ Բելլոուն ծնվել է 1915 թվականի հունիսի 10-ին Լաշին բնակավայրում (այժմ Մոնրեալի կազմում) կանադական Քվեբեկ նահանգում, հրեական Բելլոուս ընտանիքում, որոնք դրանից առաջ գաղթել էին Ռուսաստանից և ամերիկանացրել էին իրենց ազգանունը` դարձնելով Բելլոու: Շուտով ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել և հաստատվել Չիկագոյի աղքատ շրջաններում: Փոքր տարիքում Սոլը շատ էր հիվանդանում և այդ ժամանակահատվածում հակված էր ընթերցանության: 1933 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել է Չիկագոյի համալսարան, երկու տարի անց տեղափոխվել է Հյուսիսարևմտյան համալսարան, որը 1937 թվականին ավարտել է մարդաբանության և սոցոլոգիական գիտությունների բակալավրի աստիճանով: Եղել է Միննեսոտիի, Նյու Յորքի, Բոստոնի և Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր: Լինելով ապագա տրոցկիստ` Սոլ Բելլոուն գնացել էր Մեքսիկա Լև Տրոցկիի հետ հանդիպելու համար, բայց նախքան նրանց հանդիպումը մահափորձ էր կատարվել, և Բելլոուն հեղափոխականին տեսավ արդեն մահճում:
Գրական գործունեությունը Բելլոուն սկսել է գրական ակնարկների հրապարակմամբ և իդիշից թարգմանություններ անելով: Գրողի դեռևս վաղ ստեղծագործությունները նրան փառք բերեցին՝ որպես 20-րդ դարի ամենամեծ ամերիկյան վիպասաններից մեկը:
Նրա առաջին՝ «Երկնքի և երկրի միջև» վեպը նրան արդեն ճանաչում է բերել (1944), որի հիմնական խնդիրը մարդու սեփական «ես»-ի պահպանումն է սոցիալական, ազգային և բարոյական պարտականությունների քաոսի մեջ, որը պարտադրում էր նրան հասարակությունը: Այդ թեման գերակշռում էր Բելլոուի ստեղծագործություններում: «Օգի Մարչի արկածները» (1953) վեպը արժանի է Ազգային մրցանակի, որպես տարվա լավագույն գիրք: «Հերցոգ» վեպը նվիրված է մտավորականության ողբերգության մասին, իրեն տեղ չգտած, ոչ հարազատ բուրժուական աշխարհում:
1976 թվականին Բելլոուն գրականության Նոբելյան մրցանակ է ստացել «ժամանակակից արվեստում մարդկային փոխըմռնման և նուրբ վերլուծության համար, որոնք համադրված են նրա աշխատանքներում»[13]: 1983 թվականին ֆրանսիայի նախագահը Բելլոուին պարգևատրեց Պատվավոր լեգեոնի շքանշանով: 1988 թվականներին արժանացել է արվեստի բնագավառում ԱՄՆ-ի Ազգային մեդալի:
1995 թվականին ուժեղ թունավորվել է ձկով[14]:
Մահացել է 2005 թվականի ապրիլի 5-ին Բրուկլայն քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ):
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձակ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկնքի և երկրի միջև / անգլ.՝ Dangling Man (1944)
- Զոհը / The Victim (1947)
- Օգի Մարչի արկածները / The Adventures of Augie March (1953)
- Որսիր պահը / Seize the Day (1956)
- Հենդերսոն, անձրևի արքան / Henderson the Rain King (1959)
- Հերցոգ / Herzog (1964)
- Մոսբիի հիշողությունները / Mosby’s Memoirs (պատմվածքների հավաքածու) (1968)
- Պարոն Սամլերի մոլորակը / Mr. Sammler’s Planet (1970)
- Հումբոլդի նվերը / Humboldt’s Gift (1975) — Պուլիցերյան մրցանակ 1976 года
- Դեկանի դեկտեմբերը / The Dean’s December (1982)
- Ապուշի մեկը/ Him with His Foot in His Mouth (պատմվածքների հավաքածու) (1984)
- Սրտի կաթվածից նորանոր մահեր (1987)
- Առևանգումը / A Theft (1989)
- Բելառուզայի կապավորը / The Bellarosa Connection (1989)
- Ինձնից մի հուշ / Something to Remember Me By (1990)
- Գործողը (1997)
- Ռավելսթայն (2000)
- Ընտիր պատմվածքներ / Collected Stories (2001)
Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վերջին հետազոտություն»/ The Last Analisis (1964?)
Կենսագրական էսսե[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երուսաղեմ և հետդարձ. անձնական տպավորություններ/«То Jerusalem and Back: A Personal Account» (1976 год)
- It All Adds Up (1994)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.legacy.com/ns/obituary.aspx?pid=3383638
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2005/04/06/books/06bellow.html?8hpib
- ↑ https://www.nytimes.com/books/00/04/23/specials/bellow.html
- ↑ http://www.nytimes.com/2001/12/09/books/actions-speak-only-as-loud-as-words.html
- ↑ http://www.nytimes.com/2001/12/09/books/review/09GRAYLT.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1976/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Беллоу Сол՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «1976 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն)։ Նոբելյան հիմնադրամ։ Վերցված է 2008-10-17
- ↑ The wordly mystic’s late bloom | Books | The Guardian
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Беллоу Сол՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- News from the Republic of Letters
- Nobel site with two speeches (one of which is an audio recording) & longer biography
- Christopher Hitchens' Slate obituary
- New York Times obituary
- London Times obituary
- Critical appreciation and extensive list of publications
- JM Coetzee on the early novels
- 'A Neocon’s Tale:' John Podhoretz (son of Norman) in The Sunday Times
- Entertaining account, by George Walden, of Bellow’s meeting with Margaret Thatcher
- Another Guardian article, nominally on Ravelstein
- Review of Ravelstein followed by useful compendium of review links
- Wood’s farewell (Guardian)
- Reminiscences of Bellow’s editor
- Slate's assortment of other writers' takes on Bellow, mostly eulogistic
- Saul Bellow (անգլ.) Internet Movie Database կայքում
- Рецензия на книгу С.Беллоу «Избранные рассказы»
- Рецензия на романы С. Беллоу «Герцог», «Лови момент» и «Между небом и землей» в журнале «Народ Книги в мире книг»(ռուս.)
- Обзор творчества С. Беллоу в журнале «Народ Книги в мире книг»(ռուս.)
- Рецензия на роман С. Беллоу «Приключения Оги Марча» в журнале «Народ Книги в мире книг»(ռուս.)
|
- Հունիսի 10 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 2005 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Հրեա գրողներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Հրեա մանկավարժներ
- Ամերիկացի Նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ