Էլֆրիդե Ելինեկը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 20-ին ավստրիական փոքրիկ Մյուրցցուշլագ քաղաքում, իսկ մանկությունը և երիտասարդությունն անցել է Վիեննայում։ Նրա մայրը՝ Օլգա Իլոնա Բուխներ Ելինեկը ծագում էր կաթոլիկ ունևոր ընտանիքից, իսկ հայրը՝ Ֆրիդրիխ Ելինեկը, աղքատ բոհեմյան ընտանիքից էր։ 1950 թվականին Ելինեկի հայրը հիվանդանում է հոգեկան խանգարմամբ և ընտանիքի ղեկը վերցնում է մայրը։ Ապագա գրողը դեռևս մանկուց հաճախում է ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի, ալտի դասընթացների։ Նա 13 տարեկան հասակում ընդունվում է Վիեննայի կոնսերվատորիան և այնտեղ ուսումնասիրում երգեհոնի, դաշնամուրի և բլոկֆլեյտայի վրա նվագելու արվեստը՝ միաժամանակ իր միջնակարգ կրթությունն ամբողջացնելով գիմնազիայում։ Գիմնազիան ավարտելուց հետո Ելինեկն ընդունվում է Վիեննայի համալսարան և այնտեղ սկսում ուսումնասիրել արվեստի և թատրոնի պատմություն։ 1971 թ. Ելինեկն անդամակցում է Ավստրիայի կոմունիստական կուսակցությանը։ 1972 թվականին տեղափոխվում է Բեռլին, սակայն մեկ տարի անց վերադառնում է Վիեննա։ 1974 թվականին ամուսնանում է հայտնի երաժիշտ Գոթթֆրիդ Հյունգսբերգի հետ և տեղափոխվում մշտական բնակության Մյունխեն։
Ինչ եղավ այն բանից հետո, երբ Նորան հեռացավ ամուսնուց / Was geschah, nachdem Nora ihren Mann verlassen hatte oder Stützen der Gesellschaften (թատերգություն) — Sessler, 1980
Դաշնակահարուհին / Die Klavierspielerin (վեպ) — Rowohlt, 1983
Թատերգություններ (Ուտե Նյուսսենի վերջաբանով) / Theaterstücke (mit ein Nachwort von Ute Nyssen) — Prometh-Verlag, 1984
Խլասերը և նրանից պաշտպանությունը / Oh Wildnis, oh Schutz vor ihr (արձակ) — Rowohlt, 1985
Հիվանդություններ, կամ արդի կանայք / Krankheit oder moderne Frauen — Prometh-Verlag, 1987
Ցանկություն / Lust (վեպ) — Rowohlt, 1989
Ամպեր։ Տուն / Wolken. Heim (թատերգություն) — Steidl, 1990
Իզաբել Յուպպերը «մորիու» մեջ. կինոսցենար / Isabelle Huppert in Malina։ ein Filmbuch - Suhrkamp, 1991
Մեռածների երեխաները / Die Kinder der Toten (վեպ) — Rowohlt, 1995
Փոթորիկ և պարտադրանք. նամակը, որպես սեռերի միջև պայքար / Sturm und Zwang ։ Schreiben als Geschlechterkampf (Յուտտա Հայնրիխի եւ Ադոլֆ - Էրնստ Մայերի հետ միասին, էսսէ) — Klein, 1995
Stecken, Stab und Stangl։ Raststätte (und andere) neue Theaterstücke (թատերգություն) — Rowohlt, 1997
Սպորտային թատերերգություն / Ein Sportstück — Rowohlt, 1998
Նա, որպես նա չէ / er nicht als er (թատերգություն) — Suhrkamp, 1998
Ոչինչ. մահվան մի փոքրիկ եռագրություն / Macht nichts։ eine kleine Trilogie des Todes (թատերգություններ) — Rowohlt-Taschenbuch-Verlag, 1999
Ժլատություն. մի հաճույք պատճառող վեպ / Gier։ ein Unterhaltungsroman (վեպ) — Rowohlt, 2000
Ցտեսություն. 3 փոքրիկ դրամաներ / Das Lebewohl։ 3 kl. Dramen — Berlin-Verlag, 2000
Ալպերում. երեք դրամաներ / In den Alpen։ drei Dramen — Berlin-Verlag, 2002
Մահը և I—V աղջիկը։ արքայադստրերի դրամաները / Der Tod und das Mädchen I—V։ Prinzessinnendramen — Berliner Taschenbuch-Verlag, 2003
Բեմբիլենդ, Բաբելոն. երեք թատերական տեքստ / Bambiland; Babel։ zwei Theatertexte (թատերգություններ) — Rowohlt, 2004
Ոսկե Հռենոս. թատերական էսսե / rein GOLD. ein bühnenessay — Rowohlt, Reinbek bei Hamburg, 2013