Die Tageszeitung

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Die Tageszeitung
գերմ.՝ die tageszeitung[1]
Изображение логотипа
Տեսակօրաթերթ
Լեզուգերմաներեն[1]
Գլխավոր խմբագիրTaz, die tageszeitung Verlagsgenossenschaft eG?
Հիմնադրվել է1978[2] և ապրիլի 17, 1979[3]
ՀիմնադիրHans-Christian Ströbele?[4], Jean-Marcel Bouguereau?[4] և Achim Meyer?[4]
ՀրատարակիչTaz, die tageszeitung Verlagsgenossenschaft eG?[5]
Երկիր Գերմանիա[2]
Հրատարակման վայրԲեռլին
ԳրասենյակԲեռլին, Գերմանիա[6]
ISSN0931-9085
Կայքtaz.de(գերմ.)
 Die Tageszeitung (taz) Վիքիպահեստում

Die Tageszeitung ( “Օրաթերթ”), առավել հայտնի է «taz» (գերմ.` հետք) անունով։ Գերմանական մեդիա ընկերություն է, որի ղեկավարությունն իրականացնում են հենց իրենք` աշխատակիցները։ Հիմնադրվել է 1978 թվականին, Բեռլինում, որպես անկախ և ձախ ուղղվածություն ունեցող շարժում, կենտրոնացած է քաղաքական իրադարձությունների, սոցիալական անհավասարության, էկոլոգիական խնդիրների վերաբերյալ տեղական ու միջազգային նորությունների վրա, ինչպես նաև` լուսաբանում է այլ թեմաներ, որոնք հիմնականում չեն լուսաբանվում առավել ավանդական ու պահպանողական օրաթերթերի կողմից։ Այն հաճախ օժանդակում է Կանաչների կուսակցությանը, սակայն «taz»-ը նաև քննադատում է Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների կոալիցիոն կառավարությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Die Tageszeitung-ը հիմնադրվել է 1978 թվականին[7]։ Ի սկզբանե ենթադրվում էր, taz-ը այլընտրանք է լինելու տարածված ու շատ ընթերցվող մամուլին, հենց ըստ իրենց սեփական խոսքերի. «ազատ, ֆինանսապես անկախ, խելացի և զբաղեցնող»։ Լրագրության հանդեպ այլընտրանքային մոտեցման մեկ այլ արտահայտություն էր այն, որ մինչև 1991 թվականը բոլոր աշխատողներին վճարվում էր հավասար աշխատավարձ։ Այժմ ավելի բարձր պատասխանատվություն ունեցող աշխատակիցները ստանում են հավելավճար։ Այնուամենայնիվ, „taz“-ի աշխատակիցների աշխատավարձն ավելի ցածր է, քան ոլորտի այլ ներկայացուցիչներինը։

WOZ Die Wochenzeitung (նախկինում՝ WoZ) և taz-ը համատեղ խմբագրում են Le Monde diplomatique-ի գերմանալեզու հրատարակչությունը[8]։

Սկսած 1992 թվականից Tageszeitung-ը պատկանում է ավելի քան 13.500 վճարող բաժանորդներին։ Այն ունի ավելի քան 60.000 տպաքանակ և ավելի քան 50.000 բաժանորդ։ 1995 թվականին այն դարձել է առաջին գերմանական ազգային օրաթերթը, որ իր ամբողջ բովանդակությունը հասանելի է դարձրել առցանց։ Ի սկզբանե Tageszeitung-ը հայտնի է դարձել ինչպես լայն հրատարկչությամբ, այնպես էլ` բեռլինյան տեղական խմբագրությամբ։ Տարիների ընթացքում տեղական խմբագրական գրասենյակներ են բացվել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում, Համբուրգում և Բրեմենում։ Եթե վերջին երկուսը միաձուլվել են որպես "taz nord" (հյուսիսային), ապա առաջին գրասենյակը փակվել է 2007 թվականի հուլիսին։

2013 թվականի գերմանական ընտրությունների ժամանակ թերթն աջակցում էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը[9]։

«Կարտոֆիլի գործ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունիսի 26-ին Die Tageszeitung-ը իր վերջին էջում տպագրել է Die Wahrheit («Ճշմարտություն») խորագրով հեգնական հոդված։ Այն վերնագրված էր Polens neue Kartoffel. Schurken, die die Welt beherrschen wollen. Heute: Lech „Katsche“ Kaczynski (Լեհաստանի նոր կարտոֆիլը։ Ռոջեսը, ով ցանկանում է իշխել աշխարհը։ Այսօր. Լեչ «Կատչե Կազինսկի»[10]։ Այս հոդվածը ծաղրում էր լեհ քաղաքական գործիչներ նախագահ Լեխ Կաչինսկուն և վարչապետ Յարոսլավ Կաչինսկուն։ Լեխ Կաչինսկին կասեցնում է Գերմանիայի, Լեհաստանի ու Ֆրանսիայի միջև ծրագրված բանակցությունները. կասեցման պաշտոնական պատճառը եղել է հիվանդությունը։

Խորագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Taz-ը հայտնի է իր թևավոր խոսքերից կազմված խորագրերով[11]։ Օրինակ.

  • Oh mein Gott! (Օ, Տեր Աստված) – Յոզեֆ Ալոիս Ռատցինգերի` Հռոմի Բենեդիկտոս XVI պապ ընտրվելու առթիվ
  • Es ist ein Mädchen (Նա աղջիկ է) – Անգելա Մերկելի` Գերմանիայի առաջին կին կանցլեր ընտրվելու առթիվ
  • Oops – they did it again! (Նրանք դա կրկին արեցին) – Ջորջ Ու. Բուշի` որպես ԱՄՆ-ի նախագահ վերընտրվելու առթիվ

2008 թվականի հունիսի 5-ին թերթը հրապարակել է "Onkel Baracks Hütte" («Քեռի Բարաքի խրճիթը») վերնագրով հոդված` Սպիտակ տան նկարով` այն ժամանակ դեռ սենատոր Բարաք Օբամայի մասին։ Խորագիրը, որը հղում էր «Քեռի Թոմի խրճիթը» գրքին, դիտվել է որպես ռասսայականության դրսևորում որոշ ընթերցողների կողմից[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0931-9085
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #4206478-8 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Sontheimer M. taz da! (գերմ.) // Der SpiegelSpiegel-Verlag, 2015. — ISSN 0038-7452; 2195-1349
  4. 4,0 4,1 4,2 http://www.taz.de/!109039/ (գերմ.)Die Tageszeitung.
  5. http://www.taz.de/1/archiv/?dig=/2013/01/08/a0071Die Tageszeitung.
  6. https://taz.de/!112354/
  7. «European News Resources». NYU Libraries. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  8. Bernard Degen (2013 թ․ նոյեմբերի 20). «WochenZeitung (WOZ)» (German). Historisches Lexikon der Schweiz. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Juan P. Artero (February 2015). «Political Parallelism and Media Coalitions in Western Europe» (PDF). Reuters Institute for the Study of Journalism. Արխիվացված է օրիգինալից (Working paper) 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  10. Polens neue Kartoffel. In: taz, 26 June 2006. (գերմ.) ISSN 0931-9085
  11. «Happy Birthday, taz!». Die Zeit (German). 2009 թ․ ապրիլի 17. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Is "Uncle Barack's Cabin" racist?

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • taz - die tageszeitung. Die Tageszeitung Verlagsgenossenschaft e. G., Berlin 1.1987,1ff. ISSN 0931-9085
  • Oliver Tolmein/Detlef zum Winkel: tazsachen. Kralle zeigen - Pfötchen geben. Hamburg 1988. 3-922144-76-4
  • Jörg Magenau: Die taz. Eine Zeitung als Lebensform. München 2007, 978-3-446-20942-8
  • Nora Münz: Links und liebenswert. Nutzungsmotive von Lesern der tageszeitung (taz). In: Senta Pfaff-Rüdiger / Michael Meyen (Hg.): Alltag, Lebenswelt und Medien. Lit Verlag. Münster 2007. S. 215-235. 978-3-8258-0897-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Die Tageszeitung» հոդվածին։