Գաբրիել Գարսիա Մարկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկես
Gabriel Garcia Marquez.jpg
Ծննդյան անուն անգլ.՝ José de la Concordia García
Ծնվել է մարտի 6, 1927({{padleft:1927|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Արակատակա, Մագդալենա շրջան, Կոլումբիա
Վախճանվել է ապրիլի 17, 2014({{padleft:2014|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:17|2|0}})[4][5][1][2][3] (87 տարեկանում)
Վախճանի վայր Մեխիկո, Մեքսիկա[6]
Մասնագիտություն վիպասան, վիպասան, լրագրող, սցենարիստ, դրամատուրգ, գրող, հրատարակիչ, բանաստեղծ-փաստաբան և ինքնակենսագիր
Լեզու իսպաներեն[5]
Քաղաքացիություն Flag of Colombia.svg Կոլումբիա
Ժանրեր վեպ
Գրական ուղղություններ մոգական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ Հարյուր տարվա մենություն, Պատրիարքի աշունը, Սերը ժանտախտի ժամանակ, Մի հայտարարված սպանության խրոնիկա և Նավաբեկության ենթարկված նավաստու պատմությունը
Անդամակցություն ԳԴՀ Արվեստների ակադեմիա
Պարգևներ
Ամուսին Մերսեդես Բարչա Պարդո
Զավակներ Ռոդրիգո Գարսիա
Gabriel Marquez Signature.png
Կայք themodernword.com/gabo/
Գաբրիել Գարսիա Մարկես Վիքիքաղվածքում
Gabriel García Márquez Վիքիպահեստում

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկես[նշում 1] (իսպ.՝ Gabriel José de la Concordia García Márquez, մարտի 6, 1927({{padleft:1927|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2][3], Արակատակա, Մագդալենա շրջան, Կոլումբիա - ապրիլի 17, 2014({{padleft:2014|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:17|2|0}})[4][5][1][2][3], Մեխիկո, Մեքսիկա[6][9]), կոլումբացի վիպագիր, կարճ պատմվածքների հեղինակ, սցենարիստ և լրագրող: Լատինական Ամերիկայում հայտնի է նաև Գաբո անունով։ Լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի և 1982-ին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում[10]։ Զբաղվել է ինքնակրթությամբ, կիսատ է թողել իրավաբանական կրթությունը՝ լրագրողի կարիերա սկսելու նպատակով։ Անարգել քննադատել է կոլումբական և արտաքին քաղաքականութունը։ 1958 թվականին ամուսնացել է Մերսեդես Բարչայի հետ․ ունեցել են երկու որդի՝ Ռոդրիգոն և Գոնզալոն[11]։

Գարսիա Մարկեսը գրողի կարիերան սկսել է որպես լրագրող՝ գրելով բազմաթիվ ոչ գեղարվեստական գործեր և կարճ պատմվածքներ, բայց առավել հատնի է իր վեպերով, ինչպես օրինակ՝ «Հարյուր տարվա մենություն» (1967), «Նահապետի աշունը» (1975), «Սերը ժանտախտի օրերին» (1985): Նրա գործերը բազմիցս արժանացել են գրաքննադատների հավանությանը և մեծ պահանջարկ են վայելել՝ առավելապես մոգական ռեալիզմ գրական ժանրը հանրայնացնելու համար։ Մոգական ռեալիզմն օգտագործում է մոգական էլեմենտներ և իրադարձություններ սովորական և ռեալիստական իրավիճակներում։ Նրա որոշ գործերի իրադարձությունները ծավալվում են Մակոնդո կոչվող հորինված գյուղում (այս վայրը ստեղծելիս գրողը ներշնչվել է իր ծննդավայր Արակատակայից), և դրանց մեծ մասն անդրադառնում են միայնության թեմային։

2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է «երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբացի»[12]։

Բովանդակություն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Գարսիա Մարկեսի ցուցանակն Արակատակայում․ «Ես ինձ լատինաամերիկացի եմ զգում, որ երկրում էլ որ լինեմ, բայց ես երբեք չեմ հերքել, որ կարոտում եմ իմ ծննդավայրը՝ Արակատական, ուր ես վերադարձա մի օր և պարզեցի, որ իրականության և կարոտի միջև ընկած էր իմ գործերի համար անհրաժեշտ հումքը»։

Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927[13] թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում՝ Էլիխիո Գարսիա Մարկեսի և Լուիզա Սանտյագո Մարկեսի[14] ընտանիքում։ Գարսիա Մարկեսի ծնունդից անմիջապես հետո նրա հայրը ձեռք է բերում դեղագործի աշխատանք և կնոջ հետ միասին մեկնում են Բարանկիլիա՝ թողնելով Գաբրիելին Արակատակայում[15]։ Նա մնում է մայրական կողմից տատի՝ Դոնա Տրանքիլինա Իգուարանի ու պապի՝ գնդապետ Նիկոլա Ռիկարդո Մարկես Մեխիայի խնամքին։ 1936 թվականի դեկտեմբերին Մարկեսի հայրը նրան և իր եղբորը տանում է Սուկրե։ 1937-ին, երբ մահանում է Մարկեսի պապը, ընտանիքը վերադառնում է Բարանկիլիա, հետագայում նորից Սուկրե, որտեղ նրա հայրը հիմնադրում է դեղատուն[16]։

Մարկեսի ծնողների սիրավեպին դեմ էր Լուիզա Սանտգայո Մարկեսի հայրը՝ գնդապետը։ Էլիխիո Գարսիա Մարկեսն այն տղամարդը չէր, որին գնդապետը պատրաստ էր տեսնել իր դստեր կողքին։ Էլիխիոն պահպանողական կուսակցության անդամ էր և ուներ կնամոլի համբավ[17][18]։ Սակայն երիտասարդը Լուիզայի սիրտը շահում էր ջութակի սերենադներ նվագելով, սիրային բանաստեղծություններով, անթիվ սիրային նամակներով և անգամ հեռախոսային հաղորդագրություններով այն բանից հետո, երբ Լուիզայի հայրը նրան դիտավորյալ հեռու էր տարել՝ զույգին բաժանելու նպատակով։ Լուիզայի ծնողներն ամեն ինչ արեցին իրենց դստերն այդ տղամարդուց ազատելու համար, սակայն ապարդյուն. նրանք տեսան, որ իրենց աղջիկը սիրում է նրան[18]։ Լուիզայի ընտանիքը վերջապես համակերպվեց և թույլ տվեց աղջկան ամուսնանալ Էլիխիոյի հետ [19][20] (սիրո այս պատմությունը հետագայում հանդիպում ենք «Սերը ժանտախտի օրերին» վեպում[17][21]

Քանի որ առաջին մի քանի տարիների ընթացքում Մարկեսի և նրա ծնողների միջև որոշ չափով օտարության զգացում կար[22], նրա վրա վաղ տարիքում մեծ ազդեցություն են ունեցել տատն ու պապը[23][24]։ Մարկեսի պապը, որին նա կոչում էր «Պապալելո», Հազարօրյա պատերազմի վետերան էր[25]։ Գնդապետը Կոլումբիայի ազատականների շրջանում համարվում էր հերոս և շատ հարգված էր[26]։ Գնդապետը հատկապես հայտնի դարձավ «բանանային կոտորածից» հետո, երբ նա հրաժարվեց լուռ հետևել իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Գաբրիելի Գարսիա Մարկեսի ծնունդից մի տարի հետո[27]։ Գնդապետը, որին Մարկեսն անվանում էր իր «պատմության և իրականության միջև պորտալար[28]», նաև հրաշալի պատմող էր[29]։ Նա կրթում և դաստիարակում էր Մարկեսին, ամեն տարի տանում էր կրկես, և առաջինն էր, ով իր թոռանը տարավ սառույց տեսնելու՝ «հրաշալիք» «Յունայթեդ ֆրուտ քոմփանի»֊ում (United Fruit Company)[30]։ Պապը հաճախ էր ասում թոռանը՝ «Դու անգամ չես կարող պատկերացնել՝ ինչ ծանր է կշռում մահացած մարդը»[31][32], ցանկանալով հիշեցնել նրան, որ չկա ավելի ծանր բեռ, քան մարդ սպանելը։ Այդ դասը հետագայում Մարկեսը պիտի ներմուծեր իր վեպեր։

Գաբրեիլ Գարսիա Մարկեսի տատը՝ Դոնա Տրանքիլինա Իգուարան Կոտեսը, մեծ դեր է ունեցել գրողի դաստիրակության վրա։ Ապագա գրողը ոգեշնչվում էր նրա՝ արտառոց երևույթներին որպես ինչ֊որ բոլորովին բնական բանի վերաբերելուց[33]։ Դոնայի համար տունը լցված էր ոգիների մասին պատմություններով ու նախազգուշացումներով [34], որոնք շարունակ մնում էին արհամարված իր ամուսնու կողմից[23]։ Գարսիա Մարկեսի կարծիքով տատը նրա համար «իրականության մոգական, սնահավատ և գերբնական պատկերի աղբյուրն էր[28]»։ Նա վայելում էր տատի՝ պատմություններ ներկայացնելու յուրօրինակ ձևը։ Անկախ պատմությունների ֆանտաստիկ կամ անհավանական լինելուց, նա դրանք մատուցում էր ինչպես անհերքելի իրականություն։ Դա մի սառը ոճ էր, որը երեսուն տարի անց հսկայական ազդեցություն է ունեցել իր թոռան ամենահայտնի «Հարյուր տարվա մենություն» վեպի վրա[35]։

Կրթություն և հասունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուկրե ժամանելուց հետո որոշվեց, որ Գարսիա Մարկեսը պետք է սկսի իր ֆորմալ կրթությունը և կամավորության մեկնեց Բարանկիլիա՝ Մագդալենա գետի նավահանգիստներից մեկը։ Այնտեղ նա ուներ ամաչկոտ տղայի համբավ, որը գրում էր հումորային բանաստեղծություններ: Միշտ լուրջ և մարզական խաղերի նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չցուցաբերող տղային սկսեցին կոչել «ծերուկ»[36]։

1940 թվականից սկսած Գարսիա Մարկեսն ավագ դպրոցի առաջին տարիներն անց է կացրել Սան Խոսեի քոլեջում (այժմ Սան Խոսեի համալսարան)։ Այստեղ նա տպագրեց իր առաջին բանաստեղծությունները «Երիտասարդություն» (Juventud) կոչվող դպրոցական ամսագրում։ Հետագայում կառավարության կողմից նրան տրված կրթաթոշակի շնորհիվ նա ուսումը շարունակեց Բոգոտայում՝ Սիպակիրա քաղաքի քոլեջում, որտեղից մայրաքաղաք մեկ ժամվա ճանապարհ էր։

Բոգոտայում ուսանելու տարիներին, Գարսիա Մարկեսը ներգրավվեց մի շարք սպորտաձևերում՝ դառնալով Սիպակիրա քաղաքի քոլեջի երեք սպորտաձևերի՝ ֆուտբոլի, բեյսբոլի և վազքի թիմերի ավագը։

1947 թվականին քոլեջն ավարտելուց հետո Մարկեսը մնում է Բոգոտայում՝ Կոլումբիայի ազգային համալսարանում իրավագիտություն ուսանելու նպատակով։ Այստեղ արդեն ի հայտ է գալիս նրա մեծ սերը դեպի ընթերցանությունը։ Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը»՝ հատկապես Խորխե Լուիս Բորխեսի[37] ինքնատիպ թարգմանությամբ, մեծ ազդեցություն է ունեցել գրողի վրա։ Նա տարված էր ոչ ավանդական գրականություն ստեղծելու մտքով, որի ոճը նման կլիներ իր պապի պատմություններին, որտեղ «արտասովոր իրադարձությունները և անոմալիաները ներկայացվում էին որպես առօրյա կյանքի մասնիկ»։ Նրա գրող դառանալու ցանկությունն ավելի ու ավելի էր մեծանում։ Շուտով նա հրապարակում է իր առաջին գործը՝ «Երրորդ հրաժարական»-ը, որը հայտնվեց El Espectador (Դիտորդ) թերթի 1947 թվականի սեպտեմբերի 13-ի համարում։

Չնայած Մարկեսի տարերքը գրելն էր, սակայն նա 1948-ին շարունակում է ուսանել իրավագիտություն՝ հորը գոհացնելու նպատակով։ 1948-ի այսպես կոչված «Բոգոտասոյի» դեպքերից հետո, երբ ապրիլի 9-ին հայտնի առաջնորդ Խորխե Էլիսիեր Գայտանի սպանությունից հետո արյունալի հուզումներ տեղի ունեցան, համալսարանն անորոշ ժամանկով փակվեց և նրա կրթաթոշակը չեղարկվեց։ Գարսիա Մարկեսը տեղափոխվեց Կարտախենայի համալսարան և սկսեց լրագրող աշխատել El Universal-ում։ 1950-ին նա ընդհատեց իր իրավաբանական կրթությունը՝ լրագրության վրա կենտրոնանալու համար։ Մարկեսը կրկին տեղափոխվեց Բարանկիլիա El Heraldo ամսագրում սյունակագիր և լրագրող աշխատելու նպատակով։ Թեև Մարկեսը երբեք ավարտին չհասցրեց իր բարձրագույն կրթությունը, մի շարք համալսարաններ, ինչպես օրինակ Կոլումբիայի համալսարանը Նյու Յորքում, շնորհեցին նրան պատվավոր դոկտորի կոչում[36]։

Լրագրողական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիա Մարկեսը լրագրողի կարիերան սկսեց Կոլումբիայի ազգային համալսարանաում իրավագիտություն սովորելու տարիներին։ 1948-ին և 1949-ին նա գրում էր Կարտախենա քաղաքի El Universal թերթի համար։ 1950 թվականից մինչև 1952 թվականը Գարսիա Մարկեսը «Սեպտիմուս» ծածկանունով գրում էր «յուրօրինակ» սյունակ Բարանկիլիայի[38] տեղական El Heraldo թերթիի համար։ El Heraldo-ում աշխատելու ժամանակահատվածի մասին Մարկեսը նշում է․ «Ես գրում էի մի կտոր և վճարվում էի երեք պեսո դրա համար, հետո գուցե մի առաջնորդող հոդված գրեի ևս երեք պեսոյի համար»[39]։ Այս ժամանակահատվածում նա դարձավ «Բարանկիլիայի խումբ» կոչվող գրողների և լրագրողների ոչ պաշտոնական խմբի ակտիվ անդամ։ Այս միությունը մոտիվացիայի և ոգեշնչման մեծ աղբյուր էր Մարկեսի գրական կարիերայի համար։ Նա աշխատում էր այնպիսի ազդեցիկ անհատականությունների հետ, ինչպիսին էր Ռամոն Վինյեսը, որին Մարկեսը իր «Հարյուր տարվա մենություն» վեպում ներկայացնում է ծեր կատալոնացու կերպարում, որն ուներ գրախանութ[40]։ Այս տարիներին Մարկեսը ծանոթանում է նաև Վիրջինիա Վուլֆի և Ուիլիամ Ֆոլքների աշխատանքներին։ Ֆոլքների պատմողական տեխնիկան, պատմական թեմաները և գյուղական միջավայրի օգտագործումը մեծ ազդեցություն է ունեցել շատ լատինաամերիկյան գրողների վրա[41]։ Բարանկիլիայի միջավայրը Մարկեսին տվեց համաշխարհային կարգի գրական կրթություն և առանձնահատուկ հեռանկար կարիբյան մշակույթի նկատմամբ։ 1954-1955 ապրում էր Բոգոտայում և պարբերաբար գրում էր Բոգոտայի El Espectador (Դիտորդ) լրագրի համար։ Մարկեսը նաև կինոքննադատ էր, որի շնորհիվ մեծանում է նրա հետաքրքրվածությունն այս ոլորտում։

1957-ի դեկտեմբերին Գարսիա Մարկեսն աշխատանքի անցավ Կարակասի El Momento թերթում։ Նա Վենեսուելայի մայրաքաղաք ժամանեց 1957-ի դեկտեմբերի 23-ին և անմիջապես աշխատանքի անցավ El Momento-ում։ Գարսիա Մարկեսն աջակցել է 1958 թվականի Վենեսուելայի հեղափոխությանը, որը հանգեցրեց նախագահ Մարկոս Պերես Խիմենեսի աքսորին։ Այս իրադարձություններից հետո Մարկեսը գրեց «Հոգևորականության մասնակցությունը պայքարին» հոդվածը, որտեղ Վենեսուելայի եկեղեցին ներկայացվում էր որպես Խիմենեսի վարչակարգին ուղղված ընդդիմություն։ 1958-ին նա ճանապարհորդություն կատարեց դեպի Կոլումբիա, որտեղ ամուսնացավ Մերսեդես Բարչայի հետ, և նրանք միասին վերադարձան Կարակաս։ 1958-ին El Momento-ի ղեկավարի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով Մարկեսը դուրս է գալիս աշխատանքից և շուտով դառնում է Venezuela Gráfica-ի խմբագիրը։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկեսը «հավատարիմ ձախական» էր՝ ամուր կառչած սոցիալիստական գաղափարներին[42]։ 1991-ին նա հրապարակում է «Փոխելով Աֆրիկայի պատմությունը» հիանալի ուսումնասիրությունը, որը պատմում էր Կուբայի ներգրավվածության մասին Անգոլայի քաղաքացիական և ավելի լայնածավալ Նամիբիայի անկախության համար մղված պատերազմներում։ Գրողը պահպանում էր մոտ, բայց ոչ հաճախակի հարաբերություններ Ֆիդել Կաստրոյի հետ՝ գովերգելով Կուբայի հեղափոխության ձեռքբերումները, սակայն քննադատելով կառավարման մոտեցումները և աշխատելով մեղմացնել երկրի «կոպիտ եզրերը»[43]։ Գարսիա Մարկեսի քաղաքական ու գաղափարական տեսակետները ձևավորվել են իր պապի պատմություններից[31]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է իր ընկեր Պլինիո Ապուլեյո Մենդոզային․ «Իմ պապը՝ գնդապետը, լիբերալ է եղել։ Իմ քաղաքական հայացքները հավանաբար գալիս են նրանից, քանի որ երեխա ժամանակ ինձ հեքիաթներ պատմելու փոխարեն, նա ինձ հետ զրուցում էր վերջին քաղաքացիական պատերազմի սարսափեցնող իրադարձությունների մասին, որոնք ազատամիտները և հակա-հոգևորականներն իրականացրել էին ընդդեմ պահպանողական կառավարության»[44][45]։ Սա ազդել է նրա քաղաքական հայացքների և գրական տեխնիկայի վրա այնպես, ինչպես «նույն ձևով նրա գրական կարիերան կազմավորվել է կոլումբական գրական ստատուս քվոյի հանդեպ գիտակցված ընդդիմությամբ, Գարսիա Մարկեսի սոցիալիստական և հակաիմպերիալիստական տեսակետները սկզբունքային հակադրության մեջ են Ամերիկայի կողմից գերիշխվող համաշխարհային ստատուս քվոյի հետ»[46]։

Նավաբեկության ենթարկված նավաստու պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի ներսում Մարկեսի վերջին՝ El Espectador-ի համար գրված խմբագրականը 14 լրատվական հոդվածների հավաքածու էր[40][47], որը վիճահարույց ավարտ ունեցավ և որում նա բացահայտում էր կոլումբական նավատորմի նավի խորտակման գաղտնի պատմությունը, «թե ինչպես է դա պատահել, երբ մաքսանենգ ապրանքով անհաջող բեռնված նավը դուրս է եկել վերահսկողությունից[48]»։ Գարսիա Մարկեսը ստեղծել էր այս պատմությունը նավաբեկությունից փրկված նավաստու հարցազրույցների հիման վրա[47]։ Այս հոդվածների հրապարակումը վեճերի առիթ հանդիսացավ հասարակության շրջանում, քանի որ դրանք կասկածի տակ էին դնում պաշտոնապես ընդունված տեսակետը, ըստ որի նավաբեկության պատճառ էր եղել փոթորիկը, իսկ փրկված նավաստին փառաբանվում էր։

Ի պատասխան այդ վեճերի, El Espectador-ը Մարկեսին ուղարկեց Եվրոպա՝ որպես օտարերկրյա թղթակից[49]։ Նա իր փորձառությունները գրում էր El Independiente-ի համար, մի թերթ, որը մասամբ փոխարինում էր El Espectador -ին գեներալ Գուստավո Ռոխաս Պինիլլայի[50] ռազմական իշխանության ժամանակ և որը հետագայում փակեցին կոլումբական իշխանությունները[41]։ Մարկեսի լրագրողական անցյալը հիմք է ծառայել նրա գրողական կարիերայի համար։ Գրաքննադատ Բելլ-Վիլլադան նշում է․ «Շնորհիվ լրագրության բնագավառում իր փորձին, Գարսիա Մարկեսը բոլոր ժամանակակից մեծ գրողներից միակն է, որն այդքան մոտ է առօրյա իրականությանը»[51]։

QAP[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիա Մարկեսը QAP-ի հիմնադիրներից է։ QAP-ը լուրերի հաղորդում էր, որը եթեր է հեռարձակվել 1992 թվականից մինչև 1997[52]։ Նա ներգրավվել էր հաղորդման մեջ՝ խմբագրական և լրագրողական անկախության խոստումով։

Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիա Մարկեսը հանդիպեց Մերսեդես Բարչային, երբ վերջինս դեռ սովորում էր դպրոցում։ Նրանք որոշեցին սպասել մինչ Մերսեդեսի ավարտելը և նոր միայն ամուսնանալ։ Երբ Մարկեսը մեկնեց Եվրոպա որպես օտարերկրյա թղթակից, Մերսեդեսը սպասեց նրա վերադարձին Բարանկիլիա։ Նրանք ամուսնացան 1958 թվականին[53][54]։ Հաջորդ տարի ծնվեց նրանց առաջնեկը՝ Ռոդրիգո Մարկեսը, որն այժմ հեռուստատեսության և կինոյի ռեժիսոր է[54]։ 1961-ին Մարկեսների ընտանիքը Գրեյհաունդ ավտոբուսով ճանապարհորդեց ԱՄՆ-ի հարավային շրջանները և վերջում հաստատվեց Մեխիկոյում[55]։ Գարսիա Մարկեսը միշտ ցանկանում էր ճանապարհորդել Միացյալ Նահանգների հարավում, քանի որ այդ վայրերը ոգեշնչման աղբյուր էին եղել Ուիլիամ Ֆոլքների աշխատանքների համար[56]։ Երեք տարի անց Մեխիկոյում ծնվեց զույգի երկրորդ որդին՝ Գոնզալոն[57]։ Ներկայումս Գոնզալոն գրաֆիկ դիզայներ է Մեխիկոյում[56]։

«Թափված տերևներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թափված տերևներ»-ը (La Hojarasca) Գարսիա Մարկեսի առաջին վիպակն է, որի տպագրության համար պահանջվեց յոթ տարի։ Վերջապես վիպակը հրատարակվեց 1955 թվականին[58]։ Մարկեսը նշում է, որ մինչ այդ ժամանակ գրված (1973-ի դրությամբ) իր բոլոր գործերից «Թափված տերևներ»-ը» ամենասիրելին է, քանի որ կարծում է, որ այն ամենաանկեղծն ու ինքնաբուխն է[59]։ Վիպակի բոլոր գործողությունները կատարվում են մի սենյակում կես ժամվա ընթացքում 1928 թվականի սեպտեմբերի 12-ին՝ չորեքշաբթի օրը։ Սա մի ծեր գնդապետի (որը նման է հենց Մարկեսի պապին) պատմություն է, որը ցանկանում է պատշաճ քրիստոնեական թաղում կազմակերպել ոչ մեկի կողմից համակրանք չվայելող ֆրանսիացի բժշկի համար։Գնդապետին աջակցում են միայն իր դուստրը և թոռը։ Վիպակը ներկայացնում է առաջին անգամ մահ տեսած երեխայի զգացումները, որին հետևում է նրա գիտակցության հոսքը։ Գիրքը ներկայացնում է նաև Իզաբելի՝ գնդապետի դստեր կերպարը, որի միջոցով փոխանցում է կանացի տեսակետը[40]։

«Հարյուր տարվա մենություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիա Մարկեսը «Հարյուր տարվա մենություն» գրքի օրինակը մակագրելիս, Կուբա, Հավանա

Տասնութ տարեկանից սկսած Մարկեսը ցանկանում էր վեպ գրել իր պապի տան մասին, որտեղ ինքը մեծացել էր։ Այնուամենայնիվ, նա ջանում էր համապատասխան ոճ գտնել վեպի համար և որոշ ժամանակով մի կողմ դրեց այդ գաղափարը, մինչ այն օրը, երբ անսպասելի գտավ իր հարցի պատասխանը՝ ընտանիքին Ակապուլկո տանելու ճանապարհին։ Նա հետ քշեց մեքենան և ընտանիքի հետ միասին վերադարձավ տուն, որպեսզի սկսի աշխատանքները։ Մարկեսը վաճառեց ավտոմեքենան, որպեսզի ընտանիքը կարողանա գոյատևել, մինչ ինքը կավարտի վեպը, սակայն վեպը գրելու համար նախատեսվածից շատ ավելի ժամանակ պահանջվեց։ Մարկեսը վեպի վրա աշխատել է ամեն օր տասնութ ամիս շարունակ։ Մարկեսի կինը ստիպված էր պարտքով սնունդ վերցնել մսագործից և հացթուխից և ինը ամիս չվճարել բնակարանի վարձը[60]։ Այս տասնութ ամիսների ընթացքում ամեն երեկո Մարկեսը հանդիպում էր երկու զույգի հետ (Էրան Կարմեն և Ալվարո Մուտիս, Մարիա Լուիզա Էլիո և Խոմի Գարսիա Ասկոտ) և քննարկում վեպը գրելու ընթացքը՝ փորձելով բազմաթիվ տարբերակներ[61]։ Բարեբախտաբար, երբ 1967 թվականին գիրքը տպագրվեց, այն դարձավ Մարկեսի ամենապահանջված վեպը, որը վաճառվեց ավելի քան 30 միլիոն տպաքանակով[62](Cien años de soledad, հայերեն թարգմանվել է 1973 թվականին, թարգմանիչ՝ Ռ․ Հովսեփյան[63]) և նվիրվում էր Խոմի Գարսիա Ասկոտին և Մարիա Լուիզա Էլիոյին[61]։ Վեպը պատմում է Բուենդիաների ընտանիքի մի քանի սերունդների փորձությունների և տառապանքների, արյունապղծության, ծնունդների ու մահերի մասին այն պահից սկսած, երբ նրանք Հարավային Ամերիկայում հիմնադրում են հորինված գյուղ Մակոնդոն։ Շատ հաճախ գրաքննադատները ընդհանրացնում են Մակոնդոյի պատմությունը Լատինական Ամերիկայի գյուղերի կամ հենց Մարկեսի ծննդավայր Արակատակայի հետ[64][65]։

Վեպը շատ հայտնի դարձավ և հարթեց Մարկեսի ուղին դեպի Նոբելյան մրցանակ։ 1972 թվականին այս վեպի համար նրան շնորհվում է Ռոմուլո Գալյեգոսի մրցանակը։ Ուիլիամ Քենեդին այն անվանել է «Գիրք ծննդոցից» հետո միակ գրական գործը, որը պարտավոր է կարդալ ողջ մարդակային ցեղը»[66]։ Հարյուրավոր գրաքննադատական հոդվածներ և գրքեր են գրվել՝ ի պատասխան «Հարյուր տարվա մենություն» վեպի։ Չնայած գիրքն արժանացել է գրաքննադատների հավանությանը և արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ Մարկեսը հակված էր թերագնահատել դրա հաջողությունը։ Մարկեսը մի անգամ ասել է, «Գրաքննադատների մեծ մասը չի հասկանում, որ «Հարյուր տարվա մենություն» վեպը ինչ-որ առումով ծաղր է՝ մոտ ընկերներին ուղղված բազմաթիվ ազդանշաններով։ Սակայն նրանք իրենց իրավունք են վերապահում մեծաբանել և իրենց պարտավորված են զգում ապակոդավորել գիրքը և հիմար երևալու վտանգին են ենթարկվում»[65]։

Հռչակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարյուր տարվա մենություն» վեպը գրելուց հետո Մարկեսն ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Եվրոպա և յոթ տարի ապրում Իսպանիայի Բարսելոնա քաղաքում[57]։ «Հարյուր տարվա մենություն» վեպի հրապարակումից հետո ձեռք բերած միջազգային ճանաչման շնորհիվ Մարկեսը հանդես եկավ որպես միջնորդ կոլումբական կառավարության և ապստամբների միջև բանակցությունների ժամանակ։ Ապստամբների թվում էին նախկին Ապրիլի 19-ի շարժումը (M-19) և ներկայիս «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) և «Կոլումբիայի ազգային ազատագրական բանակ» (ELN) կազմակերպությունները[67][68]։ Նրա գրական հեղինակությունը հիմք հանդիսացավ ընկերական հարաբերություններ հաստատելու մի շարք հզոր առաջնորդների հետ, ինչպիսիք էին Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն, որի հետ հարաբերությունները վերլուծված են «Գաբո և Ֆիդել․ ընկերության դիմանկար»-ում[69]։ Այս ժամանակաշրջանում էր, երբ Մարիո Վարգաս Լյոսան բռունցքով հարվածում է Մարկեսի երեսին, որից հետո սկսվում է ժամանակակից գրականության ամենաթշնամական հարաբերություններից մեկը։ Կլոդիա Դրեյֆուսի հետ հարցազրույցի ժամանակ Մարկեսը նշում է, որ իր հարաբերությունները Կաստրոյի հետ մեծապես հիմնված են գրականության վրա․ «Մեր ընկերությունն ինտելեկտուալ է։ Երևի շատերին հայտնի չէ, որ Կաստրոն շատ կրթված մարդ է։ Երբ մենք միասին ենք, հիմնականում խոսում ենք գրականությունից»[70]։ Այս հարաբերությունները քննադատության էին արժանացել Կուբայից արտագաղթած գրող՝ Ռեյնալդո Արենասի 1992 թվականի «Մինչ մութն ընկնելը» (Antes de que Anochezca) հուշագրության մեջ[71]։


    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հարյուր տարվա մենություն


Կարճ ժամանակում ձեռք բերած հռչակի և ամերիկյան իմպերիալիզմի վերաբերյալ իր բացահայտ տեսակետների պատճառով Գարսիա Մարկեսը որակվել էր ԱՄՆ-ի համար վտանգավոր անձ և տարիներ շարունակ նրա մուտքն ԱՄՆ արգելված էր[72]։ Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին արգելքը հանվեց, և ԱՄՆ նախագահն անգամ նշում էր, որ «Հարյուր տարվա մենությունը» իր ամենասիրելի վեպն է։

«Նահապետի աշունը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկեսի մոտ ցանկություն առաջացավ վեպ գրել բռնապետի մասին, երբ նա տեսավ վենեսուելացի բռնապետ Մարկոս Պերես Խիմենեսի անկումը։ Նա նշում է․ «Մենք առաջին անգամ էինք ականատես լինում բռնապետի անկմանը Լատինական Ամերիկայում[73]»։ Մարկեսը «Նահապետի աշունը» (El otoño del patriarca) սկսեց գրել 1968 թվականին և նշվում է, որ այն ավարտել է 1971-ին։ Այնուամենայնիվ, նա աշխատում էր վեպի վրա մինչ 1975 թվականը, երբ այն առաջին անգամ լույս տեսավ Իսպանիայում[74]։ Գրողը նշում է, որ վեպը «պոեմ է իշխանության միայնության մասին», քանի որ այն հավերժ բռնապետի` Գեներալի կյանքի պատմությունն է։ Վեպը զարգանում է Գեներալի կյանքից վերցրած մի շարք պատմությունների հիմնա վրա, որտեղ խախտված է ժամանակային հաջորդականությունը[75]։ Թեև իրադարձությունների հստակ վայը չի նշվում վեպում, հորինված երկիրը գտնվում է ինչ-որ տեղ Կարիբյան ավազանում[76]։

Գարսիա Մարկեսը տալիս է վեպի իր սեփական մեկնաբանությունը․

Իմ նպատակն էր ստեղծել բոլոր լատինաամերիկյան բռնապետերի սինթեզը, հատկապես նրանց, ովքեր Կարիբյան ավազանից էին։ Այնուամենայնիվ, Խուան Վիսենտ Գոմեսի կերպարն այնքան ուժեղ էր և բացի այդ նա այնքան մեծ հետաքրքրություն էր ներկայանցնում իմ համար, որ անկասկած Նահապետի կերպարը ավելի շատ նրան է նման, քան որևէ ուրիշ բռնապետի։

«Նահապետի աշունը» վեպի հրապարակումից հետո Մարկեսն ընտանիքի հետ միասին Բարսելոնայից տեղափոխվեց Մեխիկո[77]։ Գրողը խոստացավ այլևս ոչինչ չտպագրել, մինչ չիլիացի բռնապետ Աուգուստո Պինոչետը գահընկեց արվելը։ Սակայն Մարկեսը տպագրում է «Մի հայտարարված սպանության խրոնիկաը», երբ բռնապետ Պինոչետը դեռ իշխանության գլխին էր, քանի որ «չէր կարող լռել անարդարության և ճնշումների մթնոլորտում»[78]։

«Անհավատալի և տխուր պատմություն միամիտ Էրենդիրայի և նրա անգութ տատիկի մասին»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անհավատալի և տխուր պատմություն միամիտ Էրենդիրայի և նրա անգութ տատիկի մասին» (իսպ.՝ La increíble y triste historia de la cándida Eréndira y de su abuela desalmada) վիպակն ազատության մասին երազող երիտասարդ մուլատ աղջկա և նրա ագահ տատիկի մասին պատմություն է։

Վիպակը ներկայացնում է տասնչորս տարեկան Էրենդիրայի կյանքի պատմությունը, որն ապրում է իր տատիկի հետ և մի օր պատահաբար հրդեհում է իրենց տունը։ Տատը ստիպում է Էրենդիրային հատուցել վնասի համար և դառնալ մարմնավաճառ, մինչ իրենք որպես թափառաշրջիկներ ընկել էին փողոցները։ Տղամարդիկ հերթ էին կանգնում Էրենդիրայի ծառայություններից օգտվելու համար։ Էրենդիրային վերջապես հաջողվում է փախչել իրենով տարված և դյուրահավատ սիրեկանի՝ Ուլիսեսի օգնությամբ, բայց միայն այն բանից հետո, երբ երիտասարդը սպանում է անգութ տատիկին։ Սպանությունից հետո Էրենդիրան գիշերով միայնակ փախչում է՝ թողնելով Ուլիսեսին վրանում տատիկի դիակի հետ։

Մինչ այդ Էրենդիրային և իր տատիկին հանդիպում ենք ավելի վաղ գրված «Հարյուր տարվա մենություն» վեպում։

«Անհավատալի և տխուր պատմություն միամիտ Էրենդիրայի և նրա անգութ տատիկի մասին» վիպակը հրատարակվել է 1978 թվականին։ 1983-ին վիպակն էկրանավորվել է։ Ֆիլմը կոչվում է «Էրենդիրա», որի ռեժիսորն է Ռույ Գերրան։

«Մի հայտարարված սպանության խրոնիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մի հայտարարված սպանության խրոնիկաը» (Crónica de una muerte anunciada) վերապատմում է մի սպանության դեպք, որը տեղի է ունցել 1951 թվականին Սուկրեում։ Սանտիագո Նասարի կերպարի համար հիմք է ծառայել Մարկեսի մանկության ընկերը՝ Կայետանո Չիմենտոն[79]։ Պելայոն այս վեպը համարում է լրագրության, ռեալիզմի և դետեկտիվ պատմության միասնություն[80]։

Վեպի սյուժեն ծավալվում է Սանտիագո Նասարի սպանության շուրջ։ Հեղինակը հանդես է գալիս որպես դետեկտիվ՝ րոպե առ րոպե բացահայտելով սպանության մանրամասները[81]։ Գրաքննադատ Ռուբեն Պելայոն նշում է, որ պատմությունը «բացահայտվում է հակառակ ուղղությամբ։ Առաջ շարժվելու փոխարեն․․․սյուժեն հետ է գնում[82]»։ Առաջին գլխում հեղինակն ակնհայտորեն ասում է ընթերցողին՝ ով է սպանել Սանտիագո Նասարին և գրքի մնացած մասերում բացահայտվում է՝ ինչու։

«Մի հայտարարված սպանության խրոնիկա» վեպը տպագրվել է 1981-ին՝ Մարկեսի՝ գրականության Նոբելյան մրցանակի արժանանալուց մեկ տարի առաջ[79]։ 1987-ին իտալացի ռեժիսոր Ֆրանչեսկո Ռոզին էկրանավորել է վեպը[81]։

«Սերը ժանտախտի օրերին»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սերը ժանտախտի օրերին» (El amor en los tiempos del cólera) վեպն առաջին անգամ տպագրվել է 1985-ին։ Այն համարվում է ոչ ավանդական սիրո պատմություն, քանի որ սիրահարներն իրար հանդիպում են, երբ արդեն ծեր են և մահը շատ մոտ է[83]։

«Սերը ժանտախտի օրերին» վեպը երկու զույգերի կյանքի պատմություն է։ Ֆերմինա Դասայի և Ֆլորենտինո Արիսայի սիրո նախատիպն է Մարկեսի ծնողների սիրավեպը[84]։ Գրողն իր հարցազրույցներից մեկում նշել է․ «Միակ տարբերությունն այն է, որ իմ ծնողներն ամուսնացած են։ Եվ քանի որ նրանք ամուսնացած են, որպես գրական կերպարներ այլևս հետաքրքիր չեն»[84]։ Երկու ծերերի սիրո պատմությունը հիմնված է մի լրագրում տպված երկու ամերիկացիների սպանության պատմության վրա։ Նրանք 80 տարեկան էին և ամեն օր հանդիպում էին Ակապուլոյում։ Մի օր, երբ նրանք դուրս էին եկել նավարկության, նավակավարը նրանց սպանում է իր թիակների օգնությամբ։ Վեպի հեղինակը նշում է․ «Նրանց մահից հետո գաղտնի սիրո պատմությունը բացահայտվեց։ Ես հիացած էի նրանցով։ Նրանք երկուսն էլ ամուսնացած էին այլ մարդկանց հետ[85]»։

«Հաղորդում առևանգման մասին»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաղորդում առևանգման մասին» (Noticia de un secuestro) գիրքն առաջին անգամ տպագրվել է 1996-ին։ Սա ոչ գեղարվեստական գործ է, որն ուսումնասիրում է 1990-ականների սկզբին Կոլումբիայում Մեդելինյան կարտելի կողմից իրար հետ կապված մի քանի առևանգման դեպքերի և նարկո-ահաբեկիչների գործողությունների մասին։ Դա թմրանյութերի կարտել էր, որը հիմնադրել և կառավարում էր Պաբլո Էսկոբարը։ Գիրքը պատմում է Կոլումբիայի ազդեցիկ դեմքերի, որոնց թվում են քաղաքական գործիչներ և մամուլի ներկայացուցիչներ, առևանգման, բանտարկության և ազատ արձակման մասին։ Գրքի գաղափարը Մարկեսին առաջարկել են կրթության նախկին նախարար Մարույա Պաչոն Կաստրոն և կոլումբացի դիվանագետ Ալբերտո Վիյամիզարը, որոնք երկուսն էլ եղել են Պաբլո Էսկոբարի զոհերից։ Վերջինս առևանգումների, սպանությունների և ահաբեկչական գործողությունների միջոցով փորձում էր ուժ գործադրել կառավարության վրա, որպեսզի կանխի իր արտահանձնումը[86]։

«Ապրել կյանքի մասին պատմելու համար» և «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Գարսիա Մարկեսը տպագրեց «Ապրել կյանքի մասին պատմելու համար» հուշագրությունը՝ նախատեսված եռահատորյա ինքնակենսագրական աշխատության առաջին հատորը։ 2004 թվականի հոկտեմբերին տպագրվեց «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» (Memoria de mis putas tristes) վիպակը, որն 90-ամյա ծերունու և դեռատի աղջնակի սիրո պատմություն է։ «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը տարաձայնությունների առիթ հանդիսացավ Իրանում, որտեղ գիրքն արգելվեց 5,000 օրինակի տպագրության և վաճառքից հետո [87][88]։


    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նահապետի աշունը
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սերը ժանտախտի օրերին
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հաղորդում առևանգման մասին


Կինո և օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիա Մարկեսը Կոլումբիայի Մշակույթի նախարար Պաուլա Մորենոյի (ձախից) հետ Գվադալախարայի միջազգային կինոփառատոնին, 2009 թվական, մարտ

Հաճախ այն լեզուն, որը Գարսիա Մարկեսի երևակայության արդյունքն է, գրաքննադատներն անվանում են տեսողական կամ գրաֆիկական[89]։ Գրողն ինքը նշում է, որ իր գործերից յուրաքանչյուրը ստեղծվել է որևէ «տեսողական պատկերի» հիման վրա[90]։ Հետևաբար զարմանալի չէ Մարկեսի՝ երկար տարիների ներգրավվածությունը ֆիլմարտադրության ոլորտում։ Նա կինոքննադատ էր, հիմնադրել և աշխատում էր Հավանայի կինոյի ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնում[89], Լատինական Ամերիկայի կինոյի հիմնադրամի ղեկավարն էր, ինչպես նաև գրել է մի քանի սցենարներ[91]։ Իր առաջին փորձը Խուան Ռուլֆոյի «Ոսկի աքաղաղ» ֆիլմն էր, և աշխատում էր Կառլոս Ֆուենտեսի հետ[89]։ Մյուս ֆիլմերից են «Մեռնելու ժամանակը»(1966), (1985), «Շատ ծեր մարդը` հսկայական թևերով» (1988), ինչպես նաև «Կոշտ սեր» (Amores difíciles, 1991) հեռուստատեսային շարքը [89][92]։

Ի սկզբանե Գարսիա Մարկեսը գրել էր «Էրենդիրան» որպես ֆիլմի սցենար, սակայն այդ տարբերակը կորում է և փոխարինվում վիպակով։ Հետագայում Մարկեսը ռեժիսոր Ռույ Գերրայի հետ միասին նորից է գրում սցենարը, և ֆիլմն էկրան է բարձրանում 1983 թվականին Մեխիկոյում[93]։

Նրա որոշ ստեղծագործություններ ոգեշնչել են այլ գրողների և ռեժիսորների։ 1987 թվականին իտալացի ռեժիսոր Ֆրանչեսկո Ռոզին նկարահանեց «Մի հայտարարված սպանության խրոնիկա» ֆիլմը, որը հիմնված էր համանուն վեպի վրա[94]։ Որոշ ֆիլմեր նկարահանվել են Մեխիկոյում, որոնց թվում Միգել Լիտտինի «Մոնտելյեի այրին» (La Viuda de Montiel , 1979), Արթուրո Ռիփշտեյնի «Գնդապետին ոչ ոք չի գրում» (1998) ֆիլմերը[95]։

Բրիտանացի ռեժիսոր Մայք Նյուելը նկարահանել է «Սերը ժանտախտի օրերին» ֆիլմը Կոլումբիայի Կարտախենա քաղաքում։ Ֆիլմի սցենարը գրել էր Ռոնալդ Հարվուդը։

Կոստառիկացի ռեժիսոր Հիլդա Հիդալգոն, որը Հավանայի կինոյի ինստիտուտի շրջանավարտ էր, որտեղ Մարկեսը հաճախակի գործնական պարապմունքներ էր անցկացնում, ադապտացրել և նկարահանել է Մարկեսի «Սիրո և այլ դևերի մասին» վեպը։ Հիդալգոյի ֆիլմը լույս տեսավ 2010 թվականի ապրիլին։ Հունգարացի կոմպոզիտոր Պյոտր Էտվյոշն ադապտացրել է նույն վեպը և ստեղծել «Սեր և այլ դևեր» օպերան, որի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականին։

Հետագա կյանքը և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Մարկեսի մոտ ախտորոշվեց լիմֆատիկ հանգույցների քաղցկեղ[96]։ Լոս Անջելեսի հիվանդանոցի իրականացրած քիմիոթերապիան դրական ազդեցություն ունեցավ և հիվանդությունը նահանջեց[96]։ Այս դեպքերն առիթ հանդիսացան, որպեսզի Մարկեսը սկսի իր հուշագրությունը․ «Ես նվազագույնի եմ հասցրել իմ ընկերների հետ շփումները, անջատել եմ հեռախոսը, չեղարկել եմ բոլոր ուղևորությունները, ինչպես նաև ներկա և ապագա պլանները»,- նշում է գրողը կոլումբական El Tiempo թերթին տված հարցազրույցում,-«․․․ և փակվել եմ սենյակում, որպեսզի ամեն օր անդադար գրեմ[97]»։ 2002 թվականին՝ երեք տարի անց Գարսիա Մարկեսը տպագրեց «Ապրել կյանքի մասին պատմելու համար» հուշագրությունը՝ նախատեսված եռահատորյա ինքնակենսագրական աշխատության առաջին հատորը[97]։

2000 թվականին պերուական La República թերթը կեղծ լուրեր տարածեց նրա մոտալուտ մահվան մասին։ Հաջորդ օրը մյուս թերթերը վերատպագրեցին նրա ենթադրյալ հրաժեշտի բանաստեղծությունը՝ "La Marioneta" (Խաղատիկնիկ), բայց շուտով Մարկեսը հերքեց այդ բանաստեղծության հեղինակը լինելու փաստը և համարվեց, որ այն գրել է մի մեքսիկացի որովայնախոս[98][99][100]։

Մարկեսը նշում է, որ 2005 թվականը եղել է այն միակ տարին, երբ ինքը մի տող անգամ չի գրել․ «Իմ փորձի շնորհիվ ես առանց որևէ խնդրի կարող էի մի նոր վեպ գրել, բայց մարդիկ կհասկանային, որ ես դրա մեջ չեմ դրել իմ սիրտը[101]»։

2008-ի մայիսին լուրեր տարածվեցին, որ Մարկեսը վերջացնում է իր նոր սիրավեպը, մնացել է միայն վերնագիրը, և այն կտպագրվի մինչև տարվա վերջ[102]։ Սակայն 2009 թվականի ապրիլին Մարկեսի գրական գործակալը՝ Կարմեն Բայսեյսը, չիլիական La Tercera թերթին տված հարցազրույցում նշեց, որ քիչ հավանական է, որ գրողը երբևէ նորից կստեղծագործի[101]։ Random House Mondadori-ի խմբագիր Քրիստոբալ Պերան վիճարկեց այս փաստը՝ նշելով, որ Մարկեսն ավարտում է իր նոր՝ «Կհանդիպենք օգոստոսին» (En agosto nos vemos) սիրավեպը[103]։

2008 թվականի դեկտեմբերին Գվադալախարայի գրքի փառատոնին Գարսիա Մարկեսն իր երկրպագուներին խոստովանում է, որ գրելն իրեն ուժասպառ է արել[101]։ 2009 թվականին, պատասխանելով և՛ իր գրական գործակալի, և՛ կենսագրի պնդումներին, որ իր գրական կարիերան ավարտվել է, Մարկեսը կոլումբական El Tiempo թերթին տված հարցազրույցում նշում է․ «Դա ոչ միայն ճիշտ չէ, այլ միակ բանը, որ ես անում եմ, գրելն է[101][104]»։

2012-ին Մարկեսի եղբայր Խայմեն հայտարարում է, որ գրողը տառապում է թուլամտությամբ[105]։

2014 թվականի ապրիլին Մարկեսը տեղափոխվում է Մեխիկոյի հիվանդանոց։ Նրա մոտ հայտնաբերում են վարակներ թոքերում և միզուղիներում, բացի այդ գրողը տառապում էր նաև ջրազրկումից։ Նրա օրգանիզմը լավ էր ընդունում հակաբիոտիկները։ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենան Թվիթերում գրում է․ «Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում նրան»։ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարում է, որ իր ժողովուրդն անհանգստանում է գրողի համար։ Նա նաև գրում է Թվիթերում․ «Ամբողջ Կոլումբիան շուտափույթ ապաքինում է ցանկանում բոլոր ժամանակների ամենամեծ գրողին՝ Գաբրիել Գարսիա Մարկեսին[106]»։

Մահը և թաղումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 17-ին՝ 87 տարեկան հասակում, Մարկեսը մահանում է թոքաբորբից Մեխիկոյում[107][108]։ Գրողի մահվան փաստը Թվիթերում հաստատում է նրա բարեկամուհի Ֆերնանդա Ֆամիլիարը [109], ինչպես նաև գրողի նախկին խմբագիր Քրիստոբալ Պերան[110]։

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նշում է․ «Հարյուր տարվա մենություն և թախիծ բոլոր ժամանակների ամենամեծ կոլումբացու մահվան կապակցությամբ[109]»։ Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Վելեսը հայտարարում է․ «Վարպետ Գարսիա Մարկես, հավիտյան շնորհակալ ենք, մեր մոլորակի միլիոնավոր մարդիկ պարզապես սիրահարված են մեր երկրին՝ հիացած Ձեր տողերով[111]»։

Գարսիա Մարկեսի մարմինը դիակիզվեց փակ ընտանեկան արարողության ժամանակ Մեխիկոյում։ Ապրիլի 22-ին Կոլումբիայի և Մեքսիկայի նախագահները մասնակցեցին պաշտոնական արարողությանը Մեխիկոյում, որտեղ գրողն ապրել էր ավելի քան երեք տասնամյակ։ Հուղարկավորության թափորը տանում էր դիակի այրված մոխրով սափորը գրողի տանից մինչև Մեխիկոյի Գեղարվեստի պալատ, որտեղ տեղի ունեցավ հրաժեշտի արարողությունը։ Ավելի վաղ, գրողի ծննդավայր Արակատակայում տեղի բնակչությունը կազմակերպել էր նրա սիմվոլիկ թաղումը[112]։

Ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոն՝ գլխին սոմբրերո գլխարկ, որը հատուկ է Կոլումբիայի կարիբյան հատվածին։ Մարկեսի պատմությունների մեծ մասը ծավալվում են հենց այս տարածաշրջանում։

Չնայած կան որոշակի մոտեցումներ, որոնք Մարկեսի ընթերցողներն ակնկալում են նրա ստեղծագործություններում, ինչպես օրինակ հումորը, այնուամենայնիվ գրողը չունի ակնհայտ կամ կանխորոշված ոճային կաղապար։ Մարլիս Սիմոնի հետ հարցազրույցում Մարկեսը նշում է․ «Յուրաքանչյուր գրքում ես աշխատում եմ ստեղծել այլ ուղի․․․ Ոչ մեկ ոճ չի ընտրում։ Գրողը միայն կարող է քննել և փորձել գտնել թեմային ամենահարմար ոճը։ Թեման և տվյալ ժամանակահատվածի տրամադրությունն են որոշում ոճը։ Եթե դու որոշես օգտագործել որևէ ոճ, որ տեղին չէ, ոչինչ չի ստացվի։ Դրանից հետո գրաքննադատները ինչ-որ տեսություններ են առաջ քաշում, որոնք ես ինքս չեմ տեսել տվյալ ստեղծագործության մեջ։ Ես միայն պատասխան եմ տալիս մեր կենսակերպին, Կարիբյան ավազանի ժողովրդի կյանքին[113]»։

Գարսիա Մարկեսը բաց է թողնում կարևոր թվացող մանրամասներ և իրադարձություններ, որպեսզի ընթերցողն ավելի շատ ներգրավվի իրադարձությունների զարգացմանը։ Օրինակ՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակում հերոսները չունեն անուններ։ Այսպիսի գործառություն հանդիպում ենք հունական «Անտիգոնե» և «Էդիպուս արքա» ողբերգություններում, որտեղ կարևոր իրադարձությունները տեղի են ունենում ետնաբեմում և թողնվում են ընթերցողների երևակայությանը[114]։

Ռեալիզմ և մոգական ռեալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիզմը Մարկեսի բոլոր գործերի կարևոր թեմաներից է։ Գրողն իր վաղ գործերի մասին նշում է (բացառությամբ «Թափված տերևները»)․ «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Երկնային ժամ», «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» արտացոլում են իրական կյանքը Կոլումբիայում, և թեմայով է պայմանավորված գրքերի ռացիոնալ կառուցվածքը։ Ես չեմ զղջում դրանք գրելու համար, բայց դրանք պատկանում են կանխամտածված գրականության շարքին, որը տալիս է իրականության անփոփոխ և սահմանափակ պատկերը[115]»։

Իր մյուս գործերում Մարկեսը ներկայացնում է իրականությունը ոչ ավանդական տեսանկյունից, որպեսզի «ամենասարսափելի, ամենաանսովոր բաները պատմվեն սառը ոճով[116]»։ Ամենաբնորոշ օրինակը «Հարյուր տարվա մենություն» վեպի հերոսուհիներից մեկի ֆիզիկական և հոգևոր համբառնումն է երկինք, երբ վերջինս պարզապես լվացք էր փռում դրսում։ Այս ստեղծագործությունների ոճը համապատասխանում է կուբացի գրող Ալեխո Կարպենտիերի նկարագրած «հրաշալի թագավորությանը» և կոչվում է «մոգական ռեալիզմ»[117]։ Գրաքննադատ Մայքլ Բելլն առաջարկում է այլընտրանքային մեկնաբանություն Մարկեսի ոճին, քանի որ շատ հաճախ մոգական ռեալիզմ կատեգորիան քննադատվում է հակասական և անսովոր լինելու համար․ «այն, ինչն իրականում հարցականի տակ է, հոգեբանական ճկունությունն է, որն անսպասելիորեն ընդունակ է ընդգրկել իրական աշխարհը և միևնույն ժամանակ բաց լինել ժամանակակից մշակույթի նորություններին՝ իր սեփական ներքին տրամաբանությամբ, անպայմանորեն մեկուսացված և ճնշված »[118]։ Գարսիա Մարկեսը և իր ընկեր Պլինիո Մենդոզան նույն ձև են դիտարկում գրողի գործերը․

«Այն ոճը, որով դու վերաբերում ես իրականությանը քո գրքերում․․.կոչվել է մոգական ռեալիզմ։ Ես կարծում եմ, որ քո եվրոպացի ընթերցողները սովորաբար տեսնում են քո պատմությունների մոգությունը, բայց բաց են թողնում դրա հետևում թաքնված իրականությունը․․․»։ «Նրանց ռացիոնալիզմը չի թողնում տեսնել, որ ռեալիզմը չի սահմանափակվում լոլիկի ու ձվի գնով[119]»։

Թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենության թեման հանդիպում ենք Մարկեսի գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Ինչպես նշում է Պելայոն՝ «Սերը ժանտախտի օրերին» վեպը, ինչպես Մարկեսի բոլոր գործերը, անդրադառնում է անհատի և ամբողջ մարդկության մենությանը՝ ներկայացվելով սիրո ու սիրահարված լինելու միայնությամբ[120]։

Պլինիո Մենդոզայի հարցին՝ «Եթե մենությունը Ձեր բոլոր գրքերի թեման է, որտե՞ղ պետք է փնտրել դրա արմատները։ Միգուցե այն գալիս է մանկությունի՞ց»։ Մարկեսը պատասխանում է․ «Կարծում եմ դա խնդիր է, որ յուրաքանչյուրն ունի։ Ամեն մեկն ունի դրա արտահայտման ուրույն ձևն ու եղանակները։ Այդ զգացումը կա շատ ու շատ գրողների աշխատանքներում, չնայած որոշ գրողների մոտ դա արտահայտվում է անգիտակցաբար[121]»։

Իր Նոբելյան ճառի («Լատինական Ամերիկայի մենությունը») ժամանակ Մարկեսն անդրադառնում է այս թեմայի լատինաամերիկյան փորձառությանը․ «Ոչ մեր օրինակներով իրականության մեկնաբանությունը մեզ ավելի անորոշ, ավելի անազատ ու ավելի միայնակ է դարձնում[122]»։

Մակոնդո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիա Մարկեսի ստեղծագործությունների մյուս կարևոր թեման գյուղն է, որը գրողն անվանել է Մակոնդո։ Նա վկայակոչում է իր ծննդավայր Արակատական որպես մշակութային, պատմական և աշխարհագրական հղում այս հորինված գյուղը ստեղծելու համար, սակայն գյուղի նկարագրությունը չի սահմանափակվում միայն տվյալ տարածքով։ Մարկեսը նշում է․ «Մակոնդոն ոչ այդքան վայր է, այլ հոգեվիճակ, որը քեզ թույլ է տալիս տեսնել այն, ինչ ուզում ես և ինչպես ուզում ես[123]»։ Եթե անգամ իրադարձությունները տեղի չեն ունենում Մակոնդոյում, ապա չկա որևէ որոշակիություն տեղանքի հետ կապված։ Հիմնականում դեպքերը տեղի են ունենում Կարիբյան եզերքում կամ Անդյան երկրների խորքերում, իսկ եթե ոչ, ապա տարածքը որոշակի չէ, որով Մարկեսը փորձում է ընթերցողի ուշադրությունը սևեռել ընդհանուր տարածաշրջանային միֆի վրա, քան որոշակի քաղաքական վերլուծություն անել[124]։ Հորինված գյուղը դարձել է շատ հայտնի գրական աշխարհում։ Գրող, էսսեիստ, թարգմանիչ Ստավանսը Մակոնդոյի մասին նշում է․ «Դրա աշխարհագրությունը և բնակիչները բազմիցս հիշատակվում են ուսուցիչների, քաղաքական գործիչների և զբոսաշրջային գործակալների կողմից, որի հետևանքով դժվար է հավատալ, որ Մակոնդոն ընդամենը հորինվածք է»[125]։ «Թափված տերևներ»-ում Մարկեսը պատկերում է Banana Boom-ի իրողությունները Մակոնդոյում, որը նկարագրում է բարեկեցությունը, երբ հայտնվում են բանանի ամերիկյան ընկերությունները և դրանց մեկնումից հետո սկսվող ճգնաժամը[126]։ Բացի այդ, «Հարյուր տարվա մենություն» վեպի գործողությունները տեղի են ունենում Մակոնդոյում, և վեպը նկարագրում է հորինված գյուղի պատմությունը դրա ստեղծումից մինչև կործանում[127]։

Իր ինքնակենսագրականում Մարկեսը իր հիացմունքն է արտահայտում Մակոնդո անվան և հասկացության շուրջ։ Գրողը պատմում է մոր հետ իր ուղևորության մասին Արակատակա արդեն երիտասարդ տարիքում․

Գնացքը կանգնեց մի կայարանում, որը քաղաքից դուրս էր, քիչ անց այն անցավ ճանապարհի երկայնքով տարածվող բանանի միակ պլանտացիայով, որի անունը գրված էր դարպասին՝ Մակոնդո։ Այս անվանումը գրավել էր իմ ուշադրությունն դեռ այն ժամանակ, երբ առաջին անգամ պապիս հետ եկել էի այս կողմերը, բայց միայն հիմա՝ արդեն հասուն տարիքում ինձ դուր եկավ դրա պոետիկ հնչողությունը։ Ես երբեք չէի լսել, որ ինչ-որ մեկը խոսի դրա մասին, և անգամ ինքս ինձ չէի հարցրել՝ ինչ է դա նշանակում․․․ Հետո պատահական կարդացի հանրագիտարանում, որ այն սեյբայի նման արևադարձային ծառ է։

Բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գնդապետին ոչ ոք չի գրում», «Երկնային ժամ», «Թափված տերևներ» ստեղծագործություններում Մարկեսն վկայակոչում է La Violencia (բռնություն)՝ «1960-ականներին պահպանողականների և լիբերալների միջև մղված դաժան քաղաքացիական պատերազմ, որը հանգեցրեց հարյուր հազարավոր կոլումբացիների մահվան[128][129]»։ Իր բոլոր վեպերում կա անդրադարձ բռնությանը։ Կերպարները ապրում են տարբեր անարդարությունների պայմաններում, ինչպես օրինակ՝ պարետային ժամ, մամուլի գրաքննություն և ընդհատակյա թերթեր[130]։ «Երկնային ժամ» վեպը, որը Մարկեսի ոչ այդքան հայտնի գործերից է, ուշագրավ է բռնության նկարագրությամբ՝ «բռնության արդյունքում ստեղծված սոցիալական բաժանման մանրամասն նկարագրություն»[131]։ Չնայած Մարկեսը նկարագրում է ժամանակաշրջանի կոռումպացված բնույթը և անարդարությունները, ինչպիսին է բռնությունը, նա չի օգտագործում իր ստեղծագործությունները որպես քաղաքական քարոզչության հարթակ։ «Նրա համար հեղափոխական գրողի պարտականությունն է լավ գրելը։ Իդեալականն այն վեպն է, որ հուզում է ընթերցողին իր քաղաքական և սոցիալական բովանդակությամբ, և միևնույն ժամանակ իրականության մեջ թափանցելու և դրա մյուս կողմը ցուցադրելու կարողությամբ [130]»։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես գեղարվեստական, այնպես էլ ոչ գեղարվեստական գրականության մեջ, ծավալուն կամ սեղմ ստեղծագործություններում, Մարկեսին գտնում ենք Կառլոս Ֆուենտեսի հետևյալ տողերում․ «Սերվանտեսից հետո իսպանալեզու ամենահայտնի և գուցե անգամ ամենալավ գրողը»։ Նա այն եզակի արվեստագետներից է, որոնք կարողանում են տալ ոչ միայն ժողովրդի կյանքի, մշակույթի և պատմության ժամանակագրությունը, այլ նաև ամբողջ մայրցամաքի։ Ինչպես մի անգամ ասել է The New York Review of Books-ը. «...յուրաքանչյուր էջում մեզ պարտադրում է կյանքի հրաշքները և յուրօրինակությունը»։

Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները լատինաամերիկյան գրականության բումի կարևորագույն մասն են[132]։ Նրա գործերը մարտահրավեր նետեցին կոլումբական գրականության գրաքննադատներին՝ ստիպելով դուրս գալ պահպանողական գրաքննադատության սահմաններից, որոնք գերակշռում էին մինչ «Հարյուր տարվա մենություն» վեպի հաջողությունը։

Գարսիա Մարկեսի մահից հետո, գրողի ընտանիքը որոշում կայացրեց ցուցադրության հանել նրա անձնական թղթերից և իրերից Տեխասի համալսարանի Հարի Ռենսոմի կենտրոնում[133][134]։

Նոբելյան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լատինական Ամերիկայի մենությունը


1982 թվականի դեկտեմբերի 8-ին Գարսիա Մարկեսը ստանում է Գրականության Նոբելյան մրցանակ «իր վեպերի և կարճ պատմվածքների համար, որտեղ ֆանտաստիկն ու իրականը միախառնվում են երևակայության հարուստ աշխարհում՝ արտացոլելով մայրցամաքի կյանքն ու բախումները»։ Նրա նոբելյան ճառը կոչվեց «Լատինական Ամերիկայի մենությունը»[135]։ Գարսիա Մարկեսն առաջին կոլումբացին էր և չորրորդ լատինաամերիկացին, որն արժանացավ Գրականության Նոբելյան մրցանակի[136]։ Նոբելյան դափնեկիր դառնալուց հետո Մարկեսը լրագրողներից մեկին ասել է․ «Ես տպավորություն ունեմ, որ ինձ այս մրցանակին արժանացնելիս նրանք հաշվի են առել ողջ մայրցամաքի գրականությունը և տալով ինձ այն՝ պարգևատրել են ամբողջ այդ գրականությունը[137]»։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մի հայտարարված սպանության խրոնիկա» (ռեժ.՝ Ֆրանչեսկո Ռոզի, 1987)
  • «Միայն մահն է անպայան գալիս» (ռեժ.՝ Մարինա Ցուրցումիա, 1992)
  • «Գնդապետին ոչ ոք չի գրում» (ռեժ.՝ Արթուրո Ռեպշիտեյն, 1999)
  • «Սերը ժանտախտի ժամանակ» (ռեժ.՝ Մայքլ Նյուելլ, 2007)
  • «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» (ռեժ.՝ Հենինգ Կարլսեն, 2011)

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեծ թևերով շատ վախենալու մարդը» (ռեժ.՝ Օլեգ Բելոուսով, 1990)
  • «Վավերագրական ստեղծագործություններ»
  • «Միգել Լիտտինի գաղտնի արկածները Չիլիում»
  • «Ապրել պատմելու համար կյանքի մասին»

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես այստեղ ճառեր ասելու համար չեմ»

Վիպակներ և պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երրորդ խոնարհությունը» (իսպ.՝ La tercera resignacion) (1947)
  • «Մահվան մյուս կողմը» (իսպ.՝ La otra costilla de la muerte) (1948)
  • «Եվան իր կատվի ներսում» (իսպ.՝ Eva está dentro de su gato) (1948)
  • «Երեք լուսնոտների խափանումը» (իսպ.՝ Amargura para tres sonánbulos) (1949)
  • «Երկխոսություն հայելու հետ» (իսպ.՝ Diálogo del espejo) (1949)
  • «Կինը, ով միշտ գալիս էր ուղիղ ժամը վեցին» (իսպ.՝ La mujer que llegaba a las seis) (1950)
  • «Երկնագույն շան աչքերը» (իսպ.՝ Ojos de perro azul) (1950)
  • «Տղամարդը գալիս է անձրևի ժամանակ» (իսպ.՝ Un hombre viene bajo la lluvia) (1954)
  • «Իզաբելը նայում է անձրևին Մոկանդոյում» (իսպ.՝ Monólogo de Isabel viendo llover en Macondo) (1955)
  • «Շաբաթ օրվա հաջորդ օրը» (իսպ.՝ Un día despues del sábado) (1955)
  • «Կեսը ոչ ոք չի գրում» (իսպ.՝ El coronel no tiene quien le escriba) (1957)
  • «Մոնտելյեի այրին» (իսպ.՝ La viuda de Montiel) (1961)
  • «Արհեստական վարդերը» (իսպ.՝ Rosas artificiales) (1961)
  • «Մեր քաղաքում գողեր չկան» (իսպ.՝ En este pueblo no hay ladrones) (1962)
  • «Բալտասարի կյանքի անմոռանալի օրը» (իսպ.՝ La prodigiosa tarde de Baltazar) (1962)
  • «Երեքշաբթիի հետճաշյա հանգիստը» (իսպ.՝ La siesta del martes) (1962)
  • «Այդ օրերից մեկը» (իսպ.՝ Un día de éstos) (1962)
  • «Մեծ թևերով շատ ծեր մարդը» (իսպ.՝ Un señor muy viejo con unas alas enormes) (1968)
  • «Ուրվական նավի վերքին ճանապարհորդությունը» (իսպ.՝ El último viaje del buque fantasma) (1968)
  • «Մի հայտարարված սպանության խրոնիկաը» (իսպ.՝ Cronica de una muerte anunciada) (1981)
  • «Քո արյան հետքը ձյան վրա» (իսպ.՝ El rastro de tu sangre en la nieve) (1982)
  • «Բարի ճանապարհ, պարոն նախագահ» (իսպ.՝ Bon Voyage, Mr President) (1992)
  • «Օգոստոսյան սարսափներ» (իսպ.՝ Espantos de agosto) (1992)
  • «Սուրբը» (իսպ.՝ La Santa) (1992)
  • «Քնած դշխուհու ինքնաթիռը» (իսպ.՝ El avión de la bella durmiente) (1992)

Աֆորիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ես ունեի կին և երկու փոքրիկ որդի: Ես աշխատում էի որպես գովազդային մենեջեր և խմբագրում էի կինոսցենարներ: Բայց գիրք գրելու համար պետք է հրաժարվել աշխատանքից: Ես գրավ դրեցի մեքենաս և գումարը տվեցի Մերսեդեսին: Ամեն օր նա համենայն դեպս բերում էր ինձ համար թուղթ, ծխախոտ, ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է աշխատանքի համար: Երբ գիրքն ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին պարտք էին ահռելի գումար՝ 5000 պեսո: Շրջանում բամբասանքներ տարածվեցին, որ ես գրում եմ չափազանց կարևոր գիրք, և բոլոր վաճառողուհիները ուզում էին մասնակցել: Որպեսզի ուղարկեի տեքստը հրատարակչությանը, անհրաժեշտ էր 160 պեսո, սակայն մնացել էր ընդամենը 80: Այդ ժամանակ ես գրավ դրեցի Մերսեդեսի հարիչն ու մազերի չորանոցը: Այդ մասին իմանալով՝ նա ասաց. «Այդ էր պակաս, որ այսքանից հետո վեպդ վատը լիներ»[138]: Aquote2.png


Aquote1.png ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում ահռելի գումարներ է ներդնում, բայց նրանց մոտ չի ստացվում այն, ինչ մենք անում ենք առանց որևէ ցենտի: Մենք փոփոխում ենք նրանց լեզուն, երաժշտությունը, ուտելիքը, սերը, նրանց մտքերի ձևը: Մենք Միացյալ Նահանգների վրա ազդում ենք այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա: Aquote2.png


Aquote1.png Միակ բանը, որ կանայք չեն ներում, դավաճանությունն է: Եթե միանգամից սահմանես խաղի կանոնները, ինչպիսին էլ դրանք լինեն, կանայք սովորաբար կընդունեն: Բայց չեն տանում, երբ կանոնները խաղի ընթացքի հետ փոխվում են: Այդ դեպքերում նրանք դառնում են անխիղճ: Aquote2.png


Հայերեն թարգմանված գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարյուր տարվա մենություն, Երևան, 1978, 448 էջ:
  • Հարյուր տարվա մենություն, 2–րդ հրտ., Երևան, 1979, 446 էջ:
  • Հարյուր տարվա մենություն, 3–րդ հրտ., Երևան, 1987, 447 էջ:
  • Նահապետի աշունը, Երևան, 2000, 292 էջ:
  • Սերը խոլերիայի ժամանակ, Երևան, 2004, 347 էջ:
  • Սերը ժանտախտի օրերին, 2–րդ հրտ., Երևան, 2005, 341 էջ:
  • Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին, Երևան, 2010, 180 էջ:
  • Հարյուր տարվա մենություն, 4–րդ հրտ., Երևան, 2012, 627 էջ:
  • Սերը ժանտախտի օրերին, 3–րդ հրտ., Երևան, 2014, 424 էջ:
  • Նահապետի աշունը, 2–րդ հրտ., Երևան, 2014, 436 էջ:
  • Հարյուր տարվա մենություն, 5–րդ հրտ., Երևան, 2014, 408 էջ:
  • Նահապետի աշունը, 3–րդ հրտ., Երևան, 2016, 258 էջ:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անունը՝ Գաբրիել, ազգանունը՝ Գարսիա Մարկես

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gabriel García Márquez
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.latintimes.com/gabriel-garcia-marquez-dies-famed-colombian-author-and-nobel-laureate-dead-87-pneumonia-166280
  5. 5,0 5,1 5,2 5,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118537601 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1982/marquez-facts.html
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. Վախճանվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը
  10. «The Nobel Prize in Literature 1982»։ Վերցված է 18 April 2014 
  11. Author Gabriel Garcia Marquez dies, BBC News, 17 April 2014.
  12. «Gabriel García Márquez: 'The greatest Colombian who ever lived' | Books»։ The Guardian։ 2016-01-28։ Վերցված է 2017-07-18 
  13. "On Sunday 6 March 1928, at 9am, in the midst of an unseasonal rainstorm, a baby boy, Gabriel José García Márquez, was born." (Martin 2008, էջ. 27 )
  14. Martin 2008, էջ. 27
  15. Martin 2008, էջ. 30
  16. Martin 2008, էջեր. 58–66
  17. 17,0 17,1 García Márquez 2003, էջ. 45
  18. 18,0 18,1 Saldívar 1997, էջ. 82
  19. Saldívar 1997, էջ. 85
  20. Apuleyo Mendoza & García Márquez 1983, էջեր. 11–12
  21. Saldívar 1997, էջ. 83
  22. Saldívar 1997, էջ. 87
  23. 23,0 23,1 Saldívar 1997, էջ. 102
  24. Apuleyo Mendoza & García Márquez 1983, էջ. 96
  25. Saldívar 1997, էջ. 35
  26. Saldívar 1997, էջ. 103
  27. Saldívar 1997, էջ. 105
  28. 28,0 28,1 Simons 1982
  29. Saldívar 1997, էջ. 106
  30. Saldívar 1997, էջ. 104
  31. 31,0 31,1 Saldívar 1997, էջ. 107
  32. Apuleyo Mendoza & García Márquez 1983, էջ. 13
  33. Apuleyo Mendoza & García Márquez 1983, էջ. 12
  34. Saldívar 1997, էջ. 96
  35. Saldívar 1997, էջեր. 97–98
  36. 36,0 36,1 Gerald MARTIN: Gabriel García Márquez: una vida. Nueva York: Knopf Doubleday Publishing Group, 2009; 0-307-47228-0, 9780307472281.
  37. «Cristina Pestaña: ¿Quién tradujo por primera vez La metamorfosis al castellano? -nº 11 Espéculo»։ Ucm.es։ Վերցված է 2017-07-18 
  38. Bell 1993, էջ. 6
  39. Bell-Villada 2006, էջ. 84
  40. 40,0 40,1 40,2 Pelayo 2001, էջ. 5
  41. 41,0 41,1 Bell 1993, էջ. 7
  42. «Gabriel García Márquez on Fidel Castro, the Soviet Union, and creating “a government which would make the poor happy.”»։ Jacobinmag.com։ Վերցված է 2017-07-18 
  43. Whitney Joel (2014-04-19)։ «Gabriel García Márquez and Fidel Castro: A complex and nuanced comraderie | Al Jazeera America»։ America.aljazeera.com։ Վերցված է 2017-07-18 
  44. Apuleyo Mendoza & García Márquez 1982, էջ. 96
  45. Saldívar 1997, էջ. 98
  46. Bell-Villada 1990, էջ. 63
  47. 47,0 47,1 McMurray 1987, էջ. 6
  48. McMurray 1987, էջ. 7
  49. Pelayo 2001, էջ. 6
  50. (իսպաներեն) Lleras Camargo, Alberto, Biblioteca Luis Ángel Arango, http://www.lablaa.org/blaavirtual/biografias/lleralbe.htm, վերցված է 2 December 2008 
  51. Bell-Villada 1990, էջ. 62
  52. «LA ÚLTIMA EMISIÓN DE QAP - Archivo Digital de Noticias de Colombia y el Mundo desde 1.990»։ Eltiempo.com։ 1997-12-30։ Վերցված է 2017-07-18 
  53. Saldívar 1997, էջ. 372
  54. 54,0 54,1 Pelayo 2001, էջ. 7
  55. Bell-Villada 2006, էջեր. xx–xxi
  56. 56,0 56,1 Pelayo 2001, էջ. 8
  57. 57,0 57,1 Bell-Villada 2006, էջ. xxi
  58. «Of love and other demons»։ Penguin Group։ Արխիվացված օրիգինալից-ից 29 June 2008-ին 
  59. Pelayo 2001, էջ. 28
  60. Apuleyo Mendoza & García Márquez 1983, էջեր. 74–75
  61. 61,0 61,1 Jaime Victor Nunez (21 April 2014)։ «María Luisa Elío, la destinataria de Cien años de soledad»։ El País (Spanish)։ Madrid, Spain: El País։ Վերցված է 15 April 2015 
  62. «BBC News – Tributes pour in for Colombian author Gabriel Garcia Marquez»։ Bbc.com։ 2014-04-18։ Վերցված է 2014-04-24 
  63. Մ․ Հակոբջանյան (2014)։ Հայ թարգմանական գրականություն Բ։ Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն։ էջ 249 
  64. Pelayo & García Márquez 2001, էջ. 97
  65. 65,0 65,1 Apuleyo Mendoza & García Márquez 1983, էջ. 72
  66. García Márquez, One Hundred Years of Solitude, HarperCollins, ISBN 0-87352-535-3, http://www.harpercollins.com/books/9780060883287/One_Hundred_Years_of_Solitude/index.aspx 
  67. Vargas, Alejo (իսպաներեն), Gabriel García Márquez y la paz colombiana., ElColombiano.com, http://www.elcolombiano.com.co/BancoConocimiento/G/gabriel_garcia_marquez_y_la_paz_colombiana/gabriel_garcia_marquez_y_la_paz_colombiana.asp?CodSeccion=46, վերցված է 5 February 2008 
  68. (իսպաներեն) García Márquez media por la paz, BBC Mundo, 13 March 2007, http://news.bbc.co.uk/hi/spanish/latin_america/newsid_6444000/6444281.stm, վերցված է 5 February 2008 
  69. Esteban & Panichelli 2004
  70. Bell-Villada 2006, էջ. 100
  71. Arenas 1993, էջ. 278
  72. Bell-Villada 1990, էջ. 67
  73. Apuleyo Mendoza 19842, էջ. 81
  74. Kennedy 1976
  75. Williams 1984, էջ. 112
  76. Williams 1984, էջ. 111
  77. Bell-Villada 2006, էջ. xxi
  78. Maurya 1983, էջ. 58
  79. 79,0 79,1 Pelayo 2001, էջ. 111
  80. Pelayo 2001, էջ. 115
  81. 81,0 81,1 Pelayo 2001, էջ. 112
  82. Pelayo 2001, էջ. 113
  83. Pelayo 2001, էջ. 11
  84. 84,0 84,1 Bell-Villada 2006, էջ. 156
  85. Bell-Villada 2006, էջ. 157
  86. Maruja Pachón ex ministra de Educación, Enfoque – Edición Impresa Semana.com – Últimas Noticias (Իսպաներեն)
  87. Sarkouhi Faraj (26 November 2007)։ «Iran: Book Censorship The Rule, Not The Exception»։ Payvands' Iran News։ Վերցված է 29 March 2008 
  88. Ron Jesus (4 December 2007)։ «Mayhem in Paris, author banned from Iran, Chavez at odds w/ Colombia & Spain»։ Rutgers Observer։ Արխիվացված օրիգինալից-ից 13 December 2007-ին։ Վերցված է 29 March 2008 
  89. 89,0 89,1 89,2 89,3 Stavans 1993, էջ. 65
  90. Apuleyo Mendoza & García Márquez 1983, էջ. 26
  91. Bell 1993, էջ. 7
  92. Gonzalez 1994, էջ. 43
  93. Aufderheide, Patricia, Cross-cultural film guide, American University Library, արխիվացված օրիգինալից 19 December 2007-ին, https://web.archive.org/web/20071219053141/http://www.library.american.edu/subject/media/aufderheide/erendira.html 
  94. Gonzales 1994, էջ. 33
  95. de la Mora & Ripstein 1999, էջ. 5
  96. 96,0 96,1 Bell-Villada 2006, էջ. xxii
  97. 97,0 97,1 Forero 2002
  98. García Márquez: "Lo que me puede matar es que alguien crea que escribí una cosa tan cursi.", El País, http://elpais.com/diario/2000/06/01/cultura/959810408_850215.html, վերցված է 10 July 2012 
  99. García Márquez: "Lo que me mata es que crean que escribo así", Elsalvador.com, արխիվացված օրիգինալից 12 May 2014-ին, https://web.archive.org/web/20140512085850/http://www.elsalvador.com/noticias/EDICIONESANTERIORES/2000/JUNIO/junio2/ESCENARIOS/escen3.html, վերցված է 26 March 2008 
  100. (իսպաներեն) García Márquez Farewell Letter, Museum of Hoaxes, http://www.museumofhoaxes.com/marquez.html, վերցված է 26 March 2008 
  101. 101,0 101,1 101,2 101,3 Hamilos Paul (2 April 2009)։ «Gabriel García Márquez, literary giant, lays down his pen»։ The Guardian։ Վերցված է 2 April 2009 
  102. Keeley Graham (8 May 2008)։ «Magic triumphs over realism for García Márquez»։ The Guardian։ Վերցված է 11 May 2008 
  103. Yin, Maryann (29 October 2010), Gabriel García Márquez Writing New Novel, Galleycat, http://www.mediabistro.com/galleycat/gabriel-garcia-marquez-writing-new-novel_b15480 
  104. Flood Alison (6 April 2009)։ «Gabriel García Márquez: I'm still writing»։ The Guardian։ Վերցված է 6 April 2009 
  105. Alexander Harriet (7 June 2012)։ «Gabriel Garcia Marquez suffering from dementia»։ The Telegraph 
  106. «Literary giant Gabriel García Márquez hospitalized»։ Edition.cnn.com։ Վերցված է 2014-04-18 
  107. Torres Paloma (17 April 2014)։ «Gabriel García Márquez Dies: Famed Colombian Author And Nobel Laureate Dead At 87 From Pneumonia»։ Latin Times։ Վերցված է 17 April 2014 
  108. Castillo E. Eduardo, Bajak Frank (17 April 2014)։ «Garcia Marquez, Nobel Laureate, Dies at 87»։ Associated Press։ Արխիվացված օրիգինալից-ից 19 April 2014-ին։ Վերցված է 17 April 2014 
  109. 109,0 109,1 «Author Gabriel Garcia Marquez dies»։ BBC։ 17 April 2014։ Վերցված է 17 April 2014 
  110. Kandell Jonathan (17 April 2014)։ «Gabriel García Márquez, Literary Pioneer, Dies at 87»։ The New York Times։ Վերցված է 17 April 2014 
  111. «El adiós a Gabriel García Márquez en Twitter» [The goodbye to García Márquez on Twitter] (Spanish)։ La Nación։ 17 April 2014։ Վերցված է 17 April 2014 
  112. Will Grant։ «BBC News – Mexico and Colombia hold Gabriel Garcia Marquez memorials»։ Bbc.co.uk։ Վերցված է 2014-04-24 
  113. Simons Marlise (21 February 1988)։ «Gabriel Márquez on Love, Plagues and Politics»։ The New York Times։ Վերցված է 30 July 2008 
  114. Bell-Villada 1990, էջ. 75
  115. Apuleyo Mendoza & García Márquez 1983, էջ. 56
  116. McMurray 1987, էջ. 18
  117. Maurya 1983, էջ. 57
  118. Bell 1993, էջ. 49
  119. Apuleyo Mendoza & García Márquez 1983, էջ. 35
  120. Pelayo 2001, էջ. 136
  121. Apuleyo Mendoza & García Márquez 1983, էջ. 54
  122. García Márquez 1982
  123. Apuleyo Mendoza 1982, էջ. 77
  124. Bell 1993, էջ. 70
  125. Stavans 1993, էջ. 58
  126. McMurray 1987, էջ. 15
  127. McMurray 1987, էջ. 17
  128. Pelayo 2001, էջ. 43
  129. McMurray 1987, էջ. 6
  130. 130,0 130,1 McMurray 1987, էջ. 16
  131. McMurray 1987, էջ. 25
  132. Bacon 2001, էջ. 833
  133. «Gabriel García Márquez Archive Opens for Research on October 21»։ Hrc.utexas.edu։ Վերցված է 2017-07-18 
  134. «Gabriel García Márquez’s Archive Freely Available Online»։ 2017-12-11։ Վերցված է 2017-12-12 
  135. García Márquez 1982 , see Pelayo 2001, էջ. 11
  136. Maurya 1983, էջ. 53
  137. Maurya 1983, էջ. 58
  138. «Правила жизни Габриэль Гарсиа Маркес» (ռուսերեն)։ Esquire։ Վերցված է 18 апреля 2014 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

«Գրական ընտրանի» հաղորդաշար Հեղինակ` Անի Փաշայան Գաբրիել Գարսիա Մարկես