Էլիաս Քանետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիաս Քանետտի
անգլ.՝ Elias Canetti
Elias Canetti 2.jpg
Ծնվել էհուլիսի 25, 1905(1905-07-25)[1][2][3][…]
ԾննդավայրՌուսե, Բուլղարիա
Վախճանվել էօգոստոսի 14, 1994(1994-08-14)[1][2][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՑյուրիխ
ԳերեզմանՖլունտերն գերեզմանատուն[4]
Մասնագիտությունգրող, ասացվածքների հեղինակ, դրամատուրգ, քիմիկոս, ակնարկագիր և հեղինակ
Լեզուգերմաներեն
Ազգությունհրեա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5] և Flag of Bulgaria.svg Բուլղարիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներAuto-da-Fé? և Tongue Set Free?
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
Արժանիքների շքանշան «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Գրականության Նոբելյան մրցանակ[6][7]

Ավստրիայի պետական մեծ մրցանակ գրականության բնագավառում

Բավարիայի գեղարվեստի ակադեմիայի գրական մրցանակ

Մելլի Զաքսի մրցանակ

Գոթֆրիդ-Քելլերի մրցանակ

Johann-Peter-Hebel-Preis?

Ֆրանց Կաֆկայի մրցանակ

Ավստրիայի պետական մեծ մրցանակ գրականության բնագավառում

Գեորգ Բյուխների մրցանակ

Ֆրանց Կաֆկայի մրցանակ

Ֆրանց Նաբլի մրցանակ

Վիեննա քաղաքի մրցանակ գրականության ասպարեզում

[8]

Գրացի համալսարանի պատվավոր դոկտոր

Մանչեսթերի համալսարանի պատվավոր դոկտոր

և

Վիեննայի պատվավոր քաղաքացի

ԱմուսինՎեզա Քանետտի
Изображение автографа
Commons-logo.svg Elias Canetti Վիքիպահեստում

Էլիաս Քանետտի (անգլ.՝ Elias Canetti, հուլիսի 25, 1905(1905-07-25)[1][2][3][…], Ռուսե, Բուլղարիա - օգոստոսի 14, 1994(1994-08-14)[1][2][3][…], Ցյուրիխ), ծագումով հրեա ավստրիացի, բուլղարացի, բրիտանացի գրող, դրամատուրգ, մշակութաբան, սոցիալական մտածող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր՝ «աշխատանքների համար, որոնք աչքի են ընկնում լայն մտահորիզոնով, գաղափարների հարստությամբ և գեղարվեստական ուժով» (1981

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուլղարիայի Ռուսե քաղաքում, որը Դանուբի մոտ էր և ողջ կյանքում պահպանել է բուլղարական քաղաքացիությունը։ Ծագումով հրեական (սեփարդական) ընտանիքից էր, որտեղ խոսում էին լադինոյով։ Նրա հայրական կողմից նախնիները Ռուսե էին եկել Օսմանյան կայսրության Ադրիանապոլիս քաղաքից[9]։ Մանկությունը և պատականեկությունն անցել են Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում և Գերմանիայում։

Էլիասի հայրը՝ Ժակ Քանետտին, գործարար էր, ինչպես և պապը, որոնք զբաղվում էին առևտրային շինարարությամբ[10]։ Մայրը՝ Մաթիլդան, իսպանական հրեաների հնագույն Արդիտտի տոհմից էր, որոնք 18-րդ դարի սկզբին Ռուսեում հիմնել էին հրեական գաղութ։ Էլիասն ընտանիքի երեք որդիներից ավագն էր[9]։

Քանետտիի հայրական տունը Ռուսեում, Բուլղարիա

Իր մանկության տարիներից 1905-1911 թվականները Քանետտին անցկացրել է Ռուսեում, սակայն հետո ընտանիքը տեղափոխվել է Մանչեսթեր, որտեղ հայրը միացել է կնոջ եղբայրների բիզնեսին։ 1912 թվականին հայրը հանկարծակի մահացել է, և Էլիասի մայրը երեխաների հետ տեղափոխվել է սկզբում Լոզան, ապա՝ Վիեննա։ Վիեննայում նրանք ապրել են մինչև տղայի 7 տարին լրանալը։ Մայրը պնդում էր, որ նա խոսեր գերմաներեն, սակայն նա խոսում էր լադինո, ֆրանսերեն և անգլերեն. վերջին երկուսը նա սովորում է Բրիտանիայում ուսանելու տարիներին։ Հետո նրանք տեղափոխվել են Ցյուրիխ, որտեղ ապրել են 1916-1921 թվականները, իսկ հետո՝ Ֆրանկֆուրտ, որտեղ բնակվել են մինչև 1924 թվականը, և Քանետտին ավարտել է դպրոցը։

1924 թվականին նա տեղափոխվել է Վիեննա՝ ուսանելու քիմիա։ Սովորելու տարիներին ավելի շատ հետաքրքրվել է փիլիսոփայությամբ և գրականությամբ։ Երբ Քանետտին ընդունվել է Վիեննայի գրական խմբակ, սկսել է ինքը ևս գրել։ Ձախ հայացքների կողմնակից լինելով՝ մասնակցել է 1927 թվականի հուլիսյան ապստամբությանը, ցույցերի է մասնակցել, երբ գրքեր են այրել։ Դա նրան այնքան է տպավորել, որ նա բազմիցս հիշատակել է դա իր ստեղծագործություններում[11]։ 1929 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը, սակայն այդպես էլ երբեք չի աշխատել որպես քիմիկոս։

Վիեննայում նա նաև հաճախել է սատիրիկ Կառլ Կրաուսի դասախոսություններին։ Այդ ժամանակ նա սկսել է նյութեր հավաքել ամբոխի ֆենոմենի ուսումնասիրության համար։ Նա ընդարձակել իր ծանոթների շրջանակը, սակայն հնարավորինս հեռու է մնացել պահպանողականների շրջանից։ 1928 թվականին այցելել է Բեռլին, որտեղ գրել է «Հարսանիք» դրաման, իսկ հաջորդ տարի՝ «Սնափառության կատակերգություն»։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գերմանալեզու գրող՝ Քանետտին 1981 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ՝ «աշխատանքների համար, որոնք աչքի են ընկնում լայն մտահորիզոնով, գաղափարների հարստությամբ և գեղարվեստական ուժով»։ Նա առաջին հերթին հայտնի է իր մանկության և մինչանշլյուսյան Վիեննայի մասին ինքնակենսագրական եռապատումով (Die Gerettete Zunge, Die Fackel im Ohr, and Das Augenspiel), մոդեռնիստական Auto-da-Fé (Die Blendung) վեպով և «Ամբոխ և իշխանություն» հետազոտությամբ, որտեղ քննել է ամբոխի վարքը՝ որպես մարդու գործունեության դրսևորում՝ սկսած ամբոխի բռնությունից մինչև կրոնական հավաքույթներ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանետտի գագաթը Անտարկտիդայում, որն անվանակոչվել է ի պատիվ Էլիաս Քանետտիի

1934 թվականին ամուսնացել է Վեզա (Վալենտինա) Տոբներ-Կալդերոնի (1897–1963) հետ։ Կինը նրա համար մուսա էր և գրական օգնական։ Սակայն Քանետտին ազատ կապեր ուներ նաև այլ կանանց հետ։

1938 թվականին Անշլյուսի հետ կապված՝ հեռացել է Փարիզ, ապա՝ Լոնդոն։ Այնտեղ նա ձեռք է բերել բազում ծանոթներ։ Խոսում են, օրինակ, նրա և Այրիս Մյորդոկի հարաբերությունների մասին[12]։ Բրիտանիայում նա 20 տարի զբաղվել է «Ամբոխ և իշխանություն» աշխատության վրա։ 1952 թվականից եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

1963 թվականին մահացել է Քանետտիի առաջին կինը։ Երկրորդ անգամ ամուսնացել է Հերա Բուշորի (1933—1988) հետ, որից 1972 թվականին ունեցել է Յոհաննա դստերը։

Կյանքի վերջին տարիները Քանետտին անցկացրել է Ցյուրիխում։ Այնտեղ նա զբաղվել է ինքնակենսագրություն գրելով, որի առաջին հատորը նվիրված էր մանկությանն ու պատանեկությանը, հրատարակվել է «Փրկված լեզու» վերնագրով։ Ինքնակենսագրության հրատարակումը հաջող էր, սակայն նա այդպես էլ հարցազրույց չտվեց նույնիսկ Նոբելյան մրցանակին արժանանալուց հետո։ Ցյուրիխում մահացավ և՛ կինը 1988 թվականին, և՛ հենց գրողը 1994 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. https://www.stadt-zuerich.ch/ted/de/index/gsz/natur-_und_erlebnisraeume/friedhoefe/friedhof_fluntern.html
  5. Notable Names Database — 2002.
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1981/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#lit
  9. 9,0 9,1 Lorenz Dagmar C. G. (ապրիլի 17, 2004)։ «Elias Canetti»։ Literary Encyclopedia (The Literary Dictionary Company Limited)։ ISSN 1747-678X։ Վերցված է 2009-10-13 
  10. «The Canetti House – a forum for alternative culture»։ Internationale Elias Canetti Gesellschaft։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-24-ին։ Վերցված է 2009-10-13 
  11. Stieg, Gerard, Fruits de Feu - l'incendie du Palais du Justice de Vienne en 1927 et ses consequences dans la litterature Autrichienne. Université de Rouen (ISBN 9782877750080), 1989.
  12. John Bayley, Iris, A Memoir of Iris Murdoch

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]