Բյուխների անվան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուխների անվան մրցանակ
Երկիր Գերմանիա
Տեսակգրական պարգև
ՊարգևատրողԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1923
Հերթականություն
Կայքdeutscheakademie.de/de/auszeichnungen/georg-buechner-preis

Գեորգ Բյուխների անվան մրցանակ (գերմ.՝ Georg-Büchner-Preis), գերմանալեզու գրականության բնագավառում առավել հեղինակավոր երկու գրական մրցանակներից մեկը (Գյոթեի անվան մրցանակի հետ մեկտեղ)։ Մրցանակը, որին տրվել է գերմանացի նշանավոր արձակագիր և թատերագիր, «Վոյցեկ» և «Լեոնս և Լենա» թատերգությունների հեղինակ Գեորգ Բյուխների անունը, շնորհվում է յուրաքանչյուր տարի, գերմանալեզու այն հեղինակին, ով իր ստեղծագործությամբ էական ավանդ է ներդրել ժամանակակից գերմանական մշակութային կյանքի ձևավորման գործում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուխների անվան մրցանակը սահմանվել է 1923 թվականին՝ ի հիշատակ Գեորգ Բյուխների և սկզբնական շրջանում շնորհվել է վերջինիս հայրենի երկրամասի՝ Հեսսենի հետ սերտ առնչություն ունեցող արվեստագետների՝ նկարիչների, քանդակագործների, բանաստեղծների, դերասանների, երգիչների...[2]:

1951 թվականից վերածվել է գլխավորապես գրական մրցանակի, որն ամեն տարի շնորհվում է գերմանալեզու մեկ, երբեմն՝ երկու հեղինակի, լեզվի և գրականության գերմանական ակադեմիայի կողմից, որը գործում է Դարմշտադում (մրցանակը հանձնվում է, և դափնեկիրն ավանդական ճառը հնչեցնում է հենց այդ քաղաքում)։ 2002 թվականից սկսած՝ մրցանակակիրներին տրվում է նաև €50.000 եվրո դրամական պարգև։

Ուշագրավ է, որ Գյունտեր Գրասը (1965), Հայնրիխ Բյոլը (1967), Էլիաս Կանետին (1972), Պետեր Հանդկեն (1973), Էլֆրիդե Ելինեկը (1998) Բյուխների անվան մրցանակ ստանալուն հաջորդած տարում արժանացել են նաև գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Կարծես խախտելով այդ ձևավորվող ավանդույթը և առաջ ընկնելով լեզվի և գրականության գերմանական ակադեմիայից՝ շվեդական ակադեմիան (Ստոկհելմ) վերջերս Նոբելյան գրական մրցանակ շնորհեց գերմանալեզու բեղմնավոր գրող Հերտա Մյուլլերն, ով դեռևս չի արժանացել Բյուխների անվան մրցանակի[3]։

Մրցանակի դափնեկիրները՝ սկսած 1951 թվականից[խմբագրել | խմբագրել կոդը]

Botho Strauß by Oliver Mark, 2007
1989 թ. դափնեկիրը՝ Բոտո Շտրաուսը
Elke Erb, 2011
2020 թ. դափնեկիրը՝ Էլկե Էրբը
Տարին Անունը Երկիրը Նշումներ Ref(s)
1951 Գոթֆրիդ Բեն {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1952 Չի շնորհվել:
1953 Էռնստ Քրոյդեր {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1954 Մարտին Քեսել {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1955 Մարիա Լուիզա Կաշնից {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1956 Կարլ Կրոլով {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1957 Էրիխ Կեստներ {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1958 Մաքս Ֆրիշ {{{2}}} Շվեյցարիա
1959 Գյունտեր Այխ {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1960 Պաուլ Ցելան {{{2}}} Ֆրանսիա / {{{2}}} Ռումինիա
1961 Հանս Էրիխ Նոսակ {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1962 Վոլֆգանգ Քյոփեն {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1963 Հանս Մագնուս Էնցենսբերգեր {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1964 Ինգեբորգ Բախման  Ավստրիա
1965 Գյունտեր Գրաս {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1966 Վոլֆգանգ Հիլդեսհայմեր {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1967 Հայնրիխ Բյոլ {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1968 Գոլո Ման {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1969 Հելմուտ Հայսենբյուտել {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1970 Թոմաս Բերնհարդ  Ավստրիա
1971 Ուվե Յոնսոն {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1972 Էլիաս Կանետի  Բուլղարիա
1973 Պետեր Հանդկե  Ավստրիա 1999 թվականին վերադարձրել է մրցանակային գումարը։
1974 Հերման Քեստեն {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1975 Մանե Շպերբեր  Ավստրիա / {{{2}}} Ֆրանսիա
1976 Հայնց Պիոնտեկ {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1977 Ռայներ Կունցե {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1978 Հերման Լենց {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1979 Էռնստ Մայստեր {{{2}}} Արևմտյան Գերմանիա հետմահու
1980 Քրիստա Վոլֆ {{{2}}} Արևելյան Գերմանիա
1981 Մարտին Վալզեր {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1982 Պետեր Վայս {{{2}}} Շվեդիա հետմահու
1983 Վոլֆդիտրիխ Շնուռե {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1984 Էռնեստ Յանդլ  Ավստրիա
1985 Հայներ Մյուլլեր {{{2}}} Արևելյան Գերմանիա
1986 Ֆրիդրիխ Դյուրենմաթ {{{2}}} Շվեյցարիա
1987 Էրիխ Ֆրիդ  Ավստրիա
1988 Ալբերտ Դրախ  Ավստրիա
1989 Բոտո Շտրաուս {{{2}}} Արևմտյան Գերմանիա
1990 Տանկրեդ Դորստ {{{2}}} Գերմանիա
1991 Վոլֆ Բիրման {{{2}}} Գերմանիա
1992 Ջորջ Տաբորի {{{2}}} Հունգարիա
1993 Պետեր Ռյումկորֆ {{{2}}} Գերմանիա
1994 Ադոլֆ Մուշգ {{{2}}} Շվեյցարիա
1995 Դուրս Գրյունբայն {{{2}}} Գերմանիա
1996 Սառա Կիրշ {{{2}}} Գերմանիա
1997 Հանս Կարլ Արտման  Ավստրիա
1998 Էլֆրիդե Ելինեկ  Ավստրիա
1999 Առնոլդ Շտադլեր {{{2}}} Գերմանիա
2000 Ֆոլկեր Բրաուն {{{2}}} Գերմանիա
2001 Ֆրիդերիկե Մայռյոկեր  Ավստրիա
2002 Վոլֆգանգ Հիլբիգ {{{2}}} Գերմանիա
2003 Ալեքսանդր Կլյուգե {{{2}}} Գերմանիա
2004 Վիլհելմ Գենացինո {{{2}}} Գերմանիա
2005 Բրիգիտե Կրոնաուեր {{{2}}} Գերմանիա
2006 Օսկար Պաստիոր {{{2}}} Գերմանիա / {{{2}}} Ռումինիա հետմահու
2007 Մարտին Մոզեբախ {{{2}}} Գերմանիա
2008 Յոզեֆ Վինկլեր  Ավստրիա
2009 Վալտեր Կապախեր  Ավստրիա
2010 Ռայնհարդ Յիրգլ {{{2}}} Գերմանիա
2011 Ֆրիդրիխ Քրիստիան Դելիուս {{{2}}} Գերմանիա
2012 Ֆելիցիտաս Հոպպե {{{2}}} Գերմանիա
2013 Սիբիլ Լևիչարոֆ {{{2}}} Գերմանիա [4]
2014 Յուրգեն Բեքեր {{{2}}} Գերմանիա
2015 Ռայնալդ Գյոց {{{2}}} Գերմանիա [5]
2016 Մարսել Բայեր {{{2}}} Գերմանիա [6]
2017 Յան Վագներ {{{2}}} Գերմանիա [7]
2018 Թերեզիա Մորա {{{2}}} Հունգարիա [8]
2019 Լուկաս Բերֆուս {{{2}}} Շվեյցարիա [9]
2020 Էլկե Էրբ {{{2}}} Գերմանիա [10]
2021 Կլեմենս Զեթց  Ավստրիա [11]
2022 Էմինա Սևգի Օզդամար {{{2}}} Գերմանիա / {{{2}}} Թուրքիա [12]

1923–50 թվականների մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Georg-Büchner-Preis». Translated from Deutsche Akademie für Sprache und Dichtung. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  2. «Georg-Büchner-Preis». Deutsche Akademie für Sprache und Dichtung. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  3. Leinen, Angela (2011 թ․ հոկտեմբերի 29). «Wie man den Büchnerpreis gewinnt». taz (գերմաներեն). Berlin. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Sibylle Lewitscharoff wins 2013 Georg Büchner prize». Deutsche Welle. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  5. «Rainald Goetz: Top German literature prize goes to edgy ex-doctor». Deutsche Welle. 2015 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  6. «Top German literature prize goes to Marcel Beyer». Deutsche Welle. 2016 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  7. «Lyriker Jan Wagner erhält Georg-Büchner-Preis». Spiegel Online. 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  8. «Terézia Mora bekommt Georg-Büchner-Preis». Spiegel Online. 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  9. Radisch, Iris (2019 թ․ հուլիսի 10). «Traurig über seine eigenen Einsichten». Die Zeit (գերմաներեն). Hamburg. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  10. «Elke Erb erhält Georg-Büchner-Preis». Süddeutsche Zeitung (գերմաներեն). Munich. 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  11. «Georg-Büchner-Preis 2021 geht an Clemens J. Setz». Die Zeit (գերմաներեն). 2021 թ․ հուլիսի 20. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  12. «Georg-Büchner-Preis 2022: Emine Sevgi Özdamar erhält renommierte Literaturauszeichnung». Der Spiegel (գերմաներեն). 2022 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]